Ադրիանա Կուչերովա
Ադրիանա Կուչերովա սլովակ.՝ Adriana Kučerová[1] | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1976[2] (48 տարեկան) |
Քաղաքացիություն | Սլովակիա և Չեխոսլովակիա |
Կրթություն | Կատարողական արվեստի բարձրագույն դպրոց և Conservatoire national supérieur de musique et de danse de Lyon? |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժիշտ և soprano singer |
Adriana Kučerová Վիքիպահեստում |
Ադրիանա Կուչերովա (սլովակ.՝ Adriana Kučerová, փետրվարի 24, 1976[2]), սլովակ օպերային երգչուհի (սոպրանո)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրիանա Կուչերովան ծնվել է երաժշտության հետ կապ չունեցող ընտանիքում։ Նրա հայրը տեխնիկ է, մայրը՝ տնտեսագետ[3]։ Այնուամենայնիվ, երգչուհու խոսքերով, նա իր երգեցողական տաղանդը ժառանգել է հորից, որը միշտ էլ լավ է երգել[4]։
Երգել սկսել է չորս տարեկանից։ Ադրիանայի երաժշտական հետաքրքրությունների ոլորտը եղել է հանրամատչելի երաժշտությունը։ Իր իսկ խոստովանությամբ՝ նա առաջին օպերային ներկայացմանը մասնակցել է միայն 21 տարեկանում, սովորել է Բանսկա Բիստրիցայի Մատեյ Բելի համալսարանի մանկավարժության ֆակուլտետում[3][5]։ Նա ուսումը շարունակել է Բրատիսլավայի բարձրագույն երաժշտության դպրոցում, Լիոնի կոնսերվատորիայում և Բրատիսլավայի երաժշտության ու դրամայի համալսարանում[6]։
2005 թվականին Ադրիանան Բրատիսլավայում ընդունվել է Սլովակիայի ազգային թատրոնի խումբ[7]։
2006 թվականի Ռավեննայի փառատոնում Ադրիանան կատարել է Մոցարտի «Vesperae solemnes de confessore»-ը և «Exsultate, jubilate»-ը, որը երաժշտավարել է Ռիկարդո Մուտին[7]։ Նույն թվականին Զալցբուրգի փառատոնում նա կատարել է «Երևակայական այգեպանուհի» օպերայից Սերպետտայի հատվածը, որի դիրիժորն է եղել Այվոր Բոլթոնը։ Ավելի ուշ նա դեբյուտել է Լա Սկալա թատրոնում` Դիդոնե և Էնեաս օպերայում։ Շարունակելով իր համագործակցությունը Միլանի հանրահայտ թատրոնի հետ՝ Ադրիանան հայտնի է դարձել՝ Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ կատարելով «Կարմենի» բեմադրությունից մի հատված[7], որը նկարահանվել է 2009 թվականին հեռուստատեսության և կինոթատրոնների համար[8][9]։
Ադրիանան հանդես է եկել Opera de Bastille Paris, Santa Cecilia Rome, «Ֆլորենցիայի երաժշտական մայիս», Teatro Carlo Felice Genova, «Ան դեր Վին», Houston Grand Opera, Dallas Opera, Glyndebourne Festival & Touring Opera, Salzburg Mozart Wochen, Զալցբուրգի փառատոն, Ravenna Festival թատրոնների և փառատոների բեմերում, ինչպես նաև համագործակցել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսին են Դանիել Բարենբոյմը և Վլադիմիր Յուրովսկին[10]։
Ադրիանայի սիրած կոմպոզիտորը եղել է Մոցարտը, իսկ սիրած հատվածը` «Իդոմենեոս» օպերայից Իլիայի դերերգը[11]։
Ըստ երգչուհու հայտարարության՝ իր վառ տեսքն իր վրա անտեղի ուշադրություն է գրավում, ինչը խանգարում է նրա մասնագիտական կարիերային և խանդ է առաջացնում ոչ այնքան գործընկերների կողմից, որքան կին ռեժիսորների, որոնք փորձում են նրա երգացանկը տեղափոխել ավելի քիչ նշանակալի դերերի տարածք[5]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկվորյակ քույր՝ Իվոնա[5],
- Փաստացի ամուսին՝ Մարտին Դրլիչկա[12],
- Որդին՝ Յոնաշը (ծնվել է 2014 թվականին)[12]։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2001 թվական` Համբուրգում երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի դափնեկիր[6],
- 2002 թվական` International Summer Academy Prague-Vienna-Budapest-ի դափնեկիր[6],
- 2005 թվական` Առաջին մրցանակ, ինչպես նաև հանդիսատեսի մրցանակ` Վիեննայի Hans Gabor Belvedere միջազգային մրցույթում[6][13],
- 2005 թվական` մրցանակ Գ. Գյուլբենկյան հիմնադրամի և Միլանի Լա Սկալա թատրոնի կողմից[6]։
CD[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրիանայի մասնակցությամբ վերջին CD-ին ձայնագրվել է Գուստավ Մալերի երկրորդ սիմֆոնիան, որն ուղեկցվել է Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժորը եղել է Վլադիմիր Յուրովսկին) և Անտոնին Դվորժակի Love songs-ը՝ Thymos քառյակի և Քրիստոֆ Էշենբախի դաշնամուրի նվագակցությամբ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #139570683 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 Adriana Kučerová: V opere je každý sám za seba(սլովակ.)
- ↑ Ганёва, Алена (2012 թ․ դեկտեմբերի 17). «Адвентные голоса. Часть III. Сопрано Адриана Кучерова». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ 5,0 5,1 5,2 Adriana Kučerová: Žiarlia na mňa režisérky, nie kolegyne(սլովակ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Adriana Kučerová» (անգլերեն). Pittsburgh Symphony Orchestra. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Adriana Kučerová» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Carmen (2009) на imdb.com(անգլ.)
- ↑ КАРМЕН (Бизе). Постановка Teatro Alla Scala (Милан), прямая трансляция 07.12.2009
- ↑ «Adriana Kucerova» (անգլերեն). askonasholt.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Kuznik, Frank. "Mozart, pure and clear Արխիվացված 2012-10-18 Wayback Machine." The Prague Post. January 22, 2009.(անգլ.)
- ↑ 12,0 12,1 Adriana Kučerová (38): Môj syn Jonáš je najlepší parťák!
- ↑ Adriana Kučerová at AVIE-records(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադրիանա Կուչերովա (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ադրիանա Կուչերովա(անգլ.) Սլովակիայի ազգային թատրոնի կայքում
- Adriana Kucerova, Filip Tuma:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանա Կուչերովա» հոդվածին։ |
|