Ջեյ Քոուլ
| Ջեյ Քոուլ | |
|---|---|
| Բնօրինակ անուն | J. Cole |
| Ի ծնե անուն | Ջերմեյն Լամար Քոուլ |
| Նաև հայտնի է որպես | Therapist, Hollywood Cole, Kill Edward[1] և J. Cole |
| Ծնվել է | հունվարի 28, 1985 (41 տարեկան) ԱՄՆ |
| Երկիր | |
| Ժանրեր | հիփ հոփ |
| Մասնագիտություն | ռեփեր, պրոդյուսեր |
| Գործունեություն | 2007 – մինչև այժմ |
| Լեյբլ | Roc Nation, Columbia, Sony Music Entertainment, Dreamville Records |
| Կրթություն | Terry Sanford High School? և Սենթ Ջոն համալսարանի համալսարան |
| Կայք | jcolemusic.com, dreamvillain.net |
| Ստորագրություն | |
Ջերմեյն Լամար Քոուլ (անգլ.՝ Jermaine Lamarr Cole), ամերիկյան հիփ հոփ կատարող և երաժշտական պրոդյուսեր, ավելի հայտնի է J. Cole մականվամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել դեբյուտային The Come Up միքսթեյփի թողարկումից հետո։ Այնուհետև աշխատելով Roc Nation ձայնագրման ընկերության հետ` թողարկում է երկու միքսթեյփ՝ The Warm Up և Friday Night Lights:
Քոուլի դեբյուտային ստուդիական Cole World: The Sideline Story ալբոմն առաջին անգամ ներկայացվել է Billboard 200 հիթ շքերթի առաջին հորիզոնականներում` արդյունքում ստանալով պլատինե սերտիֆիկատ[2]։ Կատարողի հաջորդ երկու նախագծերը՝ Born Sinner և 2014 Forest Hills Drive, երաժշտության քննադատների կողմից դրական արձագանքների են արժանացել և հետագայում երկու ալբոմներն ստացել են պլատինե սերտիֆիկատներ[3]։ Ավելին, Գրեմմիի 58-րդ մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվել է Best Rap Album («Լավագույն ռեփ ալբոմ») անվանակարգում, ինչպես նաև դարձել է վերջին 25 տարիների առաջին ռեփ ալբոմը, որը ստացել է պլատինե սերտիֆիկատ` առանց ալբոմում հյուրերի համար նախատեսված քառատների[4]։
Դրանից բացի, Քոուլն իր ողջ կարիերայի ընթացքում եղել է ոչ միայն իր սեփական ստեղծագործությունների, այլև այլ կատարողների, օրինակ Քենդրիկ Լամարի և Ջանեթ Ջեքսոնի պրոդյուսերը։ Նաև նա Dreamville Records լեյբլի հիմնադիրն է[5]։ 2015 թվականի հունվարին կատարողը որոշում է միայնակ մայրերին անվճար տրամադրել այն տունը, որտեղ նա անց է կացրել իր մանկությունը[6]։
2016 թվականի դեկտեմբերի 9-ին Քոուլը թողարկում է իր չորրորդ ստուդիական ալբոմը` 4 Your Eyez Only անունով, իսկ 2018 թվականի ապրիլի 20-ին ներկայացնում է իր 5-րդ ստուդիական KOD ալբոմը։
Երիտասարդ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոուլը ծնվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի ամերիկյան ռազմաբազայում[7][8]։ Քոուլի հայրը աֆրոամերիկացի զինվոր էր ԱՄՆ-ից, իսկ մայրը եղել է սպիտակամորթ գերմանացի, ով աշխատում էր ԱՄՆ-ի փոստային ծառայությունում[9][10]։ Քոուլը ունի Զաք անունով եղբայր։ Արդյունքում Ջերմեյնի հայրը հեռացել է ընտանիքից, ինչն ստիպել է Քոուլի մորը տեղափոխվել Հյուսիսային Կարոլինա նահանգի Ֆեյեթվիլ քաղաքը[11][12]։ Երիտասարդ ժամանակ Քոուլը զբաղվում էր բասկետբոլով և երաժշտությամբ։ 12 տարեկան հասակում նա սկսում է ռեփ կարդալ, իսկ որոշ ժամանակ անց Սուրբ ծննդյան առթիվ մայրը նրա համար գնում է ASR-X սեմփլեր[10][13]։ Քոուլը սովորել է Terry Sanford High School-ը և ավարտել է այն 2003 թվականին։ Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է St. John’s University-ն, որը ավարտել է գերազանց գնահատականներով[14]։ Երիտասարդ ժամանակ Քոուլը թերթեր է վաճառել, աշխատել է որպես կոլեկցիոներ և արխիվի աշխատող[15]։

Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունվարին Ռայան Քուգլերի հետ հարցազրույցի ժամանակ Քոուլը խոստովանել է, որ ամուսնացած է։ Ապագա կնոջ հետ ծանոթացել է St. John’s University-ում. նրանք երկար հանդիպել են։ Այժմ նրա կինը՝ Մելիսա Հիելթը, Dreamville Foundation-ի գործադիր տնօրենն է։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Մանրամասնություններ | Դիրքը Billboard 200-ում | Վաճառվել է | Վկայականներ |
|---|---|---|---|---|
| Cole World: The Sideline Story |
|
1 |
|
|
| Born Sinner |
|
1 |
|
|
| 2014 Forest Hills Drive |
|
1 |
|
|
| 4 Your Eyez Only |
|
1 |
|
|
| KOD |
|
1 |
Live ալբոմներ
| Անվանում | Մանրամասնություններ |
|---|---|
| Forest Hills Drive: Live From Fayetteville, NC |
|
Համատեղ ալբոմներ
| Անվանում | Մանրամասնություններ |
|---|---|
| Revenge of the Dreamers II
(Dreamville Records-ի հետ) |
|
| Անվանում | Մանրամասնություններ |
|---|---|
| Truly Yours |
|
| Truly Yours 2 |
|
Միքսթեյփեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Մանրամասնություններ |
|---|---|
| The Come Up |
|
| The Warm Up |
|
| Friday Night Lights |
|
| Revenge of the Dreamers
(Dreamville Records-ի հետ համատեղ) |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.billboard.com/music/rb-hip-hop/j-cole-kill-edward-kod-album-8347892/
- ↑ «Gold & Platinum - RIAA». RIAA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «J. Cole Earns His First Million-Selling Album With '2014 Forest Hills Drive'». Billboard. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Genius-annotated version of "Why J. Cole Is The First Rapper To Go Platinum In Over 25 Years Without Features"». The Inquisitr News. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «J. Cole Returns To North Carolina For 'Dreamville Weekend'». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «J. Cole to let single moms live in his home rent-free». NY Daily News. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «J. Cole Celebrates His 27th Birthday in New York City». PopCrush. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ writer, John Ramsey Staff. «J. Cole: Fayetteville is the roots of his rap». Fayetteville Observer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Grouchy Greg (2009 թ․ հունիսի 15). «J. Cole: Roc Nation's Young Gun» (ամերիկյան անգլերեն). Exclusive Hip Hop News, Interviews, Rumors, Rap & Music Videos | Allhiphop. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- 1 2 «25 Things You Didn't Know About J. Cole». Complex CA. Արխիվացված է օրիգինալից 2016-03-26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Team, Flavourmag (2011 թ․ հոկտեմբերի 24). «J Cole: Life and Beats - FLAVOURMAG». FLAVOURMAG (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «J. Cole Announces New Album, 2014 Forest Hills Drive». BET.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «25 Things You Didn't Know About J. ColeAs a teenager in Fayetteville, J. Cole was down with a rap duo called Bomm Sheltuh». Complex. Արխիվացված է օրիգինալից 2013-06-13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Jay-Z Protege J. Cole Takes Unusual Path to Stardom. ABC News.
- ↑ «J. Cole's Tales Out of School». Interview Magazine. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- 1 2 3 «J. Cole Earns His First Million-Selling Album With '2014 Forest Hills Drive'». Billboard. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «http://www.buzzanglemusic.com/wp-content/uploads/BuzzAngle-Music-2016-U.S.-Report.pdf» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|title=
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյ Քոուլ Թվիթթերում
- Ֆան-կայք J. Cole
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյ Քոուլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||