Dishonored
Dishonored (հայերեն՝ Անպատվվածը от անգլ.՝ dishonour), ստելս-էքշն ժանրի համակարգչային խաղ առաջին դեմքով RPG տարրերով[10], որը ստեղծվել է Arkane Studios ֆրանսիական կազմակերպության կողմից և թողարկվել է Bethesda Softworks-ի կողմից։ Խաղը թողարկվել էր PlayStation 3 և Xbox 360 խաղային բարձակների համար, ինչպես նաև Microsoft Windows անձնական համակարգիչների համար 2012 թվականին[4][5][6][8]։ 2015 թվականի օգոստոսի 25-ին դուրս եկավ The Definitive Edition-ը PlayStation 4 և Xbox One խաղային բարձակների համար[11]։ 2015 թվականի հունիսի 14-ին եղավ Dishonored 2-ի՝ խաղի շարունակության անոնսը, որի թողարկումը նախատեսված է 2016 թվականի նոյեմբերի 11-ին։
Խաղի գործողությունները տեղի են ունենում ժանտախտի համաճարակով բռնկված Դանուոլ (անգլ.՝ Dunwall, անգլ.՝ dun՝ «ձանձրալի, մռայլ» և անգլ.՝ wall՝ «պատ») հորինված քաղաքում, որի նախատիպը եղել է Վիկտորիական դարաշրջանի Լոնդոնը։ Խաղի գլխավոր հերոսը լորդ-պաշտպան Կոռվո Ատտանոն, որին մեղադրել են կայսրուհուն սպանելու մեջ, բանտից փախչելուց հետո փորձում է վրեժ լուծել իր թշնամիներից։ Խաղացողի կողմից կառավարվող Կոռվոն աշխատում է վարձու մարդասպանի ձևով, որի առաջադրանքն է փնտրել և սպանել կամ առանց արյուն թափելու հեռացնել կոնկրետ կերպարի։ Զենքերի ազդեցիկ տեսականուց բացի կերպարը տիրապետում է նաև գերբնական ուժերի։ Խաղի առանձնահատկությունն է ոչ գծային լինելը։ Յուրաքանչյուր առաքելություն կարելի է կատարել բազմաթիվ ձևերով՝ կռվի մեջ մտնելով բազմաթիվ հակառակորդների հետ կամ գաղտնի գործելով և հայտնաբերվելուց խուսափելով։
Dishonored խաղի գլխավոր դիզայներներն են եղել Ռաֆաել Կալանտոնիոն, ով Arkane Studios-ի հիմնադիրն է, և Սմիթ Հարվին, ով առաջ աշխատում էր Deus Ex-ի և Thief: Deadly Shadows-ի վրա։ Նախագծի վրա աշխատելու համար նաև հրավիրվել էր Վիկտոր Անտոնովը, ով իր հերթին աշխատել է Half-Life 2-ի և Dark Messiah of Might and Magic-ի վրա։ Խաղի հնչյունավորմանը մասնակցել են հայտնի հոլիվուդյան դերասանները։
Խաղը հիմնականում դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, ովքեր հիմնականում շատ բարձր են գնահատել դիզայնը և ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Սակայն սյուժեն քննադատվել է իր կանխատեսելիության և պարզության համար, իսկ վերջը համարվել է շատ կտրուկ, որը չի թողնում, որ հետագայում նույնպես ուսումնասիրեն Դանուոլին։ Խաղը նաև բազմաթիվ մրցանակներ է ստացել։ 2012 թվականին Spike Video Game-ում Dishonored-ը ճանաչվել է լավագույն արկածային խաղ, իսկ 2013 թվականին BAFTA-ն այն ընտրել է տարվա լավագույն խաղ։ Բացի դրանից Dishonored-ը բազմիցս հայտարարվել է լավագույն էքշն։ Գլխավոր դիզայներները ներկայացվել են Visual Effects Society-ի «համակարգչային խաղում տեսողական էֆֆեկտների օգտագործման բնագավառում իրենց ձեռքբերումների համար»։
Խաղային գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]
Dishonored-ն իրենով ներկայացնում է արկածային էկշեն առաջին դեմքից տեսնելով, շեշտ որոնք ստեղծված են Ստելս-Էկշն ժանրում խաղը անցնելու համար[12][13][14]։ Խաղային աշխարհում բազմաթիվ վայրեր տեղադրված, որտեղ խաղացողը, բազմաթիվ գործիքներ օգտագործելով կարող է բազում ձևերով կատարել այն խնդիրը որը տրվել է խաղի սկզբում[13][15]։ Հիմնական առաջադրանքների ճեղքման մեջ խաղացողը վերադառնում է Փաբ՝ «Շան փոս», որտեղ նա կարող է շփվել մի քանի կերպարների հետ և ապագա առաքելություններին, անցնելու տարբեր ձևեր, հավելյալ առաջադրանքներ, ինչպես նաև զենքեր գնել և ավելացնել իր զենքերը։ Օրինակ՝ հնարավորություն է տրվում լայնացնել տեխնիկական հնարավորություններ՝ դիմակը և զարգացնել զենքերի որակը[15][16]։ Խաղում հանդիպում են հաջորդ վայրերը. բեռնման դոկեր, բնակելի թաղամասեր, թագավորական կալվածքներ և այլն[17]։ Դերակատարը կարող է պահպանել տվյալները ցանկացած ժամանակ, բացի կռվից։ Ինչպես նաև խաղում օգտագործվում է ինքնապահպանման ֆունկցիան վայրերի մեջ տեղափոխվելու ժամանակ և որոշիչ պահերին[18][19]։ Խաղում առկա են չորս մակարդակի դժվարություններ. ցածր, միջին, բարձր և բարձրագույն։ Ընտրված մակարդակից է կախված դեղաթույնի արդյունավետությունը, որը ավելացնում է կյանքը և «ոգին», թշնամիների ուշադրությունը և վնասը։ Հեշտ աշխարներում կյանքը ավտոմատ ձևով ավելանում է[20]։
Dishonored-ում կան RPG-ի տարրեր։ Օրինակ՝ հատկությունների ավելացումը, ինչից կախված է խաղի ապագա զարգացումը[21]։ Աշխարհները այն ձևով են դասավորված, որ դրանք կարելի անցնել առանց սպանության, երբ խաղացողը, կատարելով լրացուցիչ առաջադրանք, կնքում է պայման ըստ որի զոհին առևանգում են և ուղարկում ստրկության[22]։ Կերպարին հնարավորթւթյուն է տրվում օգտագործել իր գերբնական հնարավորությունները բազմաթիվ կարևոր և երկրորդական ձեռքբերումների հասնելու համար[23]։ Բռնություն օգտագործելով խաղացողը կարող է իր առաքելությունը ավելի արագ կատարել, քան գաղտնի ցանկացած նպատակի հասնել, սակայն բռնությունը զենքերի, կյանքի և «ոգու» ոլորտում շատ մեծ ծախսեր է պահանջում[22][24]։
Ստելսի Անտեսանելիության բաղադրիչ մասը կերպարի տեսանելիությունը մասնակի է դարձնում։ Լավ լուսավորված տարասքներից խուսափելով, թշնամուն անտեսանելի մասում մնալով, շրջապատող իրերը և շենքերը օգտագործելով ինչպես թաքնվելու վայր, խաղացողը նվազեցնում է այն շանսը որ կարող է պահակների կողմից հայտնաբերված լինել։ Խաղացողը կարող է ծիկրակել անկյունից կամ լսել խոսակցությունը։ Ինչպես նաև խաղացողը կարող է նայել բանալու անցքից որպեսզի իմանա թե ինչ է տեղի ունենում փակ տարածքում և այդ ընթացքում անտեսանելի մնալ[25]։ Թշնամու ետևից անձայն մոտենալու ժամանակ խաղացողը կարող է չեզոքացնել կամ սպանել և տեղափոխել մարմինը[26]։
Կերպարի գործողությունները չեն գնահատվում որպես «լավ» կամ «վատ», սակայն դրանք ազդում են «քաոսի մակարդակի» վրա, որոնք բնութագրում են կերպարի գործողությունների ընդհանրությունը առաքելության կատարումից հետո։ Դա փոխում է գործերի դիրքը խաղային աշխարհում, և ստիպում է խաղացողին ընտրել խաղը անցնելու ինչ-որ կոնկրետ ձև[22][23][24]։ Սակայն օրինակ դերակատարը ով հավանություն չի տալիս, կարող է գլխավոր պահին օգնության մեջ մերժել կամ հնարավոր է դավաճանի[27]։
«Մութ տեսողության» կարողությունը թույլ է տալիս խաղացողին պատերի միջով մյուս կերպարներին տեսնել, լուսավորելով նրանց տեսողական դաշտը և նրանց առարկաները[28]։ «Տեղափոխումը» (անգլ.՝ Blink) տեղափոխում է խաղացողին կարճ հեռավորության վրա կարճ ժամանակով[29], «Տեղավորումը» (անգլ.՝ Possession) թույլ է տալիս խաղացողին ժամանակավոր տեղավորվել մյուս խաղացողիև և կենդանու մեջ, «Ժլատ խումբը» առնետների խումբ է կանչում որը հարձակվում են և մինչև վերջ ուտում թշնամուն, «Ժամանակի շեղում» (անգլ.՝ Bend Time) դանդաղեցնում է ժամանակը, իսկ կատարելագործումից հետո այն լրիվ է կանգնեցնում[17], «Քամու պոռթկում» (անգլ.՝ Wind Blast) օդի մահացու հոսանք է կանչում, որը նրան ետ է գցում կամ նրան ետ է գցում[15]։ Պասիվ կարողություն՝ «Մահացու ստվեր» (անգլ.՝ Shadow Kill), այն թշնամու մարմինը ով սպանվել է մոխիր է դառցնում, ինչը անհայտացնում է սպանության հետքերը[30]։
Կոնսպեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնդլայնվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Dishonored-ի աշխարհային քաղաքակրթվածությունը կենտրոնացված է հիմնական հայտնի մայրցամաք Պանդուսսիայում։ Խաղի հիմնական գործողությունները տեղի են ունենում կղզի-նահանգ Գրիստոլի մայրաքաղաքում։ Դանուոլ (անգլ.՝ Dunwall)-արդյունաբերորեն զարգացած քաղաք, որը կղզու գնումների հիմնական կենտրոնն է, որի նախատիպերը հանդիսանում են Լոնդոնը և Եդինբուրգը XIX դարի ճարտարապետությամբ։ Միակ զարգացման պատճառը դա Վորվանի` վառելիքի պաշարն է, որը ստացվում է արարածների յուղից` որոնք կետերի են նման։ Սակայն քաղաքում ժանտախտ է տարածվում, որի հիմնական տարածողները առնետներն են։ Ժանտախտով վարակվածները կորցնում են իրենց և դանդաղ մահանում։ Կայսրուհու սպանությունից հետո քաղաքում իսկական քաոս է տարածվում, որի պատճառը Խայրեմ Բերրոուղի` նոր լորդ ռեգենտի տիրանական կառավարությունն է, ով իշխել է Էմիլի Կոլդուինի` սպանված կայսրուհու դստեր և նրա ժառանգորդի ժամանակ[31][32]։
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղի գլխավոր կերպարը՝ ում ղեկավարում է խաղացողը, Կոռվո Ատտանոն է, Ջեսաիմ Կոլդումինի նախկին լորդ-պաշտպանը (թիկնապահ) (Էյպրիլ Ստյուարտ)[33]։ Կորվոն մեղադրվում է կայսրուհու սպանության և նրա դուստր Էմիլի Կոլդուինի (Քլոյե Գրեյս Մորեց) առևանգման մեջ, ինչը իրականում արել է վարձու մարդասպան Դաուդը (Մայկլ Մեդսեն), ինչի հետևանքներով բանտարկվեց զնդանում կես տարով։ Ամբողջ խաղի ընթացքում հերոսը ոչ մի խոսք չի ասում, ինչը խաղացողին թույլ է տալիս լավ ասոցիացվել կերպարի հետ, պատասխանելով և շրջակա միջավայրում տեղի ունեցող իրողություններին արձագանք տալ[34]։ Պատմության մյուս բանալի կերպարները, ովքեր գլխավոր հերոսի կողմից են, նրանք են[35]․ ծովակալ՝ Ֆարլի Խեվլոկը (Ջոն Ստելլերի) — կողմնակիցների ավագը, որոնք օգնել են Կորվոին որպեսզի նա փախչի կալանքից․ Պերո Ջոպլին (Բրեդ Դուրիֆ)–գյուտարար, ով Կորվոի համար դիմակ և դանակ է պատրաստել, և նրա զենքերը լրացնողը․ Կալիստա Կերնոու (Լինա Խիդի)՝ էմիլիի ծառան․ Տրեվոր Պենդլտոն (Դերեկ Ֆիլիպս)– օրինապահների կողմնակից, ով լորդերի պալատում է նստում․ Տիգ Մարտին (Ջոել Ջոնստոն)՝ նախկին պահակ, օրինապահների կողմնակից.Սամուել Բիչվորտ (Լայան Կատրանո)՝ նավակավար, օրինապահների կողմնակից. Լիդիա Բրուկլին (Սյուզան Կեշ) «Շան փոս» փաբի մատուցողուհի, օրինապահների կողմնակից. Ուոլլես Խիգգինս՝ Տրեվոր Պենդլտոնի անձնական ծառան, օրինապահների կողմնակից. Սեսիլիա (Կետրին Պավլակ)՝ սև աշխատանքի փաբի աշխատող, օրինապահների կողմնակից։ Խաղում ակլ կերպարներ ևս հանդիպում են. Սլեկջով (Ալ Ռոդրիգո)՝ Բոտտլ Ստրիտ հանցագորխական խմբի գլուխը. Ծեր Վետոշ կամ Վորա Մորեյ (Սյուզան Սարանդոն)՝ ծեր ազնվական, Օտարականին խոնարհվող. Մադամ Պրուդենցիա (Ջոդի Կարլայլ)՝ «Ոսկե Կատու» հաճույքների տան տերը, և Գրիֆֆ- զենքերի անօրինական վաճառող Կերրի Ֆիշեր և Գրեգ Բերգեր հնչեցնում էին երաժշտական դիմումները, որոնք լսեցնում էին ամբողջ քաղաքի բաձրախոսներով[33][36]։
Այսպես անվանված «Օտարական»-ը (Բիլլի Լաշ)՝ այլաշխարհիկ արարած, ինչը խաղում դևի և հրեշտակի խառնուրդ է։ Օտարականը Կորվոի վրա նշան է թողնում և նրան իր ուժերի կեսն է տալիս, ինչպես նաև մեխանիկացված սիրտ է նրան տալիս (հնչեցնող Էյպրիլ Ստյուարտ), ինչը ցույց է տալիս գրերի գտնվելու վայրը և ինչպես նաև մարդկանց վայրերի գաղտնիքները[33][37]։ Խարվի Սմիտը Օտարականին բնութագրել է ինչպես անբարոյական կերպար, ով գերբնական ուժեր է տալիս մարդկանց և թողնում է նրանց որպեսզի ցանկացած ձևով օգտագործեն դրանք։
Կորվոի նպատակներն էին հեղաշրջման հրահրողները և դեմքերը, ովքեր դեր են խաղացել որ այդ ամենը տեղի ունենա[35]։ լորդ րեգենտ Հայրեմ Բերրոուզ (Կրիստոֆեր Տաբորի), նրա սիրուհի Լեդի Բոյլ (Աննա Գրեյս) ով ակտիվ ձևով ֆինանսեցնում է նրան[38][39], Մորգան և Կաստիս Պենդլտոններ (Զակ Խենկս)՝ պարլամենտի անդամներ, ովքեր նոր լորդ Ռեգենտի կողմից են[40], բարձրագույն պահակ Տադեուս Կեմպբելլ (Դանիել Խագեն)՝ կրոնական աբբայության ղեկավար, և Անտոն Սոկոլով (Ռոջեր Ջեսկոն)՝ հանճար գիտնական, ով իր սարքերից մի քանիսը տվել է լորդ րեգենտին[33]։ Կախարդ Կոպպերսպուն (Էրին Կոտրելլ), գլխավոր անտագոնիստ լրացման դերում The Brigmore Witches, ով ծրագրում է Էմիլիի տեղը զբաղեցնել կայսրության գահում[41]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովային ճանապրհորդությունից վերադառնալուց հետո, որի նպատակն էր ժանտախտի դեմ պայքարը, Կորվո Ատտանոն Դանուոլի ամրոց է ուղևորվում, որտեղ հանդիպում է կայսրուհու հետ։ Հաղորդագրության փոխանցումից հետո, նրանք մարդասպանների հարձակման են ենթարկվում Դաուդի գլխավութրույամբ, ովքեր Կորվոին չեզոքացնելով, սպանում են կայսրուհուն և առևանգում են նրա դստերը։ Կասրուհու մոտիկները Կորվոին արյունոտ դիակի մոտ են գտնում և նրան բանտախուց են գցում։ Անցնում է վեց տարի։ Կայսրուհու մոտիկները ամբողջությամբ վերահսկում են Դանուոլին։ Մեկ օր անց, երբ Կորվոին պետք է կախաղան հանեին, նա իր խցում մի նամակ, բանալի և թուր է գտնում, որոնք նվիրյալներն էին թողել։ Կորվոն փախուստ է կատարում և նժանակված վայրում մակույկավար Սամուելին է հանդիպում, ով նրան «Շան փոս» փաբ է տանում, որտեղ վերջինս նվիրյալների ղեկավարին է հանդիպում։
Պաբում հանգստանալու ժամանակ, քնի ժամանակ, գլխավոր հերոսը Օտարականին է հանդիպում, ով նրան է տալիս իր ուժերի մի մասը, Կորվոր ձախ ձեռքի վրա նշան թողնելով։ Դրանից հետո Կորվոն ճամփա է ընկնում, որի նպատակն էր դավադիրների սպանությունը կամ նրանց վերացումը, ովքեր արյունոտ ձևով են իշխանության եկել։ Այդ հանձնարարության ժամանակ, գլխավոր վերակացու Կեմբելի վերացումից հետո, Կորվոն տեղեկություն է գտնում, ով իրեն Էմիլիի հետքի վրա է տանում, ում պահում են երկու երկվորյակ՝ Մորգան և Կաստիս Պենդլտոնները «Ոսկե կատու» հասարակած տանը։ Կորվոն փրկում է Էմիլիին և սպանում եղբայրներին։ Փաբ վերադառնալուց հետո, Կալլիստան Էմիլիի դաստիարակությունը իր վրա է վերցնում, որովհետև նա պետք կայսրուհի դառնար, իսկ գլխավոր հերոսը գնում է քաղաք, որպեսզի առևանգի գիտնական Անտոն Սոկոլովին, ով նոր լորդ ռեգենտին՝ Խայրեմ Բերրոուզեմին զենքեր է տալիս, որպեսզի վերջինս կարողանա տեղեկություն ստանա դավադիրների մասին։ Սոկոլովը փաբում հարցաքննույան էր, որի ընթացքում էլ պարզում է Լեդի Բոյլի ինքնությունը, ով ֆինանսավորում է լորդ րեգենտին։ Ինչպես նաև Կորվոն իմանում է որ Բոյլովների տարածքում շուտով պարահանդես է լինելու, որի ընթացքում սպանում կամ վերացնում է Լեդի Բոյլին։
Հաջորդ անգամ փաբ վերադառնալուց հետո, ադմիրալ Խեվլոկը հավաստեցնում է որ նրանք շատ աշխատանքներ են կատարել, որպեսզի լորդ րեգենտին մեծ վնաս հացնեն։ Դանուոլի աշտարակ մտնելով, Կորվոն վերացնում է Խայրեմ Բերրոուզին, ինչպես նաև իմանում է որ վերջինս դիտավորյալ է ժանտախտը քաղաք մտցրել ցածր դասի մարդկանց ոչնչացնելու նպատակով, սակայն իրավիճակը խուտ դուրս եկավ հսկողությունից։ Կորվոն վերադառնում է «Շան փոս» փաբ որտեղ նվիրյալների հետ միասին տոնում են իրենց հաղթանակը։ Սակայն Կորվոն իրեն վատ է զգում և գնում է դեպի իր անկողին, և որի մոտ ուշքը գնում է։ Արթնանալով նա իր շուրջը տեսնում է Խեվլոկին, Մարտինաին և Տրեվոր Պենդլտոնին ովքեր որոշում են վերացնել Կորվոին, որպեսզի անխաթար կառավարեն կայսրությունը նոր կայսրուհու մեջքի ետևից։ Նրանք հրամայում են Սամուելին ազատվել նրանից։ Վերջինս նրան ուշքի է բերում, և ասում որ իրեն ստիպել են թույն լցնել նրա մեջ, սակայն նա դոզաի միայն կեսն է ավելացրել, հուսալով որ դա չի սպանի Կորվոին։ Սամուելը նրան նավակ է նստացնում և ջրի հոսանքով ներքև է թողնում, որտեղ նրան Դաուդի մարդասպաններն են գտնում, ովքեր որոշելով մրցանակ ստանալ Կորվոի գլխի համար նրան գերի են վերցնում։ Նորից բանտում հայտնվելով գլխավոր հերոսը փախչում է և գնում է արդեն նոր լորդ րեգենտին՝ ադմիրալ Խեվլոկին փնտրելու։
Դաուդին վերացնելով, Կորվոն կոյուղով վերադառնում է «Շան փոս», որպեսզի Էմիլիի և Խեվլոկի գտնվելու վայրի մասին տեղեկություններ գտնի։ Տեղ հասնելով նա գտնում է Պյերոին, Սոկոլվին Կալիստաին, վերացնում է պահակներին ովէեր պաբի շուրջն էին գիտնականների սարքերի միջոցով և իմանում է Էմիլիի և Խեվլոկի գտնվելու վայրը։ Կորվոն Սամուելին նշան է տալիս, և վերջինս ափի մոտ է բերում նավակը։ Գլխավոր հերոսը խատ լավ պաշտպանված փարոս է ներխուժում, որտեղգտնում է Խեվլոկին, ով սօանել է մնացած իրավապահներին և սպասում էր Կորվոին։ Խեվլոկին վերացնելուց հետո, Կորվոն ազատում է Էմիլիին՝ սպանված կայսրուհի Ջեսաիմ Կոլդուինի դստերը ով Գրիստոլի ապագա կայսրուհին է։ Քաոսի բարձր աստիճանում Սամուելը կսավաճանի Կորվոին, նրա գալու մասին զհուշացնող հրթիռով տեղեկացնելով, իսկ բոլոր իրավապահներըողջմնացած կլինեն և Կորվոն ստիպված պետք է նրանց բոլորի հարցերը լուծի։ Ինչպես նաև բարձր քաոսիպատճառով վերջընրանից կախված կլինի, կհասցնի արդյոք Կորվոն փրկել Էմիլիին, թե Խեվլոկը կկործանի նրան[42]։
Խաղի վերջնամասը և նրա շարունակությունը խաղացողի գործողություններից կախված կլինի. աշխարհում քաոսի աստիճանը, ժանտախտի տարածումը, անձի սպանությունը կամ ոչնչացումը։ Քաոսի ցածր աստիճանում և վերջում փրկված Էմիլիից հետո ասվում է թր Կորվոն մի քանի տարի հետո մահանում է սովորական մահով ,իսկ կայսրուհի Էմիլի Կալրուին Իմաստունը, ում գալուց հետո ժանտախտը ետ է քաշվում և «ոսկե դարն» է գալիս, նրան իր մոր գերեզմանի մոտ է հուղարկավորում, ինչպես այն մարդու, ով իր համար ավելին էր, քան պաշտպան։ Քաոսի բարձր աստիճանում ցույց է տրվում որ Էմիլի Կոլդուինը պետք է «սարսափի և մասնատման դարում» է կառավարելու, սակայն նա չի մոռանում Կորվոին, ով իրեն փրկել էր մահից։ Եթե Կորվոն չի կարողանում փրկել Էմիլիին ապա Դանուոլը կամաց-կամաց իշխանության է գալիս, իսկ Կորվոն նավով փախչում է։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համակարգային պահանջներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Հայտարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Dishonored-ի մասին առաջին անգամհայտարարվելէ 2011 թվականի հունիսի 7-ին։ Նոր խաղը դիրաքավորվել էր ինչպես ստելս-էկշեն առաջին դեմքի կողմից։ Պլանավորվել էր միանգամից խաղը դուրս հանել Microsoft Windows-ի, PlayStation 3-ի և Xbox 360-ի հարթակներում։ Dishonored-ը Arkane Studios-ի առաջին խաղն է եղել, Bethesda Softworks-ի կողմից հրատարակված, որը դուստր ընկերություններէր համարվում՝ZeniMax Media,որը գնել է Arkane Studios-ւ 2010 թվականի օգոստոսին։ Խաղի գլխավոր ղեկավարի տեղը Ռիկարդո Բարեն է վերցրել իր ձեռքը[44]։ Խաղի ստեղծման մեջ է ներքաշվել Վիկտոր Անտոնովը, որ առաջ Half-Life 2 խաղի «Սիթի 17»-ի գեյմ-դիզայնի վրա էր աշխատում[45][46]։ Խումբը երկու մասից էր կազմված, ովքեր աշխատում էին Ֆրանսիայում՝ Լիոնում և Օստինում՝ Տիխասի նահանգ[47]։
Գեյմփլեյ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակողների խումբը ստեղծել է գեյպլեյը, ինչը թույլ է տալիս խաղացողին ընտրել խաղի ձևը, ինչպես նաև խաղը անցնելու համար տրված ուժերը ընտրելու հնարավորություն։ Օրինակ խաղերի աշխարհները անցնելու համար բազմաթիվ ձևեր կան, որոնք հատուկ ուժերի շնորհիվ են լինում։ Օրինակ՝ խաղային աշխարհներում կան բազմաթիվ խաղն անցնելու ձևեր, որոնք «տեղափոխում» և «շարժունություն» ուժերի ժամանակ հասանելի են դառնում և փոխում են խաղի գործընթացը[48][49]։ Գերբնական հնարավորությունների հավասարակշռությունը նրանց «ոգու» մեջ գերակշռելու մեջ է, ինչը թույլ է տալիս խմբին էֆեկտիվ ձևով հավասարեցնել բոլոր հնարավորությունները[50]։
Dishonored խաղում ստելս սիստեման Thief խաղի մեխանիկաի ձևով է ստեղծվել, այսինքն աննկատ տեղափոծվելու հնարավորությունը ստվերի մեջ, ինչպես նաև տեսողական դաշտի մեջ գտնվող ոչ խաղացողի դետալային մշակումը։ Լինելով փոփոխված, ստելսի համակարգը հիմա առաջարկում է շվաքում նույնպես գտնել խաղացողին, և նրան շատ մոտիկանալ[51]։ Այդ ամենից հետո, խաղում կան բազմաթիվ կերպարների ֆոնային երկխոսություններ, որոնք կարելի է գաղտնալսել, եթե խաղը աննկատ անցնել, ինչը խաղի մեջ սյուժեի մեծ հետաքրքրքրություն է ավելացնում[52]։ Խաղը ունի ինտերֆեյս, որը առանձին օպտիմիզացված է կոնսոլների և անհատական համակարգիչերի համար։ Ինչպես նաև կարելի է հեռացնել կամ ավելացնել ինտերֆեյսի նոր առարկաներ[53]։
Աշխարհների դիզայնը մշակողները սկսել են այդ շրջանի կողմնորոշումից և ստեղծումից, որում կկատավրի գործողությունը։ Գլխավոր նպատակի որոշումներ են կայացվել նրանց զարգացման և լայնացման համար։ Հետագայում աշխարհները ավելացել NPC-ներով, որոնց գրանցվել են կոն կոնրետ ուղղություններ և գորխողություններ։ Հաշվի առնելով գլխավոր հերոսի գերբնական հնարավորությունները, աշխարհներում ավելացվել են բազմաթիվ առարկաներ և վայրեր որոնք բացատրուն են դրանց օգտագործումը, իսկ հետագայում աշխարհը մշակվում է մինչև վերջին աստիճան[48]. Изначально уровни имели минимальное количество подсказок на дополнительные пути к достижению цели, но после тестов было решено добавить различные подсказки и намёки, подталкивающих к тем или иным путям[54]: Խաղի ստեղծարար Ջո Խյուստոնը նշել է որ խաղի աննկատ անցումը թույլ է տալիս խաղացողին փոխներգործել մեծ թվաքանակով հավելյալ իրադարձությունների հետ և աշխարհը անցնելու տարբեր ձևեր գտնել[55]։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե գեղարվեստական խումբը ունեցել է մի քանի խնդիրներ որոնց համար ժամանակահատված է հատկացվել, որոնք պահնաջում էին անընդհատ հետաձգումներ, ինչը կապված է ձեռքի աշխատանքի պահանջարկի հետ և խաղի ցանկացած մասնիկի հետ։ Ամբողջ խաղի ընթացքի վայրը՝ Դանուոլ քաղաքը, որը արտանկարվել է Լոնդոնից և Եդինբուրգից XIX դարի վերջում և XX դարի սկզբին։ Հին փուլերում ամբողջ խաղի գործողությունները տեղի են ունեցել 1966 թվականին տեղի ունեցած Մեծ լոնդոնյան հրդեհի ժամանակ[56]։ Հարցազրույցի ժամանակ Խարվի Սմիտը պատմել է, թե ինչու է Լոնդոնը եղել է առաջին ընտրանքային տարբերակը խաղի ընթացքի ժամանակ և հետագա մտքերի ոգեշնչման համար։
Կաղապար:Քաղվածքի սկիզբը
Այն պատճառով, որ Լոնդոնը այդպիսի քաղաք է, որտեղ մի տարի եղել է և ժանտախտ, և հրդեհ, որը իհարկե վերացրել է ժանտախտը, այրելով ետնախորշ։ Այսպիսի խաղերում միշտ նոր խաղը անցնելու նոր ձևեր է փնտրվում, իսկ աշխարհը ցանկանում եք ավելի լարված դարձնել, բացատրելով թե ինչու շուկայում մարդկանց խմբեր չկան։ Չէ որ մարդկանց միտքը միշտ գալիս է այն առնետների մասին որոնք օգնում են ձեզ թաքցնել մարդկանց դիակներ։ Դա ուղղակի ընդհանուր ձևով է աշխատում[48]։ Բնօրինակ տեքստ (անգլ.)
Because it was the last year of the plague, and the year of the great fire of London, which of course ended the plague by burning the slums down ... In this kind of game you’re always looking for a way to up the tension and frankly make the world a little more perilous, and justify why there aren’t giant crowds of people at the market. Then people had the idea for swarms of rats, and we were talking independently about possession, and we wondered if you should be able to possess rats and if they could clean up corpses so you don’t have to hide them. All these pieces just worked together. |
Վիկտոր Անտոնովը նկարագրել է իր զգացմունքները Լոնդոնի մասին հաջորդ բառերով. «Ահռելի մեգապոլիս; քաոսային, ինտենսիվ և կեղտոտ վայր, որը շատ էկզոտիկ կթվա ամերիկացիներին կամ Եվրոպայի մյուս բնակիչներին»։ Նա ընդգծեց ծանոթությունների կարևորությունը բազմաթիվ մշակույթների ձևով, որովհետև «դուք կցանկանաք նոր մարդկանց հետ շփվել, երբ կցանկանաք ֆանտաստիկ մի բան ստեղծել»։ Ինչպես նաև նա ասաց,որ Եդինբուրգը բազմաթիվ ճարտարապետական իրերի մտքեր է առաջարկել, որոնք` համամասնություն դառնալով ապագայի որոշ տեսողական անկյունների հետ, մի ընդհանուր բան են տվել պղնձի, մեխերի և ստիմպանկից վերցված շոգեմեքենաների համաձուլումից[57]։ Անտոնովը և Սեբաստիան Միտովը ուղվեցին դեպի Լոնդոն և Եդինբուրգ գիտական հետազոտությունների, մարդկանց, վայրերի և այլ իրերի նկարահանման համար։ Նրանք փորձում էին հեռու մնալ աղմկոտ և մարդաշատ վայրերից, ավելի շատ կենտրոնանալով անկյունային փողոցների և տարբեր նրբանղքների վրա, որոնք ավելի շատ են համապատասխանում խաղին։ Միտտոնը հայտարարել է «Մենք փորձում ենք խաղ ստեղծել, որը առնետի տեսողական դաշտից կլինի։ Եթե դուք ունեք քաղաք որը սահմանափակված ակնարկով են, ապա որո՞նք են այն բոլոր փողոցները որոնք մենք կարող ենք հետազոտել»[58]։ Խաղի մեջ գտնվող աշխարհի քարտեզը մշակված է եղել մի ամբողջի մեջ և բաժանված է եղել ըստ տրամաբանության ցանկացած նպատակի համար[59]։ Խաղի հին ձևերում ամեն ինչ տեղի է ունեցել Ճապոնիայում, սակայն ամեն ինչ չեղյալ է հայտարատրվել այն պատճառով որ մշակողները ծանոթ չէին այդ երկրի մշակույթի հետ[60]։
Մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Dishonored-ը լավագույն արկածային խաղն է համարվել 2012 թվականի Spike Video Game Awards արարողության ժամանակ, ինչպես նաև մրցանակների է արժանացել «լավագույն ««Լավագույն PS3 խաղ, «Լավագույն Xbox 360 խաղ», «լավագույն մշակող» (Arkane Studios) և «Տարվա խաղը»։ Խաղը հաղթել է «Inside Gaming Award» մրացանակը լավագույն գրաֆիկայի համար[61]. 2013 թվականին «D.I.C.E. Interactive Achievement Awards» միջոցառման ժամանակ խաղը հայտարարվել է լավագույն արկածային խաղ, ականավոր մրցանակներ և մրցանակներ է ստացել «Արվեստի ուղղություն», «Խաղային ուղղություն», «Սյուժե» ձևերում[62]։ Տեսողական էֆֆեկտների մասնագետների հասարակությունը առաջադրել է Վիկտոր Անտոնովին, Սեբաստիան Միտտոնին, Ժաննա-Լյուկ Մոնեին և Ժյուլյենա Ռոբիին Համակարգչային խաղի տեսողական ձևի լավագույն ձեռքբերումներ բաժնում[63]։ Dishonored-ը հաղթել է «Հանդիսատեսի համակրանք» կատեգորիայում Game Developer’s Choice Awards 2013 թվականի, և ստացել չորս նշանակումներու․ «Լավագույն խաղային դիզայն», «Լավագույն պատմություն», «Լավագույն տեսողական նկարահանում» և «Տարվա խաղ»[64][65]։ Բացի դրանից 2013 թվականին BAFTA-ի կողմից Dishonored-ը տարվա լավագույն խաղ է ճանաչվել[66]։
Խաղը հաղթել է «Լավագույն արկածային խաղ» նշանակման մեջ[67] «Լավագույն խաղը ԱՀ-ի համար»[68] IGN Best-ում 2012 թվականին, ինչպես նաև «Լավագույն խաղ» է անվանակոչվել[69] «Լավագույն էկէն խաղը» PS3 և Xbox 360 կոնսոլների համար[70][71]։ «Game Informer»-ը Խաղը անվանել է «Լավագույն էկշն» և լավագույն 50 խաղերից մեկը 2012 թվականին[72]։ Ինչպես նաև խաղը «լավագույն խաղ» է հայտարարվել PlayStation-ի կողմից[73]։ Official Xbox Magazine Dishonored-ը անվանել է «Լավագույն օրիգինալ խաղ»[74]։ 1UP.com այն անվանել է 2012 թվականի ամենասիրելի խաղերից մեկը[75]։ Խաղը ճանաչվել է Լավագույն արկածային/մարտական խաղ Yahoo! Games-ի շրջանակներում, ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ[76]։ Golden Joystick Award-ում 2013 թվականին Dishonored-ը ստացել է վեց անվանակարգ։ «Տարվա խաղ», «Լավագույն դեբյուտ», «Լավագույն Պատմություն», «Տարվա ստուդիա» (Arkane Studios), «Լավագույն տեսողական դիզայն» և «Լավագույն խաղի ժամանակ»[77].
Dishonored հայտնվել է 2012 թվականի լավագույն խաղերի ցուցակում։ առաջին տեղը Ars Technica նշանակմա մեջ[78] , CNET[79], CNN[80] , Daily Mirror[81], Forbes[82] и The Guardian (совместно с XCOM: Enemy Unknown)[83], երրորդ տեղը GameFront-ի ամսագրերում[84], Metro[85], пятое место по версии USA Today[86], номер шесть по GameSpy[87] и Joystiq[88] և իններորդ տեղը Slant ամսագրի հաշվով[89]. Gamasutra причислил её к списку десяти лучших игр 2012 года, а журнал Eurogamer поставил игру под номером один в списке 50-ти лучших игр 2012 года[90][91].
Список наград и номинаций | ||||
---|---|---|---|---|
Год | Награда | Категория | Работа | Результат |
2012 | IGN Best of 2012 | Лучшая экшн-игра | Dishonored | Հաղթանակ[67] |
Լավագույն էկշն-խաղ на PC | Dishonored | Հաղթանակ[68] | ||
Լավագույն էկշն-խաղ PS3 | Dishonored | Առաջադրված | ||
Լավագույն էկշն-խաղ Xbox 360 | Dishonored | Առաջադրված | ||
Տարվա խաղ | Dishonored | Առաջադրված | ||
Inside Gaming Awards | Լավագույն դիզայն | Dishonored | Հաղթանակ[92] | |
Spike Video Game Awards | Լավագույն արկածային էկշն-խաղ | Dishonored | Հաղթանակ[61] | |
Լավագույն գրաֆիկա | Dishonored | Առաջադրված | ||
Լավագույն խաղը PS3 | Dishonored | Առաջադրված | ||
Լավագույ ստուդիա | Arkane Studios, Dishonored | Առաջադրված | ||
Լավագույն խաղ Xbox 360 | Dishonored | Առաջադրված | ||
Տարվա խաղ | Dishonored | Առաջադրված | ||
2013 | BAFTA | Игра года | Dishonored | Հաղթանակ[66] |
British Academy of Film and Television | Լավագույն խաղ | Dishonored | Հաղթանակ[93][94] | |
Խաղի լավագույն դիզայն | Dishonored | Առաջադրված | ||
Լավագույն պատմությւն | Dishonored | Առաջադրված | ||
D.I.C.E. Interactive Achievement Awards | Տարվա լավագույն արկածային խաղ | Dishonored | Առաջադրված | |
Հեռուստադիտողների ընտրություն | Dishonored | Հաղթանակ[64] | ||
Ակնառու ձեռքբերումներ գեղարվեստական արտադրության մեջ | Dishonored | Առաջադրված | ||
Ակնառու ձեռքբերումներ խաղի արտադրության մեջ | Dishonored | Առաջադրված | ||
Ակնառու ձեռքբերումներ խաղի պրոցեսի արտադրության մեջ | Dishonored | Առաջադրված | ||
Ակնառու ձեռքբերումներ խաղի պատմության արտադրության մեջ | Dishonored | Առաջադրված | ||
Game Developers Choice Awards | Լավագույն դիզայն | Dishonored | Առաջադրված | |
Լավագույն պատմություն | Dishonored | Առաջադրված | ||
Լավագույն գեղարվեստական աշխատանքներ | Dishonored | Առաջադրված | ||
Տարվա խաղ | Dishonored | Առաջադրված | ||
Visual Effects Society | Ակնառու ձեռքբերումներ խաղի տեսողական էֆեկտների արտադրության մեջ | Վիկտոր Անտոնով, Սեբաստյան Միտտոն, Ժան-Լյուկ Մոննե և Ժյուլյեն Ռոբի | Առաջադրված | |
Golden Joystick Awards | Տարվա խաղ | Dishonored | Առաջադրված | |
Լավագույն Դեբյուտ | Dishonored | Առաջադրված | ||
Լավագույն պատմություն | Dishonored | Առաջադրված | ||
Տարվա ստուդիա | Arkane Studios | Առաջադրված | ||
Լավագույն դիզայն | Dishonored | Առաջադրված | ||
Լավագույն խաղի ժամանակ | Dishonored — Последний приём Леди Бойл | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Steam — 2003.
- ↑ Humble Store
- ↑ All PS Now games A-Z: Browse the full list of games available to play with your PS Now membership
- ↑ 4,0 4,1 «Dishonored Release Dates - PC» (անգլերեն)։ VGReleases։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-20-ին։ Վերցված է 2016-11-09
- ↑ 5,0 5,1 «Dishonored Release Dates - PS3» (անգլերեն)։ VGReleases։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-19-ին։ Վերցված է 2016-11-09
- ↑ 6,0 6,1 «Dishonored Release Dates - Xbox 360» (անգլերեն)։ VGReleases։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-19-ին։ Վերցված է 2016-11-09
- ↑ «Dishonored Release Dates(Japan)» (անգլերեն)։ gamewise.co։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-15-ին։ Վերցված է 2016-11-09
- ↑ 8,0 8,1 «Dishonored: во власти тьмы» (ռուսերեն)։ 1С-ՍոֆտԿլաբ։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-16-ին։ Վերցված է 2014-03-19
- ↑ http://www.pegi.info/en/index/global_id/505/?page=2&lang=en¶ms=global_id%2F505%2F&searchString=Dishonored&global_id=505&id=509#searchresults
- ↑ John Keefer. (2012-10-07)։ «Dishonored review: Story-driven role-playing»։ www.shacknews.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2012-10-07
- ↑ «'Dishonored: Definitive Edition' Launches Today, With No Fanfare»
- ↑ Gaudiosi John.։ «Arkane Studios Reimagines First-Person With Dishonored»։ unrealengine.com (eng)։ Epic Games։ Արխիվացված օրիգինալից February 17, 2013-ին։ Վերցված է February 17, 2013
- ↑ 13,0 13,1 Gies Arthur (July 26, 2012)։ «'Dishonored' co-directors talk stealth, missions, and chaos in Reddit AMA thread»։ Polygon (website) (eng)։ Vox Media։ Արխիվացված օրիգինալից December 26, 2013-ին։ Վերցված է December 25, 2013
- ↑ Gies Arthur. (October 8, 2012)։ «'Dishonored' review: crime and punishment» (eng)։ The Verge։ Արխիվացված օրիգինալից November 10, 2012-ին։ Վերցված է October 8, 2012
- ↑ 15,0 15,1 15,2 Hoggins Tom (October 8, 2012)։ «Dishonored review»։ The Daily Telegraph (eng) (Telegraph Media Group)։ Արխիվացված օրիգինալից October 8, 2012-ին։ Վերցված է October 8, 2012
- ↑ Hindes Daniel. (August 20, 2012)։ «Supra Naturalis – Dishonored Preview»։ PC PowerPlay (eng)։ Next Publishing Pty։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է September 24, 2012
- ↑ 17,0 17,1 Plante Chris. (April 26, 2012)։ «Dishonored wants to make stealth games cool again» (eng)։ The Verge։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է August 12, 2012
- ↑ Haley Sebastian (October 8, 2012)։ «Nonlethal and undetected: 10 essential tips & tricks to mastering Dishonored» (eng)։ VentureBeat։ Արխիվացված օրիգինալից January 12, 2014-ին։ Վերցված է January 12, 2014
- ↑ Swilinski Alexander (October 8, 2012)։ «Dishonored review: A whale of a tale» (eng)։ Joystiq։ Արխիվացված օրիգինալից October 8, 2012-ին։ Վերցված է October 8, 2012
- ↑ Evans-Thirlwell Edwin. (July 2, 2012)։ «Dishonored ranges "from a casual experience to a demanding challenge"»։ Official Xbox Magazine (eng)։ Future plc։ Արխիվացված օրիգինալից January 12, 2014-ին։ Վերցված է January 12, 2014
- ↑ Hillier Brenna. (July 19, 2011)։ «Arkane Studios is drawing on its love of RPG elements and emergent gameplay for Dishonored» (eng)։ VG247։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է April 12, 2013
- ↑ 22,0 22,1 22,2 Purchese Robert. (June 28, 2012)։ «Your Dishonored death toll affects ending and "other little story bits"»։ Eurogamer (eng)։ Gamer Network։ Արխիվացված օրիգինալից August 3, 2012-ին։ Վերցված է August 5, 2012
- ↑ 23,0 23,1 Peele Britton (August 6, 2012)։ «Dishonored's chaos, morality and potentially over-powered hero» (eng)։ Joystiq։ Արխիվացված օրիգինալից August 7, 2012-ին։ Վերցված է August 7, 2012
- ↑ 24,0 24,1 Biessener Adam. (July 12, 2011)։ «Getting To Know Dishonored»։ Game Informer (eng)։ GameStop։ Արխիվացված է օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է July 20, 2011
- ↑ Evans-Thirlwell Edwin. (July 2, 2012)։ «Dishonored ranges "from a casual experience to a demanding challenge"»։ Official Xbox Magazine։ Future plc։ Արխիվացված օրիգինալից January 12, 2014-ին։ Վերցված է January 12, 2014
- ↑ Benedetti Winda. (October 9, 2012)։ «10 tips for playing 'Dishonored' without shedding a drop of blood»։ NBC News։ Արխիվացված օրիգինալից January 26, 2014-ին։ Վերցված է January 26, 2014
- ↑ Bramwell Tom. (August 5, 2011)։ «Dishonored Preview»։ Eurogamer (eng)։ Gamer Network։ Արխիվացված օրիգինալից November 10, 2012-ին։ Վերցված է August 5, 2012
- ↑ Haley Sebastian (October 8, 2012)։ «Nonlethal and undetected: 10 essential tips & tricks to mastering Dishonored»։ VentureBeat։ Արխիվացված օրիգինալից January 12, 2014-ին։ Վերցված է January 12, 2014
- ↑ Totilo Stephen. (June 11, 2012)։ «27 of the Best Video Game Ideas from E3»։ Kotaku։ Gawker Media։ Արխիվացված օրիգինալից August 11, 2012-ին։ Վերցված է August 10, 2012
- ↑ «10 Tips For Dishonored: A Royal Protector's Mini-Guide» (eng)։ Game Revolution։ October 10, 2012։ Արխիվացված օրիգինալից January 26, 2014-ին։ Վերցված է January 26, 2014
- ↑ «Обзор игры от Stopgame»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-20-ին։ Վերցված է 2016-11-28
- ↑ «Рецензия на игру: Dishonored (ստելս-եկշն ժանրի խաղ RPG տարրերով) —Երևակայության և ֆանտաստիկայի աշխարհ»։ ֆանտաստիկայի աշխարհ։ October 10, 2013
- ↑ 33,0 33,1 33,2 33,3 «Dishonored» (eng)։ Behind the Voice Actors։ 2012։ Արխիվացված է օրիգինալից November 9, 2012-ին։ Վերցված է November 9, 2012
- ↑ Kelly Andy. (October 6, 2012)։ «Dishonored preview: We unmask the biggest surprise of 2012»։ Computer and Video Games (eng)։ Future plc։ Արխիվացված օրիգինալից October 7, 2012-ին։ Վերցված է October 7, 2012
- ↑ 35,0 35,1 Cook Dave. (August 27, 2012)։ «Dishonored interview: who do you want to be today?» (eng)։ VG247։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է September 24, 2012
- ↑ Cork Jeff. (August 3, 2012)։ «Carrie Fisher, Susan Sarandon Join Dishonored's Voice Cast»։ Game Informer (eng)։ GameStop։ Արխիվացված օրիգինալից August 3, 2012-ին։ Վերցված է August 3, 2012
- ↑ Onyett Charles. (April 26, 2012)։ «Dishonored: Creativity Kills» (eng)։ IGN։ Արխիվացված է օրիգինալից August 3, 2012-ին։ Վերցված է August 3, 2012
- ↑ Kuchera Ben. (August 3, 2012)։ «A dark game of Clue: the making of Dishonored’s murder mystery level»։ The PA Report (eng)։ Penny Arcade։ Արխիվացված օրիգինալից August 27, 2012-ին։ Վերցված է August 27, 2012
- ↑ Cook Dave. (August 23, 2012)։ «Dishonored hands-on: welcome to the party, pal» (eng)։ VG247։ Արխիվացված օրիգինալից August 27, 2012-ին։ Վերցված է August 27, 2012
- ↑ Burke Ron. (June 2012)։ «Dishonored Hands-On Demonstration» (eng)։ Gaming Trend։ Արխիվացված օրիգինալից August 27, 2012-ին։ Վերցված է August 27, 2012
- ↑ John Keefer (հունիսի 13, 2016)։ «E3 2016: Has Dishonored 2 given away its antagonist?» (անգլերեն)։ Shacknews։ Վերցված է 2016-11-20
- ↑ Wuepper Seb. (July 8, 2013)։ «Daddy Issues: A Look at Paternalistic Trends in Games»։ GameRanx։ Complex։ Արխիվացված օրիգինալից January 26, 2014-ին։ Վերցված է January 26, 2014
- ↑ «Страница Dishonored в Steam» (ռուսերեն)։ Steam։ 12 октября 2012։ Վերցված է 4 Мая 2014
- ↑ Hornshaw Phil. (June 22, 2012)։ «Dishonored Dev: We ‘Adjust the Game to Meet the Challenge’»։ GameFront (անգլերեն)։ Break Media։ Արխիվացված օրիգինալից August 5, 2012-ին։ Վերցված է August 5, 2012
- ↑ Yin-Poole Wesley. (July 7, 2011)։ «Bethesda announces Dishonored»։ Eurogamer (անգլերեն)։ Gamer Network։ Արխիվացված օրիգինալից August 5, 2012-ին։ Վերցված է August 5, 2012
- ↑ Robinson Andy. (July 7, 2011)։ «Bethesda's Dishonored is official – big talent on board»։ Computer and Video Games (անգլերեն)։ Future plc։ Արխիվացված օրիգինալից August 5, 2012-ին։ Վերցված է August 5, 2012
- ↑ «The Edge Awards 2012: studio of the year»։ Edge (անգլերեն)։ Future plc։ December 18, 2012։ Արխիվացված օրիգինալից January 19, 2014-ին։ Վերցված է January 19, 2014
- ↑ 48,0 48,1 48,2 Kuchera Ben. (June 25, 2012)։ «Dishonored’s two lead designers talk about magic, "breaking" the game, and amoral power»։ The PA Report (անգլերեն)։ Penny Arcade։ Արխիվացված օրիգինալից February 18, 2013-ին։ Վերցված է August 12, 2012
- ↑ Bramwell Tom. (August 5, 2011)։ «Dishonored Preview»։ Eurogamer (անգլերեն)։ Gamer Network։ Արխիվացված օրիգինալից November 10, 2012-ին։ Վերցված է August 5, 2012
- ↑ Peele Britton (August 6, 2012)։ «Dishonored's chaos, morality and potentially over-powered hero» (անգլերեն)։ Joystiq։ Արխիվացված օրիգինալից August 7, 2012-ին։ Վերցված է August 7, 2012
- ↑ Purchese Robert. (September 29, 2012)։ «Why Dishonored ditched its Thief shadow stealth mechanic»։ Eurogamer (անգլերեն)։ Gamer Network։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է September 29, 2012
- ↑ Narcisse Evan. (October 11, 2012)։ «In Dishonored, Sometimes The Story Is What You Don’t See»։ Kotaku (անգլերեն)։ Gawker Media։ Արխիվացված օրիգինալից November 10, 2012-ին։ Վերցված է November 10, 2012
- ↑ Wilde Tyler. (June 20, 2012)։ «Dishonored on PC "has its own different interface," PC standards are "a religion"»։ PC Gamer (eng)։ Future plc։ Արխիվացված օրիգինալից August 6, 2012-ին։ Վերցված է August 6, 2012
- ↑ Colwill Tim. (September 20, 2012)։ «Dishonored Interview: Arkane on stealth, AI, player choice and much more» (անգլերեն)։ Games.on.net։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է October 5, 2012
- ↑ «The Gaming Pulse: Dissecting Dishonored’s Heart» (անգլերեն)։ Rock, Paper, Shotgun։ January 14, 2013։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է January 19, 2013
- ↑ Porter Will. (April 26, 2012)։ «Dishonored Preview: The Ways of System Shock and Thief Return»։ Eurogamer (անգլերեն)։ Gamer Network։ Արխիվացված օրիգինալից August 6, 2012-ին։ Վերցված է August 6, 2012
- ↑ Purcheese Robert. (July 18, 2012)։ «It's been a poor, poor five years for fiction in the video game industry»։ Eurogamer (անգլերեն)։ Gamer Network։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է August 5, 2012
- ↑ Lee Aaron. (July 12, 2012)։ «Dishonoured wouldn't exist without pre-production»։ Develop (անգլերեն)։ Intent Media։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է August 13, 2012
- ↑ Cook Dave. (August 27, 2012)։ «Dishonored interview: who do you want to be today?» (անգլերեն)։ VG247։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է September 24, 2012
- ↑ Peel Jeremy. (March 28, 2013)։ «Dishonored began life as a game set in Medieval Japan» (անգլերեն)։ PCGamesN։ Արխիվացված օրիգինալից May 21, 2013-ին։ Վերցված է May 21, 2013
- ↑ 61,0 61,1 61,2 61,3 61,4 61,5 61,6 Nunnely Stephany (December 8, 2012)։ «VGAs 2012: winners announced, get all the news here» (անգլերեն)։ VG247։ Արխիվացված օրիգինալից December 8, 2012-ին։ Վերցված է December 8, 2012
- ↑ 62,0 62,1 62,2 62,3 62,4 62,5 «Academy of Interactive Arts & Sciences – 16th Annual D.I.C.E. Awards Finalists» (PDF) (անգլերեն)։ Academy of Interactive Arts & Sciences։ January 14, 2013։ Արխիվացված է օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է January 14, 2013
- ↑ 63,0 63,1 «VES Awards: ‘The Hobbit’, ‘Avengers’, ‘Life Of Pi’, ‘ParaNorman’ Lead Nominations» (անգլերեն)։ Deadline.com։ January 7, 2013։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է January 7, 2013
- ↑ 64,0 64,1 Conditt Jessica (March 27, 2013)։ «ourney sweeps Game Developers Choice Awards, wins 6 of 11» (անգլերեն)։ Joystiq։ Արխիվացված օրիգինալից March 28, 2013-ին։ Վերցված է March 28, 2013
- ↑ 65,0 65,1 65,2 65,3 65,4 Narcisse Evan. (January 24, 2013)։ «Here Are the 2012 Games That Developers Want to Give Awards to»։ Kotaku (անգլերեն)։ Gawker Media։ Արխիվացված օրիգինալից January 24, 2013-ին։ Վերցված է January 24, 2013
- ↑ 66,0 66,1 «Press Release: British Academy Games Awards Winners Announced» (անգլերեն)։ March 5, 2013
- ↑ 67,0 67,1 «Best Overall Action Game» (անգլերեն)։ IGN։ 2012։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է December 30, 2012
- ↑ 68,0 68,1 «Best PC Action Game» (անգլերեն)։ IGN։ 2012։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է December 21, 2012
- ↑ 69,0 69,1 «Best Overall Game» (անգլերեն)։ IGN։ 2012։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է December 30, 2012
- ↑ 70,0 70,1 «Best PS3 Action Game» (անգլերեն)։ IGN։ 2012։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է December 21, 2012
- ↑ 71,0 71,1 «Best Xbox 360 Game» (անգլերեն)։ IGN։ 2012։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է December 21, 2012
- ↑ Mahardy Mike. (December 10, 2012)։ «Top 50 Games Of 2012 Review Roundup»։ Game Informer (անգլերեն)։ GameStop։ Արխիվացված է օրիգինալից December 14, 2012-ին։ Վերցված է December 14, 2012
- ↑ «Official PlayStation Magazine’s best of 2012: the top 10 games you voted for»։ PlayStation Official Magazine (անգլերեն)։ Future plc։ December 28, 2012։ Արխիվացված է օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է January 4, 2013
- ↑ «OXM Game of the Year 2012 Awards: Gameplay Awards»։ Official Xbox Magazine (անգլերեն)։ Future plc։ December 18, 2012։ Արխիվացված օրիգինալից January 4, 2013-ին։ Վերցված է January 4, 2013
- ↑ Mackey Bob. (December 26, 2012)։ «1UP's Favorite Games of 2012: Dishonored lang=en»։ 1UP.com։ Արխիվացված է օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է January 4, 2013
- ↑ «Yahoo! Games: Game of the Year 2012» (անգլերեն)։ Yahoo!։ December 2012։ Արխիվացված օրիգինալից January 4, 2013-ին։ Վերցված է January 4, 2013
- ↑ 77,0 77,1 77,2 77,3 77,4 77,5 77,6 Robinson Andy. (August 29, 2013)։ «Golden Joysticks 2013 voting begins»։ Computer and Video Games (անգլերեն)։ Future plc։ Արխիվացված օրիգինալից January 19, 2014-ին։ Վերցված է November 13, 2013
- ↑ Orland Kyle. (December 29, 2012)։ «Ars Technica's 2012 Games of the Year»։ Ars Technica (անգլերեն)։ Condé Nast Publications։ Արխիվացված օրիգինալից January 4, 2013-ին։ Վերցված է January 4, 2013
- ↑ «The top 11 games of 2012» (անգլերեն)։ CNET։ December 13, 2012։ Արխիվացված է օրիգինալից January 4, 2013-ին։ Վերցված է January 4, 2013
- ↑ Frum Larry. (December 27, 2012)։ «The 10 best video games of 2012» (անգլերեն)։ CNN։ Արխիվացված օրիգինալից January 4, 2013-ին։ Վերցված է January 4, 2013
- ↑ Silver Dan. (December 22, 2012)։ «Top honours: Dishonored heads list of ten best games of 2012»։ Daily Mirror (անգլերեն) (Trinity Mirror)։ Արխիվացված օրիգինալից January 4, 2013-ին։ Վերցված է January 4, 2013
- ↑ Knapp Alex. (December 11, 2012)։ «The Best Video Games Of 2012» (անգլերեն)։ Forbes։ Արխիվացված օրիգինալից January 4, 2013-ին։ Վերցված է January 4, 2013
- ↑ Stuart Keith. (September 21, 2012)։ «Top 25 games of 2012»։ The Guardian (անգլերեն) (Guardian Media Group)։ Արխիվացված օրիգինալից December 30, 2012-ին։ Վերցված է December 30, 2012
- ↑ Hornshaw Phil. (December 21, 2012)։ «Game Front’s Game of the Year 2012»։ GameFront (անգլերեն)։ Break Media։ Արխիվացված օրիգինալից January 4, 2013-ին։ Վերցված է January 4, 2013
- ↑ «GameCentral Video Games Top 20 of 2012 – generations end»։ Metro (անգլերեն) (Associated Newspapers)։ December 27, 2012։ Արխիվացված օրիգինալից January 4, 2013-ին։ Վերցված է January 4, 2013
- ↑ «'Walking Dead' heads USA TODAY's best 2012 video games»։ USA Today (անգլերեն) (Gannett Company)։ January 1, 2013։ Արխիվացված օրիգինալից January 4, 2013-ին։ Վերցված է January 4, 2013
- ↑ «GameSpy's 2012 Game of The Year Awards – Dishonored – Arkane/Bethesda»։ GameSpy (անգլերեն)։ IGN։ 2012։ Արխիվացված օրիգինալից January 3, 2013-ին։ Վերցված է January 3, 2013
- ↑ Kietzmann Ludwig (January 2, 2013)։ «Joystiq Top 10 of 2012: Dishonored» (անգլերեն)։ Joystiq։ Արխիվացված օրիգինալից January 2, 2013-ին։ Վերցված է January 2, 2013
- ↑ «The 25 Best Video Games of 2012» (անգլերեն)։ Slant Magazine։ December 10, 2012։ Արխիվացված օրիգինալից April 12, 2013-ին։ Վերցված է January 4, 2013
- ↑ «The 10 Best Games of 2012»։ Gamasutra (անգլերեն)։ Think Services։ December 21, 2012։ Արխիվացված օրիգինալից January 3, 2013-ին։ Վերցված է January 3, 2013
- ↑ Bramwell Tom. (December 31, 2012)։ «Eurogamer Readers' Top 50 Games of 2012»։ Eurogamer (անգլերեն)։ Gamer Network։ Արխիվացված օրիգինալից December 23, 2013-ին։ Վերցված է December 23, 2013
- ↑ Good Owen. (December 9, 2012)։ «Don’t Like the Winners from the 2012 VGAs? Get a Second Opinion from Machinima’s IGAs.»։ Kotaku (eng)։ Gawker Media։ Արխիվացված օրիգինալից December 10, 2012-ին։ Վերցված է December 10, 2012
- ↑ 93,0 93,1 93,2 Kubba Sinan. (February 12, 2013)։ «Journey, Walking Dead, Far Cry 3 lead BAFTA 2013 nominations» (eng)։ Joystiq։ Արխիվացված օրիգինալից February 16, 2013-ին։ Վերցված է February 16, 2013
- ↑ 94,0 94,1 94,2 Purchese Robert. (March 5, 2013)։ «Watch the BAFTA Game Awards live on Eurogamer»։ Eurogamer (eng)։ Gamer Network։ Արխիվացված օրիգինալից March 6, 2013-ին։ Վերցված է March 6, 2013
|