Միադուն
Միադուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Ակն քաղաքից 25 կմ հարավ-արևելք, Եփրատ գետի ձախափնյա լեռնահովտում, Անջրդի գետի դիմաց։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ոմանց գյուղի անվանումը կապված է հին միտանի ցեղանվան հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ավերվել է, իսկ բնակիչների մեծ մասը զոհվել է թուրքական յաթաղանից 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները տարագրվել են տարբեր երկրներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1870 թվականին ուներ 120 տուն հայ, 1914 թվականին՝ 75 տուն հայ և մի քանի տուն թուրք բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միադունն ուներ Ս. Աստվածածին անունով մի գեղեցիկ եկեղեցի։ Գյուղի շրջակայքում կան Տիկին երկան Մուղարա և Սեքու Մուղարա սրբավայրները, քարայրներ, գերեզմանատուն։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ Բագրատյան (հետագայում՝ Ներսիսյան) վարժարան։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը բաժանված էր 4 թաղամասերի, որոնցից յուրաքանչյուրը գտնվում էր ոչ բարձրադիր բլուրի վրա[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 815
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|