Վիշապի ատամներ (ֆորտիֆիկացիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիշապի ատամներ
Նկարագրություն
Անվանված էատամ
 Dragon's teeth Վիքիպահեստում
Վիշապի ատամները Աախենի մոտ, Գերմանիա, Զիգֆրիդի գծի մաս

Վիշապի ատամներ (անգլ.՝ Dragon's teeth), ռազմական պաշտպանական արգելք, երկաթից և բետոնից պատրաստված բրգաձև հակատանկային ուղեփակոցներ, որոնք առաջին անգամ օգտագործվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տանկերի և մոտոհրաձգային հետևակի առաջխաղացումը խոչընդոտելու համար։ Նպատակն էր դանդաղեցնել տանկերի ընթացքը և ստիպել, որ տանկերը տեղաշարժվեն դեպի կրակի գոտիներ, որտեղ դրանք հեշտությամբ կարող են ոչնչացվել հակատանկային զինատեսակներով։

Վիշապի ատամները լայնորեն օգտագործվել են, հատկապես, Զիգֆրիդի գծում[1][2][3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշապի ատամներն օգտագործել են Երկրորդ համաշխարհային պատերազմի եվրոպական թատերաբեմի մի քանի բանակներ։ Գերմանացիները լայնորեն օգտագործել են դրանք Զիգֆրիդի գծի և Ատլանտյան պատի վրա։ Որպես կանոն, ատամների բարձրությունը տատանվել է 90 սմ-ից մինչև 120 սմ։

Ատամների արանքում հաճախ տեղադրվել են ցամաքային ականներ, և ատամների գծերի երկայնքով կառուցվել են հետագա խոչընդոտներ, ինչպիսիք են փշալարերը՝ հետևակայիններին խոչընդոտելու համար կամ անկյունագծով տեղադրված պողպատե ճառագայթները՝ տանկերը հետագայում խոչընդոտելու համար։ Դրանցից շատերը տեղադրվել են Միացյալ Թագավորությունում 1940-1941 թվականներին՝ որպես գերմանական հնարավոր ներխուժման դեմ երկրի պաշտպանությունն ուժեղացնելու ջանքերի մի մաս.

Մեծ բլոկհաուս թանգրանի մոտ երկաթբետոնե սնամեջ տետրաէդրեր Բաց-սյուր-Մեր քաղաք (Ատլանտյան Լուար, Ֆրանսիա)[Ն 1], 2009
Ականադաշտերի հետևում տեղադրված էին վիշապի ատամներ։ Դրանք հենված էին տասից երեսուն մետր լայնությամբ բետոնե հիմքի վրա, մեկ կամ երկու մետր խրված գետնի մեջ (դրանց տակից թունել անելու և պայթուցիկ սարքեր տեղադրելու ցանկացած փորձ կանխելու համար)։ Բետոնե հիմքի վրա էլ հենց տեղադրված էին ատամները` երկաթբետոնե հատած բուրգեր՝ առաջին շարքում մոտ մեկ մետր բարձրությամբ, հետևի շարքում՝ երկու մետր բարձրությամբ։ Շարքերը դասավորված էին շախմատաձև և այնպես, որ տանկը չկարողանար անցնել։ Ատամների մեջ խրված էին ականապատ դաշտեր, փշալարեր և դօտեր (երկարաժամկետ կրակակետեր), որոնք գրեթե անառիկ էին հրետանու համար և դրված էին այնպես, որ գերմանացիները խաչաձև կրակի տակ հայտնվեին ամբողջ ճակատով։ Այդ դօտերը վերցնելու միակ միջոցն այն էր, որ հետևակայինները հետևից շրջանցեին և հարձակվեին թիկունքից։ Բայց դօտերի առաջին շարքի և վիշապի ատամների հետևում կար երկրորդը, հաճախ երրորդը, երբեմն էլ՝ չորրորդը[4]։

Հսկայական քանակի և դրանց դիմացկուն կառուցվածքի շնորհիվ այսօր էլ կարելի է հանդիպել հազարավոր վիշապի ատամներ, հատկապես Զիգֆրիդի գծի մնացորդներում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծված վիշապի ատամներ
Գլխավոր շտաբի գծի (GHQ) վիշապի ատամները Վավերլեյ աբբայության մոտ
Սուրեյ (Հարավարևելյան Անգլիա), 2006 թվական
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծված վիշապի ատամները Ուելսի Ֆեյրբորն լողափում[Ն 2]
2009 թվական
ԱՄՆ զորքերն անցնում են վիշապի ատամների միջով Զիգֆրիդի գծում
1944 թվական
Ալպիական պատի վիշապի ատամներ
Բոլցանո (գավառ)

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշապի ատամներ տերմինը գոյատևել է մինչև մեր օրերը և կարող է օգտագործվել՝ նկարագրելու համար գետնին դրված սյուների կամ հենասյուների շարքը՝ տրանսպորտային միջոցների մուտքը կանխելու համար, օրինակ՝ գյուղական մեքենաների կայանման վայրերում կամ ճանապարհների կողքին։

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպիական պատի վիշապի ատամներ Բոլցանոյում. դիմացի ատամը վնասվել է կայծակից և երևում է երկաթի և բետոնի կառուցվածքը

Նացիստական Գերմանիայի հնարավոր ներխուժումից Իտալիայի սահմանները պաշտպանվելու համար կառուցված Ալպիական պատի համալիրի մի մասն են վիշապի ատամները։ Դրանցից մեկը գտնվում է Պիան դե Մորտի արգելապատնեշում՝ Ալտո Ադիջեում[5]։

Շվեյցարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիան շարունակում է պահպանել վիշապի ատամների գծերը որոշակի ռազմավարական ոլորտներում։ Ռազմական ժարգոնում այս կոնստրուկցիաները կարելի է անվանել «Թոբլերոնի գծեր» (Toblerone lines)՝ Toblerone շոկոլադե սալիկի անունով[6]։

Կորեա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեայում Վիշապի ատամներն առկա են Կորեայի ապառազմականացված գոտու սահմանագծի երկայնքով որոշ հատվածներում[7]։

Հարավսլավիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավիայի փլուզումից հետո որոշ երկրներ ունեն շարժական ատամներ` տեղակայված ճանապարհների եզրերին՝ ռազմավարական վայրերում, որոնք կարելի է բարձրացնել և տեղադրել ճանապարհների վրա։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական հակատանկային խոչընդոտները հորիզոնի մոտ, Խերսոնի մարզ, 2022 թվականի մայիսին: Ձախ կողմում վիշապի ատամները, աջում՝ չեխական ոզնիները

Բելգորոդի մարզում վիշապի ատամների պաշտպանական գծեր են կառուցվել 2022 թվականի հոկտեմբերին՝ Վագներ խմբի հսկողության ներքո, ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով, որոնք նախատեսված են որպես պաշտպանության երկրորդ գիծ` խրամատների և հատուկ պատրաստված աշխարահզորի հետ միասին, եթե Ուկրաինայի զինված ուժերը ճեղքեն Ռուսաստանի սահմանը ռուս-ուկրաինական պատերազմում[8]։

Վագների գիծ անունով վիշապի ատամների մի շարք ամրացումներ նույնպես կառուցվել են Վագներ խմբի կողմից Ռուսաստանի կողմից օկուպացված Լուգանսկի Հիրսկեում[9]։ Վագների խումբը նպատակ ունի ավարտել Վագների գիծը Ռուսաստանի կողմից վերահսկվող ուկրաինական տարածքներում մինչև Կրեմիննա արևելք և մինչև Սվիտլոդարսկ հարավ[10][11]։

2022 թվականի նոյեմբերին ուկրաինացի լրագրողները տեսել են, որ ռուսները Մելիտոպոլիշրջակայքն ամրացրել են վիշապի ատամների գծերով[12][13]։ Վիշապի ատամները միայն հարավային Խերսոնում ռուսական էշելոնացված (ECHELON - ռադիոէլեկտրոնային հետախուզության համաշխարհային ցանց) պաշտպանության բաղկացուցիչ մասն են` ականապատ դաշտերի, հակատանկային խրամատների, բլինդաժների և ուղեփակոցների հետ միասին[14][15]։ Բելառուսական մի շարք ֆիրմաներ ռուսական զորքերին վիշապի ատամներ են մատակարարել[16]։ Վիշապի ատամները տեղադրվել են նաև Մարիուպոլի, Նիկոլսկեի և Հին Ղրիմիտարածքում[17]։

Լեհաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի փետրվարին Լեհաստանը սկսել է ամրացնել իր սահմանը Կալինինգրադի հետ վիշապի ատամներով[18]` անապահովություն զգալով Դմիտրի Մեդվեդևի մեկնաբանություններից, որն առաջ է քաշել լեհական սահմանները «հետ մղելու» գաղափարը 2022 Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման մեկամյա տարեդարձի ժամանակ[19]։ Մի քանի շաբաթ անց Լեհաստանի իշխանությունները որոշել են ամրացնել նաև Բելառուսի հետ սահմանը[18]։ Սա ավելացվել է սահմանային ցանկապատին, որը լեհերն ավարտել են 2022 թվականի հոկտեմբերին[18]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեծ բլոկհաուսը Ատլանտյան պատի նախկին բունկերն է, որը վերածվել է թանգարանի, որը վերստեղծել է գերմանական հրամանատարության հենակետերը Երկրորդ համաշխարհային պատերազմում: Բլոկհաուսները կառուցվել են 1942-1944 թվականներին գերմանական հրամանատարության համար Ատլանտյան պատի ափամերձով և ծառայել են որպես արգելք ընդդեմ դաշնակցային ուժերի դեսանտային նավերի:
  2. Վիշապի ատամները նախատեսված են եղել որպես դեսանտային նավերից տանկերն իջեցնելու արգելք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wilson, Joe (1999). The 761st "Black Panther" Tank Battalion in World War II. McFarland. էջ 150. ISBN 0786406674. «This section of the Siegfried Line sat in the middle of the Hardt Mountains, where the landscape was dotted with pillboxes and dragon teeth tank obstacles.»
  2. Bohner, Roy. «Baptism of Fire on the Siegfried Line». 11th Armored Division Legacy Group website. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին. «it was late afternoon on 18 Feb when [we] passed through the Siegfried Line dragons teeth»
  3. Owens, Emiel W. (2006). Blood on German Snow: An African American Artilleryman in World War II and Beyond. Texas A&M University Press. էջ 56. ISBN 1585445371. «Human-made obstacles such as the "dragon teeth" were integrated carefully into the defense system of the line.»
  4. Ambrose, Stephen (1998). The Victors: Eisenhower and his Boys — The Men of World War II. New York: Simon & Schuster. էջեր 256. ISBN 9780684856285.
  5. «Pian dei Morti». web.archive.org. 2008 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
  6. Grundhauser, Eric (2015 թ․ ապրիլի 20). «Toblerone Line». Atlas Obscura. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. Park, Kyung-man (2019 թ․ սեպտեմբերի 29). «The antitank barricades that dot the landscape in border towns near DMZ». The Hankyoreh. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 24-ին.
  8. «Wagner Group founder claims that Russia creates defensive lines, 'people's militia' in Belgorod Oblast». Kyiv Independent. 2022 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 23-ին.
  9. «Линия Пригожина Посмотрите, как ЧВК Вагнера строит оборонительные сооружения в Луганской области. Опыт Второй мировой показывает, что они могут оказаться бесполезны». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
  10. Mezzofiore, Gianluca; Murphy, Paul P. (2022 թ․ հոկտեմբերի 22). «Russian mercenary group constructs anti-tank fortification, satellite images show». CNN. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 23-ին.
  11. Hernandez, Marco; Holder, Josh (2022 թ․ դեկտեմբերի 14). «Defenses Carved Into the Earth». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
  12. «UK intelligence: Russia builds 'dragon's teeth' anti-tank structures in occupied Mariupol». The Kyiv Independent. 2022 թ․ նոյեմբերի 8.
  13. «Putin Sets Up 'Dragon's Teeth' In Melitopol ; Russians Preparing For Street Combat? ; Ukraine War». CRUX. 2022 թ․ դեկտեմբերի 19.
  14. «Ukraine's Longest Day». Ukraine Today. 2023 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
  15. «Thread». Twitter. Tatarigami_UA. 2023 թ․ ապրիլի 11.
  16. Pohorilov, Stanislav (2023 թ․ հունվարի 24). «Belarus produces "dragon's teeth" for Russian army». Ukrainska Pravda.
  17. «Russia installs 'dragon's teeth' barriers to slow advance of Ukrainian forces». The Guardian.
  18. 18,0 18,1 18,2 «Poland Commenced The Emplacement Of Anti-Tank Caltrops Along The Frontier With Belarus». The Eastern Herald. 2023 թ․ մարտի 10.
  19. Osborn, Andrew; Davis, Caleb (2023 թ․ փետրվարի 24). «Medvedev floats idea of pushing back Poland's borders». Reuters.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշապի ատամներ (ֆորտիֆիկացիա)» հոդվածին։