Lover (երգ, Թեյլոր Սվիֆթ)
«Lover» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Թեյլոր Սվիֆթի սինգլը | ||||
«Lover» ալբոմից | ||||
Թողարկված | 16 օգոստոսի, 2019 | |||
Ֆորմատ | թվային տարածում, սթրիմինգ | |||
Ձայնագրված | 2019 | |||
Ժանր | քանթրի, ալտ քանթրի, ինդի ֆոլք | |||
Տևողություն | 3:41 | |||
Լեյբլ | Republic Records, Taylor Swift Productions, Inc. | |||
Պրոդյուսեր |
| |||
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն | ||||
![]() |
«Lover», ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը, որը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 16-ին Republic Records լեյբլում որպես երգչուհու «Lover» յոթերորդ ստուդիական ալբոմի երրորդ սինգլ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր «Lover» յոթերորդ ստուդիական ալբոմը բնութագրելով որպես «սիրո նամակ սիրելիին»[1]՝ Թեյլոր Սվիֆթը փորձել է փոխանցել հուզական սպեկտրը` «ռոմանտիկ հայացքով» նայելով այնպիսի զգացմունքների, ինչպիսիք են տխրությունն ու միայնությունը[2]։ Ալբոմի ձայնագրման գործընթացը տևել է ավելի քան երեք ամիս և ավարտվել 2019 թվականի փետրվարին[3]։ «Lover» երգի պրոդյուսերը եղել է Ջեկ Անտոնոֆը, որը ամբողջ ալբոմի հիմնական պրոդյուսերն է։ Ավելի վաղ նա Սվիֆթի հետ աշխատել էր «Sweeter than Fiction» (2013), 1989 (2014), «I don' t Wanna Live Forever» (2016) և Reputation (2017) ալբոմների վրա[4]։ Նա եղել է երգնոր ալբոմի տասնութ երգերից ինի պրոդյուսերը և ութի համահեղինակը[5]։
«Lover» սինգլը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 16-ին որպես Թեյլոր Սվիֆթի «Lover» յոթերորդ ալբոմի երրորդ սինգլ[6][7][8]։
«Lover» երգը տևում է երեք րոպե և քառասունմեկ վայրկյան[9][10]։ Այն գրված է սոլ մաժոր տոնայնութամբ և ունի 74 հարված րոպեում ընդհանուր տեմպ, իսկ Սվիֆթի վոկալը տատանվում են E3-ից (փոքր օկտավայի Մի) մինչև D5 (երկրորդ օկտավայի Ռե)[11]։
The Daily Telegraph ամսագրից Ալիսա Վինսենտը և The Irish Times-ից Լուիզա Բրուտոնը «Lover»-ը նկարագրել են որպես քանթրի երգ[12][13], մինչդեռ Billboard-ից Ջեյսոն Լիպշուտցը չի համաձայնել այդ գնահատականի հետ՝ հայտարարելով, որ «Lover»-ը քանթրի երգ չէ, բայց, անշուշտ, բացահայտում է այն վաղ մոտիվներոը, որ հայտնի են դարձրել Սվիֆթի վաղ կարիերայի շատ երգեր»[14]։
Rolling Stone ամսագիրը երգը նկարագրել է որպես «քնքուշ տեքստ ռետրո ոճի երաժշտական մոտիվին հավատարմության մասին»[15]։ Billboard ամսագիրն այն նկարագրել է որպես «հին երաժշտական դպրոցի բալլադ` 60-ականների մթնոլորտով»[16]։ NME հանդեսից Կարեն Գվին «կիթառային կողմնորոշմամբ» երգը համարել է վերադարձ Սվիֆթի «քանթրի օրերին»[17]։ Hindustan Times-ը գրել է, որ երգը «բավականին դանդաղ և ավելի շատ ռոմանտիկ մեղեդի է»՝ հավելելով, որ բառերը «տպավորություն են ստեղծում, թե երգը ձոն է ինչ-որ մեկին»[18]։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմպոզիցիան ընդհանուր առմամբ դրական է գնահատվել երաժշտական փորձագետների և քննադատների կողմից։ Ջեյսոն Լիպշուտցը (Billboard) այն անվանել է «մի երգ, որի ներքո դուք պետք է դանդաղ պարեք ձեր զուգընկերոջ հետ այս հանգստյան օրերին», և այնուհետև նշել է, որ նա «արդյունավետորեն փոխանցում է իր ռոմանտիկ ազդանշանները (և Սվիֆթը միանշանակ վարպետ երգահան է)»[14]։ The Irish Times-ից Լուիզա Բրուտոնն ասել է, որ երգը «հիանալի ժեստ է», որը փաստում է, որ այն բոլոր տառապանքները, որոնց մասին նա երգել է անցյալում, արժեր կրել, և որ «նրա վրա տարածված են աշնանային մոտիվները»[13]։ Vox առցանց հրատարակությունից Կոնստանս Գրեդին երգն անվանել է «երկար սպասված հիշեցում այն մասին, թե ինչն է Սվիֆթին դարձրել այդպիսի անհաղթահարելի ուժ, երբ նա առաջին անգամ հայտնվեց երաժշտական բեմում» և նույնիսկ հոդվածը կոչել է «(այս երգով) Թեյլոր Սվիֆթը ցույց է տալիս, որ ինքը դեռ կարող է գրել կատարյալ երգ սիրո մասին»[19]։ BuzzFeed News-ից Էլլի Բեյթը գրել է, որ այս երգը «սիրո հաղորդագրություն է այն անձին, ում հետ ուզում ես հավիտյան լինել»[20]:
Vulture-ից Քրեյգ Ջենկինսն նշել է, որ նոր երգը նման է այնպիսի երգերի, ինչպիսիք են՝ «Fade into You» (1993, Mazzy Star) և «Sweet Jane» (1988 թվական Cowboy Junkies խմբի քավեր տարբերակ)[21]։ Forbes ամսագրից Հյու Մաքինթայրը գրել է, որ երգն ունի «հիանալի նոստալգիկ որակ» և «անշուշտ շատ քաղցր և արդար ավարտ, որպեսզի մարդկանց գրավեն ընտրելու նոր ալբոմը», բայց ավելացրել է, որ դժվար է պատկերացնել, թե այն կդառնա «իսկական հիթ» կամ «երկարատև հիթ»[7]։ Teen Vogue ամսագրից Մերի Էլիզաբեթ Անդրիոտիսը գրել է, որ երգը «նույնքան ռոմանտիկ է, որքան շատերը սպասում էին», և, ամենայն հավանականությամբ «հարսանեկան երգ է Swifties-ի (Սվիֆթի երկրպագուներ) համար ամենուր»[22]։ Elle ամսագրից Ալիսա Բեյլին երգը նկարագրել է որպես Սվիֆթի «առավել անձնական» երգերից մեկը՝ հավելելով, որ այն փոխանցում է երգչուհու նվիրվածությունն Էլվինին[23]։
Cosmopolitan ամսագիրը «Lover» երգն անվանել է 2019 թվականի երրորդ լավագույն երգը, իսկ Pitchfork-ը տարվա լավագույն հիթերի ցանկում այն ընդգրկել է միայն 87-րդ տեղը[24]։ Slate ամսագիրը երգն ընդգրկել է տարվա լավագույն երգերի տասնյակում (top 10 best songs of 2019)[25]: Billboard ամսագիրը «Lover» երգն համարել է 2019 թվականի 21-րդ լավագույն երգը[26]։ Insider-ը «Lover»-ը անվանել է 2019 թվականի և 2010-ական թվականների ամբողջ տասնամյակի լավագույն երգերից մեկը[27][28]։ Genius կայքը երգն ընդգրկել է 2019 թվականի 50 լավագույն երգերի ցանկում[29]։ Herald-Tribune թերթը «Lover» երգն ընդգրկել է տարվա լավագույն հիթերի իր ցանկի առաջին հորիզոնականում[30]։
Տարեկան ամփոփիչ ցուցակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրատարակություն | Ցանկ | Բնօրինակ անվանում | Համար | Հղումներ |
---|---|---|---|---|
Billboard | 2019 թվականի 100 լավագույն երգեր | The 100 Best Songs of 2019 | 21 | [26] |
Complex | 2019 թվականի 50 լավագույն երգեր | The 50 Best Songs of 2019 | 35 | [31] |
Cosmopolitan | 2019 թվականի 19 լավագույն երգեր | 19 Best New Songs of 2019 | 3 | [32] |
Elite Daily | 2019 թվականի 15 լավագույն երգեր | The 15 Best Songs of 2019 | 10 | [33] |
Elle | 2019 թվականի 19 լավագույն երգեր | The 19 Best Love Songs Of 2019 | 2 | [34] |
Genius | 2019 թվականի 50 լավագույն երգեր | The 50 Best Songs of 2019 | 16 | [29] |
Herald-Tribune | Countdown 2019: Top Songs of the Year | 1 | [30] | |
Idolator | 2019 թվականի 75 լավագույն երգեր | The 75 Best Pop Songs Of 2019 | 63 | [35] |
Insider | 2019 թվականի 9 ամենալավ և 9 ամենավատ երգերը | The 9 Best and 9 Worst Songs of 2019 | N/A | [27] |
Marie Claire | 2019 թվականի նոր լավագույն երգեր | The Best New Songs of 2019 | N/A | [36] |
New York Post | 2019 թվականի լավագույն երգեր | Best Songs of 2019 | 10 | [37] |
The Philadelphia Inquirer | 2019 թվականի լավագույն երգեր | The Best Songs of 2019 | N/A | [38] |
Pitchfork | 2019 թվականի 100 լավագույն երգեր | 100 Best Songs of 2019 | 87 | [24] |
Slate | 2019 թվականի 100 լավագույն երգեր | 100 Best Songs of 2019 | N/A | [25] |
Us Weekly | 2019 թվականի 10 լավագույն երգեր | 10 Best Songs of 2019 | 2 | [39] |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգն առաջադրվել է «Գրեմմիի-2020» մրցանակի «Տարվա երգ» անվանակարգում՝ Թեյլորի համար դառնալով այդ անվանակարգում չորրորդ առաջադրումը «You Belong with Me» (2010), «Shake It Off» (2015) և «Blank Space» (2016) երգերից հետո։ Երաժշտական տեսահոլովակի վրա աշխատելու համար Kurt Gefke-ն առաջադրվել է Annual Excellence in Production Design Awards Art Directors Guild 24-րդ մրցանակի «Short Format: Web Series, Music Video or Commercial» անվանակարգում[40]։
Տարի | Կազմակերպություն | Մրցանակ | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|
2020 | Grammy Awards | Song of the Year | Առաջադրված | [41] |
ADG Excellence in Production Design Award | Short Format: Web Series, Music Video or Commercial | Սպասվող | [40] | |
Universal Music India | Track of the Year | Հաղթանակ | [42] | |
Most Popular Track of the Year | Հաղթանակ |
Կոմերցիոն հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Lover» սինգլը 2019 թվականի օգոստոսի 31-ին կատարել է նորամուտն ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ դառնալով վիֆթի 44-րդ հիթը լավագույն քսան երգերի շարքում (top-20), ինչը նրան թույլ է տվել այց ցուցանիշով հասնել Մադոննային (ռեկորդ երգչուհու համար)։ Միաժամանակ սինգլը գլխավորել է Digital Song Sales թվային հիթ-շքերթը (35 000 օրինակի վաճառքով)՝ դառնալով այնտեղ 18-րդ չարթփոփերը (ռեկորդ, երկրորդ տեղում Ռիհաննան է առաջին հորիզոնականն զբաղեցրած 14 սինգլներով)[43]։ Մեկ շաբաթ անց՝ Lover ալբոմի թողարկումից անմիջապես հետո, երգն զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը (հիթ-շքերթում ընդգրկվել է սեպտեմբերի 7-ից)։ «Lover» սինգլը դարձել է Թեյլոր Սվիֆթի 25-րդ հիթը Hot 100 լավագույն տասնյակում (top 10)՝ Էլվիս Փրեսլիի հետ կիսելով 10-րդ հորիզոնականն այց ցուցանիշով և զիջելով միայն առաջատաներին՝ Մադոննա, 38, Դրեյք, 35, The Beatles, 34, Ռիհաննա, 31, Մայքլ Ջեքսոն, 30, Մրայա Քերի, 28, Սթիվի Ուանդեր, 28, Ջանեթ Ջեքսոն, 27, Էլթոն Ջոն, 27[44]։
Կանադայում երգը հասել է Canadian Hot 100 հիթ-շքերթի 15-րդ հորիզոնականին[45]։
Եվրոպայում երգը հիթ-շքերթներում նորամուտը կատարել է հետևյալ հորիզոնականները՝ № 84 (Գերմանիա)[46], 14 (Իռլանդիա)[47], 12 (Շոտլանդիա)[48], 74 (Շվեդիա), 81 (Շվեյցարիա), 23 (UK Singles Chart)[49][50][51]։ Առաջին շաբաթում մեծ հաջողություններ է ունեցել Օվկիանիայի երկրներում՝ 15-րդ հորիզոնական (Ավստրալիա, Նոր Զելանդիա)[52][53]։
Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգոստոսի 15-ին Թեյլոր Սվիֆթը սոցիալական մեդիայում հայտարարել է, որ «Lover» երգի տեսահոլովակը ցուցադրվելու է համերգի ժամանակ՝ Q&A-սեսիայի ընթացքում YouTube ալիքով օգոստոսին՝ ալբոմի թողարկումից մեկ օր առաջ[54]։ Լիրիկական տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 16-ին Թեյլոր Սվիֆթի YouTube-ալիքում երգի պրեմիերայի հետ միաժամանակ[55]։ Հոլովակում երգի տեքստին զուհահեռ ցուցադրվում են Սվիֆթի ընտանեկան տեսանյութեր[56]։
Պաշտոնական երաժշտական տեսահոլովակը թողարկվել է օգոստոսի 23-ին։ Այն նկարահանել է Սվիֆթը ռեժիսոր Drew Kirsch-ի հետ, որն աշխատել է երգչուհու «You Need to Calm Down» տեսահոլովակի վրա։ Տեսահոլովակի գործողություններ սկսվում են Սուրբ ծննդին, երբ փոքրիկ աղջիկը նվել է ստանում ապակե գունդ, որի մեջ փոքրիկ տնակ կա։ Այնուհետև գործողությունները տեղափոխվում են ապակե գնդի աշխարհ՝ ներկայացնելով Սվիֆթի ու նրա սիրելիի պատմությունը, որին մարմնավորել է պարող Քրիստիան Օուենսը (Christian Owens)։ Տեսախցիկը տեղափոխվում է սենյակից սենյակ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գունային սխեման ու սյուժետային գիծը։ Կանաչ սենյակում Սվիֆթը, որի մազերի ծայրերը ներկված են, թմբուկ է նվագում, դեղին սենյակում երկուսով սեղանի խաղ են խաղում Սվիֆթի կատվի՝ Բենջամին Բատոնի հետ, երկնագույն սենյակում կա մեծ ակվարիում և ձեղնահարկ, որտեղ զույգն ընկնում է հիշողությունների գիրկըէ դիտելով ընտանեկան տեսանյութ՝ այն նույն տեսաերիզը, որ ընդգրկված է լիրիկական տեսահոլովակում։ Սվիֆթն ու Օուենսը պարում են իրենց հարաբերությունների անկումների ու վերելքների միջով, նրանց զգացմունքները հաճախ համապատասխանում են սենյակների գույներին։ Տեսահոլովակի վերջում գործողությունները վերադառնում են ապակե գնդից դուրս և ցուցադրվում է, որ փոքրիկ աղջիկը զույգի դուստրն է[57][58]։
Պարող Քրիստիան Օուենսը տեսահոլովակում նկարահանվելուց առաջ Թեյլոր Սվիֆթի պարային խմբի կազմում ելույթ է ունեցել նրա The 1989 World Tour (2015) և Reputation Stadium Tour (2018) համերգային շրջագայությունների ժամանակ[59]։ Օուենսի դերի մասին հայտարարվել է YouTube-ով Lover’s Lounge ուղիղ եթերի ժամանակ, որը նախորդել է տեսահոլովակի թողարկմանը։ Այդ ժամանալ Թեյլոր Սվիֆթը նրան կոչել է իր ճանաչած «ամենատաղանդավոր մարդկանից մեկը» [60]։
Համերգային կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեյլոր Սվիֆթը «Lover» երգն առաջին անգամ կատարել է որպես մեդլիի մաս «You Need to Calm Down» երգի հետ MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, որ անցկացվել է 2019 թվականի օգոստոսի 26-ին. նա նվագել է վարդագույն կիթառ՝ շրջապատված լապտերների երկնագույն ճառագայթներով ու կախված լուսնով[61]։ Սեպտեմբերի 2-ին Սվիֆթը երգը կատարել է BBC Radio 1 Live Lounge-ում[62][63], իսկ սեպտեմբերի 9-ին՝ City of Lover համերգում (Փարիզ, Ֆրանսիա)[64]։ Հոկտեմբերի 5-ին նա կատարել է դաշնամուրային կրճատված տարբերակը Saturday Night Live-ում[65]։ 2019 թվականի նոյեմբերի 10-ին Սվիֆթը կատարել է «ME!», «Lover» (Piano Acoustic), «You Need To Calm Down» երգերը TMall 11/11 Shopping Festival փառատոնում՝ չորս տարվա մեջ առաջին անգամ լինելով Չինաստանում[66]։
Քավեր և ռեմիքս տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 19-ին քանթրի երգչուհի Քիթ Ուրբանը կատարել է «Lover» երգը Washington State Fair համերգի ժամանակ[67]։
2019 թվականի նոյեմբերի 13-ին թողարկվել է «Lover» երգի ռեմիքս տարբերակը կանադացի երգիչ Շոն Մենդեսի վոկալային մասնակցութամբ և գործիքային հատվածի վերաձայնագրված տարբերակով[68][69]։
Ձայնագրության մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թեյլոր Սվիֆթ – վոկալ, հեղինակ, պրոդյուսեր
- Ջեկ Անտոնոֆ – պրոդյուսեր, հեղինակ, ստեղնաշարայիններ, կիթառ, հարվածայիններ, ձայնագրություն, ծրագրավորում
- Laura Sisk – ձայնագրություն
- John Rooney – ձայնագրություն
- Serban Ghenea – միքսավորման հնչյունային ինժեներ
- John Hanes – միքսավորման հնչյունային ինժեներ
Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[104] | Platinum | 70 000^ |
Կանադա (Music Canada)[105] | 2× Platinum | 20 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[106] | Gold | 7500* |
Մեծ Բրիտանիա (BPI)[107] | Silver | 200 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|
Տարբեր | Օգոստոսի 16, 2019 | Republic | [108] | |
Մեծ Բրիտանիա | Օգոստոսի 17, 2019 | Contemporary hit radio | Virgin EMI | [109] |
Իտալիա | Սեպտեմբերի 6, 2019 | Universal | [110] | |
ԱՄՆ | Սեպտեմբերի 14, 2019 | Republic | [111] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Aguirre, Abby Taylor Swift on Sexism, Scrutiny, and Standing Up for Herself(անգլ.) // Vogue : magazine. — 2019.
- ↑ Bruner Raisa (2019-06-13)։ «Taylor Swift Just Announced the Summer Release Date for Her New Album Lover»։ Time։ Վերցված է 2019-08-18
- ↑ Suskind Alex (2019-05-09)։ «New Reputation: Taylor Swift shares intel on TS7, fan theories, and her next era»։ Entertainment Weekly։ Վերցված է 2019-08-18
- ↑ Spruch Kirsten (2019-07-24)։ «Jack Antonoff Reveals Taylor Swift's 'The Archer' Took 'About 2 Hours' to Create»։ Billboard։ Վերցված է 2019-07-25
- ↑ Lover (CD liner notes)։ Taylor Swift։ Republic Records, Taylor Swift Productions։ 2019։ B003061202
- ↑ D'Souza Shaad (2019-08-12)։ «Taylor Swift announces new single 'Lover,' receives Teen Choice Icon Award»։ The Fader։ Վերցված է 2019-08-12
- ↑ 7,0 7,1 McIntyre Hugh (2019-08-16)։ «Taylor Swift's New Single 'Lover' Is Pretty And Sweet, But Ultimately Not The Smash She Needs Right Now»։ Forbes։ Վերցված է 2019-08-16
- ↑ Bruner Raisa (2019-08-16)։ «Taylor Swift's New Romantic Song 'Lover' Has Arrived»։ Time։ Վերցված է 2019-08-16
- ↑ «Lover»։ Spotify։ Վերցված է 2019-08-16
- ↑ «Taylor Swift: Lover - Music on Google Play»։ Google Play։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-27-ին։ Վերցված է 2019-07-08
- ↑ «Taylor Swift 'Lover'»։ Sony/ATV Music Publishing։ Վերցված է 2019-08-18 – via Musicnotes.com
- ↑ Vincent Alice (August 16, 2019)։ «Taylor Swift's new single Lover, review: An endearing return to Country – with wedding bells»։ The Daily Telegraph։ Վերցված է August 16, 2019
- ↑ 13,0 13,1 Bruton Louise (2019-08-16)։ «Taylor Swift's Lover review: It's personal, schmaltzy and country»։ The Irish Times։ Վերցված է 2019-08-16
- ↑ 14,0 14,1 Lipshutz Jason (2019-08-16)։ «First Stream: New Music From Normani, Taylor Swift, Young Thug, Miley Cyrus & More»։ Billboard։ Վերցված է 2019-08-16
- ↑ Spanos Brittany, Legaspi Althea (2019-08-16)։ «Hear Taylor Swift’s Tender New Song 'Lover'»։ Rolling Stone։ Վերցված է 2019-08-16
- ↑ Stiernberg Bonnie (2019-08-16)։ «Taylor Swift Releases 'Lover': Stream It Now»։ Billboard։ Վերցված է 2019-08-16
- ↑ Gwee Karen (2019-08-16)։ «Slow dance to Taylor Swift’s swooning new song, ‘Lover’»։ NME։ Վերցված է 2019-08-16
- ↑ «Taylor Swift drops new single Lover from upcoming album»։ Hindustan Times։ 2019-08-16։ Վերցված է 2019-08-16
- ↑ Grady Constance (2019-08-16)։ «With 'Lover,' Taylor Swift shows she can still write a perfect love song»։ Vox։ Վերցված է 2019-08-16
- ↑ Bate Ellie (2019-08-16)։ «Taylor Swift Just Dropped Her New Song, 'Lover' — Here Are All The Clues We Missed»։ BuzzFeed News։ Վերցված է 2019-08-16
- ↑ Jenkins Craig (2019-08-16)։ «Taylor and Miley Tell Two Tales of Love and Loss on 'Lover' and 'Slide Away'»։ Vulture։ Վերցված է 2019-08-16
- ↑ Andriotis Mary Elizabeth (2019-08-16)։ «Taylor Swift Released New Song 'Lover' With Wedding Vow Lyrics Fans Think Are About Joe Alwyn»։ Teen Vogue։ Վերցված է 2019-08-18
- ↑ Bailey Alyssa (2019-08-16)։ «Taylor Swift's 'Lover' Lyrics Offer a Glimpse Inside Her and Joe Alwyn's Relationship»։ Elle։ Վերցված է 2019-08-18
- ↑ 24,0 24,1 «The 100 Best Songs of 2019»։ Pitchfork։ 2019-12-09։ Վերցված է 2019-12-10
- ↑ 25,0 25,1 Wilson Carl (2019-12-10)։ «The Best Albums of 2019»։ Slate։ Վերցված է 2019-12-10
- ↑ 26,0 26,1 «The 100 Best Songs of 2019: Staff List»։ Billboard։ 2019-12-11։ Վերցված է 2019-12-12
- ↑ 27,0 27,1 Ahlgrim Callie (2019-12-18)։ «The 9 best and 9 worst songs of the year»։ Insider։ Վերցված է 2019-12-19
- ↑ Ahlgrim Callie (2019-12-13)։ «The 113 best songs of the past decade, ranked»։ Insider (անգլերեն)։ Վերցված է 2019-12-19
- ↑ 29,0 29,1 «The Genius Community’s 50 Best Songs of 2019»։ Genius։ 2019-12-20։ Վերցված է 2019-12-21
- ↑ 30,0 30,1 Farr David (2019-01-04)։ «The Farr Side: Countdown 2019: Top songs of the year»։ Herald-Tribune։ Վերցված է 2020-01-04
- ↑ Skelton Eric, McKinney Jessica, Setaro Shawn, Tharpe Frazier, Diaz Angel, High Kemet, Wisenthal Lucas, Rindner Grant, Schube Will (2019-12-18)։ «The Best Songs of 2019»։ Complex (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18
- ↑ Chambers, Hannah; Baker, Emma These 19 New Songs Are the Best Bangers of 2019 (und) // Cosmopolitan : magazine. — 2019.
- ↑ Mendez, Michele The 15 Best Songs Of 2019 (und) // Elite Daily : magazine. — 2019.
- ↑ The 19 Best Love Songs Of 2019(անգլ.) // Us Weekly : magazine. — 2019.
- ↑ [[[Idolator (website)|Idolator]] The 75 Best Pop Songs Of 2019] (und) : magazine. — 2019.
- ↑ Chambers, Rachel; Epstein The Best New Songs of 2019(անգլ.) // Us Weekly : magazine. — 2019.
- ↑ Arnold, Chuck Best and worst songs of 2019 from Lizzo, Madonna, Lil Nas X and more(անգլ.) // New York Post : newspaper. — 2019.
- ↑ DeLuca, Dan The Best Songs of 2019(անգլ.) // The Philadelphia Inquirer : newspaper. — 2019.
- ↑ Chambers, Nicholas; Hautman 10 Best Songs of 2019(անգլ.) // Us Weekly : magazine. — 2019.
- ↑ 40,0 40,1 Tangcay Jazz (2019-12-09)։ «'The Irishman,' 'Once Upon a Time,' 'The Mandalorian' Among Art Directors Guild Nominations»։ Variety։ Վերցված է 2019-12-10
- ↑ «2020 GRAMMY Awards: Complete Nominees List»։ GRAMMY.com (անգլերեն)։ 2019-11-18։ Վերցված է 2019-11-20
- ↑ «twitter.com: UMusicIndia»
- ↑ Trust Gary (2019-08-26)։ «Shawn Mendes & Camila Cabello's 'Señorita' Hits No. 1 on Billboard Hot 100»։ Billboard։ Վերցված է 2019-08-27
- ↑ Trust Gary (2019-09-03)։ «Lizzo's 'Truth Hurts' Hits No. 1 on Billboard Hot 100, Taylor Swift's 'Lover' Leaps to Top 10»։ Billboard։ Վերցված է 2019-09-03
- ↑ 45,0 45,1 Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է September 4, 2019.
- ↑ 46,0 46,1 Taylor Swift - Lover (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է August 30, 2019.
- ↑ 47,0 47,1 «IRMA – Irish Charts»։ Irish Recorded Music Association։ Արխիվացված է օրիգինալից December 26, 2018-ին։ Վերցված է August 31, 2019
- ↑ 48,0 48,1 Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է August 24, 2019.
- ↑ 49,0 49,1 «Veckolista Singlar, vecka 35»։ Sverigetopplistan։ Արխիվացված է օրիգինալից September 6, 2019-ին։ Վերցված է August 30, 2019
- ↑ 50,0 50,1 Taylor Swift — Lover swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է September 2, 2019.
- ↑ 51,0 51,1 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է August 31, 2019.
- ↑ 52,0 52,1 Australian-charts.com — Taylor Swift — Lover. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է August 31, 2019.
- ↑ 53,0 53,1 «NZ Top 40 Singles Chart»։ Recorded Music NZ։ September 2, 2019։ Արխիվացված է օրիգինալից August 30, 2019-ին։ Վերցված է August 31, 2019
- ↑ Nissen, Dano Taylor Swift to Debut New Song, Take Part in Q&A on YouTube(անգլ.) // Variety : журнал. — 2019.
- ↑ Taylor Swift — Lover (Lyric Video)
- ↑ Arcand Rob (2019-08-16)։ «Taylor Swift – 'Lover'»։ Spin։ Վերցված է 2019-08-16
- ↑ «Taylor Swift - Lover»։ Taylor Swift. YouTube։ 2019-08-22։ Վերցված է 2019-08-22
- ↑ Shafer Ellise (2019-08-23)։ «Taylor Swift Plays House In Heartwarming 'Lover' Video»։ Billboard։ Վերցված է 2019-08-23
- ↑ Wahi Sukriti (2019-08-23)։ «Who Is The Handsome Stranger In Taylor Swift's New 'Lover' Music Video?»։ Elle Australia։ Վերցված է 2019-08-23
- ↑ Aiello McKenna (2019-08-22)։ «You May Recognize Taylor Swift's Latest Leading Man From Normani's 'Motivation' Music Video»։ E!։ Վերցված է 2019-08-23
- ↑ Spanos Brittany (2019-08-26)։ «Watch Taylor Swift Open 2019 VMAs with 'You Need to Calm Down,' 'Lover'»։ Rolling Stone։ Վերցված է 2019-08-26
- ↑ Peters Mitchell (2019-09-02)։ «Taylor Swift Covers Phil Collins, Sings 'Holy Ground' & More at BBC Live Lounge»։ Billboard։ Վերցված է 2019-09-03
- ↑ Lover (BBC Radio 1 Live Lounge) ՅուԹյուբում
- ↑ Mylrea Hannah (2019-09-10)։ «Taylor Swift's The City of Lover concert: a triumphant yet intimate celebration of her fans and career»։ NME։ Վերցված է 2019-09-12
- ↑ Hughes, Hilary Taylor Swift Sings Stripped-Down Version of 'Lover' & 'False God' on 'SNL': Watch(անգլ.) // Billboard : magazine. — Lynne Segall, 2019.
- ↑ Taylor Swift - Live Performance at TMall 11/11 Shopping Festival 2019 ՅուԹյուբում
- ↑ Lover - Keith Urban - (Cover - Taylor Swift) ՅուԹյուբում
- ↑ Spanos, Brittany Taylor Swift's 'Lover' Becomes a Duet Thanks to Shawn Mendes(անգլ.) // Rolling Stone : magazine. — 2019.
- ↑ Lover - Remix Feat. Shawn Mendes (Lyric Video) ՅուԹյուբում
- ↑ «Lover by Taylor Swift – Tidal»։ Tidal։ Վերցված է 2019-08-16
- ↑ Taylor Swift — Lover Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է September 5, 2019.
- ↑ Ultratop.be — Taylor Swift — Lover (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է December 14, 2019.
- ↑ Ultratop.be — Taylor Swift — Lover (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է November 30, 2019.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada AC for Taylor Swift. Ստուգվել է January 21, 2020.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Taylor Swift. Ստուգվել է December 30, 2019.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Taylor Swift. Ստուգվել է December 30, 2019.
- ↑ «Croatia ARC TOP 100»։ HRT։ Արխիվացված է օրիգինալից September 24, 2019-ին։ Վերցված է September 27, 2019
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201946. Ստուգվել է November 19, 2019.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201935 into search. Ստուգվել է September 3, 2019.
- ↑ «EESTI TIPP-40 MUUSIKAS: Taylor Swifti „Lover“ vallutas ka Eesti»։ Eesti Ekspress (Estonian)։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2019-ին։ Վերցված է September 3, 2019
- ↑ «Official IFPI Charts – Digital Singles Chart (International) – Week: 35/2019»։ IFPI Greece։ Արխիվացված է օրիգինալից April 25, 2019-ին։ Վերցված է September 14, 2019
- ↑ "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Проверено September 6, 2019.
- ↑ «Top Singoli – Classifica settimanale WK 35» (Italian)։ Federazione Industria Musicale Italiana։ Արխիվացված է օրիգինալից February 5, 2019-ին։ Վերցված է August 31, 2019
- ↑ «Billboard Japan Hot 100 2019/9/2»։ Billboard Japan (Japanese)։ Վերցված է August 28, 2019
- ↑ «Mūzikas Patēriņa Tops/ 35. nedēļa» (Latvian)։ LAIPA։ Արխիվացված է օրիգինալից October 10, 2019-ին։ Վերցված է November 27, 2019
- ↑ «Savaitės klausomiausi (TOP 100)» (Lithuanian)։ AGATA։ September 2, 2019։ Վերցված է December 2, 2019
- ↑ «The Official Lebanese Top 20 – Taylor Swift»։ The Official Lebanese Top 20։ Վերցված է December 10, 2019
- ↑ «Top 20 Most Streamed International & Domestic Singles In Malaysia»։ Recording Industry Association of Malaysia (English)։ Recording Industry Association of Malaysia։ Արխիվացված է օրիգինալից October 2, 2020-ին։ Վերցված է September 10, 2019
- ↑ «Taylor Swift Chart History (Mexico Airplay)»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից August 19, 2019-ին։ Վերցված է September 27, 2019
- ↑ Dutchcharts.nl — Taylor Swift — Lover (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 30, 2019.
- ↑ Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է January 7, 2020.
- ↑ "Portuguesecharts.com – Taylor Swift – Lover". AFP Top 100 Singles. Retrieved September 4, 2019.
- ↑ «RIAS International Top Charts Week 35»։ Recording Industry Association (Singapore)։ Արխիվացված է օրիգինալից September 5, 2019-ին
- ↑ SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201935 into search. Ստուգվել է September 3, 2019.
- ↑ «Top 100 Canciones: Semana 35»։ Productores de Música de España։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2019-ին։ Վերցված է September 3, 2019
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է September 4, 2019.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Taylor Swift. Ստուգվել է March 3, 2020.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Taylor Swift. Ստուգվել է January 28, 2020.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Pop Songs for Taylor Swift. Ստուգվել է November 26, 2019.
- ↑ «Top 100 Songs»։ Rolling Stone։ August 29, 2019։ Արխիվացված է օրիգինալից August 29, 2019-ին։ Վերցված է August 29, 2019
- ↑ «ARIA End of Year Singles Chart 2019»։ Australian Recording Industry Association։ Վերցված է January 10, 2020
- ↑ «Jaaroverzichten 2019»։ Ultratop։ Վերցված է December 20, 2019
- ↑ «Canadian Hot 100 – Year-End 2019»։ Billboard։ Վերցված է December 6, 2019
- ↑ «ARIA Chart Watch #548»։ auspOp։ October 26, 2019։ Վերցված է October 26, 2019
- ↑ «Canadian single certifications – Taylor Swift – Lover»։ Music Canada։ Վերցված է January 29, 2020
- ↑ «New Zealand single certifications – Taylor Swift – Lover»։ Recorded Music NZ։ Վերցված է November 16, 2019
- ↑ «British single certifications – Taylor Swift – Lover»։ British Phonographic Industry Select singles in the Format field. Select Silver in the Certification field. Type Lover in the "Search BPI Awards" field and then press Enter.
- ↑ «Lover»։ Spotify։ August 23, 2019։ Վերցված է September 1, 2019
- ↑ «Radio 1 Playlist»։ BBC Radio 1։ Արխիվացված է օրիգինալից August 19, 2019-ին
- ↑ «Taylor Swift "Lover" | (Radio Date: 06/09/2019)»։ radiodate.it (իտալերեն)։ Վերցված է September 7, 2019
- ↑ Trust Gary (September 5, 2019)։ Taylor Swift's Next Radio Single Is the 'Lover' Title Track։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից September 9, 2019-ին։ Վերցված է September 7, 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Lover» (Live on Saturday Night Live /7 հոկտեմբերի, 2019) (անգլ.)
«Lover» (տեսահոլովակ) (անգլ.)
«Lover» (Remix Feat. Shawn Mendes) (Lyric Video) (անգլ.)
«Lover» (լիրիկական տեսահոլովակ) (անգլ.)
«You Need to Calm Down & Lover» ('You Need to Calm Down' & 'Lover'. 2019 Video Music Awards) (անգլ.)
|