7-րդ դար
Դարեր
6-րդ դար | 7-րդ դար | 8-րդ դար |
7–րդ դար ժամանակաշրջան, որը համաձայն Հուլյան օրացույցի սկսվել է 601 թվականին և ավարտվել է 700 թվականին։ Արաբական արշավանքները սկսվել են Արաբիայի միավորմամբ Մուհամմադ մարգարեի կողմից 622 թվականից սկսած։ Մուհամմադի մահից հետո 632 թվականին Իսլամը տարածվեց Արաբական թերակղզում։ 7-րդ դարում արաբները նվաճեցին Պարսկաստանը և վերջ դրեցին Սասանյան կայսությանը։ 7-րդ դարի ընթացքում Արաբները նաև նվաճեցին Սիրիան, Պաղեստինը, Հայաստանը, Եգիպտոսը և Հյուսիսային Աֆրիկան։
Բյուզանդական կայսրությունում շարունակվեցին անհաջողությունները Արաբական խալիֆայության հզորացման ֆոնին։
Հարշան միացավ Հյուսիսային Հնդկաստանին` ստեղծելով փոքր պետություններ, որոնք կործանվել էին 6-րդ դարում Գուպտա կայսրության կողմից։
Չինաստանում Սույ դինաստիային փոխարինեց Թան դինաստիան, որը ընդլայնեց իր տարածքները Կորեաից մինչև Կենտրոնական Ասիա և պետք է ընդհարվեր արաբների հետ հետագայում։ Չինաստանը սկսեց հասնել իր հզորության գագաթնակետին։ Սիլլան միավորվեց Թան դինաստիայի հետ, որին միացավ Բաեկյեն և միավորեցին Կորեական թերակղզին մեկ առաջնորդի ներքո։ Աշուկա ժամանակաշրջանը շարունակվեց Ճապոնիայում ամբողջ 7-րդ դարի ընթացքում։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սկիզբ դրվեց Իսլամին Արաբիայում, Ղուրանը գրվաց թղթի վրա։
- Առաջին հայտնի խորվաթացի արքոնտ Պորգան հիմնադրեց Խորվաթիայի դքսությունը։
- Աշխարհի բնակչությունը հաշվվում էր մոտ 208 միլիոն[1]։
- Անգլո-սաքսոնական Հեպտորարխիաիան ձևավորվեց այս դարի սկզբներին Անգլիայում[2]։
- Սյուանցզանը ճանապարհորդեց Չինաստանից Հնդկաստան, մինչ վերադառնալը Չինաստան նա թարգմանեց Բուդիստական արձանագրությունները։
- Ալժիրի Թիմգադ քաղաքը կողոպտեցին Բերբերները։
- Ավարտվեց բուդիստական կառավարումը Սինդում։
- Խորվաթներները բնակություն հաստատեցին իրենց ներկայիս տարածքներում։
- Տեոտիուականը ավերվեց։ Հողին հավասարվեցին քաղաքական և հոգևոր շինությունները։
- Սուգենդոը կրոնը առաջացավ Բուդդիզմի, Տեոիզմի, Շինտոյի և այլ կրոնների ազդեցությունից Ճապոնիայի լեռներում։
- Բուլղարները ժամանեցին Բալկաններ և հիմնեցին հզոր Բուլղարական կայսրությունը։
- Անգլիական գրականության վաղ շրջան։
- Ճապոնիայում կառուցվեցին Հորյու ջի և Նարա պրոֆեկտուրան։ Աշուկա ժամանակաշրջան։
- 600. Բնական ծաղիկը Հնդկաստանից տարածվեց դեպի Եվրոպա։
- 602. Վաղ Լի դինաստիայի անկումից հետո Չինաստանը երրորդ անգամ տիրեց Վիետնամին։
- 610: Հերակլիոս Ա-ն Աֆրիկայից նավով ժամանեց Կոստանդինուպոլիս, տապալեց Բյուզանդիայի կայսր Փոկասին և դարձավ կայսր։ Նրա առաջին հրամանով կայսրության լեզուն լատիներենից փոխվեց հունարեն (այս լեզվով խոսում էր կայսրության մեծ մասը)։
- 615. Սասանյան կայսրության Շահ Խոսրով Բ Փարվեզը նվաճեց Երուսաղեմը[2]։
- 615. Կինիչ Ջանաբ Պակալը դարձավ մայաների Պալենկե քաղաք-պետության թագավոր։
- 616. Շահ Խոսրով Բ Փարվեզը ներխուժեց Եգիպտոս[2]։
- 616. Էթերֆրիթ Նորտրումբիացին պարտության մատնեց ուելսիցիներին Չեսթերի ճակատամարտում, Անգլիայում։
- 618. Չինաստանում Թան դինաստիան գլխավորեց Գոցզու կայսրը։
- 618. Չենլա թագավորությունը ավարտեց Ֆունանի նվաճումը։
- Գուանչժոուն դարձավ Չինաստանի գլխավոր նավահանգիսը` ընդունելով նավեր Եգիպտոսից, Արևելյան Աֆրիկայից, Արաբիայից, Պարսկաստանից, Հնդկաստանից, Շրի Լանկայից և Հարավ արևելյան Ասիայից։
- 622. Այս տարուց սկսվում է Իսլամական օրացույցը, որի ընթացքում տեղի ունեցավ Հիջրան` Մուհամադ մարգարեի գաղթը Մեքքայից Յասրիբ (Մադինա)։
- 623. Ֆրանկ առևտրական Սամոն, սլավոնների օգնությամբ դարձավ Կենտրոնական Եվրոպայում առաջին հայտնի սլավոնական պետության առաջնորդը։
- 626. Ավարները և պարսիկները միավորված պաշարեցին Կոստանդինուպոլիսը սակայն չկարողացան այն նվաճել։
- 627. Կայսր Հերակլիոս Ա-ը պարտության մատնեց պարսիկներին` ավարտելով Հռոմեա-պարսկական պատերազմները։
- 629. Սկսվեցին Բյուզանդա-արաբական պատերազմները։ Բյուզանդական կայսրության մեծ մասը նվաճեցին արաբները` Խալիդ իբն ալ-Վալիդի գլխավորությամբ։
- 632. Սկսվեցին Արաբական արշավանքները։
- 636. Մոտավոր այս ժամանակահատվածում տեղի ունեցավ Քադիսիայի ճակատամարտը, որում արաբենրը հաղթեցին Պարսկական կայսրությանը և հետագայում նվաճեցին Պարսկաստանը։
- 638. Արաբները նվաճեցին Պաղեստինը։
- 639. Սկսվեցին Արաբական արշավանքները Հայաստան և Եգիպտոս։
- 641. Իսլամը մուտք գործեց Եգիպտոս։
- 642. Ալեքսանդրիայի գրադարանը նորից ավերվեց։
- 649-683. Չնաստանի կայսր Գաո Ցզունը թուլատրեց բացել քրիստոնեական մատուռներ բոլոր 358 շրջաններում։
- 650: Սկսվեցին Արաբ-խազարական պատերազմները։
- 651. Կայսր Հազկերտ III-ը սպանվեց Մերվում, վերջ դնելով Սասանյանների տոհմի կառավարումը Պարսկաստանում (Իրան)։
- 656–661. Առաջին իսլամական քաղաքացիական պատերազմը։
- 657. Թան դինասիան Գաո Ցզուն կայսրի գլխավորությամբ պարտության մատնեց Արևմտյան թուրքական խանությանը։
- 661. Խալիֆա Ալի իբն Աբի Տալիբը սպանվեց։ Նրան հաջորդեց Հասան իբն Ալին, ով զիջեց գահը Մուավիային` սկիզբ դնելով Օմայյան խալիֆայությանը[2]։
- 664. Քաբուլը նվաճեցին մուսուլմանները։
- 670. Արաբները ավարտեցին Հյուսիսային Աֆրիկայի նվաճումը Ուքբա իբն Նաֆի զորավարի գլխավորությամբ։
- 674. Արաբները առաջին անգամ պաշարեցին Կոստանդնուպոլիսը։
- 677. Արաբական նավատորմի մեծ մասը ոչնչացվեց Հունական կրակի միջոցով։
- 680. Բուլղարները հաղթեցին բյուզանդացիներին Օնգալի ճակատամարտում։
- 680: Կարբալայի ճակատամարտում, որը տեղի ունեցավ Կուֆայի մոտ, սպանվեց Հուսեյն իբն Ալին։
- 681. Բյուզանդիան ճանաչեց Բուլղարիայի անկախությունը։
- 682. Էլտիրեշ խանի և Տոնյուկուկի ջանքերով վերաձևավորվեց Թյուրքական խանությունը։
- 683–685. Երկրորդ իսլամական քաղաքացիական պատերազմը։
- 688. Բյուզանդական կայսրության կայսր Հուստինիանոս II-ը պարտության մատնեց բուլղարացիներին։
- 690. Բուդդիստ կայսերական խորհրդական Վու Զետյանը դարձավ Չինաստանի կայսրուհի։
- 691. Բուդդիզմը դարձավ Չինաստանի պետական կրոն։
- 694. Իսպանո-Վեստգոթական թագավոր Էգիկան մեղադրեց հրեաներին արաբեներին օգնելու համար և բոլոր հրեաներին ստրկացրեց։
- 698. Արաբները նվաճեցին Կարթագեն Բյուզանդական կայսրությունից։
- 698: Ոչ պաշտոնապես սկսվեցին հակաքրիստոնեական հալածաքները Չինաստանում։
- 698. Կորեայում սկսվեց Հյուսիսային պետությունների ժամանակաշրջանը։
- 700. Էդզիզա լեռան հրաբխային կոմպլեքսը ժայթքեց Բրիտանական Կոլումբիայի հյուսիսում, Կանադա։