Հունական կրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունական կրակի օգտագործումը։

Հունական կրակ (կամ հեղուկ կրակ, հուն․՝ ὑγρός πῦρ), այրվող խառնուրդ, որ օգտագործվել է ռազմական նպատակներով միջնադարում։ Առաջին անգամ օգտագործվել է բյուզանդացիների կողմից ծովային ճակատամարտերում։ Հունական կրակի ստույգ բաղադրությունն անհայտ է։