Ֆրանց Մեյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանց Մեյեր
Ծնվել է1882[1][2][3][4]
ԾննդավայրՄանհայմ, Grand Duchy of Baden, Գերմանական կայսրություն
Մահացել է1975[1][2][3][4]
Մահվան վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունլուսանկարիչ, glass artist, արվեստի կոլեկցիոներ, ֆինանսիստ և բարեգործ
Franz Mayer Վիքիպահեստում

Ֆրանց Մեյեր (իսպ.՝ Franz Mayer Traumann, 1882[1][2][3][4], Մանհայմ, Grand Duchy of Baden, Գերմանական կայսրություն - 1975[1][2][3][4], Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), հրեական ծագմամբ գերմանացի-մեքսիկացի ֆինանսիստ, լուսանկարիչ, հավաքորդ, Մեխիկոյում Ֆրանց Մեյերի թանգարանի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Մեյերը մեծացել է Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Մենհայմ քաղաքում հրեական ընտանիքում։ 1891-1897 թվականներին սովորել է Karl-Friedrich-Gymnasium Mannheim-ում։ Կամավոր զինվորական ծառայություն է անցել Grenadierregiments Kaiser Wilhelm Nr. 110-ում։ 1901 թվականին տեղափոխվել է Լոնդոն, աշխատել ֆինանսական ընկերություններում։ 1903 թվականին մեկնել է Նյու Յորք, աշխատել Merrill Lynch ներդրումային բանկում, 1905 թվականից հաստատվել է Մեքսիկայում։ 1908 թվականին 23 տարեկան հասակում դարձել է ֆոնդային բորսայի անկախ գործակալ։

Մեքսիկական հեղափոխության ժամանակ հեռացել է երկրից, մեկնել ԱՄՆ երկու տարի այնտեղ բնակվելուց հետո 1913 թվականին վերադարձել Մեքսիկա։ 1920 թվականին ամուսնացել է Մարիա Անտոնիետա դե լա Մակոռայի հետ, ով մի քանի տարի անց մահացել է։ Մեյերն այլևս չի ամուսնացել և ժառագներ չի ունեցել։ 1933 թվականի դեկտեմբերի 29-ին Մեյերը դարձել է Մեքսիկայի քաղաքացի։

1950-ական թվականներին Մեյերը որոշել է իր արվեստի հավաքածուն նվիրաբերել Մեքսիկային։ 1963 թվականին նա ստեղծել է հավատարմագրային հիմնադրամ, և Մեքսիկայի Բանկը ընտրվել է որպես ֆիդուցիար Մեխիկոյում արվեստի թանգարանի ստեղծման համար։ Մայերի ցանկությամբ և ըստ հաստատված պայմանագրի թանգարանում պետք է ստեղծվեր գրադարան, կազմակերպվեին ցուցահանդեսներ, մրցույթներ, համաժողովներ։

Մեյերը մահացել է 1975 թվականին իր հավաքածուն նվիրաբերելով Մեքսիկային և նրա բնակիչներին։ Մեյերի անվան թանգարանը բացվել է 1986 թվականին նախկին ալրաքաշի և հիվանդանոցի շենքում, որը հատուկ վերակառուցվել է հավաքածուն այնտեղ տեղակայելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Héctor Rivero Borrell M., Gustavo Curiel, Antonio Rubial García, Juana Gutiérrez Haces, David B. Warren: The Grandeur of Viceregal Mexico: Treasures from the Museo Franz Mayer. University of Texas Press, Austin, Texas 2002. ISBN 0-89090-107-4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]