Ֆրանկո Սակետտի
Ֆրանկո Սակետտի իտալ.՝ Franco Sacchetti | |
---|---|
Ծնվել է | 1332[1] |
Ծննդավայր | Դուբրովնիկ[2] |
Վախճանվել է | օգոստոս 1400[1][3] |
Վախճանի վայր | Սան Մինատո, Պիզա, Տոսկանա, Իտալիա[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն և Իտալիա |
Franco Sacchetti Վիքիպահեստում |
Ֆրանկո Սակետտի (1332[1], Դուբրովնիկ[2] - օգոստոս 1400[1][3], Սան Մինատո, Պիզա, Տոսկանա, Իտալիա[4]), իտալացի գրող։
Պատկանել է պոպոլանիներին՝ առևտրաարհեստավորական խավին։ «Երեք հարյուր նովել» (պահպանվել է 228-ը) ժողովածուի, ինչպես նաև բանաստեղծությունների ու կրոնական քարոզների հեղինակ է։ Սակետտիի նովելները հիմնված են ժողովրդական հավատալիքների, զրույցների և անեկդոտների վրա։ Մոտիկությունը բանահյուսությանը դրսևորվել է դրանց կենդանի խոսակցական լեզվում։ Սակետտին երգիծանքի վարպետ է։ Նրա հակաֆեոդոլական երգիծանքի գլխավոր առարկան հոգևորականներն են, հարուստները։ XVIII դարի կաթոլիկ եկեղեցին նրա նովելները մտցրել է արգելված գրքերի ցուցակի մեջ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1332 թվականին Դուբրովնիկում՝ Ֆլորենցիայում գտնվող հին առևտրական ընտանիքում։ 1363 թվականից հետո նա բնակություն է հաստատել Ֆլորենցիայում։ 1370 թվականից նա ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական կյանքում, եղել է Ֆլորենցիայի դեսպան Բոլոնիայում և Միլանում, բարձր պաշտոններ տարբեր քաղաքներում։
Նա մահացել ժանտախտից 1400 թվականին Պիզայի նահանգի Սան Մինատո քաղաքում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է մադրիգալների, բալլադների, «Ֆլորենցիայի գեղեցիկ կանանց ճակատամարտը ծեր կանանց հետ» («La battaglia dellie belle donne di Firenze colle vecchie»), կատակերգական քարոզների։ Նա հատկապես հայտնի է իր «Երեք հարյուր նովել» ժողովածուով (պահպանվել է 228)[6], որոնք ավելի պարզությամբ տարբերվում են Բոկաչչոյի նովելներից։ Առաջին անգամ Սակետիի նովելները լույս են տեսել 1724 թվականին երկու հատորով, իսկ երեք տարի անց հրատարակությունը ներառվել է «Արգելված գրքերի ցանկում»։ Բայց ժամանակակիցներն ու իտալացի վիպասանների հետագա սերունդները լավ գիտեին Սակետիի նովելները ձեռագիր ցուցակներից։ Շատ գրողներ հղում էին անում նրան, իսկ ոմանք ուղղակիորեն օգտագործում էին նրա սյուժեները[7]։
-
Il libro delle rime, Laterza 1936
-
La battaglia delle belle donne
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Zaccarello M. SACCHETTI, Franco (իտալ.) — 2017. — Vol. 89.
- ↑ 4,0 4,1 4,2 autori vari Enciclopedia Dantesca (իտալ.) / U. Bosco — Istituto dell'Enciclopedia Italiana, 1970.
- ↑ Krekiç, Bari'sa. (1980). Dubrovnik, Italy, and the Balkans in the late Middle Ages. Variorum Reprints. ISBN 0-86078-070-8. OCLC 421827595.
- ↑ Giulio Ferroni Storia della letteratura italiana Vol.1, dalle origini al Quattrocento. — Mondadori Università, 2012. — С. 294.
- ↑ Capelli, Pia (2019). Italia e Polonia (1919-2019). Un meraviglioso viaggio insieme lungo cento anni / Włochy i Polska (1919-2019). Sto lat wspólnej fascynującej podróży. Warsaw University Press. ISBN 978-83-235-4140-0.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկո Սակետտի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 132)։ |