Տրանսպորտն Իսպանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսպանիայում առկա են կոմերցիոն և հասարակական տրանսպորտի բոլոր հիմնական տեսակները։ Լավ զարգացած են ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային ճանապարհներն ու ուղիները։

Երկաթուղային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի երկաթուղային ցանցի սխեման
Կարմիրով նշված են մետրո ունեցող, կանաչով՝ տրամվայ ունեցող շրջանները

Իսպանիայում առաջին երկաթգիծը կառուցվել է 1848 թվականին։ 2008 թվականին ռելսային գծերի երկարությունը կազմել է 15293 կիլոմետր, որոնցից 9058 կիլոմետրը էլեկտրաֆիկացված է[1]։ Երկաթուղային գծերով տեղափոխվում է ցամաքային տրանսպորտային բեռների 6,5 %-ը և ուղևորների 6 %-ը։

  • Լայն երկաթուղագիծ (1668 մմ) 11919 կմ (3 кВ մշտական լարման հոսանքով էլեկտրականացված է 6950 կմ),
  • Ստանդարտ երկաթուղագիծ (1435 մմ) 1392 կմ (25 кВ մշտական լարման հոսանքով էլեկտրականացված է 1054 կմ),
  • Նեղ երկաթուղագիծ (1000 մմ) 1954 կմ (էլեկտրականացված է 815 կմ),
  • Նեղ երկաթուղագիծ (914 մմ) 28 կմ (ամբողջն էլեկտրաֆիկացված է)։

Ներկա դրությամբ Իսպանիան ունի 1272 կիլոմետր գերարագ երկաթուղային գծեր, որոնք իրար են կապում Մալագա, Սևիլյա, Մադրիդ, Բարսելոնա և Վալյադոլիդ քաղաքները։ Գերարագ ճանապարհներից 1053 կիլոմետրը կահավորված է Գնացքների շարժի կառավարման եվրոպական համակարգով[2]։ Եթե արագընթաց երկաթուղային հաղորդակցության հետ կապված հավակնոտ նախագիծն իրականանա, ապա 2020 թվականին Իսպանիան կունենա 7000 կիլոմետր (4300 միլ) գերարագ երկաթուղային գծեր, որոնք հնարավորություն կտան երկրի ծայրամասերից ժամանել Մադրիդ 3 ժամից քիչ և Բարսելոնա մոտավորապես 4 ժամ ժամանակահատվածում։ Երկաթուղային գծերի մեծ մասը պատկանում է «Administrador de Infraestructuras Ferroviarias de España» (Adif) պետական ընկերությանը։ Երկաթուղային գծերով շարժը կարգավորում է RENFE պետական հաստատությունը։ Երկաթուղային շուկայում մասնակցում են նաև տարածաշրջանային ընկերություններ, որոնցից են FEVE-ն, FGC-ն, Euskotren-ը, FGV-ն, SFM-ը։

Իսպանիայում մետրոպոլիտեն առկա է Բարսելոնայում, Մադրիդում, Բիլբաոյում, Պալմա դե Մալյորկա, Սևիլյայում, Վալենսիայում, Մալագայում։

Ավտոմոբիլային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

A-7 (E-15) ավտոմայրուղին Բենալմադենայի մոտ

Իսպանիան ունի ավտոմոբիլային ճանապարհների զարգացած ցանց։ Դրանց ընդհանուր երկարությունը 681298 կիլոմետր է (համաձայն 2008 թվականի տվյալների)։ Արագընթաց մայրուղիների երկարությունը 16204 կմ է (համաձայն 2012 թվականի տվյալների)։ Երկրում առկա է շուրջ 19 միլիոն ավտոմեքենա։ Նախատեսված էր, որ 2014 թվականին երկիրն ունենա շուրջ 1 միլիոն էլեկտրական ավտոմեքենա։ Այդ ծրագիրը կառավարության մշակած էներգիայի տնտեսման ու շրջակա միջավայրի բարելավման նախագծի մաս է։

Ավտոմոբիլային ճանապարհներով իրականացվում է ուղևորափոխադրումների 90 %-ը և բեռնափոխադրումների 79 %-ը։

Իսպանիայի ճանապարհային ցանցը հիմնականում կենտրոնացված է 6 մայրուղիների շուրջ, որոնք մայրաքաղաք Մադրիդը կապում են Բասկերի երկրի, Կատալոնիայի, Վալենսիայի, Անդալուզիայի, Էստրեմադուրայի և Գալիսիայի հետ։ Բացի այդ, արագընթաց ճանապարհներ են անցնում նաև ատլանտյան ու միջերկրական առափնյա տարածքներով։

Ջրային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղևորափոխադրումներ իրականացնող նավերը Պալմա դե Մայորկայի նավահանգիստներից մեկում

2010 թվականի դրությամբ Եվրոպական միությունում բեռնափոխադրումների ծավալով Իսպանիան գտնվում է չորրորդ հորիզոնականում։ Կոնտեյներներոով բեռնափոխադրումների ծավալը կազմել է 112 միլիոն տոննա, ինչը այս չափորոշիչով Իսպանիային բարձրացրել է մինչև առաջին հորիզոնական։ Նիդերլանդների, Բելգիայի, Ռումինիայի, Սլովակիայի և Բուլղարիայի հետ միասին Իսպանիան հանդիսանում է Եվրոպական միության տարածքից դուրս բեռնափոխադրումների ամենամեծ ծավալն ապահովող երկրներից մեկը։

Առևտրային նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի ծովային տրանսպորտի ոլորտում շահագործվում են 1,511 տոննա ընդհանուր բեռնատարողությամբ շուրջ 300 նավ։ Իսպանական դրոշի ներքո նավարկող նավերով տեղափոխող ներքին բեռնափոխադրումների ծավալը 30 միլիոն տոննա է։ 24 ծովային նավահանգիստներ վերահսկում են իսպանական բեռնափոխադրումների շուկայի գրեթե 93 %-ը։

2010 թվականի ցուցանիշներով իսպանական Ալխեսիրաս և Վալենսիա նավահանգիստները ընդգրկվել են բեռնատարողության տեսակետից Եվրոպայի 20 խոշոր նավահանգիստների շարքում։ Զբոսաշրջային ուղևորափոխադրումների ծավալով այդ դասակարգման մեջ են ընդգրկվել Ալխեսիրաս և Պալմա դե Մայորկա նավահանգիստները[3]։ Իսպանիայի նավահանգիստների ուղևորափոխադրումները տարեկան 20 միլիոն մարդ են։ Այս ցուցանիշով այն հեղինակությամբ Եվրոպայի 8-րդ երկիրն է համարվում[3][4],:

Ստորև ներկայացված է 2010-2011 թվականներին իսպանական նավահանգիստների ցուցանիշները[5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19]։

Քաղաք Բեռնաշրջանառություն (հազար քֆհմ) Բեռնաշրջանառություն (հազար տոննա) Ուղևորաշրջանառություն (հազար մարդ)
Վալենսիա 4 327 65 475 716
Ալխեսիրաս 3 602 76 883 4 470
Բարսելոնա 1 945 42 876 3 444
Լաս Պալմաս 1 198 20 870 743
Բիլբաո 572 31 727 152
Տառագոնա 225 31 735 1
Մալագա 428 4 620 638
Պալմա դե Մալյորկա 47 6 559 4 496
Վիգո 212 3 969 252
Ալիկանտե 154 2 200 108
Սանտա Կրուս դե Տեներիֆե 357 15 969 4 798

Նավահանգիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալխեսիրասի նավահանգիստի բեռնային հարթակը

Իսպանիան հանդիսանում է մասամբ ծովային պետություն, քանի որ օվկիանոսի ու ծովերի հետ ունի ընդարձակ սահմաններ։ Այդ է պատճառը, որ երկիրն ունի զարգացած նավահանգստային տնտեսություն։ Ստորև թվարկված է Ատլանտյան օվկիանոսի առափնյա առավել նշանակալի նավահանգիտսները՝

Ստորև թվարկված է Միջերկրական ծովի առափնյա առավել նշանակալի նավահանգիտսները՝

Խողովակաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում առկա է նաև խողովակաշարային տրանսպորտը։ Ստորև ներկայացված է Իսպանիայում առկա տարբեր տեսակի նշանակության խողովակների երկարությունը՝

  • գազի (մեծ տրամաչափի) խողովակներ՝ 9,359 կմ,
  • հում նավթի խողովակներ՝ 560 կմ,
  • զտված նավթի կամ գազամթերքի խողովակներ՝ 3,441 կմ (2010 թվականի դրությամբ)[1]։

Օդային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական «Իբերիա» ավիաընկերության Airbus A321 օդանավը Բարսելոնայի Էլ Պրատ օդանավակայանում վայրէջք կատարելիս
Մադրիդի Բարախաս օդանավակայանի 4-րդ հարթակի ներքին տեսքը

Իսպանիայում զարգացած է օդային տրանսպորտի, հատկապես ինքնաթիռներով ուղևորափոխադրումների ոլորտը։ Այդ հանգամանքը պայմանավորված է նաև երկրի՝ զբոսաշրջային կենտրոն հանդիսանալու հետ։ Իսպանիայի օդային ուղևորափոխադրումների 2011 թվականի դրությամբ գերազանցել են 204 միլիոն մարդ։

Ստորև ներկայացված է Իսպանիայի խոշորագույն օդանավակայանների վիճակագրությունն ըստ 2011 թվականի ցուցանիշների[20]՝

Ինքնավար
համայնք
Քաղաք Օդանավակայան Ուղևորափոխադրումներ
(տարեկան)
Մադրիդ Մադրիդ Բարախաս 49.671.270
Կատալոնիա Բարսելոնա Էլ Պրատ 34.398.226
Բալեարյան կղզիներ Պալմա դե Մալյորկա Պալմա դե Մալյորկա 22.726.707
Անդալուզիա Կոստա դել Սոլ Մալագա - Կոստա դել Սոլ 12.823.117
Կանարյան կղզիներ Գրան Կանարիա Գրան Կանարիա 10.538.829
Վալենսիա Ալիկանտե Ալիկանտե 9.913.731
Կանարյան կղզիներ Տեներիֆե Տեներիֆե 8.656.487
Բալեարյան կղզիներ Իվիսա Իվիսա 5.643.180
Կանարյան կղզիներ Լանսարոտե Լանսարոտե 5.543.744
Վալենսիա Վալենսիա Մանիսես 4.979.511
Անդալուզիա Սևիլյա Սևիլյա 4.959.359
Կանարյան կղզիներ Ֆուերտեվենտուրա Ֆուերտեվենտուրա 4.948.018
Կանարյան կղզիներ Տեներիֆե Լոս Ռոդեոս 4.095.103
Բասկերի Երկիր Բիլբաո Բիլբաո 4.046.172
Կատալոնիա Ժիրոնա Ժիրոնա - Կոստա Բրավա 3.007.977

Իսպանիայում ընդհանուր հաշվով գործում է 152 օդանավակայան[1]:Իսպանիայի պետական օդանավակայանները ենթարկվում են «Իսպանական օդանավակայաններ և աերոնավիգացիա» (Aeropuertos Españoles y Navegación Aérea (Aena) հասարակական կազմակերպությանը, որն էլ իր հերթին ենթարկվում է Իսպանիայի զարգացման նախարարությանը։ Կատալոնիայի ինքնավարության մասին օրենքի համաձայն 2006 թվականից կատալոնական երեք օդանավակայաններ հանձնվեցին Կատալոնիայի ժեներալիտետի կառավարմանը, որն էլ այդ օդանավակայանները կառավարում է «Aerocat» հասարակական կազմակերպության հետ համատեղ[21]։

Իսպանական են այնպիսի ավիացիոն խորո ընկերություններ, ինչպիսիք են «Air Europa»-ն, «Air Nostrum»-ը, «Air Pullmantur»-ը, «Binter Canarias»-ը, «Iberia LAE»-ն, «Islas Airways»-ը, «Vueling Airlines»-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/sp.html#Trans Արխիվացված 2009-05-03 Wayback Machine CIA World Fact Book
  2. Jorge Iglesias, Maite Cambronero Новые стадии развёртывания ЕСУЖП в Испании: уровень 2 в коммерческой эксплуатации и ЕСУДП на пригородных линиях(անգլ.) = New steps in ERTMS deployment in Spain: L2 in commercial operation and ETCS in commuter lines. — Мадрид: ADIF (Spanish Railways Infrastructure Manager), 2012. Архивировано из первоисточника 4 Մարտի 2018.
  3. 3,0 3,1 Maritime ports freight and passenger statistics — Statistics Explained.
  4. Eurostat — Data Explorer.
  5. http://aapa.files.cms-plus.com/Statistics/WORLD%20PORT%20RANKINGS%202010.pdf
  6. en:List of busiest ports in Europe
  7. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.
  8. http://www.portdebarcelona.cat/cntmng/d/d/workspace/SpacesStore/9b25c3c2-283e-4cda-b2bf-0f10d35d9f80/pdf/stad_eng.pdf
  9. Información General — Puerto de Málaga Արխիվացված 2016-01-23 Wayback Machine
  10. HANDBOOK_web_OK Արխիվացված 2012-04-20 Wayback Machine
  11. «Puerto de Vigo (Estadísticas de Cruceros)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  12. Statistics :: Puerto de Alicante
  13. en:Puerto de Las Palmas
  14. en:Port of Santa Cruz de Tenerife
  15. «Maritime traffic in European ports | Vlaamse Havencommissie». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  16. «Traffic: annual cumulative values». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  17. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  18. «Ports de Balears. Memoria anual — Annual report. 2011». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  19. «Port authority». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  20. Статистика за 2011 год
  21. Estatuto de autonomía de Cataluña. Generalitat de Catalunya

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]