Jump to content

Էհնեցիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Էհնեցիք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Եփրատի ձախ ափին, վերջինիս վտակ Էհնեցիք գետի ափին։ Մտնում էր Ս. Թորոս գյուղախմբի մեջ։

Գյուղը Արաբկիր քաղաք անցնելու համար կատարում էր լաստնավային կայանի դեր։ Նախկինում եղել է ավելի մեծ գյուղ։ Այդ են վկայում շրջակայքում եղած ավերակները։ Հայ բնակիչները զանգվածաբար կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թվականներին ուներ 60 տուն հայ բնակիչ, որի մեծ մասը կոտորվեց 1890-ական թվականներին ու կրոնափոխ եղավ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը բրնձի և բամբակի մշակությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էհնեցիքն ուներ Ս. Աստվածամայր անունով եկեղեցի։

Գյուղում գործում էր երկսեռ հայկական վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 338
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 44