Մստա-Էս
Մստա-Էս | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | ինքնագնաց հրետանի |
Քաշ, տ. | 42 |
Անձնակազմ | 5 |
Պատմություն | |
Նախագծող | Ուրալտրանսմաշ |
Արտադրող | ![]() ![]() |
Արտադրման թվականներ | 1989-ից մինչ օրս |
Շահագործման սկիզբ | 1989 |
Օգտագործող | ![]() ![]() |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 6040 |
Կորպուսի լայնություն, մմ | 3580 |
Բարձրություն, մմ | 2980 |
Զրահապատում | |
Զրահի տիպ | հոմոգենիկ պողպատե |
Սպառազինություն | |
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | 152 մմ |
Թնդանոթի տիպ | հաուբից |
Այլ սպառազինություն | 152 mm howitzer 2A65? |
Շարժականություն | |
Արագությունը խճուղով, կմ/ժ | 60 |
«Մստա-Էս» խորհրդային (հետագայում ռուսական) արտադրության ժամանակակից 152-մմ ինքնագնաց հրետանի։
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մստա-Էս կայանքը նախատեսված է տակտիկական միջուկային միջոցների, հրետանու և ականանետային մարտկոցներից, տանկերի և այլ զրահատեխնիկայի, հակատանկաին միջոցների, կենդանի ուժի, ՀՕՊ և ՀՀՊ միջոցների, կառավարման կետերի, դաշտային ամրաշինությունների ոչնչացման համար, ինչպես նաև հակառակորդի պաշտպանության խորքում ռեզերվների ցորաշարժի խանգարման համար։ Մստա-Էս ինքնագնաց կայանքը սկսվել է շահագործվել խորհրդային բանակում 1989 թվականից։ Ներկայումս այն գտնվում է ծառայության հետ Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի և Վենեսուելայի և այլ երկրների զինված ուժերում։ Ռուսաստանի զինված ուժերում շահագործվում է մոտ 550 Մստա-ս։
Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մստա-Էս կայանքը տեղադրված է Տ-72 և Տ-90 տանկերի վրա։ Մստա-Ս կայանքի երկարությունը կազմում է 6 մ (հաուբիցով 11.92 մ), լայնությունը 3.58 մ, իսկ բարձրությունը 2.98 մ։ Մստա-Էս կայանքի քաշը կազմում է 42 տ։ Մստա-Էս կայանքն ունի 152 մմ-անոց հաուբից։ Մստա-Էս կայանքի ամենավերին հատվածում տեղադրված է 12.7 մմ-անոց գնդացիր։ Մստա-Էս կայանքը սնուցվում է 780 ձիաուժ հզորությամբ V46-6 դիզելային շարժիչով, կամ ավելի հզոր 840 ձիաուժ հզորությամբ V-84A դիզելային շարժիչով։ Երկու դեպքում էլ ՝ կայանքը զարգացնում է 60 կմ/ժ արագություն։ Մստա-Էս կայանքի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։ Մստա-Էս կայանքը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։
Մարտավարական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հաուբիցը կարող է կրակել ցանկացած անկյան տակ։ Մստա-Էս կայանքը կարող է արձակել ցանկացած ստանդարտ 152 մմ-անոց արկեր։ Կրակի առավելագույն հեռավորությունև կազմում է շուրջ 24.7 կմ-ից մինչև 28.9 կմ։ Մստա-Էս կայանքը կարող է նաև խոցել շարժվող տրանսպորտային միջոցները։
Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստան 550 հատ
Ուկրաինա 40 հատ
Ադրբեջան 18 հատ
Բելառուս 13 հատ
Եթովպիա 12 հատ
Վրաստան 1 հատ
Վենեսուելա որոշ քանակությամբ
Մարոկկո որոշ քանակությամբ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2S19 Msta-S(անգլ.)
- «ՄՍՏԻ, «ՄՍՏԱ»!»։ Կարմիր Աստղ։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 4-ին։ Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 24
- Տեսգրություն RuTube.ru կայքում(չաշխատող հղում)