Jump to content

Մուշեղկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշեղկա (այլ կիրառումներ)
Գյուղ
Մուշեղկա
39°17′47″N 38°32′20″E / 39.29639°N 38.53889°E / 39.29639; 38.53889
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱկնի գավառակ
Այլ անվանումներՄուշաղկա գյուղ, Մուշաղկան, Մուշեղկա, Մուշեղագյուղ, Մուշեղակա գյուղ, Մուշեղական, Մուշեղամարգ, Մուշեղկան
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն13 մարդ (2024)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Մուշեղկա (Աշխարհ)##
Մուշեղկա (Աշխարհ)

Մուշեղկա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[2]։ Գտնվում էր Ակն քաղաքի և Ձորակ գյուղի մոտ, Եփրատ գետի ձախ կողմում, Ակսագոմեր լեռան լանջին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտակայքում գտնվում էր Ներսես անապատն ու Խոսթա անունով կիրճը։

Մուշեղկայի մասին հիշտակվել է 1210 և 1270 թվականների հայերեն ձեռագիր հիշատակարաններում։ Գյուղն ավերվել, իսկ հայերը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին ուներ 62 կաթոլիկ հայ և 132 թուրք բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Հայերի մի մասը պանդխտում էր Կոստանդնուպոլիս։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշեղկան ուներ Ս. Գևորգ (ըստ Ղ. Ինճիճյանի՝ Ս. Հովհան Ոսկեբերան) անունով եկեղեցի։

Գյուղն ուներ ուսումնարան[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.)TÜİK.
  2. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 895
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 81