Նուգա (քաղցրավենիք)
Ենթատեսակ | Հրուշակեղեն |
---|---|
Առաջացման երկիր | Միջին Արևելք |
Հիմնական | պնդուկ և շաքար |
Nougat Վիքիպահեստում |
Նուգա (ֆր.՝ nougat), հրուշակեղեն՝ ավանդաբար շաքարից կամ մեղրից և բոված ընկուզեղենից՝ նուշից, հունական ընկույզից կամ պնդուկից (բայց ոչ գետնընկույզից) պատրաստվող։ Նուգայի նյութակազմվածքը կարող է զգալիորեն տարբերակվել՝ շատ փափուկից մինչև կոշտ, ինչը կապված է բաղադրության հետ։
Նուգային տարատեսակ համ և բույր հաղորդելու համար ստացված քաղցրավենիքին ավելացնում են կիտրոնի ցիտրուսակեղև, չրեր, շոկոլադ[1]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձնացնում են նուգայի երկու հիմնական տեսակներ՝ սպիտակ և մուգ (շագանակագույն)
- Սպիտակ նուգան պատրաստվում է ձվի սպիտակուցից և փափուկ է։
- Պանրային նուգան (նուգա-պանիր և մուգ պրալինային) պատրաստվում է կարամելացված շաքարի, բովված ընկույզի, կակաոյի հիման վրա։ Այն ավելի փափուկ է, երբեմն խռթխռթան է։
Հայտնի են նուգայի մի քանի տարբերակներ.
- Տուրրոն՝ սպիտակ նուգայի իսպանական տարբերակ. տարբերվում է նուշի պարունակությամբ, որի քանակությունը տուրրոնի մեջ չպետք է 50 %-ից քիչ լինի։
- Թուրքական նուգա՝ հաճախ անվանում են թուրքական մեղր (այս անվանումը երբեմն սխալմամբ տալիս են նաև լոխումին)։ Քաղցր մթերք, որը կտրտվում է շեղանկյունաձև, հաճախ արդյունաբերական արտադրանքը ներառում է էժանագին բաղադրիչներ։
- «Մոնտելիմար նուգա». նուգայի այս տեսակի անվանումը ծագում է ֆրանսիական Մոնտելիմար քաղաքի անունից։ Քաղցրավենիքի բաղադրատոմսը մոնտելիմարցիներին հասել է հին հույներից։ Այսպսի նուգայի մասին առաջին հիշատակությունները հայտնվել են մոտավորապես 1700 թվականին (նկատի ունեն ընկույզով կարկանդակը, չնայած Մոնտելիմարում նախընտրում են անվանման այլ բացատրություն. նուգա նշանակում է՝ «դու մեզ քնքշակյաց ես դարձնում»)։ Նուգայի այս տեսակի բաղադրությայ մեջ են մտնում լավանդայի մեղրը, շաքարը կամ շաքարի փոշին, բոված նուշը, գետնանուշը և գլյուկոզայի օշարակը։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նուգայի ծագման մասին ստույգ տեղեկություն չկա, բայվ այժմյան տեսքով նուգան հայտնվել է Հարավային Եվրոպայի երկրներում մոտավորապես 15-րդ դարում, որտեղ մինչ օրս էլ համարվում է ծննդյան տոների կարևոր ատրիբուտներից մեկը, սակայն հավանական է, որ այն այստեղ է ներմուծվել Մերձավոր Արևելքից։ Հնարավոր է՝ նուգայի հայրենիքը Պարսկաստանն է. նուգայի տարատեսակներից մեկը, որը կոչվում է գազ, այժմ մեծ տարածում ունի ժամանակակից Իրանում։ «Նուգա» բառը ծագում է լատիներեն «nux»՝ ընկույզ բառից։ Ավանդաբար նուգան արտադրում են Իսպանիայում (որտեղ այն անվանվում է «turrón»), Իտալիայում (Կրեմոնա քաղաքում), Ֆրանսիայում (Մոնտելիմար քաղաքում) և Բելգիայում։ ԱՄՆ-ում նուգա են անվանում շոկոլադե սալիկների («Մարս», «Nuts») բաղադրիչներից մեկը, որն զգալիորեն տարբերվում է ավանդական բաղադրատոմսից՝ հաճախ ներառելով եգիպտացորենի օշարակ, դոնդող և գետնընկույզ։ Նուգան կարող է կիրառվել տարատեսակ բաղադրատոմսերում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նուգայի պատրաստման բաղադրատոմսեր
- Նուգայի բաղադրությունը, օգտակար և վնասակար հատկանիշները Արխիվացված 2019-01-13 Wayback Machine
- Անուշեղեն նուգա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուգա (քաղցրավենիք)» հոդվածին։ |
|