Սևիլյայի մետրոպոլիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեվիլլաի մետրոպոլիտենը քարտեզի վրա

Սևիլյայի մետրոպոլիտեն (իսպաներեն Metro de Sevilla) թեթև մետրոպոլիտենային ցանց է, որը կառուցման մեջ է գտնվում իսպանական Սևիլյա քաղաքում և նրա մերձակա շրջաններում։

Պատմություն[խմբագրել]

Սևիլյայում մետրոյի կառուցումը սկսվել էր 1974-ին։ Սակայն 1983 կառուցումը դադարեցվել էր, քանի որ կար պատմական արժեք ներկացնող շինություններին վնասելու վտանգ, և բացի դրանից, քաղաքի բնակչությունը կանխատեսվածից ավելի դանդաղ էր աճում։

1999-ին մեկնարկեց մետրոյի կառուցման երկրորդ նախագիծը Սևիլյայի Մետրոի Ընկերության կողմից (իսպաներեն Sociedad del Metro de Sevilla), որը հիմնադրված էր Սևիլյայի նախկին քաղաքապետ Ալեխանդրո Ռոխաս Մարկոսի կողմից (Alejandro Rojas Marcos)։ Առաջին գիծը նախատեսվում էր ավարտվել 2006 թվականին, բայց վերջնականապես այն կբացվի 2008 թվականի սեպտեմբերի 30-ին։

Գծերը[խմբագրել]

Ըստ նոր նախագծի ընդգրկում է Սևիլյան և նրա մերձակայքը (1,500,000 բնակիչ)և ունի չորս գիծ.

Գիծ 1[խմբագրել]

Գիծ 1

  • Արևմուտք - Հարավ. Մետրոպոլիտեն .
  • Տեղական ինքնավարություններ։ Mairena del Aljarafe, San Juan, Sevilla and Dos Hermanas.
  • Երկարություն։ 18 կմ
  • Կայարաններ։ 22
  • Գնացքների քանակը։ 17
  • Կառուցման սկիզբը։ 2003-ի վերջերին
  • Կառուցման ավարտը վերջը։ 2008-ի սեպտեմբերին.

Գիծ 2[խմբագրել]

Գիծ 2

  • Արևմուտք - Արևելք. Մետրոպոլիտեն.
  • Երկարություն։ 12,5 կմ.
  • Կայարաններ։ 17.
  • Կառուցման սկիզբը։ 2010 (մոտավոր).

Գիծ 3[խմբագրել]

Գիծ 3

  • Հյուսիս - Հարավ. Մետրոպոլիտեն.
  • Երկարություն։ 11 կմ
  • Կայարաններ։ 17.
  • Կառուցման սկիզբը։ 2010 (մոտավոր).

Գիծ 4[խմբագրել]

Գիծ 4

  • Կիսաշրջանառվող. վերգետնյա մակարդակի (ենթադրաբար).
  • Երկարություն։ 15 կմ.
  • Կայարաններ։ 19.
  • Կառուցման սկիզբը։ 2010 (մոտավոր).

Ի տարբերություն հին նախագծի, այս մետրոն կլինի խառը՝ վերգետնյա և ստորգետնյա մակարդակների։

Արտաքին հղումներ[խմբագրել]