Քլեո Վիրջինիա Էնդրյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քլեո Վիրջինիա Էնդրյուս
Ծնվել էհունիսի 6, 1923(1923-06-06)[1][2][3][…]
ԾննդավայրPortsmouth, Վիրջինիա, ԱՄՆ
Վախճանվել էդեկտեմբերի 19, 1986(1986-12-19)[1][2][4][…] (63 տարեկան)
Վախճանի վայրՎիրջինիա Բիչ, Վիրջինիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող և վիպասան
Լեզուանգլերեն
Ազգությունսպիտակ ամերիկացի[5]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունWoodrow Wilson High School?
Ժանրերսիրավեպ
Ուշագրավ աշխատանքներFlowers in the Attic?
Կայքofficialvcandrews.com

Քլեո Վիրջինիա Էնդրյուս ( Cleo Virginia Andrews, ավելի հայտնի որպես Վ. Ք. Էնդրյուս, (V. C. Andrews կամ Virginia C. Andrews, հունիսի 6, 1923(1923-06-06)[1][2][3][…], Portsmouth, Վիրջինիա, ԱՄՆ - դեկտեմբերի 19, 1986(1986-12-19)[1][2][4][…], Վիրջինիա Բիչ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի վիպասան։ Նա ծնվել է Պորտսմութում Վիրջինիա նահանգում և մահացել կրծքագեղձի քաղցկեղից 63 տարեկանում։ Նրա մահից հետո բոլոր հետագա վեպերը գրվել են Էնդրյու Նայդերմանի կողմից՝ օգտագործելով Էնդրյուսի գրական կեղծանունը։

Ստեղծագործության ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյուսի վեպերը համատեղում են գոթական սարսափը և ընտանեկան սագան, ընտանեկան գաղտնիքների և արգելված սիրո շուրջ ծավալվող պատմություններ, (հաճախ ներառում են կամավոր արյունապղծության թեմաները, հիմնականում եղբայրների և քույրերի միջև), այդ թվում անսպասելի հարստացած աղքատների մասին պատմություններ:Նրա ամենահայտնի վեպը ՝ «Ծաղիկները ձեղնահարկում» (Flowers in the Attic )բեսթսելերն է (1979), որը պատմում է չորս երեխաների մասին, ում գաղտնի բերել էին իրենց հարուստ, բարեպաշտ տատիկի ձեղնահարկ և նրանց մոր կողմից գերության մեջ էին պահվում։

Նրա վեպերը բավականին հաջողված էին, որպեսզի Էնդրյուսի մահից հետո նրա ընտանիքը վարձեր գրպանային գրող Էնդրյու Նայդերմանին, ով կշարունակեր գրել վեպերը, որոնք կհրապարակվեին Էնդրյուսի անվան տակ[6]։

Հարկային հայտարարագրերում պակասորդների գնահատման ժամանակ ներքին եկամուտների հարկային ծառայությունը հաջող կերպով պնդում էր, որ Վիրջինիա Էնդրյուսի անունը արժեքավոր առևտրային ակտիվ է, որի արժեքը պետք է ներառվի նրա համախառն գույքում[7]։

Նրա վեպերը թարգմանվել են չեխերեն, ֆրանսերեն,իտալերեն,գերմաներեն,իսպաներեն, հոլանդերեն,ճապոներեն, կորեերեն, թուրքերեն, հունարեն ,ֆիններեն,հունգարերեն, շվեդերեն,լեհերեն, պորտուգալերեն, լիտվերեն, չինարեն ռուսերեն և եբրայերեն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյուսը ծնվել է Պորտսմութում Վիրջինիա նահանգում։ Նա Լիլիան Լիլնորա (Փարկեր) ՝հեռախոսավարուհու և Ուիլյամ Հենրի Էնդրյուսի՝ գործիքներ և դրոշմակնիքներ պատրաստողի, կրտսեր ու միակ դուստրն էր[8]։ Նա ուներ երկու ավագ եղբայր՝ Ուիլիամ կրտսերը և Յուջինը։ Էնդրյուսը մեծացել է ՝ հաճախելով Հարավային բապտիստական և Մեթոդիստական եկեղեցիները[9]։ Դեռահասության տարիքում Էնդրյուսն ընկել է դպրոցի աստիճաններից, ինչի արդյունքում մեջքի ծանր վնասվածքներ է ստացել ։ Այդ վնասվածքների հետագա շտկումը հանգեցրել է նրան, որ Էնդրյուսը տառապում էր անկիլոզացնող արթրիտից, որի արդյունքում ստիպված էր իր կյանքի մեծ մասի ընթացքում օգտագործել հենակներ և սայլակներ[9]։ Այնուամենայնիվ Էնդրյուսը ,ով միշտ մեծ հույսեր էր ներշնչում, որպես արվեստագետ, կարողացել է ավարտել նկարչության քառամյա հեռակա դասընթացը և շուտով դարձել է հաջողակ առևտրային նկարիչ, նկարազարդող և դիմանկարիչ, 1957 թ. հոր մահից հետո ընտանիքին աջակցելու համար օգտագործում է իր գեղարվեստական պատվերները[10]։

Հետագայում Էնդրյուսը սկսում է ստեղծագործել։ Նրա առաջին վեպը «Կանաչ սարերի աստվածները» (Gods of Green Mountain) գիտաֆանտաստիկ ստեղծագործությունն էր, որը իր կենդանության օրոք չհրատարակվեց, բայց որպես էլեկտրոնային գիրք թողարկվեց 2004-ին[11]։ 1975 թվականին Էնդրյուսը ավարտում է «Ծաղիկները ձեղնահարկում» (Flowers in the Attic ) վեպի ձեռագիր տարբերակը։ «Ես այն գրել եմ երկու շաբաթում»,_ ասում էր Էնդրյուսը[12]։ Վեպը հետ են վերադարձնում այն ընդլայնելու և համեմելու առաջարկով։ Հետագա իր հարցազրույցներում Էնդրյուսը պնդում էր,որ անհրաժեշտ փոփոխությունները նա կատարել է մեկ գիշերվա ընթացքում։ 1979 թվականին հրատարակված վեպն անմիջապես հանրաճանաչություն է ձեռք բերել ՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում հասնելով բեսթսելերների ցուցակի վերին հորիզոնականին։ Այդ ժամանակից ի վեր, ամեն տարի, մինչև իր մահը, Էնդրյուսը հրապարակում էր նոր վեպը, և յուրաքանչյուր հրապարակումը բերում էր Էնդրյուսին բոլոր խոշոր առաջխաղացումները և ընթերցողների շրջանում աճող ժողովրդականությունը։

« Ես կարծում եմ, որ պատմում եմ հիանալի պատմություն։ Եվ ես շատ հեռու չեմ գնում նկարագրական նյութից»,- բացատրում էր «Վախերի դեմքերը» Faces of Fear գրքում 1985 թվականին։ « Երբ ես գիրք եմ կարդում,այն պետք է հետաքրքրություն առաջացնի, թե ինչ է կատարվելու հաջորդիվ,եթե ոչ՝ ուրեմն ես այն վայր եմ դնում և չեմ կարդում։ Այնպես որ, չեմ պատրաստվում որևէ մեկին թույլ տալ, որ իմ գրքերից որևէ մեկը կիսատ թողնի ու չկարդա։ Իմ նյութերը շատ արագ են ընթերցվում:1983-ին Թվայլայթ ամսագրին տրված հարցազրույցում Էնդրյուսը քննադատների արձագանքը իր աշխատանքների մասին հարցին նա պատասխանել է. «Ինձ համար միևնույն է, թե ինչ են ասում քննադատները։ Ես սովոր էի, մինչև որ պարզեցի, որ քննադատների մեծ մասը պոտենցիալ գրողներ են, ովքեր պարզապես նախանձում են, որովհետև իմ աշխատանքները հրապարակվում են, իսկ նրանցը՝ ոչ։ Ես նաև չեմ կարծում,որ որևէ մեկին էլ է հետաքրքիր, թե ինչ են ասում նրանք։ Ոչ էլ նրանք պետք է անհանգստանան»[13]։

Էնդրյուսը մահացել է կրծքագեղձի քաղցկեղից 1986 թվականին դեկտեմբերի 19-ին Վիրջինիա նահանգի Վիրջինիա Բիչ քաղաքում[14] : Նրա մահից հետո Էնդրյուսի ընտանիքը վարձում է գրպանային գրող Էնդրյու Նայդերմանին ավարտելու այն ձեռագրերը,որոնք կիսատ էին մնացել։ Նա պետք է ավարտեր հաջորդ երկու վեպերը «Ստվերների պարտեզը» և « Ընկած սրտերը », որոնք շուտով հրատարակվեցին։ Այս երկու վեպերը համարվում են վերջինները, որոնք կրում են Վ. Ք. Էնդրյուս անունը և գրեթե ամբողջությամբ գրված են նրա կողմից։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ.Ք. Էնդրյուսի և Էնդրյու Նայդերմանի կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դոլանգենջեր» շարքը The Dollanganger series[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյուսի վեպերի առաջին շարքը տպագրվել է 1979[9]-ի և 1986-ի միջև։

«Ծաղիկները ձեղնահարկում» Flowers in the Attic և «Ծաղկաթերթերը քամու վրա» Petals on the Wind գրքերի գլխավոր հերոսները երեխաներն են ` Քրիսը, Քեթին, Քորին և Քարին, ովքեր դժբախտ պատահարի հետևանքով իրենց հորը կորցնելուց հետո փակվում են ձեղնահարկում մոր և տատիկի կողմից։ «Ծաղիկները ձեղնահարկում» գրքում պատմվում է երեխաների բանտարկության ,երեխաներից մեկի մահվան և մյուս երեքի հաջորդող փախուստի մասին [9], որին հաջորդում է «Ծաղկաթերթերը քամու վրա» գիրքը։ Երրորդ և չորրորդ վեպերի գլխավոր հերոսները դառնում են Քեթիի երեխաները՝ Ջորին և Բարտը , որտեղ խորհրդավոր կնոջ և իր սեղանապետի հայտնվելուց հետո Բարտին աստիճանաբար տրամադրում են իր ծնողների դեմ։ «Ստվերների պարտեզը» Garden of Shadows նախապատմություն է, որը պատմում է տատիկ և պապիկի պատմությունը և թե ինչպես են ծնողները ներգրավվել:

  • «Ծաղիկները ձեղնահարկում» Flowers in the Attic (1979)
  • «Ծաղկաթերթերը քամու վրա» Petals on the Wind (1980)
  • «Փշերի միջով» If There Be Thorns (1981)
  • « Անցյալի սերմերը» Seeds of Yesterday (1984)
  • «Ստվերների պարտեզը » Garden of Shadows (1986) ( Վ Կ. Էնդրյուս և Էնդրյու Նայդերման )

«Օդրինա» Audrina[խմբագրել | խմբագրել կոդը]

  • « Իմ քաղցր Օդրինա» My Sweet Audrina (1982) by Virginia Andrews
  • «Ուայտֆերն» Whitefern (2016) by Andrew Neiderman

«Քաստիլ» շարքը The Casteel series[խմբագրել | խմբագրել կոդը]

5 վեպերից կազմված շարքը,որը հրատարակվել է 1985-ի և 1990-ի միջև։ Միայն առաջին երկուսն են հայտնվել նրա մահից առաջ։ Այս շարքը հետևում է Արևմտյան Վիրջինիայի ընտանիքի անհանգիստ կյանքին։ Շարքը սկսվում է մի երիտասարդ աղջկա պատմությունից, ում մայրը մահացել էր ծննդաբերության ժամանակ և ուներ սեր/ատելություն հարաբերություն իր հոր հետ, չորրորդը Հեվնի դուստր Անիի մասին է , շարքը ավարտվում է 5-րդ վերջին վեպով, որի գլխավոր հերոսը Լին է՝ իր մայրը։

Էնդրյու Նայդերմանի կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քատլեր» շարքը The Cutler series[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շարքը ամբողջովին գրվել է Նայդերմանի կողմից։ Այն ընդգրկում է Քատլեր ընտանիքի գրեթե 80 ամյա պատմությունը։ Առաջին երեք գրքերը պատմում են գլխավոր հերոսուհու ՝ Դոնի, մանկությունից մինչև ամուսնություն և հետագա վերադարձը Քատլերների տուն։ Չորրորդ գրքի գլխավոր հերոսուհին Դոնի դուստր Քրիստին է։ Այս շարքի վերջին գիրքը Դոնի խորթ տատիկ Լիլիանի մասին է։

«Լենդրի» շարքը The Landry series[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վեպերի շարքը Լենդրի ընտանիքի մասին է։ Ռուբին, Լենդրին, նրա դուստր Փըրլը և Ռուբիի մայր Գաբրիելը։ Վեպերը, որոնց գործողությունը տեղի է ունենում Լուիզիանայի ծոցում, հրապարակվել են 1994-1996թթ։

  • « Ռուբի»Ruby (1994)
  • «Մարգարիտը մշուշում»Pearl in the Mist (1994)
  • «Ամեն ինչ փայլում է»All That Glitters (1995)
  • «Թաքնված գանձը»Hidden Jewel (1995)
  • «Արատավորված ոսկին»Tarnished Gold (1996)

«Լոգան» շարքը The Logan series[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Նայդերմանի այս շարքը Արևմտյան Վիրջինիայից Մելոդի Լոգանի մասին է ,ով օգնում է իր հարազատներին լուծել այն խնդիրները, որոնք նրանք կնախընտրեին թաքցնել։ Մելոդին առաջին երեք գրքերի գլխավոր հերոսուհին է։ Չորրորդ գիրքը պատմում է Մելոդիի զարմուհու՝ Լաուրայի մասին, ով մահացել էր նախքան առաջին գրքի գործողությունները։ Հինգերորդ գիրքը հանդես է գալիս, որպես նախապատմություն, Մելոդիի մեծ մորաքույր Օլիվիայի՝ գլխավոր հերոսուհու մասնակցությամբ։

  • «Մելոդի»Melody (1996)
  • «Սրտի երգը»Heart Song (1997)
  • «Անավարտ սիմֆոնիա»Unfinished Symphony (1997)
  • «Երաժշտություն գիշերվա մեջ »Music in the Night (1998)
  • «Օլիվիա»Olivia (1999)

«Որբերը» շարքը The Orphans series[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Նայդերմանի որբերի շարքը պատմում է չորս պատանի որբերի մասին, ովքեր ուղարկվել էին Լեյքվուդ Հաուս՝ խնամատար տուն:

  • «Թիթեռ»Butterfly (1998)
  • «Կրիստալ»Crystal (1998)
  • «Բրուկ»Brooke (1998)
  • «Ագռավը»Raven (1998)
  • «Փախստականները»Runaways (1998)
  • «Որբերը»Orphans (2000) (ժողովածու)

«Դաշտային ծաղիկները» շարքը The Wildflowers series[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Նեիդերմանի "դաշտային ծաղիկներ" շարքը պատմում է մի խումբ աղջիկների մասին, որոնք խմբակային թերապիա են անցնում դատարանի որոշմամբ, և այն մասին, թե ինչու են նրանց հրամայել մասնակցել դրան։ Առաջին չորսը թերապիայի սեանսների նախապատմությունն է իսկ վերջինը պատմում է , թե ինչ է տեղի ունեցել, հետո։ Վեցերորդ գիրքը շարքի առաջին չորս պատմությունների հավաքածուն է։

  • «Մառախլապատ»Misty (1999)
  • «Աստղ»Star (1999)
  • «Նեֆրիտ»Jade (1999)
  • «Կատու»Cat (1999)
  • «Պարտեզի մեջ»Into the Garden (1999)
  • «Դաշտային ծաղիկները»The Wildflowers (2001) (ժողովածու)

«Հադսոն» շարքը The Hudson series[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Նեիդերմանի "Հադսոն" շարքը պատմում է Ռեյն Առնոլդ Հադսոնի մասին։ Նա սև տղամարդու և սպիտակ հարուստ կնոջ երեխա էր։ Նրա պատմությունը ներկայացվում է առաջին երեք գրքերում։ Չորրորդ գիրքը նրա դստեր ՝ Սամերի պատմությունն է ։ Շարքը ավարտվեց ընդամենը չորս գրքերով, մինչև նախապատմությունը, այնուհետև հայտնվեց հինգերորդը։ Գիրքը թողարկվել է Րեյն ֆիլմի էկրանավորման հետ միասին և բացահայտել է Րեյնի կենսաբանական մոր պատմությունը։

  • «Անձրև»Rain (2000)
  • «Կայծակի հարվածը»Lightning Strikes (2000)
  • «Փոթորկի աչքը»Eye of the Storm (2000)
  • «Ծիածանի վերջը»The End of the Rainbow (2001)
  • «Հավաքվող ամպերը»Gathering Clouds (2007, contained within the Rain movie DVD, released on May 29, 2007)

The Shooting Stars series[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ընկնող աստղերի» շարքը պատմում է չորս տարբեր ծագումով, դաստիարակությամբ և տաղանդով աղջիկների մասին։ Առաջին չորս գրքերից յուրաքնչյուրի գլխավոր հերոսները չորս աղջիկներն են։ Սինամոնը դերասանուհի է ով գործ ունի իր իշխող տատիկի հետ, Այսին վոկալիստ է, որի մայրը կցանկանար երբեք դուստր չունենալ, պարուհի Վարդը, ով գործ ունի հոր ինքնասպանության հետևանքների հետ և ջութակահարուհի Հանին, որի պապը ամեն ինչում մեղք է տեսնում։ Վերջին գիրքը Հանիի տեսանկյունից պատմող գիրքն է, որտեղ չորս աղջիկներ հանդիպում են Նյու Յորքի Սենեցկու արվեստի դպրոցում, որտեղ նրանք փորձում են բացահայտել իրենց ուսուցչի ՝ Մադամ Սենեցկիի գաղտնիքները։

  • Cinnamon (2001)
  • Ice (2001)
  • Rose (2001)
  • Honey (2001)
  • Falling Stars (2001)
  • Shooting Stars (2002) (ժողովածու)

«դը Բիրս» շարքը The DeBeers series[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Նայդերմանի դըԲիրների ընտանիքի շարքը Ուիլոու դըԲիրսի մասին է,ով հոր օրագրից տեղեկացել է,որ իր իսկական մայրը իր հայրիկի հիվանդն է եղել։ Առաջին երկու գրքերը ընդգրկում են իր մոր և խորթ եղբոր հանդիպման պատմությունը Ֆլորիդայում, իր ամուսնության մասին,որը տհաճ ավարտ է ունենում և դստեր Հաննայի ծնունդը ,ով երրորդ գրքի գլխավոր հերոսուհին է։ Չորրորդ գիրքը Գրեյսի՝ Ուիլոուի մոր, նախապատմությունն է և ինչը ստիպեց նրան ընկնել հիվանդանոց։ Հինգերորդ և վեցերորդ գրքերը ներկայացվում են Ուիլոուի հոր տեսանկյունից և պատմում է Գրեյսի հետ հանդիպման և իրենց դստեր ծննդյան մասին։ ԴըԲիրսի շարքի որոշ վեպեր նամակներ են պարունակում Վ. Էնդրյուսի այլ վեպերի կերպարներից, ինչպիսիք են Ռուբի Լենդրին և Էննի Սթոունուոլը։

  • Willow (2002)
  • Wicked Forest (2002)
  • Twisted Roots (2002)
  • Into the Woods (2003)
  • Hidden Leaves (2003)
  • Dark Seed (2001) (an e-book included with Hidden Leaves)

«Կոտրված թևերը» շարքը The Broken Wings series[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Նեիդերմանի Կոտրված թևը շարքը պատմում է երեք անչափահաս հանցագործների ՝ Ռոբին Թեյլորի, Թիլ Սոմերսեի և Ֆիբի Էլդերի մասին, որոնք գործում են տարբեր պատճառներով։ Նրանց ուղարկում են դոկտոր Ֆորմանի աղջիկների դպրոց, որը ղեկավարում է դաժան դոկտոր Ֆորմանը, հարավ-արևմուտքի մեկուսացված մասում։

  • «Կոտրված թևեր»Broken Wings (2003)
  • «Կեսգիշերային թռիչք»Midnight Flight (2003)

«Երկվորյակները» շարքը The Gemini series[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկվորյակների շարքը մի երիտասարդ աղջկա՝Սելեստայի մասին է, որին Նոր դարի մոռելանդ մայրը ստիպում է ճանաչել իր մահացած երկվորյակ եղբոր ՝Նոուբլայի ինքնությունը։ Սելեստայի պատմությունը ներկայացվում է առաջին երկու գրքերում։ Երրորդ գիրքը ՝ պատմում է Սելեստայի դստեր ՝ փոքրիկ Սելեստայի մասին։

  • «Սելեստա»Celeste (2004)
  • «Սև կատու»Black Cat (2004)
  • «Խավարի երեխան»Child of Darkness (2005)

«Ստվերները» շարքը The Shadows series[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստվերների շարքը պատմում է Էյփրիլ Թեյլոր անունով կարճահասակ, ոչ այնքան տաղանդավոր կամ հայտնի և գեր դեռահաս աղջկա մասին։ Առաջին գիրքը նվիրված է իր ատլետիկ ավագ քրոջ ՝ Բրենդայի հետ հարաբերություններին և նրանց ծնողների մահվանը։ Երկրորդ գիրքը պատմում է Կալիֆորնիայում Էյպրիլի արկածների մասին խնամատար ընտանիք տեղափոխվելուց հետո։

  • April Shadows (2005)
  • Girl in the Shadows (2006)

«Վաղ գարուն» շարքը The Early Spring series[խմբագրել | խմբագրել կոդը]

Միակ վեպը, որի միջոցով Նեյդերմանը գրել է վեպեր, որոնք հաջորդել են Էնդրյուսի մահվանը, մի ամբողջ գիրք բնութագրում է մի փոքրիկ աղջկա։ Ջորդան Մարչը, ի տարբերություն Էնդրյուսի ցանկացած մյուս գլխավոր հերոսի ,ով ընդամենը 12 կամ 16 տարեկան են, սկսում է 6 տարեկանից դառնալով 7։ Այն մի աղջկա մասին է, ով շատ արագ է զարգանում։

  • «Կոտրված ծաղիկը»Broken Flower (հոկտեմբեր 2006)
  • «Ցրված տերևները»Scattered Leaves (փետրվար 2007)

«Գաղտնիքները» շարքը The Secrets series[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Նայդերմանի այս շարքը կհետևի փոքրիկ քաղաքից երկու աղջիկների պատմությանը, սպանության և ձեղնահարկին, որը կզարգացնեն և կվերածեն ինչ-որ յուրահատուկ բանի։ Նայդերմանը բացատրում է,որ այդ երկու գրքերն էլ ոգեշնչված են իրական պատմությունից։

  • «Ձեղնահարկի գաղտնիքները»Secrets in the Attic (սեպտեմբեր 2007)
  • «Գաղտնիքները ստվերում»Secrets in the Shadows (ապրիլ 2008)

«Դելիա» շարքը The Delia series[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելիա շարքը պտտվում է լատինաամերիկյան երիտասարդ աղջկա (Դելիյա) շուրջ, որի ծնողները մահացել են Մեքսիկայում տեղի ունեցած ավտովթարից, և ինչպես նա այժմ պետք է պայքարի հարմարվելով իր մորաքրոջ հարուստ և երբեմն դաժան մեքսիկաամերիկյան ընտանիքի հետ։

  • «Դելիայի անցումը»Delia's Crossing (սեպտեմբեր 2008)
  • «Դելիայի սիրտը»Delia's Heart (դեկտեմբեր 2008)
  • «Դելիայի նվերը»Delia's Gift (փետրվար 2009)

The Heavenstone series[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Heavenstone Secrets (2009)
  • Secret Whispers (March 2010)

The Kindred series[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Daughter of Darkness (2010)
  • Daughter of Light (2012)

The March Family series[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Family Storms (2011)
  • Cloudburst (2011)

The Forbidden series[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Forbidden Sister (2013)
  • The Forbidden Heart [e-book] (2013)
  • Roxy's Story (2013)

The Diary series[խմբագրել | խմբագրել կոդը]

The Mirror Sisters Series[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Mirror Sisters (2016)
  • Broken Glass (2017)
  • Shattered Memories (2017)

The Girls of Spindrift Series[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա «Դառը քաղցր երազներ» շարքից Bittersweet Dreams հատված է հրատարակված էլ. գրքի ձևով։

  • Corliss (2017)
  • Donna (2017)
  • Mayfair (2018)
  • Spindrift (2018)

The House of Secrets series[խմբագրել | խմբագրել կոդը]

  • House of Secrets (2018)
  • Echoes in the Walls (2018)
  • Whispering Hearts (October 6, 2020)

The Attic series[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beneath the Attic (2019)[15]
  • Out of the Attic (2020)
  • Shadows of Foxworth (2020)

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ. Ք. Էնդրյուսի հեղինակային ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կանաչ սարերի աստվածները»Gods of Green Mountain (1972), գիտաֆանտաստիկ վեպ է,արն այժմ հասանելի է միայն էլեկտրոնային գրքի ձևով։

Էնդրյու Նայդերման Andrew Neiderman[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Into the Darkness (2012)
  • Capturing Angels [e-book] (2012)
  • The Unwelcomed Child (2014)
  • Bittersweet Dreams (2015)
  • Sage's Eyes (2016)
  • The Silhouette Girl (2019)
  • The Umbrella Lady (February 2, 2021)

Կարճ պատմություններ ( գրված Էնդրյու Նայդերմանի կողմից և ոգեշնչված Էնդրյուսի արվեստի գործերից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cage of Love (2001)
  • The Little Psychic (2001)

Ֆիլմի էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 American National Biography — 1999.
  5. Dictionary of Virginia Biography
  6. Estate of Andrews v. United States, 850 F.Supp.1279 (E.D. Va. 1994)
  7. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-21-ին։ Վերցված է 2020-09-06 
  8. «DO WOMEN WRITE HORROR FICTION?»։ The Complete VCA։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-07-ին։ Վերցված է 2020-09-06 
  9. 9,0 9,1 9,2 9,3 Flood Alison (14 November 2019)։ «'Awful and fabulous': the madness of Flowers in the Attic»։ The Guardian։ Վերցված է 17 November 2019 
  10. Huntley E. D. (1996)։ V.C. Andrews: A Critical Companion։ Greenwood Press։ էջ 4։ ISBN 9780313294488։ Վերցված է October 14, 2015 
  11. Andrews V.C. (2004)։ Gods of Green Mountain։ Simon & Schuster։ ISBN 9780671554583։ Վերցված է October 14, 2015 
  12. Carcaterra Lorenzo (June 1983)։ V.C. Andrews & 'all those beautifully bizarre little things'։ The Twilight Zone Magazine: 28 
  13. Campbell Edward D. C., Jr.։ «V. C. Andrews (1923–1986)»։ Encyclopedia Virginia։ Վերցված է August 31, 2015 
  14. Campbell Edward D. C., Jr.։ «V. C. Andrews (1923–1986)»։ Encyclopedia Virginia։ Վերցված է August 31, 2015 
  15. https://www.publishersweekly.com/pw/by-topic/industry-news/book-deals/article/77217-book-deals-week-of-june-11-2018.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]