Թու Չեյնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է 2 Չեյնսից)
Picto infobox music.png
Թու Չեյնս
2 Chainz
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն ԹոուհիդԷփս
Ծնվել է սեպտեմբերի 12, 1977 (37 տարեկան)
Քոլեջ Պարկ, Ջորջիա
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրեր Հիփ հոփ
Մասնագիտություն Ռեփեր
Գործունեություն 1997-ներկա
Լեյբլ Def Jam Records
Կապված Playaz Circle, Լուդաքրիս, Դրեյք, Լիլ Ուեյն, Ջուսի Ջեյ, Քանյե Ուեսթ
Կայք www.2chainz.com

Թոուհիդ Էփս (անգլերեն՝ Tauheed Epps, ծնվ. 1977թ. սեպտեմբերի 12, Ջորջիա), ավելի հայտնի է որպես Թու Չեյնս (2 Chainz), ամերիկացի ռեփեր։ Մինչև իր սոլո կարիերան սկսելը նա սկզբում հայտնի է եղել որպես 1997 թվականին ձևավորված Playaz Circle հիփ հոփ դուետի անդամ, որը լավագույնս հայտնի է իր` 2007 թվականին թողարկված «Duffle Bag Boy» սինգլի շնորհիվ։

2012 թվականի օգոստոսի 14-ին Թու Չեյնսը թողարկել է իր դեբյուտային «Based on a T.R.U. Story» սոլո ստուդիական ալբոմը, որի բոլոր 3 սինգլները զբաղեցրել են հորիզոնականներ Billboard Hot 100 հիթ շքերթում։ Ալբոմը նաև առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում։ Նրա երկրորդ ստուդիական «B.O.A.T.S. II: Me Time» ալբոմը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին։

Կարիերա[խմբագրել]

1997-2010։ Playaz Circle և Disturbing tha Peace[խմբագրել]

1997 թվականին Թոուհիդ Էփսը իր ընկերոջ՝ Էրլ Կոներսի հետ հիմնադրում է Playaz Circle հիփ հոփ դուետը։ Որպես բեմական կեղծանուն նա իր համար ընտրում է «Tity Boi» անունը, իսկ նրա ընկեր Էրլ Կոներսը հանդես է գալիս «Dolla Boy» կեղծանվան տակ։[1] Իրենց «United We Stand, United We Fall» ալբոմը թողարկելուց հետո,[2] դուետը ծանոթանում է ռեփեր Լուդաքրիսի հետ, ով որոշում է համագործակցել նրանց հետ և շուտով դուետի հետ համագործակցությամբ թողարկում է մի քանի երգ։[2] Շուտով Լուդաքրիսը նրանց առաջարկում է միանալ իր նորաստեղծ Disturbing Tha Peace ձայնագրման լեյբլին։ Թոուհիդը համաձայնում է միանալ, սակայն նրա ընկեր Էրլը պաշտոնապես չի միանում լեյբլին մինչև իր մոր առողջական խնդիրների վերականգնումը։[1]

2007 թվականի հոկտեմբերի 30-ին դուետը թողարկում է իր դեբյուտային «Supply & Demand» ստուդիական ալբոմը, որի գլխավոր և նրանց դեբյուտային «Duffle Bag Boy» սինգլը դառնում է հիթ։ Այդ երգը համագործակցություն է ամերիկացի ռեփեր Լիլ Ուեյնի հետ և դուտը այն կատարել է 2007 թվականի BET մրցանակաբաշխության ժամանակ։ Դուետի «Flight 360: The Takeoff» երկրորդ ստուդիական ալբոմը թողարկվում է 2009 թվականի սեպտեմբերի 29-ին։ Ալբոմի «Big Dawg» սինգլի համար, 2010 թվականի հունվարին նրանք թողարկում են տեսահոլովակ համագործակցությամբ Լիլ Ուեյնի և ռեփեր Birdman-ի հետ։ Որոշ ժամանակ անց Թոուհիդը թողնում է Disturbing Tha Peace ձայնագրման լեյբլը և սկսում է ավելի կենտրոնանալ իր սոլո կարիերայի վրա։[3]

2011-12։ «Based on a T.R.U. Story»[խմբագրել]

2011-ին Թոուհիդը որոշում է փոխել իր բեմական կեղծանունը որպես «Թու Չեյնս»։[4] Այնուհետև նա թողարկում է իր «T.R.U. REALigion» միքսթեյպը, որը զբաղեցնելով 58-րդ հորիզոնականը Billboard-ի Top R&B/Hip-Hop Albums հիթ շքերթում՝ դառնում է նրա առաջին միքսթեյպը, որը ընդգրկվել է որևե մի հիթ շքերթում։[5] Այս ալբոմի հաջողությունից հետո, նա իր մասնակցությունն է ունենում տարբեր կատարողների երգերում, ինչպես օրինակ՝ Քանյե Ուեսթի «Mercy» և Նիքի Մինաժի «Beez in the Trap»։

2012 թվականի մարտին նա հայտարարում է, որ իր դեբյուտային «Based on a T.R.U. Story» ստուդիական ալբոմը թողարկվել է 2012-ի ընթացքում։ Ի սկզբանե նախատեսված է եղել, որ ալբոմի անվանումը պետք է լինի «T.R.U. to My REALigion», սակայն այնուհետև փոխվել է։[3] Ալբոմի գլխավոր սինգլը՝ «No Lie» երգը, նա կատարում է կանադացի ռեփեր Դրեյքի հետ, և այն թողարկվում է 2012 թվականի մայիսի 8-ին։[6] Հուլիսի 24-ին Թու Չեյնսը թողարկում է իր դեբյուտային ալբոմը երկրորդ սինգլը, որը կոչվում է «Birthday Song», և նա այն կատարում է համագործակցությամբ Քանյե Ուեսթի հետ։[7]

Օգոստոսի 14-ին «Based on a T.R.U. Story» ալբոմը պաշտոնապես թողարկվում է։ Այն առաջին շաբաթում ունենում է 147,000 օրինակի վաճառք և միանգամից գլխավորում է Billboard 200 հիթ շքերթը։[8] Սեպտեմբերի 23-ի դրությամբ ալբոմը ամբողջ Միացյալ Նահանգներում ունեցել է 288,000 օրինակի վաճառք։[9] Ալբոմի գովազդին նպաստելու համար Թու Չեյնսը նաև ունեցել է շրջագայություններ։ Նոյեմբերի 8-ին ալբոմի «I'm Different» երգը թողարկվում է որպես ալբոմի երրորդ սինգլ։ Այս հաջողությունների հետ մեկտեղ նա առաջադրվում է BET Hip Hop Awards մրցանակաբաշխության 13 անվանակարգում (հաղթում է միայն 4-ում)[10] և The Source Magazine ամսագրի կողմից ճանաչվում է «Տարվա մարդ»։[11] Նույն տարում նա նաև համագործակցում է Ադիդաս[12] և Beats By Dre ընկերությունների հետ։[13] Հաջորդ տարվա փետրվարին Թու Չեյնսը առաջադրվում է Գրեմմի մրցանակաբաշխության 3 անվանակարգում։[14]

2013-ներկա։ «B.O.A.T.S. II: Me Time»[խմբագրել]

2 Chainz in Orange County.jpg
Թու Չեյնսը 2013 թվականին
Թու Չեյնսը 2013 թվականին

Դեռ 2012-ին Թու Չեյնսը հայտարարել էր, որ իր երկրորդ ստուդիական ալբոմը նա պատրաստվում է թողարկել 2013-ի ընթացքում։ 2013 թվականի մայիսին նա հայտարարում է, որ իր նոր ալբոմը թողարկվելու է նույն տարվա սեպտեմբերի 10-ին։[15] Հունիսի 2-ին կայանում է ալբոմի առաջին սինգլի՝ «Feds Watching» երգի պրեմիերան, որը համագործակցություն է Ֆարել Վիլյամսի հետ և ձայնագրվել է 2013 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությանը գիշերը։[16][17] Հունիսի 4-ին երգը պաշտոնապես թողարկվում է որպես ալբոմի առաջին սինգլ։[18] Նույն ամսում նաև հայտնի է դառնում, որ ալբոմը կոչվելու է «B.O.A.T.S. II: Me Time»։[19]

Սեպտեմբերի 10-ին «B.O.A.T.S. II: Me Time» ալբոմը վերջապես թողարկվում է։[20] Այն իր թողարկման առաջին շաբաթում ունենում է 63,000 օրինակի վաճառք և Billboard 200 հիթ շքերթ է մտնում 3-րդ հորիզոնականով,[21] իսկ Billboard-ի R&B/հիփ հոփ ալբոմների հիթ շքերթում այն զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։[22] Ալբոմի թողարկումից մի քանի օր հետո՝ սեպտեմբերի 18-ին, «Used 2» երգը թողարկվում է որպես ալբոմի 2-րդ սինգլ։[23]

2013 թվականի հոկտեմբերին Թու Չեյնսը հայտարարում է, որ նա սկսել է աշխատել իր երրորդ ստուդիական ալբոմի վրա։ 2014 թվականի մայիսի 5-ին նա թողարկում է իր «FreeBase» կոչվող մինի ալբոմը, որը ներառում է 7 երգ։ Ալբոմը համացանցում ազատ ներբեռնման համար է, և այն արդեն ներբեռնվել է 200,000 անգամ։[24]

2015 թվականի հունվարին Թու Չեյնսը հիմնադրում է իր սեփական ձայնագրման լեյբլը, որը անվանված է The Real University[25]։

Անձնական կյանք[խմբագրել]

Թու Չեյնսը ունի երկու դուստր` Հեվնը և Հարմնին[26][27]։

Սկավառակագրություն[խմբագրել]

Ալբոմներ[խմբագրել]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Based on a T.R.U. Story»
  • Թողարկված։ Օգոստոսի 14, 2012 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ Def Jam Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«B.O.A.T.S. II: Me Time»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 10, 2013 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ Def Jam Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում

Միքսթեյպներ[խմբագրել]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Me Against the World»
  • Թողարկված։ 2007 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ Duffle Bag Boyz
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«All Ice on Me»
  • Թողարկված։ Օգոստոսի 3, 2009 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ Disturbing tha Peace
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Trap-A-Velli»
  • Թողարկված։ Նոյեմբերի 24, 2009 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ B Black
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Me Against the World 2: Codeine Withdrawal»
  • Թողարկված։ Ապրիլի 14, 2010 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ Disturbing tha Peace
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Trap-A-Velli 2: (The Residue)»
  • Թողարկված։ Օգոստոսի 13, 2010 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ Duffle Bag Boyz
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Codeine Cowboy (A 2 Chainz Collective)»
  • Թողարկված։ Փետրվարի 22, 2011 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ Disturbing tha Peace
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«T.R.U. REALigion»
  • Թողարկված։ Նոյեմբերի 1, 2011 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ Howie McDuffie Music Group
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«T.R.U. Jack City»
(The Real University-ի հետ)
  • Թողարկված։ Հունվարի 27, 2015 (ԱՄՆ)
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Մինի ալբոմներ[խմբագրել]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Freebase»
  • Թողարկված։ Մայիսի 5, 2014 (ԱՄՆ)
  • Լեյբլ։ The Real University
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Սինգլներ[խմբագրել]

Սեփական սինգլներ[խմբագրել]

Տարի Անվանում Ալբոմ
2011 «Spend It» «Codeine Cowboy (A 2 Chainz Collective)»
2012 «Riot» «T.R.U. REALigion» և «Based on a T.R.U. Story»
«Mercy»
(Քանյե Ուեսթի, Բիգ Շոնի և Փուշա Թիի հետ)
«Cruel Summer»
«No Lie»
(Դրեյքի հետ)
«Based on a T.R.U. Story»
«Birthday Song»
(Քանյե Ուեսթի հետ)
«I'm Different»
2013 «We Own It (Fast & Furious)»
(Վիզ Խալիֆայի հետ)
«Fast & Furious 6 soundtrack»
«Feds Watching»
(Ֆարել Վիլյամսի հետ)
«B.O.A.T.S. II: Me Time»
«Used 2»
2015 «Watch Out» «TrapAvelli Tre»

Մասնակցությունը ուրիշների սինգլներում[խմբագրել]

Տարի Անվանում Ալբոմ
2011 «We Up in Here»
(LA Da Boomman-ի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլ
«I'm on Worldstar»
(Drumma Boy-ի սինգլը)
«The Birth of D-Boy Fresh»
«Money on the Floor»
(Big K.R.I.T.-ի սինգլը)
«Live from the Underground»
«Helicopter»
(Lil Scrappy-ի սինգլը)
«Tha Merlo Jonez EP»
«Tha Grustle»
«Da Ghetto»
(Pimpin-ի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլներ
«Where U Get That»
(Pimpin-ի սինգլը)
«Yao Ming»
(Դևիդ Բեների սինգլը)
«Sex, Drugs & Video Games»
2012 «U Did That»
(Թիեյրա Մարինի սինգլը)
«Unfinished Business»
«Where I Know U Like»
(Tha Dogg Pound-ի սինգլը)
«D.P.G.C'ology»
«Beez in the Trap»
(Նիքի Մինաժի սինգլը)
«Pink Friday: Roman Reloaded»
«How I'm Livin»
(OG Boo Dirty-ի սինգլը)
«Born a Soldier, Die a Vet»
«Breakfast (Syrup)»
(Kreayshawn-ի սինգլը)
«Somethin' 'Bout Kreay»
«My Moment»
(DJ Drama-ի սինգլը)
«Quality Street Music»
«Grindmode»
(YG-ի սինգլը)
«4 Hunnid Degreez»
In My Trunk
(Dev-ի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլ
«Bandz A Make Her Dance»
(Ջուսի Ջեյի սինգլը)
«Stay Trippy»
«Do My Dance»
(Թայգայի սինգլը)
«Well Done 3»
«Fuckin' Problems»
(ASAP Rocky-ի սինգլը)
«Long. Live. ASAP»
«Leggo»
(Բի Սմիթի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլ
«Marble Floors»
(Ֆրենչ Մոնտանայի սինգլը)
«Excuse My French»
2013 «Tadow»
(P.A.P.I.-ի սինգլը)
«Student of the Game»
«R.I.P.»
(Յանգ Ջիզիի սինգլը)
«It's Tha World»
«Charades»
(Միշել Կրիսեթի սինգլը)
«Better»
«Rich as Fuck»
(Լիլ Ուեյնի սինգլը)
«I Am Not a Human Being II»
«Upper Echelon»
(Թրևիս Սքոթի սինգլը)
«Owl Pharaoh»
«Fan»
(Hit-Boy-ի սինգլը)
«All I've Ever Dreamed Of»
«HeadBand»
(B.o.B-ի սինգլը)
«Underground Luxury»
«Gold Rush»
(Քլինթոն Սպարկսի սինգլը)
«ICONoclast»
«Entertainment 2.0»
(Շոն Փոլի սինգլը)
«Full Frequency»
«Trampoline»
(Թայնի Տեմպայի սինգլը)
«Demonstration»
«When I Feel Like It»
(Fabolous-ի սինգլը)
«Loso's Way 2: Rise to Power»
«My Story»
(Ար Քելլիի սինգլը)
«Black Panties»
«Talk Dirty»
(Ջեյսոն Դերուլոյի սինգլը)
«Tattoos»
«Give It 2 U (Ռեմիքս)»
(Ռոբին Թիքի սինգլը)
«Blurred Lines»
«All Me»
(Դրեյքըը սինգլը)
«Nothing Was the Same»
«Fire»
(Բան Բիի սինգլը)
«Trill OG: The Epilogue»
«Keep Calm»
(DJ Kay Slay-ի սինգլը)
«Rhyme or Die»
«Cut Her Off»
(Քեյ Քեմպի սինգլը)
«In Due Time»
2014 «Only That Real»
(Iamsu!-ի սինգլը)
«Sincerely Yours»
«24 Hours»
(TeeFlii-ի սինգլը)
«Starr»
«Down on Me»
(DJ Mustard-ի սինգլը)
«10 Summers»
«Drop Girl»
(Ice Cube-ի սինգլը)
«Everythang's Corrupt»
«Don't Shoot»
(The Game-ի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլ
«Burnin' Up»
(Ջեսսի Ջեյի սինգլը)
«Sweet Talker»
«U Guessed It (Ռեմիքս)»
(OG Maco-ի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլներ
«Party Ain't A Party»
(Ջեյմի Ֆոքսի սինգլը)
«I'm That...»
(Rock City-ի սինգլը)
«Mama Ain't Proud»
(Գայ Սեբաստիանի սինգլը)
«Madness»
«Focused on You»
(Էրիկ Բելինգերի սինգլը)
«Cuffin Season»
2015 «Crazy»
(Նատալիա Դամինիի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլ
«Double Tap»
(Ջորդին Սփարկսի սինգլը)
«Right Here, Right Now»
«Walk How I'm Walking»
(Young King Nation-ի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլ
«Hood Go Crazy»
(Tech N9ne-ի սինգլը)
«Special Effects»
«Pulled Up»
(Young Dolph-ի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլներ
«Get Away»
(DJ Self-ի սինգլը)
«Get Low»
(Ֆիֆթի Սենթի սինգլը)
«Street King Immortal»
«24 Hours»
(TeeFLii-ի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլ
«3500»
(Թրևիս Սքոթի սինգլը)
«Rodeo»

Ծանոթագրություն[խմբագրել]

  1. 1,0 1,1 Cordor, Cyril։ «Playaz Circle - Biography»։ Allmusic։ Rovi Corporation։ http://allmusic.com/artist/playaz-circle-p733429/biography։ Վերցված է May 20, 2012։ 
  2. 2,0 2,1 «Playaz Circle»։ Dub Magazine։ Dub Publishing։ http://dubmagazine.com/stars/musicians/410-playaz-circle։ Վերցված է May 20, 2012։ 
  3. 3,0 3,1 Vasquez, Andres (March 15, 2012)։ «2 Chainz Reveals Album Title, Speaks On Leaving Ludacris' Label»։ HipHopDX։ Cheri Media Group։ http://www.hiphopdx.com/index/news/id.19019/title.2-chainz-reveals-album-title-speaks-on-leaving-ludacris-label։ Վերցված է May 20, 2012։ 
  4. Harling, Danielle (January 3, 2012)։ «2 Chainz Explains His Decision To Drop Tity Boi As A Stage Name, Says 2 Chainz Is More "Family Friendly"»։ HipHopDX։ Cheri Media Group։ http://www.hiphopdx.com/index/news/id.18172/title.2-chainz-explains-his-decision-to-drop-tity-boi-as-a-stage-name-says-2-chainz-is-more-family-friendly։ Վերցված է May 20, 2012։ 
  5. «2 Chainz - Charts & Awards - Billboard Albums»։ Allmusic։ Rovi Corporation։ http://allmusic.com/artist/2-chainz-p2450987/charts-awards։ Վերցված է May 20, 2012։ 
  6. Bark, Theo (April 3, 2012)։ «2 Chainz, 'Based on a T.R.U. Story': Rapper Reveals Producers on LP, Speaks on Kanye West»։ The Boombox։ AOL։ http://www.theboombox.com/2012/04/03/2-chainz-kanye-west։ Վերցված է May 20, 2012։ 
  7. «Video: 2 Chainz f/ Kanye West – ‘Birthday Song’»։ Rap-Up։ 2012-08-30։ http://www.rap-up.com/2012/08/30/video-2-chainz-f-kanye-west-birthday-song/։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15–ին։ 
  8. Vazquez, Edwin։ «Hip Hop Album Sales: The Week Ending 8/19/2012»։ Cheri Media Group։ http://www.hiphopdx.com/index/news/id.20875/title.hip-hop-album-sales-the-week-ending-8-19-2012։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22։ 
  9. Paine, Jack։ «Hip Hop Album Sales: The Week Ending 9/23/2012»։ Cheri Media Group։ http://www.hiphopdx.com/index/news/id.21300/title.hip-hop-album-sales-the-week-ending-9-23-2012։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26։ 
  10. Markman, Rob։ «2012 BET Hip Hop Awards Belong To Kanye West, 2 Chainz»։ MTV News։ Արխիվացված օրիգինալից 2012-12-10-ին։ http://www.webcitation.org/6CofUX5sW։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10։ 
  11. Fitzgerald, Trent։ «2 Chainz Crowned Man Of the Year by The Source Magazine»։ Popcrush։ Արխիվացված օրիգինալից 2012-12-10-ին։ http://www.webcitation.org/6Cog88Ltt։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10։ 
  12. Crates, Jake։ «2 Chainz Featured in Champs Sports Commercials and Facebook Digital Game for Adidas Originals»։ AllHipHop։ Արխիվացված օրիգինալից 2012-12-10-ին։ http://www.webcitation.org/6CogIrmvk։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10։ 
  13. Kathiya, Henna։ «2 Chainz, Azealia Banks, Lil Wayne And More Star In Beats By Dre Ad»։ MTV RapFix։ Արխիվացված օրիգինալից 2012-12-10-ին։ http://www.webcitation.org/6CogSRorc։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10։ 
  14. Watson, Andrew։ «2 Chainz Discusses Grammy Nomination For Rap Album Of The Year, Thanks Kanye West And Drake»։ The Versed։ Արխիվացված օրիգինալից 2012-12-10-ին։ http://www.webcitation.org/6CogaPVXo։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10։ 
  15. Paine, Jake (2013-08-22)։ «2 Chainz "B.O.A.T.S. II: Me Time" Release Date, Tracklist & Production Credits | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales»։ HipHop DX։ http://www.hiphopdx.com/index/news/id.24073/title.2-chainz-announces-sophomore-solo-album-release-date/։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26–ին։ 
  16. Langhorne, Cyrus (2013-06-03)։ «2 Chainz Has The "Feds Watching" At Summer Jam [Video»։ Sohh.Com։ http://www.sohh.com/2013/06/2_chainz_has_the_feds_watching_at_summer.html։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26–ին։ 
  17. «Exclusive: Pharrell On the Making Of 2 Chainz 'Feds Watching' Single»։ Vibe։ 2013-06-05։ http://www.vibe.com/article/exclusive-pharrell-making-2-chainz-feds-watching-single։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26–ին։ 
  18. «Connecting to the iTunes Store»։ Itunes.apple.com։ https://itunes.apple.com/us/album/feds-watching-feat.-pharrell/id657628377։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12–ին։ 
  19. «2 Chainz B.O.A.T.S. II and Drake at Hot 107.9 Atlanta Birthday Bash»։ Complex։ http://www.complex.com/music/2013/06/2-chainz-boats-ii-drake-hot-1079-atlanta-birthday-bash։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26–ին։ 
  20. «2 Chainz Is Pissed At The Amount Of Copies His Album Shipped - XXL»։ Xxlmag.com։ 2013-09-10։ http://www.xxlmag.com/news/2013/09/2-chainz-pissed-amount-albums-shipped/։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26–ին։ 
  21. «Keith Urban Edges the Weeknd for No. 1 Debut on Billboard 200»։ Billboard։ 2012-12-01։ http://www.billboard.com/articles/news/5695587/keith-urban-edges-the-weeknd-for-no-1-debut-on-billboard-200։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20–ին։ 
  22. «2 Chainz Album & Song Chart History»։ Billboard Top R&B/Hip Hop Albums for 2 Chainz. Prometheus Global Media.։ http://www.billboard.com/artist/431852/2+Chainz/chart?f=333։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20–ին։ 
  23. «Single – Used 2»։ Frequency News։ http://frequencynews.com/musiclibrary_detail.cfm?LabelID=6&ArtistID=537&AlbumID=1078&SingleID=3732։ Վերցված է October 30, 2013։ 
  24. Datpiff || 2 Chainz - FreeBase
  25. 2 Chainz Featuring Cap 1 And Young Dolph “Trap House Stalkin”
  26. «2 Chainz Talks Legalization, Voting Rights & Fatherhood»։ Papermag։ Մայիսի 4, 2015։ http://www.papermag.com/2015/05/2_chainz_legalization_voting_rights_fatherhood.php։ Վերցված է Հուլիսի 17, 2015։ 
  27. «2 Chainz Reveals Whether He Lets His Children Listen To His Music»։ HipHopDX։ Հոկտեմբերի 22, 2013։ http://hiphopdx.com/news/id.25929/title.2-chainz-reveals-whether-he-lets-his-children-listen-to-his-music։ Վերցված է Հուլիսի 17, 2015։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]