Ֆերենց Կարինտի
Ֆերենց Կարինտի հունգ.՝ Karinthy Ferenc | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 2, 1921[1][2][3] |
| Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա[4] |
| Վախճանվել է | փետրվարի 29, 1992[1][2][3] (70 տարեկան) |
| Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[5] |
| Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
| Մասնագիտություն | վիպասան, դրամատուրգ, գրող, թարգմանիչ, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, դրամատուրգ և ջրագնդորդ |
| Լեզու | հունգարերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Eötvös József Gimnázium? (1939) և Բուդապեշտի համալսարան (1946) |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
| Ուշագրավ աշխատանքներ | Epepe? |
| Պարգևներ | |
| Զավակներ | Márton Karinthy? |
Ֆերենց Կարինտի (հունգարերեն՝ Ferenc Karinthy, հունիսի 2, 1921[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիա[4] - փետրվարի 29, 1992[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիա[5]), 20-րդ դարի հունգարացի վիպասան, թատերագիր, ժուռնալիստ, խմբագիր, թարգմանիչ, ջրագնդակի առաջնության չեմպիոն։ Հեղինակել է մեկ տասնակից ավելի վեպեր, որոնցից մի քանիսը թարգմանվել են այլ լեզուներով[6]։ Նրա հայրը՝ Ֆրիդյեշ Կարինտին, անվանի գրող ու ժուռնալիստ էր, մայրը՝ հոգեբույժ Արանկա Բյոհմը, հրեուհի լինելու պատճառով 1944 թվականին սպանվել է Աուշվիցի (Օսվենցիմի) համակենտրոնացման ճամբարում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերենց Կարինտին ծնվել է Բուդապեշտում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է կաթոլիկական Պետեր Պազմանի համալսարանում, որտեղ լեզու և գրականություն է ուսումնասիրել։ Համալսարանում սովորելու ժամանակ էլ գրել է իր առաջին վեպը՝ «Դոն Ժուանի գիշերը» (Don Juan éjszakája, 1943 թ.): 1945 թվականին լեզվաբանական թեզ է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում։
1947 թվականին, արժանանալով դրամաշնորհային կրթաթոշակի, կատարելագործվել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1949—1950 թվականներին, որպես գրական խմբագիր և թատերագիր, աշխատել է Բուդապեշտի, 1965-1975 թվականներին՝ Միշկոլցի, Սեգեդի, Դեբրեցենի թատրոններում։
1957—1960 թվականներին հունգարերեն է թարգմանել հույն, անգլիացի, իտալացի, գերմանացի դասական գրողների, այդ թվում՝ Մոլիերի, Մաքիավելիի ստեղծագործություններից։
1968—1969 թվականներին, որպես հրավիրված պրոֆեսոր, դասախոսություններ է կարդացել Ամերիկայի Միացյալ Նահանգների համալսարաններում։ 1972—1976 թվականներին այցելել է մի շարք երկրներ՝ ԱՄՆ, Ավստրալիա, ԽՍՀՄ, Կուբա...
Գրական վաստակի համար արժանացել է պարգևների՝ ներառյալ Բաումգարտենի (1948 թ.), Աթիլա Յոժեֆի (1950 թ., 1954 թ., 1974 թ.), Կոշուտի (1955 թ.) մրցանակները[7]։
Ֆերենց Կարինտին միաժամանակ լրջորեն զբաղվել է սպորտով. նվաճել է ջրագնդակի Հունգարիայի աաջնության հաղթողի ոսկե մեդալը։
Մահացել է 1992 թվականին, Բուդապեշտում։ Հետմահու՝ 1994 թվականին, հրատարակվել են նրա 1969-1991 թվականների օրագրությունները։
Երկերի ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Don Juan éjszakája (Դոն Ժուանի գիշերը) (1943)
- Szellemidézés (1947)
- Budapesti tavasz (Գարունը գալիս է Բուդապեշտ) (1953)
- Hazai tudósítások (Զեկուցագրեր տնից) (1954)
- Irodalmi történetek (Գրական պատմություններ) (1956)
- Ferencvárosi szív («Ֆերենցվարոշ»-ի երկրպագուն) (1959)
- Négykezes (Պիես չորս ձեռքի համար) (1967)
- Epepe (Մետրոպոլ) (1970)
- Harminchárom (Երեսուներեք) (1977)
- Napló (Օրագիր) (1994)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 3 4 NooSFere (ֆր.) — 1999.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #119296675 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 PIM authority
- ↑ Telegram Books - Author Profile
- ↑ «Hungarian Book Foundation». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- booksend.files.wordpress.com Արխիվացված 2014-02-21 Wayback Machine
- Karinthy Ferenc Արխիվացված 2019-05-26 Wayback Machine(հունգարերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Կարինտի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունիսի 2 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 29 մահեր
- 1992 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Կոշութի մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ
- Հունգարացի գրողներ
- Հունգարացի դրամատուրգներ
- Հունգարացի թարգմանիչներ
- Հունգարացի լեզվաբաններ
- Հունգարացի լրագրողներ