Ալեքսանդր Հարությունով
Ծնվել է | հունվարի 3 (16), 1904[1][2] |
---|---|
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն[3][4][1][…] |
Մահացել է | հունիսի 5, 1975[1][2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4][1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ռոստովի պետական համալսարան (1929)[1] |
Մասնագիտություն | նյարդավիրաբույժ, վիրաբույժ, համալսարանի դասախոս և բժիշկ |
Կոչում | պրոֆեսոր[1][2] և ակադեմիկոս[1][2] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1944) |
Աշխատավայր | Ուկրաինայի նյարդավիրաբուժության ԴՀԻ[1][2] և Ն. Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ԴՀԻ[1][2] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[1][2] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ |
Ալեքսանդր Իվանի Հարությունով (հունվարի 3 (16), 1904[1][2], Երևան, Ռուսական կայսրություն[3][4][1][…] - հունիսի 5, 1975[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[4][1][2]), հայ խորհրդային նյարդավիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1944), պրոֆեսոր (1945), Ուկրաինայի ԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ԳԱԱ իսկական անդամ (1967), սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1904 թվականի հունվարի 3-ին Երևանում։ 1929 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, 1941-1944 թվականներին եղել է տարբեր ռազմաճակատների գլխավոր վիրաբույժ, 1944-1945 թվականներին՝ խորհրդային բանակի ռազմա-սանիտարական գլխավոր վարչության ավագ վիրաբույժ-խորհրդատու։ 1945 թվականից ղեկավարել է Կիևի բժիշկների կատարելագործման ինստիտուտի նյարդավիրաբուժության ամբիոնը։ 1950 թվականից Ուկրաինայի ՄԱՀ նյարդավիրաբուժության ԴՀԻ-ի, 1964 թվականից՝ ԽՍՀՄ ԲԴԱ Ն. Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ԴՀԻ-ի տնօրեն, 1965 թվականին՝ նաև Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ։ 1965 թվականին ընտրվել է Նյարդավիրաբույժների համաշխարհային միության առաջին փոխնախագահ, իսկ 1969 թվականին՝ պատվավոր նախագահ։
Եղել է Նյարդավիրաբույժների համամիութենական միության նախագահը, ինչպես նաև «Նյարդային համակարգի հիվանդությունների վիրաբուժական ախտաբանություն» համամիութենական կոմիտեի նախագահը, Չեխոսլովակիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հարավսլավիայի, Լիտվայի, Էստոնիայի նյարդավիրաբույժների միության պատվավոր անդամ[5]։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Մահացել է 1975 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում։
Գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարությունովի գիտական աշխատանքները նվիրված են նյարդային համակարգի ուռուցքների վիրահատական բուժման հարցերին։ Հարությունովը մշակել է գլխուղեղի անոթների անևրիզմների և արյունազեղումային կաթվածների բուժման, ռազմական և խաղաղ ժամանակաշրջանների նյարդատրավմատոլոգիայի հարցերը։
- Туберкуломы головного мозга (1959)
- Опухоли головного и спинного мозга (1963)
- Тотальная церебральная ангиография (1971)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։ Հարությունովը եղել է Նյարդավիրաբույժների համամիութենական գիտական ընկերության նախագահ, Նյարդավիրաբույժների համաշխարհային ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Չեխոսլովակիայի բժշկական ընկերության պատվավոր անդամ, ԱՄՆ-ի, Հարավսլավիայի և այլ երկրների նյարդավիրաբույժների գիտական ընկերության անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ 3,0 3,1 3,2 Арутюнов Александр Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 31. ISBN 99930-1-001-7.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Հարությունով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 323)։ |
- Հունվարի 16 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հունիսի 5 մահեր
- 1975 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ռոստովի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ նյարդավիրաբույժներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ