Bethesda Softworks

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bethesda Softworks
Изображение логотипа
Տեսակհամակարգչային խաղերի հրատարակիչ և տեսախաղեր մշակող
Անվանված է ի պատիվPool of Bethesda?
Հիմնադրված է1986[1][2]
ՀիմնադիրChristopher Weaver?[3]
ՎայրՌոքվիլ, Մերիլենդ, ԱՄՆ[4][1][2]
Երկիր ԱՄՆ[2]
ՏնօրենTodd Howard?
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն և համակարգչային խաղ
Մայր ընկերությունZeniMax Media?
Դուստր ընկերություններBethesda Game Studios և Sparkypants Studios?
ՍեփականատերՄայքրոսոֆթ
Կայքbethesda.net(անգլ.)
 Bethesda Softworks Վիքիպահեստում

Bethesda Softworks, ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի հրատարակչությամբ։ Հիմնադրվել է 1986 թվականին Քրիստաֆոր Ուիվերի կողմից Բետեսդա քաղաքում[5]։ 1999 թվականին այն մտավ ZeniMax Media մեդիաընկերության կազմի մեջ և տեղափոխվեց Ռոքվիլ քաղաք։

2020 թվականի սեպտեմբերի 21-ին Microsoft ընկերությունը գնեց ZeniMax Media-ն 7,5 միլլիարդ դոլարով[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Bethesda Softworks հիմնադրվել 1986 թվականին, Քրիտսափոր Ուիվերի կողմից, ինչպես Media Technology Limited ենթաբաժին, որտեղ նա ստացավ տնօրեն։ Նա հիմնադրեց այս ընկերություն, հասկանալու համար, արդյոք համակարգչային խաղերի մշակումը «կյանք» ունի թե ոչ։ Վլատկո Անդոնովը՝ Bethesda Softworks-ի տնօրենը, հիշում է, որ Ուիվերը սկզբնական շրջանում ցանկանում էր անվանել ընկերությունը «Softworks», սակայն պարզվել է որ այդ անվանումն արդեն զբաղված է։

Նույն թվականին ընկերությունը թողարկեց իր առաջին խաղը՝ Gridiron!, որը իրենից ներկայացնում էր ամերիկյան ֆուտբոլի սիմուլյատոր։ The Escapist-ը 2007 թվականին հայտարարեց, որ սա առաջին խաղին արդիական սպորտային, համակարգչային խաղն է[7]։ Electronics Arts-ը տպավորվեց այս խաղից և վարձեց Ուիվերի թմին, որպեսզի ավարտի John Madden Football շարքի առաջին խաղը, ինչպես նաև գնեց Gridiron! խաղի հաջորդ տարբերակների հրապարակման թույլատվությունը։ Սակայն, երբ արդեն հաջորդ տարի չթողարկվեց Gridiron! խաղի նոր տարբերակը այլ պլատֆորմների համար, Bethesda դադարեցրեց John Madden Football-ի վրա կատարավող աշխատանքները և Electronics Arts-ին դատի տվեց, հայտարարելով, որ ընկերությունը կասեցրել է խաղի թողարկումները, դրանք Madden էլեմենտներ ավելացնելու համար[8]։ Հայցը բավարարվեց դատարանի կողմից[9]։

1992 թվականին ընկերությունը սկսեց աշխատանքներ տանել The Elder Scrolls: Arena խաղի վրա, որ action RPG ժանրի էր, չնայած այ հանգամանքին, որ 6 տարվա ընթացքում ընկերությունը թողարկել էր միայն սպորտային խաղերը։ Խաղը մեծ հաջողություն գրանցեց չնայած այն բանի, որ քննադատները ծաղրում էին խաղը թողարկման սկզբնական հատվածում[7]։

Երկու տարի անց թողարկվեց The Elder Scrolls: Arena խաղի շարունակությունը՝ The Elder Scrolls Chapter II: Daggerfall։ Խաղացողի համար հասանելի էր բաց աշխարհ, որը չափերով երկու անգամ մեծ էր Մեծ Բրիտանիայից։ Այնտեղ հնարավոր էր այլցել 15000 քաղաք և շփվել 700 000 խաղային կերպարների հետ։ Սակայն որոշակի թերությունների պատճառով շատ խաղացողներ չէին կարողանում մեկնարկել խաղը։ Չնայած գրանցած մեծ հաջողությանը, խաղը ուներ վատ կոդով խաղի կարգավիճակ։

1999 թվականին ZeniMax Media մեդիաընկերությունը գնեց Media Technology ընկերությունը, որին էլ պատկանում էր Bethesda Softworks-ը։

Այս գործարքը չէր կարող աննկատ մնալ Microsoft-ի համար, և The Elder Scrolls խաղի երրորդ տարբերակը, որն արդեն իսկ մշակվել էր Bethesda Game Studios կողմից, ստացավ տարբերակներ նաև Windows օպերացիոն համակարգի և Xbox խաղային համակարգերի համար։

2004 թվականին Bethesda Softworks և ZeniMax Media իրավունք ստացան Fallout խաղի նոր տարբերակների մշակման համար Interplay Entertainment-ի կողմից, որը այդ ժամանակ գտնվում էր սնանկացման ճանապարհին[10][11]։ 4 տարի անց թողարկվեց Fallout 3 խաղը, որի մշակմամբ զբաղվել էր Bethesda Game Studios-ը։ 2010 թվականին Bethesda Softworks հրապարակեց Fallout: New Vegas խաղը, որի մշակմամբ զբաղվել էր Obsidian Entertainment ստուդիան։

2011, 2014 և 2015 թվականներին թողարկվեց The Elder Scrolls և Fallout խաղերի հաջորդական տարբերակները։ Ընդհանուր առմամբ հաջողություն գրանցվեց խաղերի կողմից[12][13]։

2009 թվականից սկսած ZeniMax Media կատարել է մի քանի խոշոր գնումներ՝ 2009 թվականին՝ id Software, 2010 թվականին Arkane Studios, Tango Gameworks և MachineGames ընկերությունները, իսկ 2017 թվականին Escalation Studios-ը[14][15][16][17][18]։ Վերը նշված ֆրանշիզաներով խաղեր թողարկվեցին համապատասխանաբար 2016, 2014 և 2010 թվականներին։ Ինչպես նաև 2009 թվականին գնվեց Prey և մշակման փուլում գնտվող Prey 2 խաղը[19]։

2015 թվականից սկսած ընկերությունը անց է կացնում իր սեփական ցուցադրումներ E3-ի ժամանակ[20]։

2020 թվականի սեպտեմբերի 21-ին Microsoft ընկերությունը գնեց ZeniMax Media-ն 7,5 միլլիարդ դոլարով և ղեկավարություն ստացավ ընկերության բոլոր դուստր ընկերությունների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hoffman R. LinkedIn — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. All the Tropes — 2013.
  4. Google Maps — 2005.
  5. About ZeniMax Media Արխիվացված 2014-04-07 Wayback Machine официальный сайт компании
  6. Bass, Dina (2020 թ․ սեպտեմբերի 21). «Microsoft to Buy Bethesda for $7.5 Billion to Boost Xbox». Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. 7,0 7,1 «Bethesda: The Right Direction». The Escapist (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  8. «LATE NEWS FLASHES». atarimagazines.com. 1988 թ․ սեպտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  9. Campbell, Colin (2018 թ․ հունիսի 28). «A brief history of Bethesda's many legal tangles». Polygon. Vox Media. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  10. Tor Thorsen (2005 թ․ հունվարի 5). «Titus bankrupt, Interplay's future uncertain» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  11. McWhertor, Michael. «Bethesda Sues Interplay Over Fallout Trademark Infringement». Kotaku (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  12. Nathan Grayson (2011 թ․ նոյեմբերի 12). «Skyrim reaches nearly 250,000 concurrent Steam users on day one, topples MW3» (անգլերեն). PC Gamer. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  13. Eddie Makuch (2017 թ․ փետրվարի 8). «Fallout 4 Surpasses Skyrim To Become Bethesda's Most Successful Game Ever» (անգլերեն). GameSpot. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.(չաշխատող հղում)
  14. Totilo, Stephen. «id Software Bought By Bethesda Parent Company, ZeniMax». Kotaku (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  15. Crecente, Brian. «Chronicles of Riddick Creators Have New Owners, New Game». Kotaku (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  16. McWhertor, Michael. «The Man Who Made Resident Evil Is Making His Last Game». Kotaku (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  17. Plunkett, Luke. «Resident Evil Creator To Develop Games For...Bethesda». Kotaku (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  18. «Родительская компания Bethesda купила одного из разработчиков Doom SnapMap». 3DNews - Daily Digital Digest (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  19. «Zenimax picks up 'Prey' trademark». Engadget (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  20. Owen S. Good (2015 թ․ հունիսի 14). «Bethesda at E3 2015: All the news and announcements» (անգլերեն). Polygon. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.