Մաշկերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Մաշկերտ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱկնի գավառակ
Այլ անվանումներՄաշկեր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Մաշկերտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Ակն գյուղաքաղաքից 25-30 կմ հեռու, Արաբկիր քաղաքի մոտ, Եփրատի ափին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը թուրքերի կողմից ավարտվել է 1895 թվականի ջարդերի ժամանակ: Փրկված հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին ուներ 200 տուն, 1880-ական թվականներին՝ 60 տուն հայ և 10 տուն թուրք, 1895 թվականին՝ 110 տուն, 1914 թվականին՝ 532 հայ բնակիչ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն է:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկերտն ուներ 1286 թվականին կառուցված Ս. Աստվածածին անունով եկեղեցի: Գյուղի մոտ գտնվում էր Ս. Սարգիս քարաշեն եկեղեցին, որի դիմաց գնտվում էր հին Մաշկերտի գերեզմանոցը: Մաշկերտի հարավային կողմում գտնվում էր Վարդապետի աղբյուրը:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր հայկական վարժարան:

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկերտում է ծնվել մանկավարժ, հրապարակախոս, խմբագիր Դավիթ Խաջկոնցը (1886-1918)[2]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արաբկիրի գավառակ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 697