21 Savage
21 Savage | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ 21 Savage |
Ի ծնե անուն | անգլ.՝ Shéyaa Bin Abraham-Joseph[1] |
Նաև հայտնի է որպես | Churchsdd} |
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1992[2][3] (30 տարեկան) Plaistow, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][4] կամ Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | հիփ հոփ, Թրեպ երաժշտություն, Գենգստա ռեփ և հորորքոր |
Մասնագիտություն | ռեփեր, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Epic Records և Slaughter Gang |
Կրթություն | Հարավային Գվինեթի ավագ դպրոց |
Կայք | 21savage.com |
![]() |
Շայա Բին Աբրահամ-Ջոզեֆ (անգլ.՝ Shayaa Bin Abraham-Joseph, հոկտեմբերի 22, 1992[2][3], Plaistow, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][4] և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), առավել հայտնի է 21 Savage (Թուենի-ուան Սևիջ) անվամբ, ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր։
Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 22-ին Լոնդոնում[8][9]։ Նրան դաստիարակել իր մայր Հեդերը, ով դոմինիկուհի է, մեծացել է չորս եղբայրների և վեց քույրերի շրջապատում[10]։ Եղբայրներից մեկը մահացել է կրակոցների ժամանակ, որը թմրանյութային վաճառքի հետ էր կապված[11]։ Լինելով յոթերորրդ դասարանի աշակերտ, Շիան հեռացվել է DeKalb շրջանի բոլոր դպրոցներից, քանի որ իր մոտ ապօրինի հրազենային զենք էր պահում[12]։ Մեծանալով միանում է Bloods հանցավոր խմբին, որոնց հետ համատեղ կատարել է մի շարք հանցագործություններ[13]։ 2013 թվականին, իր 21-ամյակին, գողություն կատարելու ընթացքում նրա վրա կրակում են վեց անգամ, իսկ լավագույն ընկերոջը սպանում են[14]։ Միջադեպից հետո Շիան որոշում է ամբողջովին նվիրվել երաժշտությանը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014-2015. Վաղ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի նոյեմբերին 21 Savage-ը հրապարակեց «Picky» դեբյուտային սինգլը, որի պրոդյուսերը DJ Plugg-ն է[15]։ Ավելի ուշ, 2015 թվականի գարնանը, հրապարակեց «The Slaughter Tape» անվամբ դեբյուտային միքսթեյփը[16]։ 2015 թվականի ամռանը 21 Savage-ը Sonny Digital երաժշտական պրոդյուսերի հետ համատեղ հրապարակեց «Free Guwop» անվամբ մինի ալբոմ, որը նվիրված է թրեպ կատարող Գուչի Մենին[17]։ Նույն թվականի ձմռանը արտիստը ներկայացրեց իր երկրորրդ միքսթեյփը «Slaughter King» անվամբ[18]։
2016-2017. Savage Mode և Issa Album[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունիսին XXL ամսագիրը 21 Savage-ին ընդգրկել է ամենամյա «Freshman» ցանկում[19], իսկ ամռան կեսերին արտիստը, Metro Boomin երաժշտական պրոդյուսերի հետ համատեղ, թողարկել է «Savage Mode» մինի ալբոմը, որը հասել է միջազգային հաջողության և դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի 23-րդ հորիզոնականում, իսկ «X» երգը ստացել է պլատինե հավաստագիր[20][21]։ 2017 թվականի ձմռանը երաժիշտը հայտարարել է, որ միացել է Epic Records ձայնագրման լեյբլին[22]։ Արտիստի դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Issa Album»-ը թողարկվել է հուլիսի 7-ին և դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի երկրորրդ հորիզոնականում[23], իսկ «Bank Account» սինգլը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը Billboard Hot 100 չարթում[24]։
2018-ի վերջ-ներկա. I Am > I Was[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեկտեմբերի 21-ին թողարկվել է նոր ալբոմ «I Am > I Was» անվամբ։ Ալբոմը ներառում է համատեղ երգեր ՝ Ջեյ Քոուլ-, Post Malone-ի, Gunna-ի, Lil Baby-ի, Project Pat-ի, Սքուլբոյ Քյուի, Դոնալդ Գլովերի և Օֆսեթի հետ։ Դեկտեմբերի 24-ին թողարկվել է Թրևիս Սքոթի հետ համատեղ «Out For The Night Pt 2» անվամբ բոնուսային երգը։
Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի ամռանը, 21 Savage-ը Complex ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ իրեն համարում է թրեպ կատարող։
![]() |
Միայն այն պատճառով, որ ինչ որ երգ հնչում է 808-ականների ոճով, այդ փաստը այդ երգին չի դարձնում թրեպ երգ... Եթե ես ստանամ Նյու-Յորքի բիթը և երգեմ ռոքի մասին, դա կլինի՞ հիփ հոփ։ Եթե ռոք աստղը ներկայանա Ջեյ Զիի բիթով և երգի ռոք երգ, դա կլինի՞ հիփ հոփ։ Միայն այն պատճառով, որ ինչ որ մեկը կարդա 808-ականների ոճով, այդ երգը թրեպ չի դառնա։ Այդ մարդիկ ոչինչ չգիտեն թրեպ ժանրի մասին։ Թրեպը, դա Ատլանտայի երաժշտությունն է... իմ, Յանգ Թագի, Migos-ի, Future-ի և Թու Չեյնսի։ Որպեսզի կատարես թրեպ ժանրի երգ, դու պետք է Ատլանտան ներկայացնես։ Բիթը կարևոր չէ, կարևորը այն է, թե ինչ ես դու քարոզում։ - 21 Savage
|
![]() |
Բացի այդ, նա T.I.-ին, Յանգ Ջիզիին և Գուչի Մենին համարում է թրեպ ժանրի պիոներներներ[25]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
21 Savage-ը Ifá-ի հետևորդ է, որը հիմնականում հանդիպում է Նիգերիայի ժողովրդի շրջանում[10][26][27]։ Աբրահամի աչքերի միջև դաշույնի տեսքով դաջվածք կա, որը նվիրված է իր մահացած եղբոր հիշատակին, որը նմանատիպ դաջվածք ուներ[10]։
2017 թվականի ամռանը սիրավեպ է սկսել մոդել Էմբեր Ռոուզի հետ։ Զույգը բաժանվել է 2018 թվականի մարտին[28]։
Նաև հայտնի է, որ ռեփերը երեք երեխա ունի[29]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Issa Album (2017)
- I Am > I Was (2018)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք |
---|---|---|---|
2018 | Billboard Music Award [30] | Լավագույն ռեփ երգ | «Rockstar» (Post Malone–ի հետ համատեղ) |
MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն [31] | Տարվա երգ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.dailymail.co.uk/news/article-6663565/Rapper-21-Savage-federal-immigration-custody-Georgia.html
- ↑ 2,0 2,1 http://georgia.arrests.org/Arrests/Shayaa_Joseph_7097616/
- ↑ 3,0 3,1 Dutch Top 40
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.standard.co.uk/showbiz/celebrity-news/atlanta-rapper-21-savage-arrested-after-it-emerges-he-is-british-and-never-left-america-a4056406.html?amp
- ↑ 5,0 5,1 5,2 Czech National Authority Database
- ↑ https://www.nme.com/news/music/21-savage-legal-battle-over-immigration-status-delayed-due-to-pending-criminal-case-3201433
- ↑ https://www.revolt.tv/article/2022-04-07/161621/21-savage-immigration-case-on-hold/
- ↑ «Shayaa Joseph Mugshot | 11/12/11 Georgia Arrest»։ georgia.arrests.org։ Վերցված է 2018-08-10
- ↑ «21 Savage»։ SXSW Schedule 2016։ Վերցված է 2018-08-10
- ↑ 10,0 10,1 10,2 «Savage World»։ The FADER (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «The Brutal Story Behind 21 Savage's Dagger Face Tattoo»։ DJBooth (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ Hip Hops Revival (2015-11-01), 21 Savage (Says He Was Kicked Out Of School For Bringing A Gun), https://www.youtube.com/watch?v=MVlJXZExkyQ&app=desktop, վերցված է 2018-08-10
- ↑ djvlad (2016-07-13), 21 Savage on Turning "Savage" After Getting Shot in the Neck & Losing Friend, https://www.youtube.com/watch?v=M5u7Xrb5g5E, վերցված է 2018-08-10
- ↑ «Meet 21 Savage, Atlanta’s Most Respected New Rapper»։ The FADER (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ 21 Savage (2014-11-12), Interview w/ 21Savage his Debut Single "Picky", https://www.youtube.com/watch?v=EvY2CmxgBqc, վերցված է 2018-08-10
- ↑ «21 Savage - The Slaughter Tape - Hoodrich Keem»։ LiveMixtapes։ Վերցված է 2018-08-10
- ↑ «21 Savage - Free Guwop EP - NoDJ»։ LiveMixtapes։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Slaughter King»։ HotNewHipHop։ Վերցված է 2018-08-10
- ↑ «2016 XXL Freshman Class Cover - XXL»։ XXL Mag (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «21 Savage - Chart history | Billboard»։ www.billboard.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-31-ին։ Վերցված է 2018-08-10
- ↑ «21 Savage & Future's "X" Is Now Platinum»։ HotNewHipHop։ Վերցված է 2018-08-10
- ↑ http://hiphopdx.com HipHopDX -։ «21 Savage Inks Record Deal With Epic Records»։ HipHopDX (en-US)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «21 Savage & Haim Debut in Top 10 on Billboard 200 Albums Chart»։ Billboard։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Hot 100: Niall Horan’s "Slow Hands" Enters Top 15, 21 Savage’s "Bank Account" Top 20»։ Headline Planet (en-US)։ 2017-08-08։ Վերցված է 2018-08-10
- ↑ «21 Savage Says Only Atlanta Rappers Can Make True Trap Music»։ Genius (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «No Joke, You Should Definitely Watch 21 Savage's Entire 'Breakfast Club' Interview»։ Noisey (en-us)։ 2016-08-04։ Վերցված է 2018-08-10
- ↑ Tayo Ayomide O.։ «21 Savage, the hottest rapper in America worships Ifa» (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-17-ին։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Amber Rose and 21 Savage Split After Nearly 2 Years of Dating»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2019-03-12
- ↑ «Does 21 Savage have any kids?»։ Capital XTRA (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-28-ին։ Վերցված է 2019-03-12
- ↑ «Billboard Music Awards 2018 Nominations: See the Full List»։ www.billboard.com։ 4/17/2018
- ↑ «MTV VMAs 2018 Complete Winners List»։ Billboard։ Վերցված է 2019-03-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 22 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի ռեփերներ
- Անգլիացի ռեփերներ
- Ամերիկացի երգահաններ
- Բրիտանացի երգահաններ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- Մամբլ ռեփերներ
- Բեմական կեղծանուններ