Ֆրանց Մեյերի թանգարան
| Տեսակ | նախկին հիվանդանոց և թանգարան |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Կուաուտեմոկ[1] |
| Վայր | Colonia Guerrero? |
| Հասցե | Av. Hidalgo 45, Centro, 6300[1]06300 և 6300[1] |
| Հիմնադրվել է | 1986[1] |
| Կայք | franzmayer.org.mx(իսպ.)(անգլ.) |
![]() | |
![]() | |
Ֆրանց Մեյեր թանգարան (իսպ.՝ Museo Franz Mayer), 1986 թվականին Մեխիկոյում բացված Լատինական Ամերիկայի դեկորատիվ արվեստի ամենամեծ հավաքածուն ներառող թանգարան, որն ստեղծվել է բորսային միջնորդ, ֆինանսիստ, հավաքորդ Ֆրանց Մեյերի՝ ավելի քան հիսուն տարիների ընթացքում ձեռք բերած արվեստի աշխատանքների հիման վրա՝ դեկորատիվ արվեստի նմուշներ, գրքեր, կահույք, կերամիկա և այլն։ Հավաքածուն ներառում է 15-20-րդ դարերի նմուշներ Ասիայից, Եվրոպայից, իսկ հիմնական մասը՝ Մեքսիկայից։
Թանգարանը տեղակայված է Մեխիկոյի պատմական կենտրոնում՝ նախկին Սան Խուան դե Դիոս վանքի և հիվանդանոցի շենքում. այն 18-րդ դարի կառույց է, որը վերակառուցվել է թանգարանի համար։ Ի լրումն Մեյերի հավաքածուի, որի միայն մեկ քառորդն է ցուցադրվում, թանգարանն ունենում է նոր ձեռքբերումներ, կազմակերպվում են դասընթացներ, ցուցահանդեսներ։ Կենտրոնական այգում գործում է սրճարան։
Կառույց
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը հիմնադրվել և շարունակում է գործել որպես մի վայր, որտեղ ցուցադրվում է Ֆրանց Մեյերի՝ ավելի քան 50 տարիների ընթացքում ձեռք բերած հավաքածուն։ 1975 թվականին՝ նախքան մահը, Մեյերը Մեխիկոյի բանկում ստեղծել է հիմնադրամ, որը կոչվել է Ֆրանց Մեյերի հոգաբարձուների մշակութային հիմնադրամ։ Թանգարանը բացվել է 1986 թվականին՝ նրա մահից 11 տարի հետո[3][4], նախկին վանական համալիրի և հիվանդանոցի շենքում, որը նվիրաբերվել էր թանգարանային հիմանդրամին[5]։
Մշտական ցուցադրությունն ընդգրկում է Մեյերի հավաքածուն, չնայած թանգարանը փորձում է ունենալ նաև նոր ձեռքբերումներ[6]։ Թանգարանի ամենամեծ ձեռքբերումներից է արծաթե գանգը Գվատեմալայից[7]։ Ցուցադրվում է ամբողջ հավաքածուի միայն մեկ քառորդը, իսկ հավաքածուի մնացած մասը հաճախ ուղարկվում է այլ թանգարաններում ցուցադրվելու։ Թանգարանը պլանավորում է ընդլայնել տարածքը[7]։
Թանգարանն ուսումնասիրում է անցած դարի դեկորատիվ արվեստի նմուշներ՝ ժամանակակից դիզայնի վրա դրա ազդեցությունը տեսնելու համար։ Թանգարանը համագործակցում է կերամիկայի վարպետների և արծաթագործների հետ, նրանց թույլատրում է ուսումնասիրել հավաքածուի ցուցանմուշները, ինչպես նաև թույլատրում է ցուցադրել նոր դիզայններ և նմուշներ[7]։ Թանգարանն իր անդամների համար կազմակերպում է շրջայցեր, դասընթացներ, համերգներ, մանկական դասընթացներ և այլն[8]։
Թանգարանում կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ, ինչպիսիք են 20-րդ դարի շուրջ 70 լուսանկարիչների աշխատանքների ցուցադրությունը, ինժեներ Սալվադոր Վելես Գարսիայի կողմից վերականգնված ձայն վերարտադրող սարքավորումների ցուցադրությունը[9], 2011 թվականին թանգարանի հիմնադրման 25-ամյակի առթիվ կազմակերպված “Susurros” («Շշունջներ») ժամանակավոր ցուցադրությունը և այլն[7]։ Թանգարանի գլխավոր տնօրենն է Հեկտոր Ռիվերո Բոռելը[6]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հիմնական հավաքածուն հիմնականում հավաքվել է Ֆրանց Մեյերի կողմից և համարվում է Լատինական Ամերիկայի դեկորատիվ արվեստի ամենամեծ հավաքածուն[3][6][7]՝ 9,500 արվեստի նմուշներ, 1,400 կերամիկական նմուշներ, 10,000 գրքեր, որոնց միայն 28% է ցուցադրվում թանգարանում[7]։ Հավաքածուն ներառում է նաև արծաթե, կերամիկական աշխատանքներ, կահույք, մանածագործվածքներ, գեղարվեստական նմուշներ, նախաիսպանական շրջանի դեկորատիվ փետուրե աշխատանքներ, լաքապատ իրեր, փղոսկրյա իրեր, խեցեղեն, ապակե, ջնարակե իրեր, որոնք թվագրվում են 16-19-րդ դարեր[8]։ Նմուշների մեծ մասն առօրյա կյանքում կիրառվող իրեր են[7]։ Հավաքածուի նմուշները Մեյերը ձեռք է բերել Եվրոպայից, Ասիայից, Մեխիկոյից, Պուեբլայից, Գուանախուատոյից։ Մանածագործվածքների հավաքածուն համարվում է երկրի կարևորագույն հավաքածուներից և ներառում է 15-20-րդ դարերի շուրջ 260 նմուշ։ Նմուշներից շատերը ենթակա էին արագ անհետացման, քանի որ առօրյա կեցաղային իրեր են[3]։
Իր բազմազանությամբ կահույքի հավաքածուն համարվում է Մեքսիկայի ամենահարուստ հավաքածուն, որը ներառում է 16-20-րդ դարերի 710 նմուշ, որոնք Մեքսիկայի գաղութային շրջանի, ինչպես նաև Եվրոպայից և Ասիայից բերված նմուշներ են[10]։
Արծաթեղենի հավաքածուն ներառում է 15-19-րդ դարերի 1,300 գրաֆֆիտո, ֆիլիգրան, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերից, էմալից ու ոսկուց նմուշներ, կրոնական արարողակարգի իրեր՝ բուրվառներ, գինու գավաթներ, լամպեր, մոմակալներ, խաչեր, մասնատուփեր, ինչպես նաև ծխախոտի ոսկե տուփեր, դանակ-պատառաքաղներ, սկուտեղներ[11]։
Մանածագործվածքների հավաքածուն խիստ բազմազան է, աչքի է ընկնում եզակի նմուշներով։ Ներկայիս հավաքածուն, բացի Մեյերի «ռեբոսոների», Սալտիլյոյից բերված ծածկոցների, ֆլամանդական գոբելենների, Մանիլայից բերված շալերի, հագուստների, կրոնական զգեստների հավաքածուն, ներառում է նաև նոր ձեռքբերումներ[12]։
Թանգարանն այն հազվագյուտ վայրերից է, որտեղ եվրոպական և մեքսիկական կտավները միասին են ցուցադրվում։ Եվրոպական կտավները թվագրվում են 14-րդ դարով, Իսպանիայից բերված գործերը՝ 14-20-րդ դարերով և ներկայացնում են Խոսե դե Ռիբերայի, Ֆրանսիսկո Սուրբարանի և Իգնասիո Սուլոագայի, ինչպես նաև իտալացի նկարիչներ Լորենցո Լոտտոյի և Ալեսանդրո Ալորիի աշխատանքները։
Հյուսիսային Եվրոպայի նկարիչներից ներառված են Յակոբ Գրիմերի, Բարդուղիմեոս Բրեյնի աշխատանքներից, մեքսիկական գործերը հիմնականում գաղութային շրջանի են և ներառում են նկարիչներ Խուան Կոռեայի, Միգել Կաբրերայի, Խուան և Նիկոլաս Ռոդրիգեսների և այլոց գործեր, որոնք հիմնականում կրոնական բնույթի են, մի քանիսը 18-րդ դարի դիմանկարներ են։ Հետգաղութային շրջանի գործերը ներառում են Խոսե Մարիա Վելասկո Գոմեսի բնանկարներից և Դիեգո Ռիվերայի վաղ շրջանի գործերից[13]։
1920-ական թվականներին Մեյերը սկսել է հավաքել տալավերա խեցեղեն Պուեբլայից։ Տեղացիների համար խորթ էր Մեյերի կողմից այդ հնաոճ իրերի գնումը։ Թանգարանն ունի Պուեբլայի տալավերա խեցեղենի ամենամեծ հավաքածուն 726 նմուշներով, որոնք թվագրվում են 17-19-րդ դարերով, իսկ որոշ նմուշներ 20-րդ դարի են[14][14]։
Թանգարանի կարևոր մաս է կազմում Rogerio Casas-Alatriste H. գրադարանը, որն անվանվել է ի պատիվ առաջին տնօրենի։ Այստեղ է գտնվում Մեյերի գրքերի հավաքածուն[6]։ Գրադարանը տեղավորված է կամարակապ սրահում, ունի 14,000 կտոր գրականություն, այդ թվում Դոն Կիխոտի 800 տարբեր հրատարակություններ, 1493 թվականին հրատարակված Նյուրնբերգի քրոնիկները[7][8]։ Գրադարանի ներքին հարդարանքներն արված են դասական ոճով՝ մայրու փայտից՝ գրքերի պահպանության համար։ Հատակը, տերարիումը, մոմակալները Մեյերի տան բնօրինակներն են[6]։
Ֆրանց Մեյեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանց Մեյերը ծնվել է 1882 թվականին Գերմանիայի Մանհայմ քաղաքում։ Մեքսիկայում է հաստատվել 1905 թվականից։ Մեքսիկական հեղափոխության ժամանակ հեռացել է երկրից, սակայն 1913 թվականին կրկին վերադարձել է Մեքսիկա։ Ամուսնացել է Մարիա Անտոնիետա դե լա Մակոռայի հետ, ով մի քանի տարի անց մահացել է[3][15]։ Մեյերն այլևս չի ամուսնացել և ժառագներ չի ունեցել[3][15]։ Հաջողակ բիզնեսմեն է դարձել՝ աշխատելով ֆինանսական բորսաներում և այլ ֆինանսական կազմակերպություններում։ Մեքսիկայի քաղաքացիություն է ստացել 1933 թվականին[4][6][15]։
Մեյերը ունեցել է տարբեր նախասիրություններ, այդ թվում լուսանկարչություն, ճամփորդել է Մեքսիկայում և արտերկրում[15]։ Հիացել է Հյուգո Բրեհմեի գործերով, հավաքել է լուսանկարներ, որոնք համալրել են նրա հավաքածուն[3][16]։
Մեյերն ավելի հայտնի է դեկորատիվ արվեստի իր հավաքածուով, որը զարդարել է նրա` Լոմաս դե Չապուլտեպեկ շրջանի տունը։ Հավաքածուն առաջին անգամ գրանցվել է 1953 թվականին հնաոճ իրերի դիլեր Գոնսալո Օբրեգոնի կողմից[15]։ 1905 թվականից Մեյերն սկսել է հավաքել մանածագործվածքներ, որոնք ձեռք է բերել ընտանիքին կամ եվրոպացի ընկերներ որպես նվերներ ուղարկելու համար[4]։ Որպես հավաքորդ ունեցել է շուրջ 10,000 արվեստի նմուշներ, գրքեր։ 1933 թվականից սկսած Մեյերն արվեստի գործեր ձեռք է բերել աճուրդներից։ Թանգարանը ներառում է նաև Մեյերի՝ մասնագետներին արվեստի նմուշերի վերաբերյալ գրված նամակները[16]։ Մեյերը ունեցել է նաև խոլորձների, լեռնավարդերի, կակտուսների հավաքածու, որոնք խնամել է այգեպանը՝ Ֆելիպ Խուարեսը[3]։
1963 թվականին Մեյերն ստեղծել է հավատարմագրային հիմնադրամ՝ իր հավաքածուն նվիրաբերելու նպատակով։ Որպես հոգաբարձու է ընտրվել Մեքսիկայի բանկը։ Նվիրատվությունը կատարվել է Մեյերի մահից հետո 1975 թվականին։ Թանգարանը բացվել է 1986 թվականին[15]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://sic.gob.mx/ficha.php?table=museo&table_id=462
- ↑ GeoNames — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Roberto Bolado. «Franz Mayer, el colleccionista» [Franz Mayer, the collector] (Spanish). Mexico City: Mexico Desconocido magazine. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 4,2 «'Susurros' narra la historia del acervo Franz Mayer» ["Whispers" narrates the history of the Franz archive]. Azteca Noticias (Spanish). Mexico City. Notimex. 2011 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «museum - the building». Mexico City: Franz Mayer Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Alejandra Leglisse (2009 թ․ նոյեմբերի 30). «El arcano que habita en el Franz Mayer» [The arcane that inhabits the Franz Mayer Museum]. CNN Expansión (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 «25 años de Museo Franz Mayer» [25 years of the Franz Mayer Museum]. El Observador (Spanish). Mexico City. 2011 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 8,0 8,1 8,2 «museum - presentation». Mexico City: Franz Mayer Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Ana Mónica Rodríguez (2011 թ․ հուլիսի 14). «Documentan en el Museo Franz Mayer cómo se democratizó la música en México» [Franz Mayer Museum documents how music was democratized in Mexico]. La Jornada (Spanish). Mexico City. էջ 4. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «museum - furniture». Mexico City: Franz Mayer Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «museum - silverware». Mexico City: Franz Mayer Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «museum - textiles». Mexico City: Franz Mayer Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «The collection - painting and drawing». Mexico City: Franz Mayer Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 14,0 14,1 Pomade, Rita (2006 թ․ հունվարի 1). «Talavera - Mexico's earthly legacy from the City Of Angels». MexConnect newsletter. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 «museum - franz mayer». Mexico City: Franz Mayer Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 16,0 16,1 «museum - the collector». Mexico City: Franz Mayer Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Héctor Rivero Borrell M., Gustavo Curiel, Antonio Rubial García, Juana Gutiérrez Haces, David B. Warren: The Grandeur of Viceregal Mexico: Treasures from the Museo Franz Mayer. University of Texas Press, Austin, Texas 2002, ISBN 0-89090-107-4.
- Héctor Rivero Borrell M., Gustavo Curiel, Antonio Rubial García, Juana Gutiérrez Haces, David B. Warren: The Grandeur of Viceregal Mexico: Treasures from the Museo Franz Mayer. University of Texas Press, Austin, Texas 2002, S. 224.
- Héctor Rivero Borrell M., Gustavo Curiel, Antonio Rubial García, Juana Gutiérrez Haces, David B. Warren: The Grandeur of Viceregal Mexico: Treasures from the Museo Franz Mayer. University of Texas Press, Austin, Texas 2002, S. 344.
- Héctor Rivero Borrell M., Gustavo Curiel, Antonio Rubial García, Juana Gutiérrez Haces, David B. Warren: The Grandeur of Viceregal Mexico: Treasures from the Museo Franz Mayer. University of Texas Press, Austin, Texas 2002, S. 152.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Մեյերի թանգարան» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |

