2Ս3 Ակացիա
| 2Ս3 Ակացիա «2С3 Акация» | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Դասակարգ | մարտական մեքենաների ընտանիք |
| Երկիր | |
| Քաշ, տ. | 28.5 տ |
| Անձնակազմ | 4 |
| Պատմություն | |
| Նախագծող | Ուրալտրանսմաշ |
| Արտադրող | |
| Արտադրման թվականներ | 1971-1993 |
| Շահագործման սկիզբ | 1971 |
| Օգտագործող | |
| Մարտեր | Աֆղանական պատերազմ և Ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա[1] |
| Անվանված է | սպիտակ ակացիա |
| Չափեր | |
| Կորպուսի երկարություն, մմ | 6970 |
| Կորպուսի լայնություն, մմ | 3250 |
| Բարձրություն, մմ | 2620 |
| Սպառազինություն | |
| Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | 152 մմ |
| Թնդանոթի տիպ | հաուբից |
| Շարժականություն | |
| Շարժիչի հզորություն, ձիաուժ | 520 |
| Արագությունը խճուղով, կմ/ժ | 60 |
2Ս3 Ակացիա, խորհրդային արտադրության 152-մմ ինքնագնաց հաուբից։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցի արտադրությունն սկսվել է 1967 թվականին։ Դա պատասխան էր ԱՄՆ-ի կողմից ստեղծված Մ109 ինքնագնաց հաուբիցին։ 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցն սկսել շահագործվել խորհրդային բանակում 1971 թվականին։ 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցի արտադրությունը դադարեցվել է 1993 թվականին՝ իր տեղը զիջելով Մստա-Էս կայանքին։ Արտադրության կասեցումից հետո 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցն սկսել է լայնորեն արտահանվել։ 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցը ներկայումս գտնվում է Ռուսաստանի, Բելառուսի, Կուբայի, Ուկրաինայի, Հայաստանի և այլ երկրների սպառազինություններում։
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցը տեղադրված է Կռուգ (SA-4 Ganef) տանկի շասսի վրա։ 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցի երկարությունը կազմում է 6.97 մ (հաուբիցով 7.65 մ), լայնությունը՝ 3.25 մ, իսկ բարձրությունը՝ 2.62 մ։ 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցը բավականին թեթև է. նրա քաշը կազմում է 27.5 տ։ 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցն ունի 152 մմ-անոց հաուբից։ 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցի ամենավերին հատվածում տեղադրված է 7.62 մմ-անոց գնդացիր։ 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցը սնուցվում է 520 ձիաուժ հզորությամբ V59 դիզելային շարժիչով՝ զարգացնելով 60 կմ/ժ արագություն։ 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։ 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։
Մարտավարական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2Ս3 Ակացիա |ինքնագնաց հաուբիցը շահագործվում է անձնակազմի չորս, այդ թվում հրամանատարի, հրետաձիգի, լիցքավորողի և վարորդի կողմից։ 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցը կարող է կրակել ցանկացած անկյան տակ։ 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցը արձակում է ցանկացած ստանդարտ 152 մմ-անոց արկեր։ 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցը մեկ րոպեում արձակում է 3-4 արկ։ Կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 17.4 կմ։ 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբիցը խոցում է նաև շարժվող տրանսպորտային միջոցներ։
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստան 931 հատ
Ուկրաինա 501 հատ
Բելառուս 168 հատ
Հայաստան 28 հատ
Ադրբեջան 16 հատ
Վրաստան 32 հատ
Հունգարիա 5 հատ
Սլովակիա որոշ քանակությամբ
Ղազախստան 150 հատ
Ուզբեկստան 17 հատ
Թուրքմենստան 16 հատ
Սիրիա 100 հատ
Վիետնամ 30 հատ
Ալժիր 10 հատ
Լիբիա 55 հատ
Անգոլա 48 հատ
Եթովպիա 10 հատ
Կուբա 200 հատ
ԱՄՆ 7 հատ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2S3 Akatsiya Արխիվացված 2016-07-15 Wayback Machine (անգլ.)