Jump to content

2Ս7 Պիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2Ս7 Պիոն
Հիմնական տվյալներ
Դասակարգartillery model?
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաշ, տ.46
Անձնակազմ7
Պատմություն
ՆախագծողԿիրովի գործարան
ԱրտադրողԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Արտադրման թվականներ1970-1990
Շահագործման սկիզբ1976
Անվանված էքաջվարդ
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ10500
Կորպուսի լայնություն, մմ3800
Բարձրություն, մմ3000
Սպառազինություն
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ203
Շարժականություն
Շարժիչի հզորություն, ձիաուժ750
Արագությունը խճուղով, կմ/ժ51

2Ս7 Պիոն խորհրդային արտադրության 203-մմ ինքնագնաց հրանոթ։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2Ս7 Պիոն ինքնագնաց հրանոթի նախագծումը սկսվել է 1967 թվականին։ Առաջին նախատիպերը կառուցվել են 1970 թվականին։ 2Ս7 Պիոն ինքնագնաց հրանոթը շահագործվել են խորհրդային բանակում 1970 թվականից։ 2Ս7 Պիոն ինքնագնաց հրանոթի մասսայական արտադրությունը սկսվել է 1971 թվականին մինչև 1990 թվական։ Ի տարբերություն Ակացիա և Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցների 2Ս7 Պիոն ինքնագնաց հրանոթը արտադրվել է բավականին քիչ քանակությամբ։

Տեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2Ս7 Պիոն |ինքնագնաց հրանոթի երկարությունը կազմում է 10.5 մ (հրանոթով 13.1 մ), լայնությունը՝ 3.38 մ, իսկ բարձրությունը՝ 3 մ։ 2Ս7 Պիոն ինքնագնաց հրանոթը բավականին ծանրէ. Նրա քաշը կազմում է ավելի քան 46 տ։ 2Ս7 Պիոն ինքնագնաց հրանոթի վրա տեղադրված է 203 մմ-անոց հրանոթ։ Այն իր մեջ ամբարում է ընդամենը 8 արկ։ 2Ս7 Պիոն ինքնագնաց հրանոթը սնուցվում է 750 ձիաուժ հզորությամբ V-46-1 դիզելային շարժիչով՝ զարգացնելով 51 կմ/ժ արագություն։ 2Ս7 Պիոն ինքնագնաց հրանոթի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։ 2Ս7 Պիոն ինքնագնաց հրանոթը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։

Մարտավարական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2Ս7 Պիոն ինքնագնաց հրանոթը շահագործվում է անձնակազմի 7 անդամների կողմից։ 2Ս7 Պիոն ինքնագնաց հրանոթը կրակում է տարբեր անկյան տակ։ 2Ս7 Պիոն ինքնագնաց հրանոթը արձակում է ստանդարտ 203 մմ-անոց արկեր։ Կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 47.5 կմ։

Սպառազինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2S7 Pion 203-mm self-propelled gun Արխիվացված 2009-07-09 Wayback Machine (անգլ.)