Apple Store
Apple Store | |
---|---|
Տեսակ | խանութների ցանց, electronics store chain? և խանութ |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 2001 |
Տեղագրություն | Apple ապրանքանիշի առևտուրը |
Կարևոր անձինք | Անժելա Արենդս - Apple մանրաճախ խանութների գլխավոր փոխտնօրեն |
Վերադաս կազմակերպություն | Էփլ |
Հիմնադիր | Ռոն Ջոնսոն (բիզնեսմեն) |
Կայք | apple.com/retail/(անգլ.) |
Apple Store - ամբողջ աշխարհի մասշտաբով մանրածախ խանութների ցանց՝ ստեղծված Apple կորպորացիայի կողմից[1]։
Առևտրական պրոֆիլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Apple Store՝ մանրածախ խանութների ցանց, տեղավորված առևտրական հրապարակների վրա, պատկանում է Apple-ին, իրականացնում է Macintosh, OSX համակարգիչների, IPod, IPhone, IPad-ների և նաև Apple-ի ուրիշ արտադրանքների ու նրա աքսեսուարների վաճառքը։
Խանութներում հնարավորություն է տրվում ստանալ խորհրդատվություն Genius Bar-ի մասնագետներից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Genius Bar-ը նյու յորքյան Apple Store-ում
-
Apple Store-ը Տոկիոյում
Սթիվ Ջոբսին դուր չէր գալիս, թե ինչ պայմաններում են վաճառվում Apple-ի ապրանքները։ Համակարգչային տեխնիկան վաճառվում էր խոշոր առևտրական կենտրոններում։ Նրանցում նույնիսկ չկար ֆիրմային մասնաճյուղեր, Apple-ի տեխնիկան կարող էր դրվել մրցակցող ֆիրմաների հետ՝ նույն դարակում, խորհրդատուները հետաքրքրվում էին յուրաքանչյուր ապրանքի վաճառքով և լավ չէին հասկանում նրա հնարավորությունների չափը, չհաշված արդեն արտադրանքի «իմաստասիրությունը», որը Սթիվ Ջոբսի համար առաջին տեղում էր։ Օն-լայն վաճառքի խնդիրը լուծվել էր մասամբ. Apple-ի և գնորդի միջև կապը միևնույն է չէր ստացվում։ Էլեկտրոնիկայի խանութները գտնվում էին ծայրամասերում, որտեղ վարձակալության վճարը ցածր էր։ Մասնագետների կարծիքով, գնորդների համար դա մեծ նշանակություն ուներ, քանի որ նրանք համակարգիչ հազվադեպ էին գնում և դա շատ թանկ էր, այդ պատճառով նրանք էժան տարբերակի համար կարող էին նույնիսկ քաղաքից դուրս գալ։ Սթիվ Ջոբսը, հակառակը, համոզված էր հաճախորդին մոտենալու անհրաժեշտության մեջ, որպեսզի գնորդը կարողանա ստանալ որակյալ խորհրդատվություն և արտադրանքը ձեռք բերի ավելի մոտ վայրից։
1999 թվականի վերջին Սթիվ Ջոբսը մտածեց Apple-ի մասնագիտացված խանութի մասին։ Նա ուներ երկու օրինակ․ IT-ընկերության Gateway-ի անհաջող փորձը և Gap ընկերության հաջող փորձը։ Ջոբսը եկավ այն եզրակացությանը, որ Gateway-ի սխալը կայանում էր նրանում, որ նրանք մարդկանց մոտ չէին կառուցում իրենց խանութները։ Այդ ժամանակ Ջոբսը վարիչների խուրհուրդ ընդունեց Gap-ի կառավարիչ Միլարդ Դրեքսլերին։
Ջոբսը նաև վարձեց Target ընկերության փոխ-նախագահ Ռոն Ջոնսոնին։ Նա Ջոբսին խորհուրդ տվեց չշտապել բացել խանութը, իսկ սկզբի համար այն գաղտնի կերպով ամբողջությամբ մոդելել։ Սթիվ Ջոբսը հաճախ էր լինում Կուպերտինո քաղաքում, որտեղ նրանց պահեստն էր, ուսումնասիրում էր բոլոր դետալները։ Աստիճանաբար պահեստը նմանվում էր դիզայներական ստուդիայի։
Կես տարի անց խանութի նախատիպը պատրաստ էր։ Դա մի շենք էր, որն ուներ մեկ մուտք, բաժանված էր չորս մասի, ըստ ապրանքների թվի, որոնք թողարկվում էին հենց այդ պահին. iMac, iBook, Power Macintosh G3 և PowerBook G3։ Եվ այստեղ Ջոնսոնը հասկացավ, որ այդպիսի դասավորությունը ոչ մի տեղ պետք չի գա։ Բաժանմունքները պետք է բաժանվեին ոչ թե ապրանքի տեսակներով, այդ ըստ դրանց նշանակության. աշխատանք երաժշտության հետ, տեսանյութի և այդպես շարունակ։ Սթիվ Ջոբսը շատ զայրացավ, բայց պետք է խոստովաներ, որ Ջոնսոնը իրավացի էր։ Պետք էր խանութի բացումը երկարաձգվեր մի քանի ամսով, որպեսզի ամեն ինչ նորից բաժանվեր։
Առաջին Apple Store-ի երկու խանութները բացվեցին 2001 թվականի մայիսի 19-ին. «Tyson’s Corner» անվանմամբ Մաքլին քաղաքում և «Glendale Galleria» անվանմամբ Գլենդել քաղաքում։ Խանութները ձևավորվել էին բաուհաուսի և ճարտարապետական մինիմալիզմի սովորույթների համաձայն։ Համադրված էին փայտը, քարը, պողպատը, ապակին։ Ջոբսը հենց ինքն էր մտածել ամեն մի դետալ սկսած հատակից ու ունիկալ ապակե աստիճաններից մինչև պատերի վարդակները։
Անալիտիկները մտածում էին, որ Apple Store-ը շուտով անկում կապրի, բայց ընդամենը երեք տարի անց մեկ շաբաթում այն ունենում էր 5400 հաճաղորդ։ Եվրոպայում առաջին խանութը բացվեց 2004 թվականի նոյեմբերին Լոնդոնի Ռիջենթ փողոցում։ Մեկ տարում 60 միլլիոն ֆունտ ներդրում կատարելուց հետո ամեն մի մեկ քառակուսի մետր տարածք մեկ տարում £21500 շահույթ էր բերում, զբաղեցնելով Լոնդոնում առաջին տեղը[2]։
2012 թվականին աշխարհում գործում է ավելի քան 370 Apple Store-ի խանութ, ավելի քան 50-ը պատրաստվում են բացման։ Ամեն մի նոր խանութի բացմանը սպասում են շատ երկրպագուներ ոչ այնքան քիչ համբերությամբ, ինչքան սպասում են նոր Apple-ի սարքավորմանը։ Apple Store-ի մեծ հաջողությունները զարկ տվեցին, որպեսզի ուրիշ ընկերություններ իրենց սեփական ֆիրմային խանութները ունենան։
Ցանցի աշխարհագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ Apple-ը բացել է 469 խանութներ 18 երկրներում։
Երկիր | Բացման ամսաթիվը | Ընդհանուր խանութների թիվը | Ծան. |
---|---|---|---|
ԱՄՆ | Մայիսի 19, 2001 | 268 | [3] |
Միացյալ Թագավորություն | Նոյեմբերի 20, 2004 | 39 | [4] |
Կանադա | Մայիսի 21, 2005 | 29 | [5][6] |
Ավստրալիա | Հունիսի 19, 2008 | 22 | [7] |
Չինաստան | Հուլիսի 19, 2008 | 21 | [8] |
Ֆրանսիա | Նոյեմբերի 7, 2009 | 19 | [9] |
Իտալիա | Մարտի 31, 2007 | 16 | [10] |
Գերմանիա | Դեկտեմբերի 6, 2008 | 14 | [11] |
Իսպանիա | Սեպտեմբերի 4, 2010 | 11 | [12] |
Ճապոնիա | Նոյեմբերի 30, 2003 | 9 | [13] |
Շվեյցարիա | Սեպտեմբերի 25, 2008 | 4 | [14][15] |
Հոնկոնգ | Սեպտեմբերի 24, 2011 | 4 | [16] |
Նիդերլանդներ | Մարտի 3, 2012 | 3 | [17] |
Շվեդիա | Սեպտեմբերի 15, 2012 | 3 | [18] |
Բրազիլիա | Փետրվարի 15, 2014 | 2 | [19] |
Թուրքիա | Ապրիլի 5, 2014 | 2 | [20] |
ԱՄԷ | Հոկտեմբերի 29, 2015 | 2 | [21] |
Բելգիա | Սեպտեմբերի 19, 2015 | 1 | [22][23] |
Ընդհանուր | 469 |
Apple Store-Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Apple Store-ի բացման մասին խոսակցություններ Ռուսաստանում եղան 2011 թվականի սկզբին։ Այդ ժամանակ հայտարարվեց, որ Apple Store-ի ղեկավարները եկել են Մոսկվա[24][25], բայց հայտնի չէր թե ինչու։ Ըստ խոսակցությունների, նրանք եկել էին ուսումնասիրելու ապագա խանութի տեղամասը։ Խոսակցություններ էին գնում Մոսկվայի հյուրանոցի մասին, որը գտնվում էր Մանեժնայա հրապարակի վրա, այսինքն Կրեմլից ոչ շատ հեռու։ Apple-ը պատրաստվում էր վարձակալել այդ տարածքը՝ 1500 մ2։ Բայց կես տարի անց РБК Daily թերթը տեղեկացրեց, որ ընկերությունը մտքափոխվել էր[26]։ Պատճառն այն էր, որ վարձակալության վճարը շատ բարձր էր և նրանք դեռ պատրաստ չէին Ռուսաստանում Apple Store բացել։
2012 թվականի օգոստոսին պարզ դարձավ, որ Ռուսաստանում գրանցվել էր Apple Rus կազմակերպությունը, որը զբաղվում էր համակարգչային և դյուրատար տեխնիկայի վաճառքով[27]։
2012 թվականի դեկտեմբերի 4-ին կայացավ ռուսական iTunes Store-ի երաժշտության և ֆիլմերի բաժնի բացումը։ Այդ ժամանակ տեղեկություն հայտնվեց, որ Syncreon կազմակերպությունը զբաղվելու է Apple արտադրանքի բեռնափոխադրությամբ ռուսական Apple Store-ում։ Բայց այն, որ Syncreon-ը չուներ իր ներկայացուցչությունը Ռուսաստանում, դրա պատճառով էլ նա այն կբացի, կազմակերպությունը արդեն վարձակալել էր արտադրանքի համար պահեստը[28]։ 2013 թվականի հունվարին Apple-ը իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ կան 5 մասնագետների թափուր տեղեր, որոնցից 3-ը կապված էր վաճառքի հետ[29]։ Դա նշանակում էր, որ կազմակերպությունը պատրաստվում է Apple Store-ի կամ Apple Online Store-ի բացմանը։
Փետրվարի 5-ին Apple-ի կայքում հայտնվեց մենեջերի թափուր տեղ, ով պետք էր կառավարեր անձնակազմը[30]։ Աշխատանքի անցնելու համար պարտադիր էր պարտադիր էր ազատ գրել և կարդալ անգլերեն ու ռուսերեն լեզուներով։ Ինչպես որ հասկացել էր AppleInsider հրատարակությունը, հենց ինքը մենեջերը և նրա թիմը, որը հավանաբար կկազմվեր աշխատակազմից, աշխատելու էր Apple Online Store կազմակերպության պաշտոնական օնլայն-խանութում[31]։
2013 թվականի հունիսի 26-ին Apple Online Store-ը սկսեց աշխատել Ռուսաստանում։ Ապրանքի առաքումը գործում էր Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի սահմաններում։ Դեկտեմբերի սկզբին այն գործում էր նաև Եկատերինբուրգում, Դոնի Ռոստովում և Սամարայում[32]։
2015 թվականի հուլիսի 31-ին բացվեց առաջին Apple Shop-ը[33]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մայիսի 19-ի տվյալներով, 10 տարի գործունեությունից հետո Apple Store-ը ունի[34]․
- 325 խանութներ 11 երկրներում, 87-ը ԱՄՆ-ում
- 2,5 միլիոն քառակուսի մետր տարածք (2010 թվականի սեպտեմբերի տվյալներով)
- 30200 մրցակիցներ
- 71,1 միլիոն հաճախորդ եռամսյակում
- 13400 միջին հաշվարկով հաճախորդ մեկ շաբաթում
- $ 3,190 միլիարդ եկամուտ եռամսյակում
- $ 9,9 միլիոն եկամուտ մեկ խանութից
- 12,9 % բաժին ամբողջ Apple կազմակերպության եկամտից
- 797000 վաճառված Mac, որոնց կեսը ձեռք են բերել այն մարդիկ, ովքեր չունեին
Նմանեցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Apple Store-ի շուկայական և առևտրական հաջողությունները այլ կազմակերպությունների մղեցին բացել և իրենց գաղափարների մի մասը օգտագործել իրենց իսկ ֆիրմային խանութներում[35][36]։
Կեղծ խանութների ցանցը Չինաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեղծ խանութների ցանցը բացվել էր Չինաստանի Կունմին քաղաքում։ Խանութները շատ նման էին օրիգինալին։ Խանութներում նույն ձևավորումներն էին, պտուտակաձև աստիճաններ, ֆիրմային հագուստ աշխատակիցների վրա։ Բայց կային նաև տարբերվող գծեր․ կոր աստիճաններ, անփույթ ներկված պատեր, Apple Store գրություն (և նույնիսկ Stoer), որը չկար Պեկինի և Շանհայի պաշտոնական կետերում։ Իսկ հետո նրանք դա փոխեցին «IParty» և «Smart Store»-ի։ Մի քանիսը նույնիսկ ցուցանակը չփոխեցին կծած խնձորի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Apple-ը մտավ խանութ(չաշխատող հղում) // Ведомости, Анастасия Голицына, 15.12.2009, № 237 (2507).
- ↑ «Apple Store London». macdailynews. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Apple Retail Store (United States) — Store List
- ↑ Apple Retail Store (United Kingdom) — Store List
- ↑ Apple Retail Store (Canada) — Store List
- ↑ Apple Store (Canada) — Liste des boutiques (French)
- ↑ Apple Retail Store (Australia) — Store List
- ↑ Apple Store 零售店 — 零售店列表 (Chinese)
- ↑ Apple Store (France) — Liste des magasins (French)
- ↑ Apple Store (Italia) — Elenco negozi (Italian)
- ↑ Apple Retail Store (Deutschland) — Liste der Stores (German)
- ↑ Apple Store (España) — Lista de tiendas (Spanish)
- ↑ アップル — Apple Store — ストア一覧 (Japanese)
- ↑ Apple Store (Schweiz) — Liste der Stores (German)
- ↑ Apple Store (Suisse) — Liste des magasins (French)
- ↑ Apple Store (Hong Kong) — 店舖列表 (Chinese)
- ↑ Apple Store (Nederland) — Lijst van Stores (Dutch)
- ↑ Apple Store — Lista över butiker
- ↑ Apple Store (Brazil) — Lista de lojas
- ↑ Apple Store (Turkey) — Mağaza Listesi
- ↑ Apple Retail Store (UAE) - Store List
- ↑ Apple Store (Belgique) - Liste des magasins (French)
- ↑ Apple Store (België) - Lijst van Stores (Dutch)
- ↑ «Apple Pushing Eastward, Has Plans For Moscow Store». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Первый Apple Store в России | ЛайвДискурс». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Apple передумала открывать собственный магазин возле Кремля - РБК Daily». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «В России могут открыть первый Apple Store в начале 2013 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Syncreon будет заниматься логистикой для российского Apple Store [Update]». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Официальный Apple Store в России — дело времени | AppleDigger». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Apple - Jobs at Apple
- ↑ «Apple Online Store приходит в Россию | Новости Apple Store в России и в мире на AppleInsider.ru». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Ferra.ru - Apple Online Store-ը առաքումներ է կատարում Եկատերինբուրգ, Դոնի Ռոստով և Սամարա քաղաքներում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Մոսկվայում բացվում է առաջին «Apple Shop»-ը».
- ↑ «19.05.2011 :: ukrainianiphone.com :: Ծնունդդ շնորհավոր, Apple Store!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «10 Ways Microsoft's Retail Stores Will Differ From Apple Stores». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Now Sony is attempting an Apple Store strategy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սթիվ Վոզնյակ, Սմիթ Դ․ Սթիվ Ջոբս և Յ․ Պադլինայա Apple-ի պատմությունը = iWoz․ - Մ․ Էքսմո, 2011․ - 288 ս․ - ISBN 978-5-699-53452-4.
- Ու․ Այզեքսոն Սթիվ Ջոբս = Steve Jobs: A Biography. — Մ․ Աստրել, 2012․ - 688 ս․ — ISBN 978-5-271-39378-5.