Jump to content

Կասմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կասմա, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառակում[1]։ Գտնվում էր բարձրադիր և գեղատեսիլ վայրում։

20-րդ դարասկզբին ուներ 140 տուն բնակիչ, ավելի քան 100-ը՝ հայ (500 բնակիչ)։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի շրջակայքում էին Խնդրակատար և Սուրբ Լուսավորիչ նշանավոր ուխտատեղիները։ Հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 700 բնակիչ, որից 500-ը (100 ընտանիք)՝ հայ և 200-ը (40 ընտանիք)՝ թուրք։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասման ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Կասմանից մոտ 3 կմ հյուսիս կար 20 ուխտատեղի (նշանավոր էին Խնդրակատարը և Ս. Լուսավորիչը), որոնք XVIII դարում եղել են կանգուն եկեղեցիներ։

Գյուղի հայերն ունեին Ս. Մեսրոպյան անունով վարժարան[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. ՀՍՀ, հատոր 2։
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 961
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 275