Jump to content

Քեյխաշան Բասու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյխաշան Բասու
արաբ․՝ كيخاشان باسو‎‎
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 2000(2000-06-05)[1][2] (24 տարեկան)
ԾննդավայրԱՄԷ
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունիրավապաշտպան
Պարգևներ և
մրցանակներ

Քեյխաշան Բասու[3][4] (հունիսի 5, 2000(2000-06-05)[1][2], ԱՄԷ)[5][6], կանադացի բնապահպան և մարդու իրավունքների ակտիվիստ[7][8]։ Արաբական Միացյալ Էմիրություններից[9][10][11]։ Բասուն հանդես է գալիս խաղաղության, երեխաների իրավունքների, կրթության, գենդերային հավասարության և կլիմայական արդարության թեմաներով[12][13]։ Նա Green Hope հիմնադրամի նախագահն է[14], World Future Council հասարակական կազմակերպության ամենաերիտասարդ խորհրդականը[15], Parliament of the World's Religions կազմակերպության ամենաերիտասարդ հոգաբարձուն[16]։

2016 թվականի Խաղաղության միջազգային մանկական մրցանակի դափնեկիր է[17]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյխաշան Բասուն ծնվել է Դուբայում[18]՝ հնդիկների ընտանիքում[19][20][21]։ Ավելի ուշ ապրել է Տորոնտոյում (Կանադա)[21]։

Բասուն հաճախել է Դեյրա միջազգային դպրոցը Դուբայում և ավարտել է Հյուսիսային Տորոնտոյի ինստիտուտը[21][22]։ 2022 թվականի հունիսին նա ավարտել է Տորոնտոյի համալսարանը՝ ստանալով արվեստի բակալավրի բարձր կոչում, որտեղ նա մասնագիտացել է բնապահպանական ուսումնասիրությունների, կանանց և գենդերային ուսումնասիրությունների և բնապահպանական աշխարհագրության ոլորտներում[23][24][25]։

12 տարեկան հասակում հիմնադրել և դարձել է Green Hope հիմնադրամի նախագահը, որը զբաղվում է կայուն զարգացման հարցերով, ամբողջ աշխարհում երեխաներին և երիտասարդներին կրթելու և հզորացնելու միջոցով` նրանց ներգրավելով Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործընթացում[26]։ Green Hope-ն օգտագործում է « Շրջակա միջավայրի ակադեմիա» կոչվող պրոպագանդայի յուրօրինակ գործիքը, ներառյալ նորարարական հաղորդակցության միջոցները, ինչպիսիք են կիրառական արվեստը, երաժշտությունը, սպորտը, թատրոնը և պարը, ինչպես նաև գիտատեխնիկական կրթությունը, որպեսզի բոլոր տարիքային խմբերին ընդգրկի ԿԶՆ-ների մասին տեղեկատվության տարածման գործընթացում[27]։ Հիմնադրամն ընդհանուր առմամբ ունի 3000 անդամ Կանադայում, Սուրինամում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում, Կատարում, Բահրեյնում, Միացյալ Նահանգներում, Ինդոնեզիայում, Մալայզիայում, Կամբոջայում, Ավստրալիայում, Քենիայում, Բահամյան կղզիներում, Չիլիում, Վիետնամում, Սեյշելներում, Շվեդիայում, Նիդեռլանդներում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Պերուում, Շրի Լանկայում, Հնդկաստանում, Նեպալում, Բանգլադեշում, Կիրիբաթիում և Լիբերիայում, որտեղ անցկացնում է սեմինարներ և կոնֆերանսներ կայուն զարգացման նպատակների իրականացման շուրջ[14][28]։

2013 թվականին երկու տարի ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի երեխաների և երիտասարդության հարցերով գլոբալ համակարգող` դառնալով կազմակերպության պատմության մեջ այդ պաշտոնում երբևէ ընտրված առաջին անչափահասը[29]։

2021 թվականին Բասուն օնլայն տիրույթում անցկացվող Խաղաղության կրթության օրվա առաջին ամենամյա համաժողովի հիմնական բանախոսն էր[30]։

2022 թվականին Բասուն վարում էր հանդիպում ՄԱԿ-ի Կողմերի համաժողովի (COP27) գագաթնաժողովում[31]։ Խմբի կազմում ընդգրկված էին միջազգային բնապահպանական քաղաքականություն մշակողներ, ինչպիսին է Սուսանա Մուհամադը։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին լույս է ընծայել «Հույսի ծառը» («The Tree of Hope») պատմվածքների ժողովածուն, որը պատմում է մի աղջկա մասին, որը միջոցներ է ձեռնարկում կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար[32]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ Մարիա Էսպինոսան 73-րդ նստաշրջանում Քեյխաշան Բասուին տվել է հետևյալ բնութագիրը.

Նա արդյունավետորեն տեղեկացնում և ներգրավում է երիտասարդներին և մեծահասակներին ՄԱԿ-ի այնպիսի կարևոր նախաձեռնություններում և գործընթացներում, ինչպիսիք են Կայուն զարգացման նպատակները և հրադադարի պահպանման համաշխարհային արշավը։
- Մարիա Էսպինոսա[21]
  • 2016 թվականին ՝ Խաղաղության միջազգային մանկական մրցանակը[6]
  • 2016 թվականին ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների չեմպիոն[9]
  • 2018 թվականին ՝ Կանադայի 25 ազդեցիկ կանանցից մեկը[11]
  • 2020 թվականի գարնանը ՝ որպես երիտասարդ հետազոտող[33]
  • 2020 թվականին ՝ Voices Youth Award մրցանակակիր[34]
  • 2021 թվականին ՝ Համաշխարհային գրագիտության մրցանակակիր ՝ երիտասարդների գրագիտության մեջ նշանակալի ավանդի համար[35]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.unccd.int/kehkashan-basus-story
  2. 2,0 2,1 https://www.worldfuturecouncil.org/p/kehkashan-basu/
  3. Government of Canada, Public Works and Government Services Canada (2022 թ․ հունվարի 29). «Canada Gazette, Part 1, Volume 156, Number 5: GOVERNMENT HOUSE». www.gazette.gc.ca. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
  4. General, Office of the Secretary to the Governor. «Ms. Kehkashan Basu». The Governor General of Canada. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
  5. «Kehkashan Basu». World Future Council (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  6. 6,0 6,1 «2016 - Kehkashan Basu (16), UAE». KidsRights Foundation (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  7. Jingco, Kaitlin (2017 թ․ նոյեմբերի 16). «Environmental champion Kehkashan Basu brings hope». Canadian Immigrant.
  8. «Kehkashan Basu is one of Canada's two young representatives who attended the pre-COP youth event in September and she tells CBC News Network about what she hopes comes from COP26». CBC. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. 9,0 9,1 «Kehkashan Basu, Environmental and child rights activist, United Arab Emirates». www.standup4humanrights.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  10. «Kehkashan Basu». Varkey Foundation (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.(չաշխատող հղում)
  11. 11,0 11,1 Harris, Teresa. «Top 25 Women of Influence 2018: Kehkashan Basu – Women of Influence» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  12. «I am Generation Equality: Kehkashan Basu, feminist youth leader and environmentalist from the UAE». UN Women – Arab States. 2021 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  13. «Kehkashan Basu - Green Hope Foundation». One Girl (կանադական անգլերեն). 2019 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  14. 14,0 14,1 «GreenHopeFoundation – The Future belongs to us!» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  15. «Kehkashan Basu». MESIA. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  16. «Board of Trustees | Parliament of the World's Religions». parliamentofreligions.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  17. Nianias, Helen (2016 թ․ դեկտեմբերի 15). «Dubai's teen eco-warrior: 'It was preordained that I'd take care of mother earth'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  18. «Kehkashan Basu's Story | UNCCD». www.unccd.int. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  19. «Kehkashan Basu, UAE-based Indian teen, wins Children's Peace Prize». The Hindu. 2016 թ․ դեկտեմբերի 3.
  20. Ghose, Chandreyee (2013 թ․ նոյեմբերի 7). «Teen with city roots shines at UN». The Telegraph.
  21. 21,0 21,1 21,2 21,3 «Kehkashan Basu's Story | UNCCD». United Nations Convention to Combat Desertification. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  22. Toronto, Nikki Gill for Streets Of (2019 թ․ հոկտեմբերի 23). «How a Toronto student became an eco-warrior on the world stage». Streets Of Toronto (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  23. Adams, Susan. «From Climate Change To Chronic Truancy, Forbes' 30 Under 30 In Education Are Tackling Some Of The World's Toughest Problems». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  24. «'Always dare to dream,' says U of T grad Kehkashan Basu, who started an environmental non-profit at age 12». University of Toronto News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  25. Chin, Amanda (2021 թ․ հունվարի 1). «Kehkashan Basu: Awards, goals and how it all began with a dead bird». Study International (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  26. «Kehkashan Basu, Founder, Green Hope Foundation». Women in Renewable Energy (կանադական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  27. «Kehkashan Basu». World Future Council (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  28. «Kehkashan Basu». NAAEE (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  29. «Kehkashan Basu». NAAEE (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2019-07-26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  30. «Peace Education Day Conference Speakers». Peace Education Day (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
  31. «Student prods COP27 to include youth in climate solutions | Cornell Chronicle». news.cornell.edu (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  32. «2016 - Kehkashan Basu (16), UAE». KidsRights Foundation (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  33. Phillips, Vicki (2020 թ․ հուլիսի 14). «#GenGeo: Introducing our spring 2020 National Geographic Young Explorers». National Geographic Education Blog (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  34. «Youth Fusion wins the Gorbachev/Shultz Legacy Youth Award». Basel Peace Office. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  35. «World Literacy Awards - World Literacy Foundation». worldliteracyfoundation.org (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.