Jump to content

Մայիսյան իրադաձությունները Ֆրանսիայում 1968 թվականին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայիսյան իրադաձությունները Ֆրանսիայում (1968 թվականին)
Մայիս 68-ի պաստառ
Թվական1968
Ժամանակմայիս-հունիս
ՎայրՖրանսիա Ֆրանսիա, Փարիզ
ՊատճառՍոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը երկրում
Իրադարձություններ
Մարտի 22, Իրադարձությունների սկիզբ Նանտում
Մայիսի 3, Սորբոնի օկուպացիայի սկիզբ
Մայիսի 13, Համընդհանուր գործադուլի սկիզբ
Մայիսի 27, Գրեննելի համաձայնագրի սորագրում
Մայիսի 30, Ազգային ժողովի ցրում

Մայիսյան իրադաձությունները Ֆրանսիայում (1968 թվականին) կամ «Կարմիր մայիս» կամ «Մայիս 68», ժամանակաշրջան, որի ընթացքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ (ցույցեր, գործադուլներ, զանգվածային անկարգություններ) Ֆրանսիայում 1968 թվականի մային-հունիս ամիսներին։ Իրադարձությունները սկսել են Փարիզի ուսանողները, որոնց հետագայում միացան նաև բանվորները։ Մայիսյան իրադարձությունները հետագայում դարձան խոշորագույն շարժում 20-րդ դարի Ֆրանսիայի պատմության մեջ։ Այն ինքնաբուխ ապստամբություն էր, որն ուղղված էր կապիտալիզմի, ամերիկյան իմպերիալիզմի այդ ժամանակաշրջանում ֆրանսիական հասարակությունում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների, ավանդական արժեքների և Շառլ դը Գոլի իշխանության դեմ։ Իրադարձությունները մեծ հետք թողեցին ոչ միայն քաղաքական, այլև սոցիալական և մշակութային ոլորտներում։

Նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փարիզի համայնապատկերը 1968 թվական

Տնտեսական դրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարմանալի է, սակայն Մայիս 68-ի ճգնաժամը տեղի է ունեցել տասնամյակի աննախադեպ տնտեսական աճի ֆոնին։ Տնտեսության մեջ այդ ժամանակաշրջանը հայտնի է «Փառավոր երեսունականներ» անունով։ Այդ ժամանակաշրջանում Ֆրանսիայի բնակչության կենսամակարդակը աշխարհում ամենաբարձրերից էր։ Սակայն մայիս 68-ի դեպքերից մի քանի ամիս առաջ սկսեց նկատվել երկրի տնտեսության անկում։ Գործազուրկների թիվը 1968 թվականի սկզբներին կազմում էր մոտ 500000 և շարունակում էր աճել։ Գործազուրկների թվում էին գլխավորապես երիտասարդները։ Գործազրկության դեմ պայքարելու համար ստեղծվեց Զբաղվածության պետական ծառայությունը (ֆր.՝ Agence nationale pour l'emploi), որի կատարած աշխատանքը զգալի էր 1966-ից 1967 թվականներին։ Երկու միլիոն աշխատավոր ստանում էին նվազագույն աշխատավարձ և մեկուսացված էին զգում։ Այս խումբը հիմնականում կազմված էր բանվորներից, կանանցից և ներգաղթյալներից։ Բանվորները սկսեցին անհանգստանալ իրենց աշխատանքային պայմանների մասին։ Արհմիությունները դեմ արտահայտվեցին 1967 թվականին ընդունված սոցիալական ապահովության ծրագրին։ Նույնիսկ բարձր դասի ներկայացուցիչները մտահոգվելու առիթ ունեին։ Բարձրագույն կրթություն ստանալու համընդհանուր ցանկությունը առաջ քաշեց բազմաթիվ խնդիրներ։ Առաջացան երթևեկության հետ կապված խնդիրներ, նվազեց ուսումնական հաստատություններին տրվող նյութական օգնությունը։ 1967-ից 1968 թվականներին կառավարությունը որոշում է բարդացնել բարձրագույն ուսումնական հաստաություններ ընդունվելու կարգը, որը հանգեցրեց ուսանողների անհանգստությանը։

Քաղաքական դրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները տեղի են ունեցել «գոլիստական» դժվար ժամանակաշրջանում։ 1965 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններում (1848 թվականից հետո առաջին անգամ) ուշադրություն դարձվեց ընտրական իրավունքին։ Ֆրանսուա Միտտերանը անսպասելի կերպով անցավ երկրորդ փուլ, որը դիտվեց որպես ընդդիմության հաղթանակ։ Դա նրան իրավունք տվեց դառնալ ձախերի առաջնորդ։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար նա դաշինք կազմեց Դեմոկրատ սոցիալիստ ձախերի ֆեդերացիայի հետ։ Արդյունքը եղավ այն, որ խորհրդարանական ընտրություններում նախագահական մեծամասնությունը հաղթեց մի մանդատի տարբերությամբ։ Խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը դասավորվեց հետևյալ կերպ. կենտրոնամետները (Վալերի Ժիսկար դ'Էստենի գլխավորությամբ) սատարում էին իշխանությանը։ Քրիստոնյա դեմոկրատները թշնամաբար էին վերաբերվում իշխանություններին։ Իշխանություններին մտահոգում էր Ժորժ Պոմպիդուն, որը սկսել էր մեծ հեղինակություն վայելել։ Նա համարվում էր Շառլ դը Գոլի մրցակիցը՝ 1965 թվականից հետո։ Ֆրանսիացիների շրջանում համակրանք չէր վայլում հեռուստատեսությունը և ռադիոն, որով իրականացվում էր իշխանությունների քարոզչությունը (ազատ էր միայն տպագիր մամուլը)։ Շառլ դը Գոլի վարած քաղաքականությունը չէր արդարացնում ֆրանսիացիների սպասումները։ Սոցիալ-տնտեսական իրավիճակը պատճառ հանդիսացավ Շառլ դը Գոլի հանդեպ՝ ժողովրդի անվստահության աճի։ Իշխանությունների վարած արտաքին և ներքին սխալ քաղաքականության պատճառով երկրի կենսամակարդակը ոչ միայն չբարձրացավ, այլև զգալորեն նվազեց։

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունների սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները սկսվեցին մարտի 22-ին ։ Մարտի 22-ին տեղի ունեցած դեպքերը կազմակերպվել և իրագործվել էին այնպիսի փոքր խբերի ինչպիսիք էին օրինակ` անարխիստները, սիտուացիոնիստները և Ռենե Ռիեսելն իր «կատաղած» կողմնակիցների կողմից, որոնք մարտ 22-ին գրավեցին Բ շենքի՝ Նանտեր համալսարանի ադմինիստրատիվ աշտարակի վերջին հարկում գտնվող կոնֆերանս-դահլիճը։ Նրանց հիմնական պահանջը հանդիսանում էր բողոք ընդդեմ երկու օր առաջ Վիետնամի պատերազմի դեմ ցույցի դուրս եկած ուսանողների ձերբակալությունների։ 1968 թվականի Մայիսի 2-ին Նանտերի համալսարանում կազմակերպվեց «հակաիմպերիալստական օր», որը պատճառ դարձավ Ռենե Ռենմոնդի դասախոսության ընդհատմանամը։ Այնուհետև դեկան Պիեռ Գրաֆֆին որոշում է վարչական կերպով փակել ֆակուլտետը ինչը հաջորդ օրը հանգեցնում է բողոքի ալիքի տարածմանը Փարիզի Լիտալական թաղամասում և Սորբոնի համալսարանում, որն էլ ըստ էության դառնում է Մայիսյան իրադարձությունների սկիզբը։ Շարժումը շատ ազատարարական քաղաքական իդեալ է կրում անհատական ազատությունների տեսանկյունից և շատ քննադատական է սպառողական հասարակության, ավտորիտարիզմի և իմպերիալիզմի տեսակյունից։ Շարժումը անդրադառնում էր այնպիսի հարցերին, որոնք վերաբերվում էին առօրյա կյանքին ինչպես օրինակ տղաների աղջիկների համար նախատեսված համալսարանների մուտքի իրավունքը։ Ըստ էության շարժումը չուներ որևէ կոնկրետ առաջնորդ և այդպես էլ մնաց բազմաձև առանց կենտրոնացված կազմակերպությունների։ Սակայն ոմանք պատահարից ավելի ուշ դարձան շարժման խորհրդանիշները նույնիսկ եթե նրանց եզակի ելույթները չէին ամփոփում կարծիքների բազմազնությունը, որը առկա էր հասարակության տարբեր զանգվածներում և նաև որոշների համար այդ ելույթները հատագայում հիմք հանդիսացան իրադարձությունները վերապատմելու և վերաշարադրելու համար։ Շարժման նշանավոր դեմքերց էին օրինակ Սերժ Ժյուլը, Դանել Կոն-Բենդիտը, գրող Ռոբեր Մեռլը, որը Նանտերի համալսարանի անգլերենի դասախոսներից էր և ով մի ամբողջ վեպ գրեց մարտի 22-ի և դրան հաջորդած օրերին տեղի ուեցած դեպքրերի հիման վրա, որը կոչվեց Derrière la vitre (հայերեն՝ Ցուցափեղկի ետևում)։ Այնտեղ կարելի է գտնել այդ ժամանակաշրջանի կարևորագույն դեպքերի և դեմքերի նկարագրություն, այդ վապը նաև լավ վերլուծություն է շարժման պատճառների և նպատակների մասին[1]։ Հետագայում Մայիսյան իրադարձությունների վերաբերյալ այս աշխատանքում Կրիստին Ռոսսը լրացումներ է կատարել՝ 1968 թվականի մայսիսից մինչև մեր օրերը ընկած ժամանակաշրջանում տեղ ունեցած ելույթների հիման վրա[2]։ Շարժման պատճառները տարբեր են։ Պատմական վերլուծությունները հանգում են այն մտքին, որ շարժման հիմանական պատճառից մեկը մեծ կոշտությունն էր, որը առկա էր մարդկայն հարաբերություններում, բարքերում և սովորություններում ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած վերականգնման ժամանակաշրջանից հետո նյութական պայմանների վատթարացման սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում իրար կողք կողքի բազմաթիվ հետնախորշեր կային պետության մայրաքաղաքում մասնաորապես Նանտերրում։ Ուսանողները, որոնք ամեն օր գնում էին նորակառույց Նաներրի մասնաշենք այդ միջավայրում բացահայտեցին բանվոր դասակարգի աղքատությունը և կյանքի վատ պայմանները։ Դժգոհությունները ծագեցին ուսանողների շրջանում, որը հետագայում տարածվեց այն մարդկանց շրջանում, որոնք երկար տարիներ մասնագիտական աշխատանք էին կատարում։ Իրադարձությունները ընդգրկեցին հիմնականում ուսանողական և բանվորական շարժումները։ Ուսանողների կողմից սկիզբ դրած շարժումը շարունակվեց բանվորների կողմից՝ երկուսն էլ բացառիկ տարածում ունեցան։ Բացի նյութական և աշխատավարձերի բարձրացման պահանջներից, որոնց պատճառը 1958 թվականին հաստատված գոլական ռեժիմն էր, շարժման ակտիվ մասը՝ ավագ դպրոցների աշակերտները և ուսանողները պահանջում էին հատկապես բարոյական արժեքների ազատություն և սրանից բացի նրանք չէին ճանաչում և ընդունում « հին համալսարանը », սպառողական հասարակությունը, կապիտալիզմն ոյ ավանդական արժեքների վրա հիմնված գրեթե ամեն ինչ։

Ֆրանսիական մայիսը գրավեց նաև մի շարք այլ երկրների որտեղ ուսանողների և բանվորների շրջանում ևս ցույցեր տեղի ունեցան; Դա անհասկանալի է առանց այդ ընդհանուր եռացող կոնտեքստի, որը գոյություն ուներ երկաթե վարագույրի երկու կողմերում մասնավորապես Գերմանիայում, Իտալիայում Ամերիկայի Միացիալ Նահանգներում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Բրազիլիայում առանց մոռանալու Չեխոսլովակիան՝ Պրահայի գարունը և Չինաստանում տեղի ունեցած մշակութային հեղափոխությունը։ Քաղաքագետ Իզաբելլ Սոմմեյի կարծիքով Մայիս 68-ի միջազգային բնույթը բացատրվում է այդ ժամանակաշրջանում աշխարհում տեղի ունեցող մի շարք իրադարձությունների օրինակ՝ մարքսիստական կուսակցության միջազգային ճգնաժամը, երտասարդների ինքնավար հաղորդասիրության երևան գալը, բուհերի ժողովրդավարացման հետևանքով առաջացած կառուցվածքային խնդիրները և Վիետնամական պատերազմի մեժումը[3]։ Ֆրանսիայում այս իրադարձությունները որոշակի երանգավորում ստացան, քանի որ ուանողների բողոքի ցույցերին միացան նաև բանվորները և մայսիս 13-ին տեղի ունեցավ 20-րդ դար ամենախոշոր և ամենանշանակալի գործադուլներից մեկը, որը գործադուլին մասնակցողների թվով գերազանցեց 1936 թվականի հունիսին տեղի ունեցած գործադուլին[2]։ Այն շաբաթներ շարունակ կաթվածահար արեց երկիրը, որն ուղեկցվում էր բուռն ելույթներով, ֆորմալ և ոչ ֆորմալ քննարկումներով ու բանավեճերով, որոնք տեղի էին ունենում փողոցներում, կազմակերպություններում, տարատեսակ ընկերություններում, վարչություններում, ավագ դպրոցներում և համալսարաններում, թատրոններում, երիտասարդական և մշակությաին կենտրոններում։ Պայթյունը շատ հաճախ շփոթոցնող է և բարդ ավելի հաճախ խաղարկային և տոնական է։ Մայիսի 68-ը հանդես եկավ որպես քնարական, հեղափոխական պատրանքի մի պահ` պայթյուն, անմար և ուտոպիական հավատ առ այն, որ հնարավոր է արմատապես փոխել կյանքը և աշխարհը։ Ահա այն ամենը ինչը հիմնականում արտացոլում էր հեղինակային կարգախոսները, պաստառները և գրաֆֆիտիները ինչպես օրինակ՝ « Sous les pavés, la plage ! », « Il est interdit d'interdire ! », « Jouissez sans entraves », « Cours camarade, le vieux monde est derrière toi », « La vie est ailleurs », « Soyez réalistes, demandez l'impossible », « Élections, piège à cons »[4] և այլն։ 1968 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձություննները շատ հաճախ անվանում են նաև ձախողված հեղափոխություն ու չնայած նախկին ֆրանսիական հեղափոխությունների հռետորաբանության և խորհրդանիշների՝ բարիկադների սև և կարիմիր դրոշների լայն տարածմանը, Մայիս 68-ի դեպքերում մենք չտեսանք ոչ մի փորձ պետական հեղաշրջման, քաղաքացիական պատերազմի չհաշված մի շարք հեղափոխական կազմակերպությունների և շարժումների, կոմունիստների և անարխիստների, որոնք ակտիվորեն պայքարում էին շարժման համար և իրենց մասնակցությունն ունեին դրա կազմակերպման մեջ։ Ճգնաժամի ինքնաբուխ բռնկումը հանկարծակիի բերեց իշխանություններին ինչպես նաև գործնականում բոլոր ընկերություններին, կուսակցություններին, և կազմակերպված արհմիություններին։ Իշխանական ճամբարը այլևս միասնական չէր ի տարբերություն շարժման մասնակիցների ճակատի։ Ֆրանսիական կոմունիստական կուսակցությունը և նրա արհմիությունը՝ CGT-ը սկզբնական շրջանում հրաժարվում էին միանալ շաժմանը պատճառաբանելով, որ ուսանողները ունեն հայացքներ ինչպես բուրժուազները, բացի դրանից նրանց՝ ուսանողների այսպես կոչված առաջնորդները շատ ազատատենչ են և լիբերալ մտքեր ունեն կամ էլ սերում են տարբեր ձախական խմբավորումներից։ Սակայն կոմունիստական կուսակցության ներսուս շատ էին պառակտությունները(մայոիստներ, տրոցկիստներ և այլն) և անհամաձայնությունները ինչն էլ հանգեցրեց նրան, որ կուսակցության վերաբերմունքը շարժմանը միանշանակ չէր։ Ճգնաժամը պետության վերնախավում խորացնում է տարաձայնությունները գեներալ դը Գոլի և այլ պաշտոնյաների միջև։ Այդ ժամանակահատվածում Ֆրանսիայի վարչապետը՝ Ժորժ Պոմպիդուն որոշում և նախընտրում է մեղմ և հանդուրժող քաղաքականություն վարել՝ թողնելով շարժմանը գնալ իր հունով, կարծելով, որ ուշ թե շուտ շարժումը կսպառի իրեն և քիչ-քիչ կմարի։ Կենտրոնական և ձախական ուժերը (Պիեռ Մենդես, Ֆրանսուա Միտտերրան) դժվարությամբ, սակայն փորձում էին ստեղծել գոլական վարչակարգին հակադիր մի այլընտրանքային վարչակարգ, հակաբռնապետական շարժումը հիմնականում անտարբեր էր վերաբերվում իշխանություն վերցնելու հարցին։ Պատմաբանները իրադարձությունները պայմանականորեն բաժանել են երեք փուլի։

  • «Ուսանողական շրջան»՝ մայիսի երեքից տասներեքը (մայիսի տասներեքին տեղի ունեցավ մեծ գործադուլ, որը մոբիլիզացրեց ամբողջ Ֆրանսիան)
  • «Սոցիալական շրջան»՝ մայիսի տասներեքից քսանյոթը (մայիսի քսանյոթին կնքվել է Գրենելլի համաձայնագիրը)
  • «Քաղաքական շրջան»՝ մայիսի քսանյոթից երեսունը (մայիսի երեսունի տեղի ունեցան ուղղակի ընտրությունները)։

Մայիսի 3, ուրբաթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայիս 68-ի կարգախոս գրված Սորբոնի պատին

Մայիսի երեքին Սորբոնի բակում էին հավաքվել շուրջ 400 ուսանողներ, որոնք դուրս էին եկել խաղաղ ցույցի։ Սակայն Փարիզի ակադեմիայի ռեկտորը և ուսանողական խորհրդի նախագահը վախենալով, որ աջ ծայրահեղական ուսանողները խռովություններ կառաջացնեն, որն էլ կհանգեցնի բախումների պահանջում են ոստիկակնական ուժերին վերականգնել կարգը՝ հեռացնելով անհնազանդներին։ Սորբոնից բռնի ուժով տարհանեցին ցուցարարներին։ Երեկոյան հարյուրավոր ուսանողների և անվտանգության ուժերի միջև տեղի է ունենում բախում։ Ոստիկանությունը հայտնում էր, որ ոստիկանական ուժերը բռնի ուժ են կիրառել լուրջ խռովությունների և ընդհարումների դեմ, սակայն այդ ամենը շատ կարճ է տևել։ Ժամը 20։25 երեք ոստիականական կոմիսարները […] միավորելով զինվորականն անձնակազմի ուժերը մաքրեցին Լուքսեմբուրգյան արգիները խռովարարներից՝ ուժեղ բախումներից և արցունքաբեր գազ օգտագորժելուց հետո։ Բարիկադները մեկը մյուսի ետևից լքվել են ագրեսիվ ցուցարարների կողմից ինչից հետո նրանցից շատերը հարձակվել են ոստիկանների վրա։ 574 մարդ ձերբակալվեց, այդ թվում Ժակ Սովաժոն, որը գլխավորում էր «Ուսանողների ազգային միությունը» Ֆրանսիայում։ Ինչպես նաև Դանիել Կոն-Բենդին, Անրի Վեբերն, Ժոնզե Ռոսսին և ուրիշներ[5]։

Այս ոստիկականական բռնի միջամտությունը, որը տեղ ունացավ Սորբոնի համալսարանի ռեկտոր Ժան Ռոշի խնդրանքով առանց ուսանողներին հավելյալ ծանուցման կամ բանակցությունների շատ բացասաբար ընդունվեց ուսանողների կողմից, որոնք կարծում էին, որ նրանք պաշտպանված են համալսարանական կանոնադրությամբ։ Մայիսի 4-ից Նանտերի դեկան Պիեռ Գրապին ինչպես նաև դեկան Մարկ Զամանսկին և նախկին ռեկտոր Ժան Կապելը քննադատեցին բռնությունները, որոնք տեղի էին ունենում համալսարանում[6]։ Խռովությունների օրը Փարիզում վիրավորվեց 481 մարդ, որոնցից 279 ուսանող և 202 ոստիկան[7]. ։

Մայիսի 6, երկուշաբթի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 6-ին Նանտերի համալսարանի ութ ուսանողներ, այդ թվում Դանիել Կոն-Բենդին և Ռենե Ռիսելը, կանչվեցին կարգապահական հանձնաժողով։ Որոշ ուսուցիչներ ուղեկցեցին նրանց՝ ի նշան աջակցության[6]։ Ուսանողները անմիջապես արձագանքեցին ցույցը բռնի ուժով դադարեցնելու ոստիկանության որոշմանը՝բսկսեցին սալաքարեր նետել և բարիկադներ կառուցել։ Այս իրադարձությունները վերսկսվեցին նաև այն բանից հետո երբ լուրեր տարածվեցին, որ բանտերում կալանավորված ցուցարարների նկատմամաբ բռնություն է կիրառվում ինչն էլ սկիզբ դրեց ազատական կարգախոսների ստեղծմանը։ Բախումների ընթացքում շուրջ 300 ոստիկան վիրավորվեց և 422 ցուցարար ձերբակալվեց[5]։ «Դասախոսների միության» նախագահ Ալեն Գեսմարը որոշեց աջակցել ցուցարարներին։ Իսկ Կոմունիստական կուսակցության և որոշ ձախական կազմակերպութունների անդամներ սկզբից անակնկալի եկան։ Ըստ նրանց «հեղափողությունը սկսվում է բանվորներից, այլ ոչ թե ուսանողներից», ավելին նրանք կարծում էին, որ մարտի 22-ի դեպքերի մասնակիցների պահանջները «երեխայական» են, մանր-բուրժուական և ավելի շուտ ձախական։ Սակայն մի փոքր երկմտելուց հետո նրանք որոշեցին աշխատավորներին ներգրավել այս ընդվզման մեջ։ Հանընդհանուր աշխատանքի կոնֆեդերացիան իր կողմից չհետևեց նրանց, Ժորժ Սեգուն, որը հանդիասնում էր այդ ժամանակ կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հետագայում մամուլում բացատրեց այդ ամենը ասելով, որ այն շարժումը, որը մեծ հասարարական հնչեղություն է ստացել ըստ իրենց չունի այլ նպատակը քան ներքաշել բանվոր դասակարգին արկածների մեջ՝ հենվելով ուսանողական շարժման վրա։ Փարիզյան ուսանողության աջակցման համար ցույցեր են տեղի ունենում Ստրասբուրգում և Բրեստում, մինչդեռ ի տարբերություն այս երկու քաղաքների՝ Դիժոնում մի քանի հարյուր ուսանողներ իրենց դժգոհությունը արտահայտեցին Փարիզյան անկարգությունների վերաբերյալ և փոձեցին անել ամեն ինչ, որպեսզի Դիժոնում չլինի այն ինչ եղավ Փարիզում[7]։ Մայիսի 7-ին Երիտասարդ կոմունիստների միության նախկին առաջնորդը ստեղծեց իր «Ակսյոն» թերթը, որին մասնակից էին Ռեսերը, Սինեն ինչպես նաև Ժան-Պոլ Դոլլեն, Անդրե Գլուսմանը և ուրիշներ։ Այս թերթը շատ արագ դառնում է օրաթերթ, որի տպագրության քանակը հասնում էր գրեթե հարյուր հազար օրինակի, որոնք վաճառվում էին փողոցներում[8]։

Մայիսի 10, ուրբաթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտարարություն փարիզյան գործողությունների շարունակման մասին

Մայիսի 10-ին կեսօրից հետո տեղի ունեցած ցուցից հետո, որի մասնակիցների թիվը ըստ որստիկանության տվյալների կազմում էր մոտավորապես 12000 մարդ։ Ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը օկուպացրեցին Լատինական թաղամասը և բազմաթիվ բարիկադներ կառուցեցին, որոնք առավոտյան ժամը 2-ին քանդվեցին շուրջ 6255 ոստիկանների կողմից։ Լուսադեմին իրավիճակը սարսափեցնող էր, կարծես պատերազմից հետո լիներ. 125 վնասված և 65 այրված մեքենաներ[7], ամայի և անբարեկարգ փողոցներ, շուրջ 247 վիրավոր ոստիկան, առանց հաշվելու ամենաքիչը 100 վիրավոր ցուցարաներին[7] (վիրավոր ցուցարարաների մասին տվյալներ չկան, քանի որ նրանց թիվը հնարավոր չէր հաշվել)։ Ընդհանուր առմամբ շուրջ 469 մարդ ձերբակալվեց։ Ըստ ոստիկանական աղբյուրների ձերբակալվածների մեջ էին Էվելին Պիսիեն, Պատրիկ Տոպալոֆը և Միշել Վոզելը[5]։ Ոստիկանական ճնշման առկայության պայմաններում բնակչությունը այդ թվում և դասախոսները[6] որպես կանոն առաջին օրվանից սկսում են համակրանք տածել ուսանողների նկատմամբ և աջակցել նրանց։ վաղ առավոտյան արհմիությունները և կուսակցությունները կոչ են անում համերաշխություն ցուցաբերել։ Ֆրանսիական կաթոլիկ մտավորականության կենտրոնը՝ Ռենե ՌԵմոնդի գլխավորությամբ այդ ժամանակակ ուղևորության էին մեկնել Իտալիա այդ իսկ պատճառով Ռենե ՌԵմոնդ իր լիազորությունները հանձնել էր Ժան-Մարի Մայերին, որը որոշեց զերծ մնալ ուսանողական անկարգությունների վերաբերյալ ցանկացած հայտարարությունից[6]։ Ուսանողական շարժումը քիչ-քիչ տարածվում էր ամբողջ երկրում։ Ստարսբուրգում ուսանողները գրավեցին գրականության ֆակուլտետը, իսկ Մարսելում մոտ 2000 հազար ուսանողներ հավաքվեցին գիտությունների ֆակուլտետի դիմաց[7]։ Մայիսի 11-ին Աֆղանստանից վերադարձած վարչապետ Ժորժ Պոմպիդուն հաշվի առնելով տարբեր արհմիությունների և միջազգային կազմակերպությունների պահանջները կարգադրեց վերաբացել համալսարանները[6]

Մայիսի 13, երկուշաբթի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտարարություն Սոնրբոնի օկուպացիայի մասին

Երկուշաբթի մայիսի 13-ին հսկայական ցույց է սկսվում, որին մասնակցում են ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, գործադուլ անող բանվորները, աշխատավորները, որոնք եկել էին ամբողջ Ֆրանսիայից Փարիզ։ Կեսօրի մոտ բոլոր այն փողոցները որոնք գնտնվում էին Արևմտյան և Հյուսիսային կայարաններում լիքն էին ցուցարարներով։ Արհմիություններից մեկը խոսում էր նույնիսկ 1000000 ցուցարարների մասին։ Մոտավոր հաշվարկներով ամբոխը կազմված էր մոտավորապես 500000 հոգուց։ Ոստիկանական վարչությունը այնտեղ հաշվել էր մոտավորապես 230000 մարդ, սակայն զանգվածային լրատվամիջոցները շրջանառում էին 171000 ցուցարարի մասին[7]։ Արհմիությունները հույս ունեին, որ այս խորհրդանշանական իրադարձություններով կկասեցնեն համալսարանական խռովությունները առանց վարակելու բանվոր դասակարգին։ Նրանք վատ էին վերավերվում այս ինքնաբուխ և չկառավարվող շարժմանը, որը չի ենթարկվում սովորական և ավանդական դարձած լոզունգներին։ Վերջ ի վերջո արհմիությունների կողմից կազմակերպված ցույցերը, որոնք ուղղված էին շարժման մարմանը հանգեցրին քաղաքական և սոցիալական ճգնաժամի ինչի շարունակությունը եղավ Սորբոնի քաղաքականացումը, որը վերաբացվում է Պոմպիդուի հրամանով և դառնում համժողովրդական համալսարան՝ դառնալով անցողիկ բողոքի կենտրոն։ Հատկապես համընդհանուր գործադուլներից հետո, որոնք սկսվեցին մայիս 14-ին Բուգենեյում գտնվող գործարաններից մեկում՝ քիչ-քիչ տարածվեցին ամբողջ Ֆրանսիայում։ Մայիսի 16-ին Սորբոնում գտնվող օկուպացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածում, որ անհրաժեշտ է անմիջապես օկուպացնել Ֆրանսիայի բոլոր գործարաններ ինչպես նաև ստեղծել աշխատավորների միություն։ Այս ամեն վախ առաջացրեց իշխանությունների մոտ ինչից հետո Պոմպիդուն հաղորդագրություն տարածեց։ Պետության նախագահը՝ Շառլ դը Գոլը, որը սկզբում մեծ ուշադրություն չէր դարձնում ցույցերին մայիսի 14-ից 19-ը պաշտոնական այցով մեկնեց Ռումինիա։ Նա այդ գործը՝ ցույցերին հետևելը թողել էր վարչապետ Ժորժ Պոմպիդուին վրա Նա չեղարկում է իր 12 այլ պաշտոնական այցերը, որոնցից մեկը դեպի Աֆղանստան, որպեսզի գտնի իրավիճակի լուծում նա պահանջեց, որ անվտանգության ուժերը դուրս գան Սորբոնից իրավիճակը հանգստացնելու նպատակով։ Մայիսի 17-ին սիտուացիոնիստները լքեցին Սորբոնը այն բանից հետո, երբ հասկացան, որ անհնար է ուղիղ ժողովրդավարության գոյությունը։ Մայիսի 13-ին սկսված գործադուլը չավարտվեեց հենց նույն օրը։ Այն տարածվեց ամբողջ երկրով մեկ։ Այս գործադուլը պատմության մեջ առաջին տարերային գործադուլն էր։ Եվ սա առաջին գործադուլն էր, որը պարալիզացրել էր հետաարդյունաբերական երկիր։ Ինքնաբուխ գոործադուլները և գործարանների զարվթումները բազմապատկվեցին։ Դրանցից առաջինը տեղի ունեցավ Բուժե գործարանում, որտեղ 2682 աշխատավորներ գործադուլ սկսեցին, սա առաջին լուրջ քայլն էր,որը կատարում էին բանվորները 1968 թվականի մայիսին Ֆրանսիայում, որը ավարտվեց հուլիսի 14-ին[9]։ Մայիսի 22-ին 10 միլիոն աշխատավոր գործադուլ սկսեց։ Այս զանգվածային գործադուլներից հետո արհմիությունները քիչ-քիչ իրենց ձեռքն են վերցրին շարժումը։Երկրում այս իրավիճակը պահպանվում է մինչև մայիսի 30-ը։ Որից հետո ուսանողների և ցուցարարների դիմաց փակվում են գործարանների դռները, որոնք եկել էին ցույցեր անելու։ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը Մայիսի 22-ի գործադուլը համարեց որպես «առաջին հեղափոխական հաղթանակ»[10]։ Մայիսյան իրադարաձությունները երկրում հնրարավորություն են տալիս խոսքի և մամաուլի ազատությանը։ Ֆրանսիայի ամբողջ տարածքում մարդիկ սկսում եմ քննարկումներ կազմակեպել, որոնցից ամենահայտնին Փարիզի Օդեոն թատրոնում էր, որտեղ օր ու գիշեր տեղի էին ունենում թեժ քննարկումներ՝ արհմիություննների, ուսանողների, հասարակ բնակչության միջև։ Քննարկումներին շատ հաճախ մասնակցում էին նաև շատ հայտնի արվեստագետներ։ Երկրում քաղաքական և սոցիալական վիճակը շարունակում էր մնալ վատ։ Ցանկացած պահի որևէ ռազմատենչ կազմակերպություն, որը ուներ որոշակի ուժ և հզորություն կարող էր խռովություն առաջացնել երկրում։ Իրավիճակը կարգավորելու համար պատգամավորներից Վալեիր Ժիսկար Դեստենը միայնակ վաղ առավոտյան գնաց Բիլլանկուր գործարան բանվորների հետ հանդիպման, որոնք գրավել էին գարծարանը։ Իր կողմից Ժակ Շիրակը, որը կարգվել էր Պոմպիդուի կողմից, որպեսզի գաղտնի հանդիպի արհմիությունների ներկայացուցիչների հետ՝ ապագայում բանակցություններ վարելու համար, քանի որ արհմիությունները միակ ուժն էին երկրում, որոնք կառավարում էին երկիրը, քանի որ կառավարությունը և իշխանական վերնախավը դարձել էին անկարող և ոչինչ չէին կարողանում անել երկիր վիձակը փոխելու համար։ Այդ իսկ պատճառով իշխանությունները որոշում են փոխզիջումների գնալ։ Մայսիս 25-ին սկսվում են բանակցույթուները կառավարության և արհմությունների միջև։ Սակայն բանակցույթունների ընթացքը դուր չի գալիս ցուցարաներին։ Սոցիալիստները Ֆրանսուա Միտտերրանի գլխավորությամբ կազմակերպում եմ հսկայական հանրահավաք մարզադաշտում, որտեղ նրանք դննադատում են արհմիությունների և Դւ Գոլի աշխատանքը՝ պահանջելով ժամանակավոր կառավարություն։ Ի պատասխան այդ հանրահավաքի իշխանությունները բռինի ուժ են կիրառում Մայիսի 25-ի գիշերը, այդ իսկ պատճառով, այս գիշերը հայտնի է արյունալի ուրբաթ անունով։ Իսկ մայիսի 27-ին կնքվեց Գրենելի հաշտության համաձայնագիրը, որը համաձայնագիր էր կնքված Պոմպիդուի և արհմիությունների միջև։ Այդ տեսակ պայմանագիր կնքվել էր նաև 1936 թվականին սակայն Գրենելլի պայմանագիրի կետերը ավելի իրագործելի էին, որը իրենից ենթադրում էր մինիմալ աշխատավարձի բարձրացում 35 %-ով, ինչպես նաև գործատուները պարտավորվում էին բանվորներին վճարել նաև այն ժամանակահատվածի համար, երբ նրանք գործադուլի էին անում (աշխատավարձի 50%-ը)։ Իրադարձությունների բեկումնային պահը համընկավ Գրեննելի համաձայնագրի կնքման հետ։ Գործադուլի շարժումը խորանում է դառնալով քաղաքական։ Մայիս 29-ին լուրեր տարածվեցին, որ Շառլ դը Գոլը անհետացել է, սակայն մի քանի ժամ անց վերադառնալով նա որոշում է կայացնում ընդունել Պոմպիդուի առաջարկը և լուծարում է Ազգային ժողովը՝ հայտարարելով նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ[11]։ Որից հետո խորհրդարան անցան չորս քաղաքական ուժեր։ Այս դեպքերից հետո հունիսի 11-ի լույս 12 գիշերը տեղի է ունենեում բարիկադների երրորդ գիշերը ինչից հետո հունիսի 14-ից 16 ոստիկակնական ուժերը էվակուացնում են Սորբոնը, ինչն էլ հանդիասնում է Մայիսյան իրադարձությունների ավարտը։

Աշխատանքներ ոգեշնչված Մայիս 68-ից

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Չինուհին» 1967 թվական
  • «Եթե ....» 1968 թվական
  • «Ճողոպրում» 1972 թվական
  • «Մայիսի կեսին» 1990 թվական
  • «68-ի ծնվածները» 2007 թվական
  • «Մայիսից հետո» 2012 թվական

Մայիս 68-ի պաստառներն ու կարգախոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Soyez réalistes, demandez l'impossible․- Եղեք իրատես պահանջեք անհնարինը։
  • Chacun est libre d'être libre.-Յուրաքանչյուրը ազատ է լինել ազատ։
  • La beauté est dans la rue․-Գեղեցկությունը փողոցում է։
  • Les murs ont la parole.-Պատերը ունեն ասելիք։
  • L'été sera chaud !-Ամառը թեժ է լինելու։
  • Sois jeune et tais toi․- Եղիր երիտասարդ ու սուս մնա։
  • La barricade ferme la rue mais ouvre la voie․-Բարիկադները փակում են փողոցը բայց բացում են ճանապարհը։
  • Le patron a besoin de toi, tu n’as pas besoin de lui.- Գործատուն ունի քո կարիքը, այլ ոչ թե դու նրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gallimard, ed. (1970). Derrière la vitre. ISBN 978-2-07-036641-5. {{cite book}}: Unknown parameter |pages totales= ignored (օգնություն).
  2. 2,0 2,1 Կաղապար:Harvsp.
  3. Isabelle Sommier, « Les processus de diffusion des révoltes juvéniles de 68 », Histoire@Politique. Politique, culture, société, n° 6, septembre-décembre 2008.
  4. Lachaise; Tricaud (2009). Peter Lang (ed.). Georges Pompidou et mai 1968. էջ 34. ISBN 978-90-5201-468-5. {{cite book}}: External link in |lire en ligne= (օգնություն); Unknown parameter |lire en ligne= ignored (|url= suggested) (օգնություն); Unknown parameter |pages totales= ignored (օգնություն); Unknown parameter |prénom1= ignored (|first1= suggested) (օգնություն); Unknown parameter |prénom2= ignored (օգնություն).
  5. 5,0 5,1 5,2 {{{վերնագիր}}}..
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 René Rémond à Nanterre en 1968. octobre-décembre 2009. էջեր 141–152. {{cite book}}: Unknown parameter |lien auteur= ignored (օգնություն); Unknown parameter |lien périodique= ignored (օգնություն); Unknown parameter |nom= ignored (|last= suggested) (օգնություն); Unknown parameter |numéro= ignored (օգնություն); Unknown parameter |prénom= ignored (|first= suggested) (օգնություն); Unknown parameter |périodique= ignored (|publisher= suggested) (օգնություն).
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Michelle Zancarini-Fournel (2016). Éditions La Découverte (ed.). Les luttes et les rêves (français). Paris. ISBN 9782355220883. {{cite book}}: Unknown parameter |lien auteur1= ignored (օգնություն); Unknown parameter |lien éditeur= ignored (օգնություն); Unknown parameter |numéro chapitre= ignored (օգնություն); Unknown parameter |pages totales= ignored (օգնություն); Unknown parameter |sous-titre= ignored (օգնություն); Unknown parameter |titre chapitre= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Hamon; Rotman (1987). Fayard (ed.). Génération. էջեր 497–500. {{cite book}}: Unknown parameter |lien auteur1= ignored (օգնություն); Unknown parameter |lien auteur2= ignored (օգնություն); Unknown parameter |prénom1= ignored (|first1= suggested) (օգնություն); Unknown parameter |prénom2= ignored (օգնություն); Unknown parameter |tome= ignored (օգնություն).
  9. Christophe Forcari (4 mai 1998). «SPECIAL MAI 1968. Les ouvriers de Sud-aviation manifestent à Nantes». liberation.fr. Վերցված է 30 août 2017-ին..
  10. «Première victoire révolutionnaire (1968) | lesmaterialistes.com». lesmaterialistes.com (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  11. Pour les débats parlementaires, l'échec de la motion de censure et la position des différentes forces politiques en présence, voir {{{վերնագիր}}}..

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]