Փոլ Մանաֆորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Մանաֆորթ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն (1974)[1], Ջորջթաունի համալսարան (1971)[1] և St. Thomas Aquinas High School?
Գիտական աստիճան՝ Իրավագիտության դոկտոր[1]
Մասնագիտություն՝ խորհրդատու, լոբբիստ, իրավաբան, political adviser և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 1, 1949(1949-04-01) (75 տարեկան)
Ծննդավայր Նյու Բրիթեն
Քաղաքացիություն  ԱՄՆ
Զավակներ Jess Bond?

Փոլ Մանաֆորթ (անգլ.՝ Paul John Manafort Jr., ապրիլի 1, 1949(1949-04-01), Նյու Բրիթեն), ամերիկացի իրավաբան, լոբբիստ և քաղաքական խորհրդատու։ 2016 թվականի հունիս-օգոստոս ամիսներին եղել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրարշավի ղեկավարը։

ԱՄՆ նախագահի թեկնածուների ընտրարշավների ժամանակ նա եղել Է հանրապետականներ Ջերալդ Ֆորդի, Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Բուշի և Բոբ Դոուլի խորհրդականը[2][3]։

Մանաֆորթը լոբբինգ էր անում վիճելի օտարերկրյա առաջնորդների շահերը, ինչպիսիք են Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Ֆիլիպինների նախկին բռնապետ Ֆերդինանդ Մարկոսը, Կոնգոյի նախկին դեմոկրատական հանրապետության բռնապետ Մոբուտու Սեսե Սեկոն, Անգոլայի պարտիզանների առաջնորդ Ժոնաշ Սավիմբին[4][5]։

Մանաֆորթը մի քանի դաշնային գործակալությունների կողմից քրեական հետաքննությունների մեջ է հայտնվել։ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննել է մի դեպք՝ կապված Ուկրաինայի շահերի համար լոբբիստական գործունեություն ծավալելու ընթացքում կատարված բիզնես գործարքների հետ։ Նա նաև մասնակցել է ՀԴԲ հակահետախուզության հետաքննությանը՝ ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործով[6][7][8]։ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին Մանաֆորթը ձերբակալվել է այդ հետաքննության շրջանակներում և մեղադրվել Միացյալ Նահանգների դեմ դավադրության և փողերի լվացման մեջ[9][10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Մանաֆորտը ծնվել է Փոլ Ջոն Մանաֆորթ ավագի և Անտուանետա Մարիա Սիֆալյուի ընտանիքում[11][12]։ Նրա պապը եղել է իտալացի, որը ԱՄՆ է ներգաղթել 1919 թվականին և հիմնել է Manafort Brothers շինարարական ընկերությունը[13]։ Նրա հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ բանակի ինժեներական զորքերում, երեք անգամ ընտրվել է Նյու Բրիտենի քաղաքապետ 1965-1971 թվականներին[3][12]։

Մանաֆորթը 1971 թվականին ավարտել է Ջորջթաունի համալսարանը, որտեղ ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան։ 1974 թվականին Փոլ Մանաֆորթը դուրս է եկել Ջորջթաունի համալսարանի իրավունքի դպրոցից, որտեղ ստացել է իրավունքի դոկտորի գիտական աստիճան։

1976 թվականին Մանաֆորթը եղել է նախագահի թեկնածու Ջերալդ Ֆորդի շտաբի ութ նահանգների համակարգողը։

1977-1980 թվականներին Մանաֆորթը Վաշինգտոնի Vorys, Sater, Seymour and Pease ընկերությունում աշխատել է որպես իրավաբան։

1978 և 1980 թվականներին Մանաֆորթը եղել է Ռոնալդ Ռեյգանի նախագահական ընտրարշավում Հարավային տարածաշրջանի համակարգողը և հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի փոխտնօրենը։

1980 թվականի նոյեմբերին Ռեյգանի հաղթանակից հետո նա Սպիտակ տանը նշանակվել Է ԱՄՆ նախագահի գործադիր գրասենյակի տնօրենի տեղակալ և մասնավոր արտասահմանյան ներդրումների կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ[14]։

1980 թվականին Փոլ Մանաֆորթը իր գործընկերների հետ Վաշինգտոնում հիմնել է լոբբիստական Black, Manafort & Stone ընկերությունը[15]։ 1984 թվականին նրանց է միացել Փիթեր Քելին և ընկերությունը փոխել է անվանումը՝ Black, Manafort, Stone and Kelly (BMSK)։

1985 թվականին Մանաֆորթի BMSK ընկերությունը պայմանագիր է կնքել Անգոլայից ունիտա ապստամբական խմբի առաջնորդ Ջոնաշ Սավիմբիի հետ[16]։ 600 հազար դոլար արժողությամբ պայմանագրի նպատակն էր բարելավել Սավիմբիի իմիջը Վաշինգտոնում և ֆինանսական օգնություն ստանալ նրա հակակոմունիստական գործունեությունում[16]։ Մանաֆորթի ընկերությունը Սավիմբիի համար հանդիպումներ է կազմակերպել Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտում, Heritage Foundation-ում և Freedom House կազմակերպությունում։ Աշխատանքի իրականացումից հետո ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Սավիմբիի խմբին հարյուր միլիոն դոլարի չափով օգնություն հատկացնելուն[16]։

Մանաֆորթը Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոսի շահերի լոբբինգի համար տարեկան ստանում էր 950 000 դոլար[16]։ Փոլ Մանաֆորթի ընկերությունը լոբբինգ էր անում Սոմալիի նախագահ Սիադ Բարեին և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ռազմական բռնապետ Սեսե Սեկո Մաբուտուին[16]։ Ամերիկյան «Կենտրոն հանուն հասարակության ամբողջականության» ոչ առևտրային կազմակերպության զեկույցում Մանաֆորթի ընկերությունը ներառվել է հինգ առաջատար լոբբիստական ընկերությունների ցանկում, որոնք գումար էին ստանում Մարդու իրավունքների խախտող ռեժիմներից[16]։

Մանաֆորթը 1988 թվականին եղել է Ջորջ Բուշի և 1996 թվականին՝ Բոբ Դոուլի խորհրդականը նախագահական ընտրարշավների ժամանակ։

1995 թվականին Մանաֆորթը սոցիոլոգիական հետազոտություններ է անցկացրել և ընտրարշավի ռազմավարություն է կազմել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էդուար Բալլադյուրի համար[17][18]։

1996 թվականին Մանաֆորթը դուրս է եկել BSMK-ից և Ռիչարդ Դևիսի և Մեթյու Ֆրիդմանի հետ համատեղ հիմնադրել է Davis, Manafort, and Freedman ընկերությունը[17][18]։

2008 թվականին Մանաֆորթը եղել է խորհրդատու, իսկ նրա գործընկեր Ռիկ Դևիսը՝ ամերիկյան սենատոր, ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Մաքքեյնի ընտրական շտաբի ղեկավարն էր[19][20]։ Ավելի վաղ Դևիսի և Մանաֆորթի ֆիրման կազմակերպել է Ջոն Մաքքեյնի մասնակցությունը բիզնես իվենթներին ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկիի համար[20][21]։

Վիկտոր Յանուկովիչի լոբբինգն ու աշխատանքն Ուկրաինայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից Մանաֆորթը ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովի հրավերով սկսել է աշխատել Ուկրաինայի նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչի հետ[22]։ Մանաֆորթը խորհուրդ է տվել Ռեգիոնների կուսակցությանը, որի առաջնորդը 2006 և 2007 թվականների Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրությունների ժամանակ Վիկտոր Յանուկովիչն էր[23]։ ԱՄՆ արդարադատության նախարարության 2008 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ Մանաֆորթի ընկերությունը հայտարարագրել է 63 750 դոլար՝ 6 ամսվա ընթացքում Ռեգիոնների կուսակցությունից ստացված խորհրդատվական ծառայությունների համար[24].։ 2010 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ Ուկրաինայում Մանաֆորթը համագործակցել է նաև Ուկրաինայի նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչի հետ[22]։ Ըստ ամերիկյան New York Times պարբերականի՝ 2013 թվականին Փոլ Մանաֆորթը Վիկտոր Յանուկովիչին խորհուրդ է տվել ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը և դադարեցնել իր քաղաքական ընդդիմախոս Յուլիա Տիմոշենկոյի հետապնդումները, բայց Յանուկովիչն անտեսել է նրա խորհուրդները[23]։ Եվրամայդանից և Յանուկովիչի իշխանությունից հեռացումից հետո Փոլ Մանաֆորթը շարունակել է աշխատել Ուկրաինայում՝ 2014 թվականի խորհրդարանական ընտրություններում խորհրդակցելով նախկին Ռեգիոնների կուսակցության հիման վրա ստեղծված կուսակցությանը, որը կոչվում էր ընդդիմադիր դաշինք[23][25]։ Այդ արշավում նա աշխատել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ Լևոչկինի հետ։ Ուկրաինայում իր գրասենյակը Մանաֆորթը փակել է 2016 թվականի գարնանը[23]։ 2016 թվականի ապրիլին Մանաֆորթը ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում իր գործունեության նպատակը Եվրոպայի հետ մերձեցումն էր[25]։ ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նաև հիշատակել է Ուկրաինայի իրավաբան Նիկիտենկո Ռոստիսլավային, որը օգնել է Ուկրաինայի և ԵՄ-ի տարածքում առևտրային հարցերի վերաբերյալ ։

Դոնալդ Թրամփի 2016 թվականի նախագահական ընտրարշավի ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտին Փոլ Մանաֆորթը գլխավորել Է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը՝ այդ պաշտոնում փոխարինելով Կորի Լևանդովսկուն[26]։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Լևանդովսկուն հեռացնելու որոշումը կապված էր այն բանի հետ, որ Թրամփի շրջապատում աճել էր կառավարչի գործողությունների նկատմամբ դժգոհությունը, որոնք սրել են թեկնածուի նախընտրական շտաբի փոխհարաբերությունները ամերիկյան մեդիայի հետ[27]։ 2016 թվականի օգոստոսին ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Փոլ Մանաֆորթը 2007-2012 թվականներին կարող էր անօրինական կերպով Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչից և նրա Ռեգիոնների կուսակցությունից ստանալ 12.7 մլն դոլար չգրանցված կանխիկ վճարումներ[28]։ Այս տեղեկությունը հրապարակել Է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, նախկին լրագրող Սերգեյ Լեշչենկոն[29]։ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյում հաստատվել է տեղեկությունն այն մասին, որ Մանաֆորթը հայտնվել է Ռեգիոնների կուսակցության այսպես կոչված ստվերային հաշվապահության մեջ, սակայն ընդգծել են, որ ստացողների սյունակում նշվում են այլ անձանց ստորագրություններ, ինչը չի նշանակում, որ Մանաֆորթը հենց այդ գումարն է ստացել[30]։ Ավելի ուշ Լեշչենկոն հայտնել է, որ Մանաֆորտի համար «ստվերային դրամարկղից» 9 անգամ գումար է ստացել պատգամավոր Վիտալի Կալյուժնին[31]։ BBC-ի ռուսական ծառայությունը դա անվանել է Թրամփի ընտրական շտաբի ղեկավարի պաշտոնից Մանաֆորտի հրաժարականի պատճառներից մեկը[31]։ Երկրորդ պատճառը լրագրողները համարել են նախընտրական կուսակցական համագումարների պատվիրակների մշակման Մանաֆորթի ծառայությունների արդիականության կորուստը, որում նա ճանաչված մասնագետ էր։ Մանաֆորթն ինքը հերքել է Ռեգիոնների կուսակցության ստվերային դրամարկղից գումար ստանալը՝ հայտարարելով, որ այդ մեղադրանքները սուտ է համարում, սակայն այն պատճառով, որ նա խոչընդոտ է դարձել Թրամփի նախագահության ճանապարհին, որոշել է հրաժարական տալ՝ անվանելով Թրամփի ընտրությունը՝ իր գլխավոր նպատակը[32]։ 2016 թվականի օգոստոսի 19-ին Մանաֆորթը հրաժարական է տվել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրարշավի ղեկավարի պաշտոնից։ Դոնալդ Թրամփը նույն օրը ընդունել է նրա հրաժարականը և հայտարարել, որ Մանաֆորթին համարում է իսկական պրոֆեսիոնալ և նրան հաջողություն է մաղթում։ Թրամփի ընտրական շտաբի ղեկավարությունում Մանաֆորթի տեղը զբաղեցրել են[33] Ամերիկյան Breitbart News ինտերնետ-ռեսուրսի ղեկավար Սթիվեն Բենոնը և սոցիոլոգ, The polling company, inc./ WomanTrend-ի գլխավոր գործադիր տնօրեն Կելիեն Կոնուեյը[34][35]

2016 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Արտյոմ Սիտնիկը ուկրաինական «Զերկալո նեդելի» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ Ռեգիոնների կուսակցության «Սև հաշվապահության» էջերում Մանաֆորթը չի հիշատակվել, իսկ նրա անունը միայն առկա է փաստաթղթերի բուն զանգվածում[36][37]։

2017 թվականի մարտի 22-ին ուկրաինացի պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն ԶԼՄ-ներին հայտնել է այն մասին, որ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրո է փոխանցել իբր անօրինական վճարումների ապացույցներ, որոնք Մանաֆորթը ստացել է 2009 թվականին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կուսակցությունից[38]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտին Ուկրաինայի դատախազությունը հարցում էր ուղարկել ԱՄՆ իշխանություններին այն մասին, որ Ուկրաինայում կոռուպցիոն գործով հարցաքննեն Փոլ Մանաֆորթին։ Նրան չէին մեղադրում հանցանք կատարելու մեջ, այլ ցանկանում էին, որ նա ցուցմունքներ տար Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար Ալեքսանդր Լավրինովիչի կողմից Նյու Յորքի Skadden, Arps, Slate, Meagher & Flom իրավաբանական ընկերությանը ավելի քան 1 մլն դոլար պետական գումար փոխանցելու գործով։

Ասսոշեյթեդ պրես լրատվական գործակալությունը հաղորդել Է, որ սեփական հետաքննության արդյունքում փաստեր են բացահայտել, որոնք ցույց են տալիս, որ ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկան Մանաֆորթին գաղտնի գումար է վճարել ԱՄՆ-ում, Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ տարածքում հակառուսական տրամադրությունների դեմ պայքարելու համար[39]։ Մանաֆորթը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ պայմանագիր է ունեցել Դերիպասկայի հետ, սակայն ընդգծել է, որ իր աշխատանքը վերաբերել է բացառապես ռուս գործարարի բիզնես շահերին։ Իր հերթին Օլեգ Դերիպասկիի ներկայացուցիչը նույնպես հաստատել է ռուս միլիարդատիրոջ և ամերիկյան լոբբիստի համագործակցությունը բացառապես Դերիպասկայի բիզնես շահերի շրջանակներում և հայտնել, որ 2017 թվականի մարտի դրությամբ այդ պայմանագրերը դատաքննության առարկա են[39]։

2017 թվականի հուլիսի 8-ին ամերիկյան New York Times թերթը հրապարակել է մի նյութ, որում ասվում էր, որ ԱՄՆ նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտսերը, նրա փեսան՝ Ջարեդ Քուշները և Փոլ Մանաֆորթը 2016 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ «Կրեմլին մոտ» իրբ հանդիպել են ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ[40][41]։ Այդ հանդիպումը վերլուծվել է ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության հետաքննության շրջանակներում[41][42]։ Ամերիկյան ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ Թրամփ կրտսերին ասել են փաստաբանի մոտ տեղեկատվության առկայության մասին, որը կարող է վարկաբեկել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին[43]։ Իր հերթին Թրամփ կրտսերը հայտարարել է, որ հանդիպումից առաջ չի իմացել ենթադրյալ զրուցակցի անունը, իսկ հենց Վեսելնիցկայայի հետ նրանք քննարկել են ԱՄՆ-ում ռուս երեխաների որդեգրման ծրագիրը, որը ՌԴ կառավարությունը փակել էր մի քանի տարի առաջ[40]։ Իվանկա Թրամփի փաստաբան՝ Ջարեդ Քուշները, լրագրողներին հայտնել է, որ այդ ընթացքում իր հաճախորդն ունեցել է ավելի քան 100 զանգ և հանդիպում աշխարհի ավելի քան 20 երկրների ներկայացուցիչների հետ[40]։ 2017 թվականի օգոստոսի սկզբին Ռուսաստանի հարցերով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, որը հետաքննում էր ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ի հնարավոր միջամտությունը, Վաշինգտոնում Մեծ ժյուրի էր հրավիրել, որը պետք է վերլուծեր Թրամփի որդու հանդիպումը ռուս փաստաբան Վեսելնիցկայայի հետ[44]։

2017 թվականի հուլիսին Մանաֆորթը ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեում ցուցմունք է տվել 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ի ենթադրյալ միջամտության վերաբերյալ[45]։

2017 թվականի օգոստոսի 9-ին ամերիկյան The Washington Post պարբերականը հայտնել էր, որ 2017 թվականի հուլիսի 26-ին, ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննության շրջանակներում, ՀԴԲ-ի աշխատակիցները խուզարկություն են անցկացրել Վիրջինիա նահանգի Մանաֆորտայի նստավայրում[46]։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Մանաֆորթի տանը հայտնվել են առանց նախնական նախազգուշացման, այն բանից հետո, երբ Թրամփի ընտրական շտաբի նախկին ղեկավարը կամավոր հանդիպել է ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեի աշխատակիցների հետ[46][47]։ Մանաֆորթի ներկայացուցիչը հաստատել է խուզարկության փաստը և հայտնել, որ Մանաֆորթը մշտապես համագործակցում է իրավապահների հետ[48]։

2017 թվականի հոկտեմբերի 30-ին Մանաֆորթը և նրա գործընկեր Ռիկ Գեյթսը հանձնվել են ԱՄՆ իշխանություններին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել 12 կետով[49]։ 2018 թվականի փետրվարի 23-ին ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը նոր մեղադրանքներ է ներկայացրել Փոլ Մանաֆորթին և Ռիչարդ Գեյթսին մի քանի տասնյակ միլիոն դոլար լվանալու համար[50]։ The Los Angeles Times պարբերականի տվյալներով՝ Ռիչարդ Գեյթսը համաձայնել է իրեն մեղավոր ճանաչել խարդախության մեջ և ցուցմունք տալ հանրապետական Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի դեմ[9][10][51]։

2018 թվականի հունիսի 15-ին դատարանը տնային կալանքից Մանաֆորթի խափանման միջոցը փոխել է կալանքի տակ պահելու համար։ Այդ որոշումը կայացվել է այն պատճառով, որ հատուկ դատախազ Մյուլերը Մանաֆորթին մեղադրել Է վկաների վրա ճնշում գործադրելու մեջ[52]։

2018 թվականի օգոստոսին հարկային և բանկային խարդախության գործով դատարանը Մանաֆորթին դատապարտել է 3 տարի, 11 ամիս ազատազրկման, թեև մեղադրանքը 24 տարվա ազատազրկում էր պահանջում։ 2018 թվականի օգոստոսին ատենակալները Մանաֆորթին մեղավոր են ճանաչել հարկային և բանկային հանցագործությունների 18 մեղադրանքներից ընդամենը 8-ի մասով։ Ավելի ուշ Մանաֆորթը մեղավոր է ճանաչվել ևս 2 մեղադրանքներով՝ ԱՄՆ-ի դեմ դավադրության, ինչպես նաև շահերի լոբբինգի և վկաների վրա ճնշումների համար։ 2019 թվականի մարտին Վաշինգտոնում կայացած լսումների ժամանակ Մանաֆորթը ներողություն է խնդրել։ Վերջնական դատավճռում ընդհանուր ազատազրկման ժամկետն ավելացել է 3,5 տարով։ Պատժի մի մասը (30 ամիս) նշանակված է կրել միաժամանակ նախկինում ստացված ժամկետի հետ[53][54]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.presidency.ucsb.edu/ws/?pid=43806
  2. Top McCain Adviser Has Found Success Mixing Money, Politics
  3. 3,0 3,1 Inside Trump adviser Manafort’s world of politics and global financial dealmaking
  4. Trump Just Hired His Next Scandal
  5. Trump’s new right-hand man has history of controversial clients and deals
  6. One year into the FBI’s Russia investigation, Mueller is on the Trump money trail
  7. FBI head confirms Russia election probe, says Moscow backed Trump
  8. Флинн и Манафорт стали ключевыми фигурами в расследовании США по «делу России»
  9. 9,0 9,1 @nytpolitics (October 30, 2017). «Paul Manafort walked into the F.B.I.'s field office in Washington at about 8:15 a.m. with his lawyer» (Թվիթ) – via Թվիթթեր.
  10. 10,0 10,1 Jeremy Herb, Evan Perez, Marshall Cohen, Pamela Brown and Shimon Prokupecz (2017 թ․ հոկտեմբերի 30). «Manafort, Gates charged with conspiracy against US». CNN. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. ANTOINETTE (CIFALU) MANAFORT
  12. 12,0 12,1 PAUL J. MANAFORT
  13. 5 Things You Need to Know About Paul Manafort
  14. «Ronald Reagan: Nomination of Paul J. Manafort, Jr., To Be a Member of the Board of Directors of the Overseas Private Investment Corporation». www.presidency.ucsb.edu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  15. The Lobbyist in the Gray Flannel Suit
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Franklin Foer The Quiet American(անգլ.) // Slate. — 2016-04-28. — ISSN 1091-2339.
  17. 17,0 17,1 Savransky, Rebecca (2016 թ․ մարտի 28). «Trump hires strategist Paul Manafort». TheHill. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  18. 18,0 18,1 Mosk, Matthew (2008 թ․ հունիսի 26). «Top McCain Adviser Has Found Success Mixing Money, Politics». The Washington Post (անգլերեն). 0190-8286. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  19. «Кто такой Пол Манафорт?». www.aif.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  20. 20,0 20,1 Bernstein, Jonas. «Oligarch Tied to Manafort Has Past Links to Senior US Politicians». VOA (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  21. McCain's Kremlin Ties // The Nation. — ISSN 0027-8378. Архивировано из первоисточника 15 հունվարի 2020.
  22. 22,0 22,1 «Paul Manafort, Donald Trump's top adviser, and his ties to pro-Russian politicians in Ukraine». PolitiFact Global News Service (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 Myers, Steven Lee (2016 թ․ հուլիսի 31). «How Paul Manafort Wielded Power in Ukraine Before Advising Donald Trump». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  24. «Kyiv Post. Independence. Community. Trust - Politics - Paid advisers descend on candidates, nation». 2009 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  25. 25,0 25,1 Deutsche Welle (www.dw.com). «Trump campaign manager Manafort has Ukrainian history | Americas | DW | 28.07.2016» (անգլերեն). DW.COM. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  26. «How Paul Manafort Took Over the Trump Campaign». Daily Intelligencer (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  27. Пол Манафорт возглавил предвыборный штаб Дональда Трампа // Коммерсантъ. — 2016-06-21.
  28. Mcintire, Andrew E. Kramer, Mike (2016 թ․ օգոստոսի 14). «Secret Ledger in Ukraine Lists Cash for Donald Trump's Campaign Chief». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  29. «Лещенко сообщил, что деньги для Манафорта из "чёрной бухгалтерии" Партии регионов получал экс-нардеп Калюжный». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  30. «Манафорт фигурирует в "амбарной книге" партии Януковича – НАБУ». Украинская правда. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  31. 31,0 31,1 Козловский, Владимир (2016 թ․ օգոստոսի 19). «Уход Манафорта: что сгубило советника Трампа?». BBC Русская служба (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  32. Korrespondent.net. «Соратник Трампа отрицает получение денег от ПР» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  33. https://www.facebook.com/daveweigel?fref=ts. «Is Trump's new chief strategist a racist? Critics say so». Washington Post. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն); External link in |author= (օգնություն)
  34. «Trump Campaign Chair Paul Manafort Resigns». NPR.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  35. «the-polling-company». the-polling-company. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  36. Korrespondent.net. «В НАБУ признали компромат на Манафорта фальшивкой» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  37. «Артём Сытник: С политической коррупцией прежде всего нужно бороться на выборах». ZN.ua. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  38. «Лещенко передал НАБУ документы по Манафорту». BBC Україна (անգլերեն). 2017 թ․ մարտի 22. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  39. 39,0 39,1 Михаил Коростиков «Исключительно бизнес-интересы» // Коммерсантъ. — 2017-03-22.
  40. 40,0 40,1 40,2 «Сын Трампа встречался с российским адвокатом в предвыборный год». РБК. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  41. 41,0 41,1 Apuzzo, Jo Becker, Matt (2017 թ․ հուլիսի 8). «Trump Team Met With Lawyer Linked to Kremlin During Campaign». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  42. Ведомости (2017 թ․ օգոստոսի 4). «Расследование российского вмешательства в выборы в США перешло в новую фазу». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  43. «СМИ: Трамп-младший и Пол Манафорт достигли сделки с сенаторами». Российская газета. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  44. Wilber, Del Quentin (2017 թ․ օգոստոսի 3). «Special Counsel Robert Mueller Impanels Washington Grand Jury in Russia Probe». Wall Street Journal (անգլերեն). 0099-9660. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  45. Пол Манафорт дал показания в Сенате по вопросу вмешательства в выборы в США // Коммерсантъ. — 2017-07-25.
  46. 46,0 46,1 Daniella Diaz and Evan Perez CNN. «FBI raided Manafort home as part of Russia probe». CNN. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  47. «Комитет по разведке сената США призывал экс-главу ФБР дать показания в конгрессе». Interfax.ru (ռուսերեն). 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  48. Америки», Русская служба «Голоса. «Агенты ФБР провели обыск в доме Пола Манафорта». ГОЛОС АМЕРИКИ (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  49. How Paul Manafort spent his millions, according to the feds
  50. Спецпрокурор по «рашагейту» предъявил Манафорту и Гейтсу новые обвинения
  51. LA Times: экс-советник Трампа Гейтс решил дать показания против Манафорта
  52. «Бывшего главу предвыборного штаба Трампа Пола Манафорта отправили за решетку». Meduza. 2018 թ․ հունիսի 15. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  53. Gazeta.ru, 22 августа 2018. Поражение Трампа: присяжные признали вину Манафорта. Присяжные признали Манафорта виновным по восьми пунктам из 18
  54. Коммерсантъ, 14 марта 2019. Полу Манафорту увеличили тюремный срок. Бывший глава избирательного штаба Дональда Трампа приговорен еще к 43 месяцам заключения

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Մանաֆորթ» հոդվածին։