Ֆրանչեսկո Գրանաչի
| Ծնվել է | հուլիսի 23, 1469[1] |
|---|---|
| Ծննդավայր | Villamagna, Բանո ա Ռիպոլի, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[1] |
| Վախճանվել է | նոյեմբերի 30, 1543[1] (74 տարեկան) |
| Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն[2][1] |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ուշագրավ աշխատանքներ | Հովսեփը բանտ է գնում, Հովսեփը փարավոնին է ներկայացնում իր հորը և եղբայրներին, Adoration of the Child? և Joseph led to prison? |
| Ուսուցիչ | Դոմենիկո Գիրլանդայո |
Ֆրանչեսկո Գրանաչի (իտալ.՝ Francesco Granacci, հուլիսի 23, 1469[1], Villamagna, Բանո ա Ռիպոլի, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[1] - նոյեմբերի 30, 1543[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն[2][1]), իտալացի նկարիչ, իտալական Վերածննդի գեղանկարչության ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանաչին ծնվել է 1469 թվականին Վոլտերայում[Ն 1]:
Գրանաչիի գեղարվեստական կարիերան հավանաբար սկսվել է 1480-ականների կեսերին, երբ նա սովորել է Դոմենիկո Գիրլանդայոյի արվեստանոցում և օգնել նրան նկարելիս` տեմպերայի փոխարեն օգտագործելով յուղաներկեր։ Այնտեղ նա հանդիպել է Միքելանջելոյին, որի հետ ընկերություն է արել ողջ կյանքի ընթացքում։ Լորենցո Մեդիչիի պատվերով Գրանաչին մասնակցել է Ֆլորենցիայի Սան Մարկոյի որմնանկարների նկարազարդման աշխատանքներին։ Ավելի ուշ աշխատել է Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի և Ռաֆայելի հետ։
Երբ քանդակագործ Բերտոլդո դի Ջովանին` Դոնատելլոյի աշակերտը, Սան Մարկոյի մոտակայքում գտնվող իր քանդակների պարտեզի համար աշակերտներ էր փնտրում, երիտասարդ Գրանաչին և Միքելանջելոն, որոնց բնականաբար ավելի շատ գրավում էր քանդակագործությունը, տեղափոխվել են նրա արվեստանոց։ Որպես քանդակագործ աշակերտելուց հետո Գրանաչին, հրաժարվելով որմնանկարչությունից և քանդակագործությունից, նվիրվել է տեմպերային և յուղանկարչությանը։
Գրանաչիի ոճի վրա ազդեցություն են ունեցել Ֆիլիպինո Լիպպին և Ֆրա Բարտոլոմեոն։
Ըստ Ջորջո Վազարիի` երբ Գրանաչին դեռ երիտասարդ էր, որպես բնորդ հանդես է եկել Ֆիլիպինոյի ստեղծագործություններից մեկի համար[3]։
1508 թվականին Գրանաչին տեղափոխվել է Հռոմ, որտեղ այլ նկարիչների հետ օգնել է Միքելանջելոյին Սիքստինյան կապելլայի որմնանկարի աշխատանքներում։ Սակայն Միքելանջելոն որոշել է աշխատանքը միայնակ ավարտել և ազատ է արձակել բոլոր օգնականներին։
Հռոմ վերադառնալուց հետո Գրանաչիի ոճը սկսել է փոխվել. մի շարք նկարներ, որոնք նկարել է Ֆլորենցիա վերադառնալուց հետո, կրում են մաներիզմի ազդեցությունը, որը, ամենայն հավանականությամբ, կապված է Միքելանջելոյի հետ։ Սակայն 1520-1525 թվականների աշխատանքները մոտ են Ֆրա Բարտոլոմեոյի ոճին։
Գրանաչին մահացել է 1543 թվականին և թաղվել է Ֆլորենցիայի Սանտ Ամբրոջո եկեղեցում։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրանաչին հիշատակվում է Ջորջո Վազարիի «Առավել հայտնի նկարիչների, քանդակագործների կյանքի նկարագրություններ»-ում[Ն 2] (իտալ.՝ Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti):
- Հիշատակվում է նաև Իրվինգ Սթոունի «Տառապանք և զմայլանք» (անգլ.՝ The Agony and the Ecstasy) վեպում (Միքելանջելոյի կյանքի մասին)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովհաննես Մկրտիչը վկայում է
- Հովսեփը փարավոնին է ներկայացնում իր հորը և եղբայրներին. Ուֆֆիցի (Ֆլորենցիա)
- Աստվածամայրը գահին
- Աստվածամայրը և նորածինը
- Աստվածամայրը նորածնի և Հովհաննես Մկրտչի հետ. Իռլանդիայի ազգային պատկերասրահ, Դուբլին
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Holst, Christian von. Francesco Granacci, Munich: Bruckmann, 1974.
- Markova, Vittoria. “Una tavola data di Francesco Granacci e qualche nota sul percorso,” Mitteilungen des Kunsthistorichen Institutes in Florenz, 37, Bd., H. 2/3 (1993): pp. 293–302.
- Aquino, Lucia and Giordani, Simone, eds. Francesco Granacci e Giovanni Larciani all’Oratorio di Santa Caterina all’Antella. Florence: Polistampa, 2013.
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- 1 2 Union List of Artist Names — 2017.
- ↑ Fahy, Everett (2012). «The Young Francesco Granacci».
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Գրանաչի» հոդվածին։ |
| ||||||||||||||||