Ֆրիդյեշ Կարինտի
Ֆրիդյեշ Կարինտի հունգ.՝ Karinthy Frigyes | |
---|---|
Ծննդյան անուն | հունգ.՝ Karinthy Frigyes Ernő |
Ծնվել է | հունիսի 25, 1887[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | օգոստոսի 29, 1938[5][1][2][…] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Շիոֆոկ, Սոմոգի, Հունգարիա |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանաստեղծ, դրամատուրգ, էսպերանտիստ, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող և գրող |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Ուշագրավ աշխատանքներ | Q109730981?, Q1316638? և Így írtok ti? |
Աշխատավայր | Նյուգաթ և Pesti Napló? |
Ամուսին | Etel Judik? և Aranka Böhm? |
Զավակներ | Gábor Karinthy? և Ֆերենց Կարինտի |
Frigyes Karinthy Վիքիպահեստում |
Ֆրիդյեշ Կարինտի (հունգարերեն՝ Frigyes Karinthy, հունիսի 25, 1887[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] - օգոստոսի 29, 1938[5][1][2][…], Շիոֆոկ, Սոմոգի, Հունգարիա), հունգարացի բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, ժուռնալիստ, թարգմանիչ։ Այսօր էլ համարվում է Հունգարիայի ամենից ավելի ժողովրդականություն վայելող գրողներից մեկը։ Բանաստեղծ Գաբոր Կարինտիի և արձակագիր Ֆերենց Կարինտիի հայրն է։
Ֆրիդյեշ Կարինտիի հիշարժան ստեղծագործություններից են Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի արկածներ»-ի յուրօրինակն շարունակություն հանդիսացող գիտաֆանտաստիկ «Ճանապարհորդություն դեպի Ֆարեմիդո» վեպը, որտեղ հեղինակը, առաջիններից մեկը լինելով, խոսք է բացում արհեստական ինտելեկտի մասին՝ պացիֆիստական (խաղաղասիրական) թեմայի համատեքստում[6], ինչպես նաև «Կապիլարիա»-ն, որ լավ մշակված, մռայլ երգիծանք է «սեռերի պատերազմի» մասին[6]։ Հունգար գրողի ուշագրավ ևս մեկ ստեղծագործություն է 1929 թվականին լույս տեսած «Շղթայի օղակները» պատմվածքը, որտեղ նա, դարձյալ առաջիններից մեկը լինելով, ձևակերպել է այսպես կոչված՝ «վեց ձեռքսեղմումների» կամ «բաժանման վեց մակարդակների» տեսությունը (http://www.compulenta.ru/2003/8/13/41244 Արխիվացված 2007-09-29 Wayback Machine):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիդյեշը ծնվել է հրեական շագում ունեցող, բուրժուական լավ կրթված ընտանիքում։ Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ծնողները դավանափոխվել են՝ անցնելով լյութերականության։ Տղան վեց տարեկան էր, երբ մայրը մահացավ։ Դպրոցն ավարտելուց հետո Ֆրիդյեշը ընդունվել է համալսարան, որտեղ սկզբում ուսումնասիրել է բնական գիտություններ ու մաթեմատիկա, այնուհետև ընդունվել է բժշկական ինստիտուտ... Ի վերջո ընտրել է ժուռնալիստի մասնագիտությունը։ Գեղարվեստական առաջին ստեղծագործությունը 1902 թվականին լույս տեսած «Հարսանեկան ճամփորդություն դեպի երկրի կենտրոն» վեպն էր, որը Ժյուլ Վեռնի հանրահայտ գիտաֆանտաստիկ վեպի կատակային-երգիծական նմանակումն էր։ Կարինտիի առավել նախընտրելի գրական ժանրը հումորով տոգորված կարճ պատմվածքն էր, և նրա առաջին խոշոր հաջողությունն ու գրական համբավի մեկնարկը հենց այդ ժանրի հետ են առնչվում. 1912 թվականին լույս ընծայեց «Ահա թե ինչպես եք դուք գրում» (Így írtok ti) գիրքը, որը իր ժամանակակից գրողների գրելաձևերի պարոդիաների ժողովածու է (հետագա տարիներին նա շարունակաբար ընարձակել է այդ ժողովածուն)։ Գրողի ստեղծագործական վաղ շրջանի ուշագրավ գրքերից է նաև «Խնդրե՛մ, պարո՛ն» (Tanár úr, kérem, 1916) խորագիրը կրող, երգիծական կարճ պատմվածքների ժողովածուն դպրոցական կյանքի մասին[7]։
Կարինտին անգլիացի հանրահայտ ֆանտաստ գող Հերբերթ Ուելսի երկրպագուն էր և ոչ միայն հունգարերեն է թարգմանել նրա վեպերից երկուսը՝ «Կույրերի երկիրը» ("The Country of the Blind") և «Ծովի տիրուհին» (The Sea Lady), այլև իր հեղինակած գիտաֆանտաստիկ երկերը գրել է՝ ներշնչվելով, ազդվելով Ուելսի ստեղծագործություններից[8]։ Նրա թարգմանական հիշարժան աշխատանքներից է նաև Ա. Միլնի «Վինի թուխը», որը հունգարացի մանուկների ու մեծերի սիրած գրքերից մեկն է դարձել։
Կարինտին տառապում էր ուղեղի ուռուցքից և այդ պատճառով 1936 թվականին վիրահատության է ենթարկվել Շվեդիայում, դրա հետ կապված փորձությունները հետագայում նկարագրել «Ճամփորդություն գանգիս շուրջ» (Utazás a koponyám körül, 1939 թ.) ինքնակենսագրական վեպում։ Վիրահատությունից երկու տարի անց գրողը մահացել է Բալատոն լճի ափին իր հանգիստն անցկացնելու ժամանակ։
Երկերի ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Esik a hó/ Ձյուն է գալիս (1912, բանաստեղծությունների ժողովածու)
- Görbe tükör/ Ծուռ հայելի (1912, երգիծական պատմվածքների ժողովածու)
- Így írtok ti/ Դուք այսպես եք գրում (1912, գրական պարոդիաների ժողովածու իր ժամանակակից գրողների գրելաձևերի մասին)
- Találkozás egy fiatalemberrel/ Հանդիպում երիտասարդի հետ (1913, պատմվածքների ժողովածու)
- Utazás Faremidóba/ Ճանապարհորդություն դեպի Ֆա-րե-մի-դո. Առաջին համաշխարհային պատերազմից փախչող Գուլիվերի նոր ճամփորդությունը (1915
- Tanár úr, kérem/ Խնդրե՛մ, պարո՛ն (1916, երգիծավեպ՝ պատմվածքներով)
- A bűvös szék/ Կախարդական բազկաթոռը (1918, թատերգություն)
- Krisztus és Barabás/ Христос и Варавва (1918, сб. фельетонов)
- Capillária/ Կապիլարիա (1921, «Ճանապարհորդություն դեպի Ֆա-րե-մի-դո»-ի շարունակությունը)
- Kötéltánc/ Պար՝ մետաղալարի վրա (1923, վեպ)
- Nem mondhatom el senkinek/ Դա ես ոչ մեկին չեմ կարող ասել (1930, բանաստեղծությունների ժողովածու)
- Mennyei riport/ Հաղորդագրություն դրախտից (1937, երգիծա-ֆանտաստիկ վեպ)
- Utazás a koponyám körül/ Ճամփորդություն սեփական գանգի շուրջ (1937, գրոտեսկային վեպ)
- Üzenet a palackban/ Նամակ՝ շշի մեջ (1938, բանաստեղծությունների անավարտ գիրքнезаконченная книга стихов)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118882635 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 E. F. Bleiler and Richard Bleiler. Science-Fiction: The Early Years. Kent State University Press, 1990. (pp. 400–401). 9780873384162.
- ↑ Please Sir! – the complete translation
- ↑ Katalin Csala, "The Puzzling Connection between H.G. Wells and Frigyes Karinthy." The Reception of H.G. Wells in Europe, edited by Patrick Parrinder and John S. Partington. Continuum, 2005. 0826462537 (pp.195–204)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (англ.)
- (англ.) Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- (англ.)
- (англ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդյեշ Կարինտի» հոդվածին։ |
|
- Հունիսի 25 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 29 մահեր
- 1938 մահեր
- Հունգարիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Եվրոպացի պացիֆիստներ
- Հունգարացի արձակագիրներ
- Հունգարացի բանաստեղծներ
- Հունգարացի դրամատուրգներ
- Հունգարացի թարգմանիչներ
- Հունգարացի լրագրողներ