2Ս1 Գվոզդիկա
2Ս1 Գվոզդիկա «2С1 Гвоздика» | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | զենքի ընտանիք և տրանսպորտի տարատեսակ |
Երկիր | ![]() |
Քաշ, տ. | 15,7 |
Անձնակազմ | 4 |
Պատմություն | |
Նախագծող | Խարկովի տրակտորի գործարան և Գործարան №9 |
Արտադրող | ![]() |
Արտադրման թվականներ | 1971-1993 |
Շահագործման սկիզբ | 1972 |
Օգտագործող | ![]() ![]() ![]() |
Մարտեր | Հարձակում Տրիպոլիի վրա |
Անվանված է | մեխակ |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 7260 |
Կորպուսի լայնություն, մմ | 2850 |
Բարձրություն, մմ | 2730 |
Սպառազինություն | |
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | 122 մմ |
Թնդանոթի տիպ | հաուբից |
Շարժականություն | |
Շարժիչի հզորություն, ձիաուժ | 240 |
Արագությունը խճուղով, կմ/ժ | 60 |
2Ս1 Գվոզդիկա, խորհրդային արտադրության 122-մմ ինքնագնաց հաուբից։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցի նախագծումը սկսվել է 1967 թվականին։ Առաջին նախատիպերը կառուցվել են 1969 թվականին։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցները շահագործվել են խորհրդային բանակում 1971 թվականից։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցի մասսայական արտադրությունը սկսվել է 1972 թվականին։ Այն առաջին անգամ ցուցադրվել է հասարակությանը 1974 թվականին տեղի ունեցած լեհական բանակի ռազմական շքերթի ժամանակ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցն արդեն արտահանվել բազմաթիվ երկրներ (Հիմնականում նախկին սոցիալիստական երկրներ)։ Այս ինքնագնաց հաուբիցներն մասնակցել են բազմաթիվ ռազմական հակամարտություններին։
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը տեղադրված է ՄՏ-ԼԲ զրահամեքենայի շասսի վրա։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբից երկարությունը կազմում է 7.26 մ, լայնությունը՝ 2.85 մ, իսկ բարձրությունը՝ 2.73 մ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը շատ թեթև է. նրա քաշը կազմում է ընդամենը 15.7 տ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցի վրա տեղադրված է 122 մմ-անոց Դ-32 հաուբից։ Այն իր մեջ ամբարում է 30 արկեր։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը սնուցվում է 240 ձիաուժ հզորությամբ YaMZ-238V դիզելային շարժիչով՝ զարգացնելով 60 կմ/ժ արագություն, իսկ ջրային տարածքում՝ 4,5 կ/ժ արագություն։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։
Մարտավարական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը շահագործվում է անձնակազմի չորս անդամների՝ այդ թվում հրամանատարի, հրետաձիգի, լիցքավորողի և վարորդի կողմից։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը կրակում է ցանկացած անկյան տակ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը արձակում է ստանդարտ 122 մմ-անոց ցանկացած արկեր։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը մեկ րոպեում արձակում է 4-5 արկ։ Կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 15.2 կմ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը խոցում է նաև շարժվող տրանսպորտային միջոցներ։
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստան 622 հատ
Ուկրաինա 638 հատ
Բելառուս 246 հատ
Բուլղարիա 506 հատ
Լեհաստան 224 հատ
Խորվաթիա 9 հատ
Ֆինլանդիա 72 հատ
Սերբիա 72 հատ
Սլովակիա 49 հատ
Հայաստան 10 հատ
Ադրբեջան 46 հատ
Վրաստան 20 հատ
Հնդկաստան 110 հատ
Ղազախստան 10 հատ
Սիրիա 400 հատ
Ուզբեկստան որոշ քանակություն
Վիետնամ որոշ քանակություն
Եմեն որոշ քանակություն
Իրան որոշ քանակություն
Իրաք որոշ քանակություն
Ալժիր 145 հատ
Լիբիա որոշ քանակություն
Անգոլա որոշ քանակություն
Եթովպիա որոշ քանակություն
Էրիթրեա 20 հատ
Ուրուգվայ 6 հատ
Կուբա 150 հատ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2S1 Gvosdika Արխիվացված 2016-07-11 Wayback Machine(անգլ.)