Օսկար Դիրլևանգեր
Օսկար Դիրլևանգեր գերմ.՝ Oskar Dirlewanger | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1895[1] |
Ծննդավայր | Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[2] |
Մահացել է | հունիսի 7, 1945[1] (49 տարեկան) |
Մահվան վայր | Altshausen[2] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան (1922) և University of Mannheim? (1921)[3] |
Գիտական աստիճան | քաղաքական գիտությունների դոկտոր (1922) |
Մասնագիտություն | սպա, քաղաքական գործիչ և tax advisor |
Աշխատավայր | Ռայխսվեր և job centre? |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՍՍ, Deutschvölkischer Schutz und Trutzbund? և ՍԱ[4] |
Ստորագրություն | |
Oskar Dirlewanger Վիքիպահեստում |
Օսկար Պաուլ Դիրլևանգեր, (գերմ.՝ Oskar Paul Dirlewanger, սեպտեմբերի 26, 1895[1], Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[2] - հունիսի 7, 1945[1], Altshausen[2]), ՍՍ-ական զորքերի գերմանացի սպա (օբերֆյուրեր, 1944 թվական)։ Ղեկավարել է ՍՍ-ի «Դիրլևանգեր» հատուկ թիմը, որը հետագայում վերափոխվել է ՍՍ-ի «Դիրլևանգեր» գրենադերի 36-րդ դիվիզիայի, որն աչքի է ընկնել առանձնակի դաժանությամբ պատժիչ գործողություններ կատարելիս։ Նա ոչնչացրել է բելառուսական մի շարք գյուղեր, ճնշել է Վարշավյան ապստամբությունը և այլն։ Ստորաբաժանումը բաղկացած է եղել որսագողերից և քրեական հանցագործներից, իսկ ավելի ուշ` նաև քաղաքական բանտարկյալներից։ Պատերազմի ավարտից հետո համարվել է ռազմական հանցագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ունևոր առևտրական գործակալ Օգոստոս Դիրլևանգերի և նրա կնոջ՝ Պաուլինայի ընտանիքում (օրիորդական ազգանունը՝ Հերլինգեր)։ Ծագումով շվաբ է[5]։
1913 թվականին ստացել է միջնակարգ կրթության վկայագիր և նույն թվականի հոկտեմբերի 1-ին մեկամյա ժամկետային ծառայության է անցել Կառլ թագավոր գնդի (5-րդ Վյուրտեմբուրգ) գնդացրային վաշտում[6]։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց ի վեր, 1914 թվականի օգոստոսի 2-ին ուղարկվել է Արևմտյան ճակատ, որտեղ թագաժառանգ Վիլհելմի 5-րդ բանակի 123-րդ գնդի կազմում մասնակցել է Արդենի ճակատամարտին, կռվել է Լոթարինգիայում և Լյուքսեմբուրգում[7]։ Ապրիլի 14-ին Դիրլևանգերին շնորհվել է լեյտենանտի կոչում։ Արևմտյան ճակատում մարտական գործողությունների ժամանակ մի քանի անգամ վիրավորվել է (1914 թվականի օգոստոսի 22-ին՝ Լոնգվիի ճակատամարտում, օգոստոսի 23-ին՝ կոնտուժեն, 1915 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Շամպայնիայի պաշտպանական մարտերում, վիրավորվել է երկու անգամ՝ 1918 թվականի ապրիլի 30-ին՝ Տագանրոգի մոտ գտնվող Պոկրովսկոյե գյուղի համար մղված մարտում), ինչի հետևանքով դարձել է «40 տոկոսանոց հաշմանդամ»[8]։ Պարգևատրվել է 2-րդ և 1-ին կարգի երկաթե խաչով[6]։ 1918 թվականին՝ որպես գնդացրային վաշտի՝ 121-րդ հետևակային գնդի հրամանատար, մասնակցել է Ուկրաինայի օկուպացիային։ Զինադադարի կնքումից հետո Դիրլևանգերի գունդը Ռումինիայի տարածքով վերադարձել է Գերմանիա։
1919 թվականին Դիրլևանգերը միացել է ֆրայկորին և 1920-1921 թվականներին մասնակցել է փողոցային դաժան մարտերի՝ Թյուրինգիայում, Սաքսոնիայում, Ռուրում և Վերին Սիլեզիայում պրոկոմունիստական հուզումների ճնշման ընթացքում։ Զուգահեռաբար սովորել է Մանհայմի առևտրային բարձրագույն դպրոցում, բայց արտաքսվել է այնտեղից հակասեմականության պատճառով[9]։ 1922 թվականին Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանում նա պաշտպանել է հասարակական-քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստանալու թեզը[9]։ Ատենախոսությունը նվիրված է եղել Ժողովրդական տնտեսության պլանավորման հարցերին առաջիկա պատերազմի դեպքում։ 1922 թվականի նոյեմբերի 1-ին միացել է «NSDAP»-ին, սակայն բացառվել է զինաթափման մասին օրենքը խախտելու համար։ Կուսակցությունը երկրորդ անգամ անդամագրվել է 1926 թվականին։ 1922-1928 թվականներին եղել է Շտուտգարտում՝ որպես տարբեր բանկերի կամավոր և ծառայող։ 1928-1931 թվակսններին աշխատել է Էրֆուրտի տեքստիլ ֆաբրիկայում՝ որպես կառավարիչ։ 1932 թվականից մինչև 1933 թվականի հուլիսը եղել է հարկային խորհրդական[10]։ Տեքստիլ գործարանից նա հեռացվել է ֆինանսական մեքենայությունների պատճառով, սակայն հաշտության համաձայնագիր է կնքել նրա սեփականատիրոջ հետ և փոխհատուցել նրա նյութական վնասը։
1930-1940-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականին նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալուց հետո «հին մարտիկ» Դիրլևանգերն անմիջապես նշանակվել է Հայլբրոն քաղաքի բնակչության աշխատանքի և զբաղվածության վարչությունում, որտեղ նա սկզբում աշխատել է որպես բաժնի վարիչ, ապա՝ պետ։ Նա Գերմանիայում առաջինն է եղել, որ խոսել է իր բոլոր սաներին՝ ՍՍ-ի անդամներին աշխատանքի տեղավորման մասին։ Սակայն այստեղ էլ արագորեն ներգրավվել է կոռուպցիայի ու ինտրիգների մեջ։ 1934 թվականին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ աղջիկների միության 13-ամյա աղջկա հետ սեռական կապեր ունենալու մեղադրանքով։ Այդ դատավճռով զրկվել է գիտական աստիճանից, զինվորական կոչումից և պարգևներից, կուսակցության անդամակցությունից և աշխատանքից։ Գերագույն կայսերական դատարանում Լյուդվիգսբուրգի բանտային կալանքի ժամանակ անհաջող կերպով փորձել է բողոքարկել դատավճիռը[9]։
Իր զինակցի և մտերիմ ընկերոջ՝ Գոթլոբ Բերգերի խորհրդով, որը ՍՍ-ի ռեյխսֆյուրերի շտաբի պետն էր, բանտից դուրս գալուց հետո Դիրլևանգերը կամավորական հիմունքներով անդամագրվել է իսպանական օտարերկրյա լեգիոն, իսկ այնտեղ մտել է «Կոնդոր» լեգիոն, գերմանական կամավորական մարտական միավորում, որը մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին գեներալ Ֆրանկոյի կողմից[9]։ 1937 թվականի ապրիլից մինչև 1939 թվականի մայիս ծառայել է «Մեղվաբույծ» տանկային զորամասում։
Իսպանիայի խաչով պարգևատրված Դիրլևանգերը հասել է Շտուտգարտի հողային դատարանում գործի վերանայմանը։ 1940 թվականի ապրիլի 30-ին նա արդարացվել է հանցանշանների բացակայության պատճառով։ Սակայն արդարացման դատավճիռն այնքան ոչ համոզիչ էր հնչում, որ Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանը սկզբում հրաժարվել է վերադարձնել դոկտորական կոչումը, սակայն Դիրլևանգեր այնուամենայնիվ, կրկին դարձել է դոկտոր։
1940 թվականի հունիսի 4-ին Գոթլոբ Բերգերն առաջարկել է Գիմլերին Դիրլևանգերին նշանակել դատապարտված որսագողերից կազմված ՍՍ հատուկ ստորաբաժանման հրամանատար։ Օբերստուրմֆյուրերի կարգավիճակում Դիրլևանգերն ընդունվել է ՍՍ-ի զորքեր և հանձնարարություն ստացել ռազմական պատրաստություն անցկացնել որսագողերի շրջանում, որոնք բանտարկվել են Բեռլինի տակ գտնվող Զակսենհաուզեն համակենտրոնացման ճամբարում[11]։
Երկրորդ Համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուգանային ստորաբաժանումը ստացել է «Օրանիենբուրգի որսագողերի թիմ» անվանումը, 1940 թվականի սեպտեմբերի 1-ից ստացել է «ՍՍ Դիրլևանգեր հատուկ գումարտակ» անունը[11]։ 1943 թվականին ստորաբաժանումը հասել է գնդի թվաքանակին և ստացել «ՍՍ Դիրլևանգեր հատուկ թիմ» անվանումը[11]։ 1944 թվականի ամռանը պահեստազորի բանակի հրամանատարի նշանակումից հետո ստորաբաժանումը հասցվել է բրիգադի («ՍՍ Դիրլևանգեր հատուկ բրիգադ»)[11]։
1942 թվականի հունվարի 29-ի Գիմլերի հրամանով Դիրլևանգերի հատուկ թիմը հայտարարվել է ՍՍ զորքերի կամավորական կազմավորում և ենթակա է եղել ՍՍ-ի գլխավոր վարչությանը։ Վարչության պետ Գոթլոբ Բերգերն անձամբ վերահսկել է ստորաբաժանումը և պաշտպանել իր ընկեր Դիրլևանգերին հարձակումներից և բողոքներից[11]։
1943 թվականի փետրվարին ստորաբաժանման զինծառայողները ստացել են հատուկ հանգույցներ՝ երկու խաչասերված կարաբինների և ձեռքի նռնակների պատկերով[11]։
Սակայն Դիրլևանգերի ստորաբաժանումը չի եղել ՍՍ զորքերի լիարժեք մասը։ Նրա զինծառայողները կանգնած են եղել նույն մակարդակի վրա, ինչ ՍՍ զորքերի լատվիական, խորվաթական անդամները։ Դրանով է բացատրվել նաև այն փաստը, որ 1945 թվականի փետրվարի 19-ի Գիմլերը հրամանով «ՍՍ Դիրլևանգերի հարվածային բրիգադը» վերանվանել է «ՍՍ զորքերի 36-րդ գրենադերի դիվիզիա»[11]։1940 թվականի հունիսին և 1942 թվականի փետրվարին գեներալ-նահանգապետությունում ծառայության ավարտին ստորաբաժանումը բաղկացած է եղել բացառապես դատապարտված որսագողերից։ Բելառուսում պարտիզանների դեմ պայքարի ընթացքում դրա թվաքանակը նկատելիորեն կրճատվել է։ 1942 թվականի մարտին խոսքը 250 մարդ համալրելու անհրաժեշտության մասին է եղել։ 1942 թվականի սեպտեմբերին Դիրլևանգերը Օրենբուրգից ստացել է ևս 115 որսագող[12]։
1942 թվականի ամռանը, երբ ձևավորումը սկսել էր ակտիվորեն մասնակցել պարտիզանների և տեղի բնակչության դեմ ակցիաներին, Դիրլևանգերը ստեղծել է Ուկրաինական և ռուսական կամավորների գումարտակի վաշտը։ 1943 թվականի փետրվարին ստորաբաժանման ընդհանուր թիվը հասել էր 700-ի։ Այն բաղկացած է եղել գերմանացիների երկու և «օտարերկրացիների» երկու վաշտերից (էթնիկ գերմանացիներ, ռուսներ և ուկրաինացիներ)։ Անտիպարտիզանական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր վաշտ օժտվել է եղել ՍԴ ապարատի 5-6 մարդուց[12]։
Ավելի ուշ ստորաբաժանումը համալրվել է նաև դատապարտյալ Վերմախտի զինծառայողների ու ՍՍ անդամների, իսկ 1944 թվականի աշնանից՝ քաղաքական բանտարկյալների քրեական գործերով։ Սակայն քաղբանտարկյալների մասնաբաժինը մեծ չի եղել։ Ճնշող մեծամասնությունը կազմել են այսպես կոչված «ասոցիալական տարրեր» և պրոֆեսիոնալ հանցագործներ։ Ընդ որում, Դիրլևանգերը կարողացել է միշտ ապավինել հին աշխատողների որսագողերին, որոնք ծառայության բարձրացում են ստացել և առանձին դեպքերում նույնիսկ անօրինական կերպով ՍՍ-ի ձև են կրել։
1944 թվականի սեպտեմբերին Դիրլևանգերի բրիգադը Կամինսկու բրիգադի հետ մասնակցել է Վարշավայի ապստամբության դաժան ճնշմանը[13]։ 1944 թվականի հոկտեմբերին բրիգադը տեղափոխվել է Սլովակիայի ապստամբությունը ճնշելու[9]։ 1945 թվականի փետրվարի 12-ից այն գործի է դրվել Գուբենում (Բրանդենբուրգ)։ Վիրավորվելուց հետո Դիրլևանգերն ուղարկվել է թիկունքի բուժման։ 1945 թվականի ապրիլին խորհրդային զորքերը կտրել են գերմանական պաշտպանությունը օդերում։ 1945 թվականի ապրիլի 27-ին կազմավորման հիմնական մասերը հայտնվել են Հալբեի շրջանում և ապրիլի 29-ին գերեվարվել են[14]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականի մայիսի 7-ին Օսկար Դիրլևանգերը ձերբակալվել է ֆրանսիացի զինվորների կողմից Ալտսհաուզեն քաղաքում, Բադեն Վյուրտեմբերգում, և տեղափոխվել տեղի բանտ, որը հսկել են ֆրանսիական օկուպացիոն կորպուսի ֆրանսիացի զինվորները։ 1945 թվականի հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը նրան ծեծի են ենթարկել։ Ալտհաուզենա քաղաքի տվյալներով՝ Դիրլևանգերը մահացել է 1945 թվականի հունիսի 7-ին[11]։ Սակայն, այդ լուրեր են եղել այն մասին, որ նա կենդանի է, և որ նրան տեսել են աշխարհի տարբեր մասերում։ Իր «Կարատելի» վավերագրական վեպում, որը հրատարակվել է 1981 թվականին, Ալես Ադամովիչը սխալմամբ գրել է՝ «Արդեն մեր օրերում Լատինական Ամերիկայում բարեհաջող վախճանված Դիրլևանգեր Օսկար Փաուլի աճյունը խնամքով տեղափոխվել է Գերմանիա և թաղված է Վյուրցբուրգյան հողում»[15]։ 1960 թվականանի հոկտեմբերին Ռավենսբուրգի դատախազության կարգադրությամբ Դիրլևանգերի աճյունը արտաշիրմվել էր։ 1960 թվականի հոկտեմբերի 24-ի դատաբժշկական փորձաքննության ընթացքում պարզվել է, որ դրանք միանշանակ պատկանել են Դիրլևանգերին[11]։
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օբերստուրմֆյուրեր ՍՍ (01.07.1940)
- Գաուպտշտուրմֆյուրեր ՍՍ (01.08.1940)
- Շտուրմբաննֆյուրեր ՍՍ (09.11.1941)
- Օբերֆյուրեր ՍՍ (12.08.1944)
Անձի գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի պատմաբան Սթիվենը սահմանել է որպես «Հոգեբան մարդասպան և երեխաների բռնաբարող»[16]։
Ամերիկացի պատմաբան և գրող Ռիչարդ Ռոդեսը նրան համարել էր «Դաժան սադիստ»[17]։
Ամերիկացի պատմաբան Ջոն Բոյեր Բելը նրան անվանել էր «Բնաջնջման փորձագետ և սադիզմի և նեկրոֆիլիայի հետևորդ»[18]։
Ամերիկացի պատմաբան Բրայան Մարկ Ռիգը նրան «սադիստ և նեկրոֆիլ» էր համարում[19]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ամերիկացի պատմաբան Քրիս Բիշոփը Դիրլևանգերին սահմանել է որպես «ՍՍ-ում չար մարդու»[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #123490774 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ WürzburgWiki — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 TracesOfWar
- ↑ Cooper M. The phantom war: The German struggle against Soviet partisans, 1941—1944. L., 1979. P. 88.
- ↑ 6,0 6,1 Personalakte Oskar Dirlewanger. Washington, D.C.: NARA A 3343, Records of SS Officers from the Berlin Document Center (Die Höhere SS-und Polizeiführer Russland Mitte die Verleihung des Deutschen Kreuzes in Gold die SS-Obersturmbannführer Dr. Dirlewanger, 9. August 1943, Roll SSO-154.
- ↑ Зайончковский А. М. Первая мировая война. — СПб.: Полигон, 2000. — С. 121—131. — 878 с.
- ↑ Klausch H.-P. Antifaschisten in SS-Uniform. Schicksal und Widerstand der deutschen politischen KZ-Häftlinge, Zuchthaus- und Wehrmachtgefangenen in der SS-Sonderformation Dirlewanger / Herausgegeben vom Dokumentations- und Informationszentrum Emslandlager. Bd. 6. Bremen: Edition Temmen, 1993. — S. 35. — 592 S.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Hellmuth Auerbach. Die Einheit Dirlewanger. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte. Stuttgart: Deutsche Verlags-Anstalt GmbH, 1962, S. 251
- ↑ Reinhard Rürup (Hrsg.): Der Krieg gegen die Sowjetunion 1941—1945. Berlin 1991, S. 139
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Hellmuth Auerbach. Die Einheit Dirlewanger. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte. Stuttgart: Deutsche Verlags-Anstalt GmbH, 1962, S. 252
- ↑ 12,0 12,1 Hellmuth Auerbach. Die Einheit Dirlewanger. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte. Stuttgart: Deutsche Verlags-Anstalt GmbH, 1962, S. 253
- ↑ Hellmuth Auerbach. Die Einheit Dirlewanger. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte. Stuttgart: Deutsche Verlags-Anstalt GmbH, 1962, S. 261
- ↑ Hellmuth Auerbach. Die Einheit Dirlewanger. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte. Stuttgart: Deutsche Verlags-Anstalt GmbH, 1962, S. 262
- ↑ Адамович Алесь. Каратели: Радость ножа, или Жизнеописания гипербореев. — Минск: Мастацкая літаратура, 1981. — С. 186. — 208 с.: 12 л. ил.
- ↑ Zaloga, 2001, էջ 25
- ↑ Richard Rhodes Masters of Death: The SS-Einsatzgruppen and the Invention of the Holocaust
- ↑ 18,0 18,1 Bell, 2006, էջ 190
- ↑ Rigg, 2002, էջ 334
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ռուսերեն
- Жуков Д. А., Ковтун И. И. Охотники за партизанами. Бригада Дирлевангера. — М.: Вече, 2013. — 448 с.: ил. — (Военные тайны XX века) — ISBN 978-5-4444-1257-2
- Пишенков А. А. Штрафники СС. Зондеркоманда «Дирлевангер». — М.: Яуза-Пресс, 2009. — 320 с. — ISBN 978-5-9955-0050-6 (ռուս.)
- այլ լեզուներով
- Auerbach H. Vierteljahrshefte für Zeitgeschichte // Die Einheit Dirlewanger. — Stuttgart: Deutsche Verlags-Anstalt GmbH, 1962. — С. 250-264. (գերմ.)
- Besieged: Seven Cities Under Siege. — Transaction Publishers, 2006. — 323 p. — ISBN 1412805864
- Bishop C. SS: Hell on the Western Front: The Waffen-Ss in Western Europe 1940-45. — Spellmount, 2003. — 192 p. — ISBN 0760314020
- MacLean F. L. The Cruel Hunters. SS-Sonder-Kommando Dirlewanger, Hitler's Most Notorious Anti-Partisan Unit. — Atglen: Schiffer, 1998. — 303 с. — ISBN 0-7643-0483-6 (անգլ.)
- Rolf Michaelis Die SS-Sturmbrigade „Dirlewanger“. Vom Warschauer Aufstand bis zum Kessel von Halbe. — Dresden: Winkelried-Verlag, 2006. — 134 с. — ISBN 3-938392-21-5 (գերմ.)
- Ригг, Брайен Марк Hitler's Jewish Soldiers: The Untold Story of Nazi Racial Laws and Men of Jewish Descent in the German Military. — University Press of Kansas, 2002. — ISBN 978-0-7006-1358-8
- Stang K. Karrieren der Gewalt. Nationalsozialistische Täterbiographien // Dr. Oskar Dirlewanger - Protagonist der Terrorkriegsführung. — Darmstadt: Wissenschaftliche Buchgesellschaft, 2004. — 282 с. — ISBN 3-534-16654-X (գերմ.)
- Zaloga S The Polish Army 1939-1945. — Osprey Publishing, 2001. — 48 p. — (Men at Arms Series, 117).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսկար Դիրլևանգերի կարճ կենսագրությունը «Хронос» կայքում
- www.warsawuprising.com/witness/schenk Արխիվացված 2019-08-21 Wayback Machine — (անգլ.)
- Դիրլևանգերի պարգևները Արխիվացված 2008-10-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Դիրլևանգեր» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Վյուրցբուրգ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 7 մահեր
- 1945 մահեր
- Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նացիստական Գերմանիայի անձինք
- Գերմանացի հակակոմունիստներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորականներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած գերմանացիներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Գերմանացի ռազմական գործիչներ