Ֆրանչեսկո Լանդինի
Ֆրանչեսկո Լանդինի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | իտալերեն՝ Francesco Landini |
Ծնվել է | 1325[1][2][3][…] Ֆիեզոլե, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 2, 1397[1][4][5][…] Ֆլորենցիա |
Գերեզման | Սան Լորենցո տաճար |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, աստղագուշակ, նվագարանների վարպետ, երգիչ, երգեհոնահար և lutenist |
Գործիքներ | երգեհոն |
![]() |
Ֆրանչեսկո Լանդինի կամ Լանդինո (իտալերեն՝ Francesco Landini, 1325[1][2][3][…], Ֆիեզոլե, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա - սեպտեմբերի 2, 1397[1][4][5][…], Ֆլորենցիա), իտալացի կոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ, երգեհոնահար, իտալական Արս նովա (լատ.՝ Ars nova) կոմպոզիցիոն նոր տեխնիկայի խոշոր կոմպոզիտոր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վազարիի սխալ վկայության համաձայն երկար ժամանակ Լանդինիի հայրը համարվել է նկարիչ Յակոպո դել Կազենտինոն՝ Ջոտտոյի աշակերտը: Լադինին 6 տարեկանում կորցրել է տեսողությունը ջրծաղիկ հիվանդության պատճառով: Հետագայում ստացել է Չիեկո (Chieko - կույր մարդ) մականունը: Բացի այդ, նրա ժամանակակիցները նրան անվանել են Ֆրանչեսկո դելի Օրգանի (իտալերեն՝ Francesco degli Organi), քանի որ նա կարողացել է վարպետորեն երգեհոն նվագել, նորոգել և կարգավորել այն[6]:
Լանդինիի կենսագրությունը մեզ է հասել Ֆիլիպո Վիլանիի հեղինակած «Ֆլորենցիա քաղաքի սկզբի գիրքը և հայտնի քաղաքացիներ» (լատ.՝ Liber de origine civitatis Florentiae et eiusdem famosis civibus) երկհատոր տարեգրության շնորհիվ: Ըստ այդ վկայության Լանդինին սկսել է վաղ հասակում է երաժշտություն ուսումնասիրել [Ն 1], որպեսզի «ինչ-որ չափով մխիթարություն գտնի՝ մեղմի հավերժական գիշերվա սարսափը»: Նրա երաժշտական զարգացումը ընթացել է հիանալի արագությամբ և զարմացրել շրջապատին բազմաթիվ գործիքների կառուցվածքի մասին իր գերազանց գիտելիքներով (այնպես, ասես աչքով տեսած լիներ), որոնց շնորհիվ նա կատարելագործել և նոր տեսակներ է հորինել: Տարիների ընթացքում Ֆրանչեսկո Լանդինին գերազանցել է բոլոր իր ժամանակակից երաժիշտներին, ովքեր ապրում էին Իտալիայում: Լանդինին ստացել է բազմակողմանի հումանիտար կրթություն: Նա գիտեր քերականություն, փիլիսոփայություն, պոեզիա, աստղագուշակություն: Կոմպոզիտորը երաժշտություն է սովորել Ֆլորենցիայի վարպետներից[7]:
Չնայած այն հանգամանքին, որ Լանդինին դեռ կոմպոզիտոր չէր[Ն 2], սակայն թագադրվել է որպես Կիպրոս կղզու արքայական բանաստեղծ[Ն 3]: Նրա կյանքն ու ստեղծագործությունն առաջին հերթին կապված են Ֆլորենցիայի հետ, որտեղ նա ծառայում էր որպես քահանա և աշխատում էր որպես Սան Լորենցո եկեղեցու երգեհոնահար։ Նրա ստեղծագործությունները, որոնք մարմնավորում են այդ ժամանակի հումանիզմը, ընդարձակությունն ու էկլեկտիզմը, արտացոլում են կրոնական և աշխարհիկ երաժշտության ստեղծման ավանդույթները[8]:
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լանդինիի համբավն 1380-ական թվականներին արդեն խավարեցրել էր իտալացի իր բոլոր ժամանակակիցների հաջողությունները: 15-րդ դարի սկզբին կազմած ձեռագրերի ժողովածուն (իտալերեն՝ Codex Faenza) ներառում է Յակոբո Բոլոնսկիի 23, Ջովանի Ֆլորենցկիի 19 (իտալերեն՝ Giovanni da Firenze), Մագիստր Պիերոյի (իտալերեն՝ Maestro Piero) 9, Գերալդերո Ֆլորենտիսկոյի (իտալերեն՝ Gherardello da Firenze) և Դոնատա Ֆլորենտիսկոյի (իտալերեն՝ Donato da Cascia ) 5, Բարտոլինո Պադուանսկի (իտալերեն՝ Bartolino da Padova) 2 ստեղծագործություններ, իսկ Լանդինիի 86 կոմպոզիցիաներ:
Հայտնի է, որ Ֆլորենցիայում Լանդինին շատ է շփվել բանաստեղծների հետ, երաժշտություն է գրել Ֆրանկո Սակետտիի տեքստերի հիման վրա: Նա ինքն էր գրում պոեզիա, մասնակցում փիլիսոփայական քննարկումներին[Ն 4]: Այս կապակցությամբ հետաքրքիր հատված է Ջnվանի Գերարդիի «Ալբերտի դրախտային վիլայից» վեպը[Ն 5], որը պարունակում է ինչպես վերլուծություններ, այնպես էլ քաղվածքներ ականատեսի վկայություններից: Այդ վկայություններում նկարագրված են իրադարձություններ, որոնք թվագրվում են1389 թվականին[9]:
![]() |
Իլ Պարադիզո (իտալերեն՝ Il Paradiso Դրախտ) հարուստ վիլայում հավաքված հասարակությունում Լանդինին պոպոլանների (ժողովրդի) կուսակցության ներկայացուցիչների շարքում էր, ովքեր գնահատում էին Դանթեն և իտալական ժողովրդական պոեզիան, արտասանեց իր լատինական բանաստեղծությունները՝ ի պաշտպանություն յոթ ազատ արվեստների, իսկ հետո ներկաները երգեցին և պարեցին նրա երգեհոնային նվագի ներքո։ - :
|
![]() |
Վեպում հիշատակվում են նաև Բարդոլինո Պադուանացու և Նիկոլո Պերուջիացու անունները (իտալերեն՝ Niccolò da Perugia), ինչը պատմածին հաղորդում է կոնկրետություն ու հավաստիություն:
Պատմաբան Ջիովանի Վիլանիի եղբորորդին՝ Ֆիլիպո Վիլանին իր գրքում (Liber de origine atternisciation Florentiae et eiusdem famosis civibus), որը գրված է լատիներենով և Լանդինիի մահից անմիջապես հետո (1396), Լանդինիին բնութագրել է` որպես մեծ երաժիշտ, ով հաճախ երգել և նվագել է շարժական երգեհոնով (organum), ինչպես նաև շատ այլ գործիքների վրա, ներառյալ տավիղը, ռեբաբ (լատ․՝ rebeca), լյուտնյա, գիտերն (quintaria), երկար ֆլեյտա (avena), տիբիա (tibia): Վիլանին անդրադարձել է նաև Լանդինիի հորինած բազմալար գործիքին, որը նա ստեղծել էր լյուտնյայի և քանունի կոմբինացիայով և անվանել է «սեռենա սեռենառում» (իտալերեն՝ serena serenarum):
Ֆրանչեսկո Լանդինիի եղբորորդին ազդեցիկ ֆլորենտացի հումանիստ և փիլիսոփա Քրիստոֆորո Լանդինոն է[10]:
Ստեղծագործության բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լանդինիին որոշ աղբյուրներում անվանել են Բոլոնիայի Յակոպո Բոլոնսկու հետևորդ և աշակերտ: Սակայն Ֆլորենցիայում Բոլոնսկու գտնվելու և Ֆրանչեսկո Լանդինիի ստեղծագործության արվեստ սովորեցնելու մասին տեղեկություններ չեն եղել: Այդ վարկածը քիչ հավանական է: Բացի այդ Ֆլորենցիայի երաժշտարվեստի դպրոցն առանձին դպրոց է եղել:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանչեսկո Լանդինիի երաժշտական ժառանգությանն են վերագրվում բազմաթիվ ստեղծագործություններ՝ բացառելով անանուն հեղինակների գործերը և նմանակումները, որոնք վերագրվել են նրան։ Դրանք են՝
- 9 երկձայնանի մադրիգալ
- 2 եռաձայն մադրիգալ
- 1 կանոնավոր եռաձայն մադրիգալ
- 1 եռաձայն վիրելե[Ն 6]:
- 1 եռաձայն կաչա[Ն 7]:
- 91 երկձայն բալլատա[Ն 8]
- 49 եռաձայն բալլատ, որոնցից ութը մատչելի են նաև երկու մասից բաղկացած տարբերակներում
- 1 եռաձայն մոտետ
- 3 ֆրագմենտ մոտետներ
Լանդինիի մնացած ստեղծագործությունների ամբողջական ցուցակը հասանելի է medieval.org կայքում[11]:
Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լանդինիի ստեղծագործությունները միջնադարյան և հետագա երաժշտության փառատոների անբաժան մասն են կազմում: Հնագույն երաժշտական անսամբլերը հաճախ իրենց ծրագրերում ընդգրկում են կոմպոզիտորի մշակումները: Քանի որ Լանդինիի ստեղծագործությունները կատարման համար բարդ են համարվում, գործիքավորելիս երբեմն դրանք նշանակալիորեն պարզեցվում են: Լանդինիի այցեքարտը մեր ժամանակներում հանդիսանում է «Ահա և գարունը» (իտալերեն՝ Ecco la primavera) երկձայնանի բալատան[12]:
Լանդինիի երաժշտությունը կատարող հայտնի անսամբլների շարքում են Գոթական ձայներ, Մանրաբան, «Անանուն 4» (անգլ.՝ Anonymous 4), Hortus Musicus․ իտալերեն՝ La Reverdie, իտալերեն՝ Alla Francesca, իտալերեն՝ L’Arpeggiata և այլն:
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լադինին նախ երգել է, իսկ հետո լարային գործիքների ու երգեհոնի վրա նվագել։
- ↑ Լանդինին սկսել է գրել մոտավորապես 1360-ական թվականների կեսերին։
- ↑ Կոմպոզիտորի թագադրումը տեղի է ունեցել1365 թվականին Վենետիկում, Պետրարկի ներկայությամբ։
- ↑ Լանդինիի հակառակորդների թվում էր Կոլուչիո Սալուտատին
- ↑ Ռուսաստանում Ջnվանի Գերարդիի փիլիսոփայական վեպը ուսումնասիրել և թարգմանել է Ալեքսանդր Վեսելովսկին։
- ↑ Վիրելեն հնացած ուղղագրություն է, հին ֆրանսիական բանաստեղծական ձև, երեք տողանոց նույն հանգավորությամբ և երգչախմբով:
- ↑ Կաչան XIV-XV դարի սկզբի բանաստեղծական և երաժշտական ձև է Իտալիայում, Արս նովայի անգլ.՝ Ars nova շրջանի աշխարհիկ երաժշտության ամենահայտնի ժանրերից մեկը:
- ↑ Բալլատան XIII-XV դարի սկզբի բանաստեղծական և երաժշտական ձև է Իտալիայում, Արս նովայի անգլ.՝ Ars nova շրջանի աշխարհիկ երաժշտության ամենահայտնի ժանրերից մեկը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 CONOR.Sl
- ↑ 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ «Die Musik des Mittelalters»։ Laaber-Verlag։ 1991։ Վերցված է 2020-12-25
- ↑ Fiori, Alessandra, 1962- (2004)։ «Francesco Landini»։ Epos։ Վերցված է 2020-12-25
- ↑ Chiappinelli, Anna. (cop. 2007)։ «La dolce musica nova di Francesco Landini : (una favola medievale)»։ Sidereus Nuncius։ Վերցված է 2020-12-25
- ↑ Hoppin, Richard H.։ «Medieval music»։ Վերցված է 2020-12-25
- ↑ Chiappinelli, Anna. (cop. 2007)։ «La dolce musica nova di Francesco Landini : (una favola medievale)»։ Sidereus Nuncius։ Վերցված է 2020-12-25
- ↑ «Francesco Landini: Works List & Discography»։ www.medieval.org։ Վերցված է 2020-12-25
- ↑ «Francesco Landini: "Ecco la primavera" - YouTube»։ www.youtube.com։ Վերցված է 2020-12-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրանչեսկո Լանդինի կատեգորիայում։ |
|
- 1325 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Սեպտեմբերի 2 մահեր
- 1397 մահեր
- Ֆլորենցիա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Իտալացի կոմպոզիտորներ
- Իտալացի երգեհոնահարներ
- Կույր երաժիշտներ
- 14-րդ դարի ծնունդներ
- Իտալացի երգիչներ
- 1320-ականների ծնունդներ
- Իտալացի բանաստեղծներ
- Դասական կոմպոզիտորներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին