Toblerone ( /ˈtoʊbləroʊn/թոբլերոն), շվեյցարական շոկոլադի ապրանքանիշ[2], որը պատկանում է ամերիկյան Mondelez International (ի սկզբանե Kraft Foods ) տրանսազգային ընկերությանը։ Այն արտադրվում է Բեռնում (Շվեյցարիա)[3], նախկինում արտադրվել է նաև այլուր, իսկ ներկայումս արտադրվում է նաև Սլովակիայում։ Tobleroneբատոնը կամ շոկոլադե սալիկը հայտնի է իրեն բնորոշ յուրահատուկ ձևով` իրար միացած շոկոլադե եռանկյունաձև պրիզմաների և դրանց վրա փորագրված TOBLERONE տառերի շարքով։
Ընկերությունը 1899 թվականից մինչև 1970 թվականը անկախ է եղել, այնուհետև միաձուլվել է Suchard շոկոլադի ֆաբրիկայի հետ, այնուհետև գերմանական Jacobs ընկերության հետ որպես Jacobs Suchard, այնուհետև ձեռք է բերվել Kraft Foods ընկերության կողմից, այնուհետև` 2012 թվականին Mondelez International ընկերության կողմից[4]։
Թեոդոր Թոբլերը ստեղծել է շոկոլադի սալիկը ու դրա փաթեթավորումը։
Թոբլերի շոկոլադի գործարանը հիմնադրվել է 1899 թվականին Էմիլ Բաումանի (1880-1960) և Թեոդոր Թոբլերի (1876-1941) կողմից Բեռնում[5]։ Այդ ժամանակ նոր հայտնագործված կաթնային շոկոլադի լայնորեն տարածման արդյունքում շվեյցարական շոկոլադի արդյունաբերությունը կտրուկ ընդլայնվել է։ 1908 թվականին Էմիլ Բաումանը, Թեոդոր Թոբլերի զարմիկը, ստեղծել է սպիտակ նուգայով, նուշով և մեղրով կաթնային շոկոլադի եզակի բաղադրատոմս։
Ալպերում գտնվող Մաթերհորն լեռը` շոկոլադե սալիկի ձևի ներշնչման աղբյուրը
Թեոդոր Թոբլերը մտածել է սալիկի տարբերակիչ բնորոշ եռանկյունաձևը և փաթեթավորումը։ Ապրանքի անվանումը Թոբլերի անվան և իտալական տորոնե - torrone (նուգայի տեսակ) բառի համադրություն է[6][7][8]։
Ենթադրվում է, որ Շվեյցարական Ալպերում / Իտալական ԱլպերումՄաթերհորն լեռան եռանկյունաձևը Թեոդոր Թոբլերին ոգեշնչել է Թոբլերոն սալիկի ձևի ընտրության հարցում։ Այնուամենայնիվ, ըստ Թեոդորի որդիների, եռանկյունաձև տեսքն առաջացել է Folies Bergèreկաբարեում Թեոդորի տեսած մի շոուի ավարտի ժամանակ պարողների կազմած բուրգի ձևից[9]։
Ոգեշնչման մեկ այլ աղբյուր կարող էր լինել Delta Peter ապրանքանիշի նմանատիպ եռանկյունաձև փաթեթավորումը[10]։ Այնուամենայնիվ, ժամանակակից Թոբլերոն սալիկի փաթեթավորման վրա առկա է Մաթերհորնի պատկերը, իսկ լեռան վրա ուրվագծված է նաև Բեռնի խորհրդանիշ արջը։ Լեռան պատկերն առաջին անգամ հայտնվել է Toblerone շոկոլադե սալիկների վրա 1960 թվականին[11]։
Թեոդոր Թոբլերը Toblerone շոկոլադի արտադրական գործընթացի արտոնագրի համար դիմել է 1909 թվականին[9]։ Toblerone ապրանքանիշն ապրանքային նշան է ստացել նույն թվականին Բեռնի «Մտավոր սեփականության Շվեյցարիայի դաշնային ինստիտուտում»[12]։ Ալբերտ Էյնշտեյնը, ով աշխատում էր ինստիտուտում որպես փորձագետ, մասնակցել է արտոնագրմանը[13]։ Այսպիսով, Toblerone-ն առաջին արտոնագրված կաթնային շոկոլադն է[Ն 1]: Այն հավանաբար նաև կաթնային շոկոլադ օգտագործող ամենահին կոնֆետներից մեկն է, թեև ոչ առաջինը. Branche շոկոլադը՝ շվեյցարական շոկոլադի արդյունաբերության մեկ այլ խորհրդանշական արտադրանք, թողարկվել է Թոբլերոնից մի քանի տարի առաջ[14]։
Մուգ շոկոլադից պատրաստված Toblerone տարբերակը թողարկվել է 1969 թվականին։ Սպիտակ տարբերակը թողարկվել է 1973 թվականին[15]։
Tobler շոկոլադի որոշ վաղ գովազդներ հայտնվել են միջազգային էսպերանտո[16] և իդո լեզուներով[17]։
Tobler ընկերությունը երկար տարիներ անկախ է գործել։ 1970 թվականին այն միավորվել է Suchard շոկոլադի ֆաբրիկայի ՝ Milka արտադրողների հետ՝ դառնալով Interfood: Tobler & Suchard միաձուլումից հետո որոշվել է ստեղծել նոր և միասնական աղբյուր աշխարհի երկու ընկերությունների կողմից արտադրված տարբեր ապրանքների շուկայավարման և արտահանման համար՝ Multifood-ը։ Մաքս Բաումանը, Էմիլ Բաումանի որդին, նշանակվել են այս նոր ստորաբաժանման տնօրեն։ Tobler & Suchard ընկերությունները 1982 թվականին միավորվել են Jacobs սուրճի ընկերության հետ՝ ստեղծելով Jacobs Tobler & Suchard: Kraft Foods ընկերությունը ձեռք է բերել Jacobs Suchard-ի մեծ մասը, ներառյալ Toblerone-ը, 1990 թվականին։ 2012 թվականին այն (մի քանի այլ ապրանքանիշերի հետ միասին) պատկանում է Mondelēz-ին։
1920-ականների գովազդ, նկարիչ Էմիլ Կարդինո, TOBLERONE շոկոլադի հետ լեռան ամենահայտնի մոտիվը 1920-ականներին. մեծ չափերի (2,5 մ x 1,8 մ) էմալապատ ցուցանակի վրա
1960-ականների գովազդը ներառում էր Corgi Toys-ի կողմից Volkswagen Type 2 մոդելի արտադրությունը, որի աջ կողի վրա պատկերված էին Toblerone-ի դիզայնը
Ձողերի չափերը տատանվում են տասը սանտիմետրից մինչև գրեթե մեկ մետր` համապատասխան համամասնությամբ։ Ըստ Schott's Food & Drink Miscellany-ի,Toblerones- ի գագաթների չափերն ու քանակը հետևյալն են.
Ամենամյա Toblerone Schoggifest փառատոնի համար ստեղծվել է հատուկ մեծ սալիկ՝ նշելու սալիկի տարեդարձը։ Շոկոլադե սալիկի քաշը ներկայացնում է Toblerone-ի տարիները, օրինակ, 2008 թվականին 100-ամյակին այն կշռել է 100 կգ[18]։
1970-ականներից ի վեր արտադրվել են Toblerone-ի այլ տարբերակներ։ Դրանք ներառում են.
Թողարկվել է 1997 թվականին, մեկ գագաթով տարբերակ` բնորոշ բեժ փաթեթավորմամբ
Fruit & Nut (Միրգ և ընկույզ)
Թողարկվել է 2007 թվականին, կիսամանուշակագույն եռանկյուն ստվարաթղթե տուփով
Honeycomb crisp (Մեղրախորիսխ խրթխրթան)
Կիսասպիտակ տուփով, որի վրա պատկերված են մեղրաբջիջների կտորներ (2009)
Crunchy Salted Almond (Խրթխրթան աղ արած նուշ)
Մեղրով և նուշով նուգայով և աղ արած կարամելացված նուշով
Berner Bär (Բեռնի արջ)
Բեռնի խորհրդանիշ արջը զինանշանի վրա500 գ կաթնային շոկոլադե սալիկ, որի դեմքին պատկերված է Բեռնի խորհրդանիշ արջը և Բեռնի զինանշանը։ Միակ ոչ եռանկյունաձև Toblerone -ն է[21]։
2016 թվականին Միացյալ Թագավորությունում 400 գ և 170 գ կշռող սալիկները փոփոխվել են, երկու գագաթը հեռացվել է, իսկ մյուս գագաթների միջև հեռավորությունը մեծացվել է, ինչը նվազեցրել է շոկոլադի պատրաստման արժեքը՝ կրճատելով քաշը մոտ 10%-ով մինչև 360 գ և 150 գ՝ միաժամանակ պահպանելով փաթեթի չափը և մանրածախ գինը։ Մյուս չափսերը մնացել են նույնը։ Փոփոխությունը լավ չի ընդունվել[25][26][27]. Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավորներից մեկը կոչ է արել խորհրդարանին «միջոցներ ձեռնարկել» փոփոխության կապակցությամբ[28]։ 2018 թվականին շոկոլադե բատոնի սկզբնական ձևը վերադարձվել է, և 170 գ / 150 գ բատոնը փոխարինվել է 200 գ կշռող բատոնով[29]։
Նախկինում TOBLERONE շոկոլադն արտադրվել է այլ վայրերում, այդ թվում՝ Անգլիայում` Բեդֆորդում և Շոտլանդիայում` Դանդիում 1930-ականներից մինչև 1969 թվականը[30]։ 1970-ական և 1980-ական թվականներին այն արտադրվել է Հարավսլավիայում` Զագրեբում գտնվող հրուշակեղեն արտադրող Kraš ընկերության (այժմ՝ Խորվաթիայում ) արտոնագրով։
Mondelez ընկերությունը պլանավորել է լրացուցիչ սահմանափակ արտադրություն սկսել 2023 թվականի վերջից Սլովակիայում, Բրատիսլավայի գործարանում (նախկինում՝ Figaro անունով)[31]։ Շվեյցարական կանոնները, որոնք ներկայացվել են 2017 թվականին, պահանջում են չօգտագործել շվեյցարական ծագման ցուցիչներ, ինչպիսիք են «շվեյցարական» մակագրությամբ և Շվեյցարիային բնորոշ պատկերներով փաթեթավորումը, ուստի շոկոլադե բատոնները պիտակավորվելու են «ստեղծվել է Շվեյցարիայում», իսկ շվեյցարական Մաթերհորն լեռան պատկերը կփոխարինվի «լեռան արդիականացված և պարզեցված պատկերանշանով, որը համահունչ է երկրաչափական և եռանկյունաձև տեսքին»[32]։
Ավանդական Toblerone բատոնի բաղադրիչները ներառում են շաքար, չոր կաթի փոշի, կակաոյի յուղ, կակաոյի քերուկ, մեղր (3%), կաթի յուղ, նուշ (1,6%), էմուլգատոր (սոյայի լեցիտին), ձվի սպիտակուցի բուրավետիչ, կակաոյի փոշի (28%) և կաթի փոշի (14%)[33]։
Մինչև 1920 թվականը Toblerone շոկոլադի հայտնի բաղադրատոմսն արդեն մրցակցում էր այլ արտադրողների հետ, օրինակ՝ շվեյցարական մեկ այլ` Cailler արտադրողի, ով այդ տարի թողարկել է Chocmel սալիկը[Ն 2]: Մեկ այլ համեմատելի շոկոլադ, որը պատրաստվում է Շվեյցարիայում (այս դեպքում և՛ բաղադրիչների, և՛ ձևի համար) Frey ընկերության արտադրած Թոբլերոնի նմանակ Mahony սալիկն է[Ն 3][36]։
Նմանատիպ արտադրանք է խորվաթական Kolumbo արտադրանքը, որը պատրաստում է Զագրեբի Kraš գործարանը[37]։ Այս շոկոլադը նույնպես կազմված էր պնդուկով և մեղրով բուրգերից։ Kraš-ն արտադրել է Toblerone լիցենզիայի տակ 1970-ական և 1980-ական թվականներին։
2017 թվականի հուլիսին, ի պատասխան Toblerone-ի 2016 թվականի չափի կրճատմանը, բրիտանական մանրավաճառ խանութների Poundland ցանցը թողարկել է Toblerone-ի սեփական տարբերակը, որը կոչվում է «Twin Peaks», որն ավելի մեծ է, քան փոփոխված Toblerone սալիկը[38][39]։
Մամուռներով ծածկված հակատանկային բուրգեր, որոնք սովորաբար կոչվում են «Թոբլերոններ»
Բատոնի հստակ բրգաձև դասավորված ձևից է ստացել Թոբլերոնի գիծ հակատանկային պաշտպանության անվանումը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի դարաշրջանի հակատանկային կայանների շարք է, որը տարածվում էր Շվեյցարիայի սահմանամերձ շրջաններում[40][41][42]։
Շվեյցարիայի Tobler գործարանն այն վայրն է, որը երևում է 1971 թվականին նկարահանված «Վիլի Վոնկան և շոկոլադի ֆաբրիկան» (Willy Wonka & the Chocolate Factory) ամերիկյան երաժշտական ֆիլմի տիտղոսագրում` գործող անձանց անունների հաջորդականության հատվածում։ Իսկ ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Արևմտյան Գերմանիայում[43]։
Մեծ Բրիտանիայի հումորային հաղորդավար Ալան Փարթրիջը պայքարում է Թոբլերոն շոկոլադներից երկար տարիներ ունեցած կախվածության դեմ, որը նրա հեռուստասերիալի մշտական պարոդիան է։
1995 թվականին պարզվել է, որ շվեդ քաղաքական գործիչ Մոնա Սահլինը չարաշահել է իր կառավարության կողմից տրված վարկային քարտը չարտոնված գնումների համար։ Քանի որ նա, ի թիվս շատ այլ թանկարժեք իրերի, գնել էր Toblerone-ի երկու սալիկ, Սահլինի կողմնակից լրագրողները փորձել են նսեմացնել պատգամավորական ֆինանսական արտոնությունների նրա չարաշահումը` որպես «Թոբլերոնի գործ», սակայն Սահլինը, այնուամենայնիվ, ստիպված է եղել հեռանալ Շվեդիայի վարչապետի թեկնածու առաջադրումից։ Նա քաղաքականություն վերադարձել է 1998 թվականին[44]։
Մոտ 1975 թվականին Մանչեսթերի համալսարանի ուսանողների համար Անգլիայի գլխավոր ճանապարհներից Օքսֆորդ Ռոուդում կառուցված եռանկյուն համալիրը հայտնի է որպես Թոբլերոններ[45][46]։
Ամենամեծ չափի արտադրված Toblerone-ը[47] որպես կատակ օգտագործվել է 2017 թվականին Netflix ընկերության «Neo Yokio» սերիալում[48]։
↑Թեոդոր Թոբլերը և նրա այն ժամանակվա ընկերությունը՝ Tobler AG-ն, արտոնագրի համար դիմել են 1909 թվականին Բեռնում՝ սալիկի արտադրությունն ու ձևը պաշտպանելու համար, և Toblerone-ն այսպիսով դարձավ առաջին արտոնագրված կաթնային շոկոլադը: Լիազորող ստորագրությունը տված պաշտոնյան Ալբերտ Էյնշտեյնն էր, ով այդ ժամանակ աշխատում էր Բեռնի Մտավոր սեփականության Շվեյցարիայի դաշնային ինստիտուտում[13]:
↑1920. Tobler-ը ներկայացնում է փոքր չափերի արտադրանք` հասանելի 120 երկրներում: Nestlé-ն և այլ ընկերությունները վաճառում են կրնօրինակները, ինչպիսիք են Costarone, Salvirone, Tamborine և Chocmel[34]:
↑Իր 111 տարվա պատմության ընթացքում ապրանքանիշն ունեցել է մրցակիցներ, ներառյալ նմանատիպ «Կոլումբո» (Kolumbo) սալիկը Խորվաթիայում և շվեյցարական «Frey» ընկերության եռանկյունաձև «Մահոնի» (Mahony) սալիկները[35]:
↑«Tobler». Historical Dictionary of Switzerland (ֆրանսերեն). 2013 թ․ դեկտեմբերի 18. [His son Theodor entered the business in 1894 and in 1899 set up a chocolate factory, whose products were very successful.]
↑Meo, Carlo (2012). Design marketing. Innovare cambiando i significati del consumo [Մարքեթինգային դիզայն. Նորարարություն արեք՝ փոխելով սպառման իմաստները] (Italian). Milan: Gruppo 24 Ore. էջ 53. ISBN9788863454413. «Nasce così una delle aziende che hanno fatto la storia e la fortuna del cioccolato [...] le leggendarie Branches (1904)»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«What is Plain Chocolate? - Whitakers Chocolates | Our Blog». Whitakers Chocolates | Our Blog - Keeping you up to date with the latest news, products and events in the world of Whitakers Chocolates (բրիտանական անգլերեն). 2023 թ․ հունվարի 9. Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.