Ասիական լայնականջ չղջիկ
Ասիական լայնականջ չղջիկ | |
Ասիական լայնականջ չղջիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Ձեռնաթևավորներ (Chiroptera) |
Ընտանիք | Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae) |
Ցեղ | Լայնականջներ (Barbastella) |
Տեսակ | Ասիական լայնականջ չղջիկ (B. leucomelas) |
Միջազգային անվանում | |
Barbastella leucomelas | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Ասիական լայնականջ չղջիկ (լատին․՝ Barbastella leucomelas), հարթաքթայինների ընտանիքի կաթնասուն կենդանի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հայաստանում հանդիպում է հարավ և հարավարևելյան մարզերում։ Բնակվում է քարանձավներում, խորշերում, տարբեր շինությունների նկուղներում, երբեմն՝ պայտաքիթ և հարթաքիթ չղջիկների ընտանիքների այլ տեսակների հարևանությամբ։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը մինչև 47 մմ է, պոչինը՝ մինչև 35 մմ, կենդանի զանգվածը՝ 7-8 գ։ Ականջները լայն են (1517 մմ), արտաքին եզրին արտահայտված մաշկային ելուստը (ցցվածք) բացակայում է։ Միջին ականջաելունդը (կոզելոկ) հիմքում լայնացած է։ Մարմնի վերին մասը ոսկեգույն է կամ հարդագույն, փորինը՝ սպիտակաարծաթագույն։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որսի է դուրս գալիս մթնշաղին։ Սնվում է միջատներով (գերադասում է գիշերաթիթեռներին և մոծակներին), ինչպես նաև ճանճերով, մոծակներով ու բզեզներով։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար, ապրում և ձմեռում են քարանձավներում և անձավներում, հազվադեպ` տարբեր շինությունների նկուղներում և ձեղնահարկերում։ Գերադասում են բնակվել նոսրանտառներում և ջրավազաններին մոտ։
Երբեք մեծ գաղութներ չեն առաջացնում, ավելի հաճախ ապրում են մենակ կամ փոքր խմբերով (2-7 առանձնյակ)։ Ակտիվ են օրվա բոլոր մութ ժամերին։ Էգը մայիսի վերջին կամ հունիսի սկզբին ծնում է մեկ, հազվադեպ` երկու ձագ։ Ձմռանն անցնում են ավելի խոր և համեմատաբար տաք թաքստոցներ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հարավային Կովկասից մինչև Դաղստան, Հիմալայներ և Սիչուան։
Հայաստանն այս սակավաթիվ տեսակի արեալի արևմտյան սահմանն է։ Ընդգրկում է Երևանի շրջակայքը, Կոտայքի մարզը (Գառնի, Գեղարդ, Արզնի, Աբովյան), Վայոց ձորի մարզը (Արփի, Ելփին, Չիվա, Արենի, Հերհեր, Մարտիրոս գյուղեր և այլն), Սյունիքի մարզը (Խնձորեսկ, Նռնաձոր (Նյուվադի) գյուղեր, Մեղրի և Գորիս քաղաքներ), Տավուշի և Լոռու մարզեր[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիչ մտահոգող կարգավիճակով տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Արեալը նկատելիորեն կրճատվում է հյուսիսից դեպի հարավ։ Այս տեսակի հանդիպման սովորական վայրերում ևս թվաքանակը կրճատվել է։
Սպառնացող վտանգներից է բնական հարմար թաքստոցների կրճատումը և քանդումը։
Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում։ «Մագելի» քարանձավը փակվել է այցելուների համար[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական լայնականջ չղջիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական լայնականջ չղջիկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |