Ասիական լայնականջ չղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասիական լայնականջ չղջիկ
Ասիական լայնականջ չղջիկ
Ասիական լայնականջ չղջիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Ձեռնաթևավորներ (Chiroptera)
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae)
Ցեղ Լայնականջներ (Barbastella)
Տեսակ Ասիական լայնականջ չղջիկ (B. leucomelas)
Միջազգային անվանում
Barbastella leucomelas
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Ասիական լայնականջ չղջիկ (լատ.՝ Barbastella leucomelas), հարթաքթայինների ընտանիքի կաթնասուն կենդանի, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Հայաստանում հանդիպում է հարավ և հարավարևելյան մարզերում։ Բնակվում է քարանձավներում, խորշերում, տարբեր շինությունների նկուղներում, երբեմն՝ պայտաքիթ և հարթաքիթ չղջիկների ընտանիքների այլ տեսակների հարևանությամբ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը մինչև 47 մմ է, պոչինը՝ մինչև 35 մմ, կենդանի զանգվածը՝ 7-8 գ։ Ականջները լայն են (1517 մմ), արտաքին եզրին արտահայտված մաշկային ելուստը (ցցվածք) բացակայում է։ Միջին ականջաելունդը (կոզելոկ) հիմքում լայնացած է։ Մարմնի վերին մասը ոսկեգույն է կամ հարդագույն, փորինը՝ սպիտակաարծաթագույն։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որսի է դուրս գալիս մթնշաղին։ Սնվում է միջատներով (գերադասում է գիշերաթիթեռներին և մոծակներին), ինչպես նաև ճանճերով, մոծակներով ու բզեզներով։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար, ապրում և ձմեռում են քարանձավներում և անձավներում, հազվադեպ` տարբեր շինությունների նկուղներում և ձեղնահարկերում: Գերադասում են բնակվել նոսրանտառներում և ջրավազաններին մոտ։

Երբեք մեծ գաղութներ չեն առաջացնում, ավելի հաճախ ապրում են մենակ կամ փոքր խմբերով (2-7 առանձնյակ): Ակտիվ են օրվա բոլոր մութ ժամերին: Էգը մայիսի վերջին կամ հունիսի սկզբին ծնում է մեկ, հազվադեպ` երկու ձագ: Ձմռանն անցնում են ավելի խոր և համեմատաբար տաք թաքստոցներ[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Անդրկովկասից մինչև Դաղստան, Հիմալայներ և Սիչուան:

Հայաստանն այս սակավաթիվ տեսակի արեալի արևմտյան սահմանն է: Ընդգրկում է Երևանի շրջակայքը, Կոտայքի մարզը (Գառնի, Գեղարդ, Արզնի, Աբովյան), Վայոց ձորի մարզը (Արփի, Ելփին, Չիվա, Արենի, Հերհեր, Մարտիրոս գյուղեր և այլն), Սյունիքի մարզը (Խնձորեսկ, Նռնաձոր (Նյուվադի) գյուղեր, Մեղրի և Գորիս քաղաքներ), Տավուշի և Լոռու մարզեր[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ մտահոգող կարգավիճակով տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Արեալը նկատելիորեն կրճատվում է հյուսիսից դեպի հարավ: Այս տեսակի հանդիպման սովորական վայրերում ևս թվաքանակը կրճատվել է:

Սպառնացող վտանգներից է բնական հարմար թաքստոցների կրճատումը և քանդումը։

Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում։ «Մագելի» քարանձավը փակվել է այցելուների համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png