Էդուար Բալլադյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուար Բալլադյուր
Édouard Balladur and Raymond Barre (cropped).jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of France.svg Ֆրանսիա
Կուսակցություն՝ Ժողովրդական շարժման միություն և Rally for the Republic
Կրթություն՝ Տյեր լիցե, Վարչական ազգային դպրոց և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Դավանանք Հայ Կաթողիկե Եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 2, 1929({{padleft:1929|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2] (89 տարեկան)
Ծննդավայր Իզմիր, Իզմիրի նահանգ, Թուրքիա
 
Պարգևներ

Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ, «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ, Today Prize, Grand Cross of the Order of Merit of the Republic of Poland և Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

Էդուար Բալլադյուր (ֆր.՝ Édouard Balladur, մայիսի 2, 1929({{padleft:1929|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2], Իզմիր, Իզմիրի նահանգ, Թուրքիա), ֆրանսահայ քաղաքական ու պետական գործիչ, Ֆրանսիայի վարչապետ (1993-1995), Ֆրանսիայի նախագահի թեկնածու (1995

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուար Բալլադյուրը ծնվել է 1929 թվականին Թուրքիայի Իզմիր քաղաքում, բանկիրների ընտանիքում[3]։ 1935 թվականին ընտանիքը հինգ երեխաներով հաստատվում է Մարսել քաղաքում։ Էդուարը ավարտել է Մարսելի լիցեյը, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Ազգային կառավարման դպրոցը։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուար Բալլադյուրի քաղաքական կարիերան սկսվել է 1963 թվականին, երբ սկսել է աշխատել Շառլ դը Գոլի հիմնած «Ֆրանսիական ժողովրդի միավորում» կուսակցությունում։ Մինչև 1974 թվականը նա եղել է Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուի գլխավոր քարտուղարը։ Այդ ժամանակընթացքում նա դարձել է Գրեննելի համաձայնագրի հեղինակը, որը վերջ է դրել 1968 թվականի «Կարմիր մայիս» անունով անկարգություններին[4]։ 1986—1988 թվականներին, Ժակ Շիրակի կառավարության տարիներին եղել է ֆինանսների նախարարը և նրա քաղաքական դաշնակիցը «Ֆրանսիական ժողովրդի միավորում» կուսակցությունում[5]։ Ֆրանսուա Միտտերանի կառավարման վերջին տարիներին՝ 1993-1995 թվականներին եղել է Ֆրանսիայի վարչապետը։ 1995 թվականին իր թեկնածությունը դրել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում, սկզբում գերազանցել է Ժակ Շիրակին, հետագայում փոքր-ինչ զիջել նրան և դուրս մնացել երկրորդ փուլի պայքարից։ Դրանից հետո երկրի վարչապետ է նշանակվում Ալեն Ժյուպեն։

Բալլադյուրը սակայն չի հեռանում քաղաքականությունից։ Նա Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվում 1997 թվականի արտահերթ և 2002 թվականի հերթական ընտրություններում։ 1997—2002 թվականներին Բալլադյուրն ընդգրկվել է Ժողովրդական շարժման միություն կուսակցությունում (ֆր.՝ Union pour un mouvement populaire - UMP) և գլխավորել խորհրդարանի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Բալլադյուրը իր թեկնածությունը առաջադրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի պաշտոնւմ, սակայն պարտվել է Ժան Լուի Դեբրեին։ 1995-2001 թվականներին Բալլադյուրը եղել է Փարիզի Գլխավոր խորհրդի անդամ, 1998 թվականին՝ Իլ դե Ֆրանս շրջանային խորհրդի անդամ։

5-րդ Հանրապետության ինստիտուտների հավասարակշռության վերականգնման և արդիականացման համար առաջարկություններ կատարելու հանձնաժողովի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հուլիսի 18-ին Բալլադյուրը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից նշանակվում է 5-րդ Հանրապետության (Շառլ դը Գոլի հիմնած հանրապետություն) ինստիտուտների հավասարակշռության վերականգնման և արդիականացման համար առաջարկություններ կատարելու հանձնաժողովի նախագահ, որը մամուլում ստանում է «Բալլադյուրի հանձնաժողով» անվանումը։ 2007 թվականի հոկտեմբերի 29-ին փորձագետների խումբը ներկայացնում է զեկույց, որը պարունակում է 5-րդ Հանրապետության կառավարման ինստիտուտների բարեփոխման 77 առաջարկ։

Գաղափարներ և ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալլադյուրը 1990-ական թվականներ սկզբին առաջ էր քաշել ժողովրդավարության միություն ստեղծելու նախագիծը։ Այնուհետև, 1994 թվականին նա առաջարկում է ձևափոխել Եվրամիությունը եռաստիճան կազմակերպության։ 2007 թվականի վերջին Բալլադյուրը հրապարակում է «Դեպի Եվրոպայի և ԱՄՆ-ի արևմտյան միություն» գիրքը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]