Բատոն կամ շոկոլադե սալիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետնանուշով բատոն

Բատոն կամ շոկոլադե սալիկ, շաքարային հրուշակեղենի մի տեսակ է՝ սալիկի տեսքով։ Բատոնի լավագույնս տարածված տեսակը շոկոլադե սալիկն է, որն իր մեջ ներառում է և՛ միայն խիտ, և՛ այլ բաղադրիչներ (ընկույզ, կարամել, նուգա և վաֆլի) պարունակող շոկոլադ։ Բատոնների որոշ տեսակներ գոյություն ունեն[1][2], իսկ մյուսները զանգվածից ստացված արտադրանքներ են[3][4]։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և 20-րդ դարի կեսերին ներկայացվեց կոնֆետների շուրջ 40 000 ապրանքանիշ[5][6]։

Շոկոլադե սալիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

A Cadbury Dairy Milk Caramel bar in its foil wrapper

Շոկոլադե սալիկը (Բրիտանական անգլերեն՝ chocolate bar, Ամերիկյան անգլերեն՝ candy bar ) կամ բատոնը շոկոլադ պարունակող սալիկի տեսքով հրուշակեղեն է, որը կարող է պարունակել նաև այլ բաղադրիչների մասեր կամ խառնուրդներ։ Այսօր էլ վաճառվում են շոկոլադե սալիկների՝ լայն տարածված ապրանքանիշները։ Հայտնի տարբերակ է Սնիկերսի սալիկը, որը պարունակում է նաև նուգա, կարամել և գետնանուշ։

Առաջին խիտ շոկոլադե սալիկը արտադրվել է Ֆրիսի կողմից 1847 թվականին Անգլիայի Բրայթոլ քաղաքում։ Ֆրիսի Շոկոլադե կրեմը

դարձավ մեծաքանակ արտադրված առաջին շոկոլադե սալիկը 1866 թվականին[7]։ Goo Goo Cluster -ը առաջին զանգվածային արտադրության համակցված սալիկն էր, որը պարունակում մարշմելոու, նուգա, կարամել և աղացած գետնանուշ[8]։ Ըստ անգլերենի և սննդի պիտակավորման ստանդարտների՝ որոշ տեսակներում «շոկոլադե սալիկ» եզրույթը կիրառվում է խիտ շոկոլադե սալիկների և լրացուցիչ բաղադրիչներ պարունակող բատոնների համար։

Ոչ շոկոլադե սալիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոկոլադե սալիկներ, որոնքչեն պարումակում շոկոլադ.

  • Zagnut – պարունակում է մանրացված գետնանուշ և կակաո՝ պատված տապակած կոկոսով
  • PayDay – գետնանուշ և կարամել
  • Bit-O-Honey – մեղրով անուշահամ տոֆֆի (շաքարով ու կարագով պատրաստված քաղցրավենիք)՝ պատված նուշի կտորներով
  • Abba-Zaba – տոֆֆի՝ գետնանուշի յուղի միջուկով
  • Salted Nut Roll - նուգայի միջուկ՝ պատված կարամելով և գետնանուշով
  • Munch -փափուկ գետնանուշով պատրաստված կոնֆետ
  • Big Hunk - նուգայի միջուկ՝ պատված գետնանուշով
  • Caramac - կարամելային հումքով կոնֆետ
  • Choo Choo Bar - լիկյորային հումքով կոնֆետ
  • Turkish Taffy -տոֆիի հումքով կոնֆետ
  • Carambar - կարամելային հումքով կոնֆետ
  • Wazoo - տոֆֆիի հուքով կոնֆետ՝ պատված փաթիլներով
  • Chick-O-Stick - գետնանուշի յուղով միջուկ՝ պատված կոկոսով

Հետագա ընթերցման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մազզե, Էդուարդ Մ. և Միխման, Ռոնալդ Դ., Սննդի արդյունաբերության պատերազմներ։ Տրիումֆի և Բլունդերի մարկետինգը Փրիջեր, 1998)
  • Քեդբարի, Դեբորա, Շոկոլադե պատերազմներ։ 150-ամյա մրցակցություն աշխարհի մեծագույն շոկոլադ պատրաստողների միջև (Հասարակայնություն, 2011)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hand-Crafted Candy Bars - Susie Norris, Susan Heeger. p. 13.
  2. Nutrition - Paul Insel, Don Ross, Kimberley McMahon, Melissa Bernstein
  3. Kiplinger's Personal Finance. p. 20.
  4. Business Builders In Sweets and Treats - Nathan Aaseng. p. 28.
  5. Hand-Crafted Candy Bars - Susie Norris, Susan Heeger. p. 13.
  6. Insel, Paul; Ross, Don; McMahon, Kimberley; Bernstein, Melissa (2010 թ․ ապրիլի 7). Nutrition (անգլերեն). Jones & Bartlett Publishers. ISBN 9780763793760.
  7. Mintz, Sidney (2015). The Oxford Companion to Sugar and Sweets. Oxford University Press. էջ 157.
  8. Kawash, Samira (2013). Candy: A Century of Panic and Pleasure. Faber and Faber. էջեր 152–153, 156–157, 163. ISBN 9780374711108.