Տաշաուլովո
Գյուղ | |||
---|---|---|---|
Տաշաուլովո | |||
ռուս.՝ Ташаулово բաշկիրերեն՝ Ташауыл | |||
Երկիր | ![]() | ||
Երկրամաս | Բաշկորտոստան | ||
Շրջան | Սալավատսկի շրջան | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 217 մարդ (2009) | ||
Ազգային կազմ | բաշկիրներ | ||
Ժամային գոտի | UTC+6 | ||
Փոստային դասիչ | 452494 | ||
ՍՎՏԲՀԴ | 80247855005 | ||
|
Տաշաուլովո (ռուս.՝ Ташаулово, բաշկիրերեն՝ Ташауыл), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Սալավատսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմել է 217 մարդ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 18-րդ դարի 2-րդ կեսին Մուրզալարսկի բաշկիրների կողմից Սիբիրյան դարուգայի ինքնուրույն հողատարածքների վրա։ Տաշաուլովո գյուղը կոչվել է Տաշևո, Տակաևո։ 1795 թվականին այն բաղկացած է եղել ընդամենը 12 տնտեսությունից, որտեղ ապրել է 54 մարդ։ 1816 թվականին 13 տնտեսությունում գրանցված է եղել 74 տղամարդ, որոնցից երկուսը մի քանի կին են ունեցել։ Նրա բնակիչներից մեկը՝ 1779 թվականին ծնված Սեսյանբայ Սալիմովը, չի վերադարձել 1812 թվականի պատերազմից։ Ունեցել է եղբայրներ՝ Կուսարբայը (որդիները՝ Կուսկարբայ, Կինզեբուլատ) և Իշմուրատը (որդին՝ Իշնիյազը)։
1834 թվականին գյուղում ապրել են 90, 1859 թվականին՝ 89, 1920 թվականին՝ 419 բաշկիրներ։ Գյուղը գտնվել է Ուֆա քաղաքից 165 մղոն հեռավորության վրա, վարելահողը՝ լեռան ստորոտում։ Զբաղվել են դաշտային ցանքով, ցանել են աշորա, վարսակ, ցորեն։ 1842 թվականին 81 հոգու համար ցանվել է 17 քառորդ ձմեռային և 97 քառորդ գարնանացան հացահատիկ։ Տնկվել է 2 քառորդ կարտոֆիլ։ 16 տնտեսության համար եղել է 51 ձի, 62 կով, 23 ոչխար, 31 այծ։ Բնակիցչներից մեկն ունեցել է 2 մեղվի փեթակ։
Մինչև 2008 թվականը գյուղը ընդգրկված է եղել Ուրմանտաուի գյուղական խորհրդի կազմում[1]։
Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002 թվականի մարդահամարի համաձայն գյուղում գերակշռող ազգությունը բաշկիրներն են (97%)։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գտնվում է Յուրյուզան գետի աջ ափին։
Հեռավորությունը՝
- Շրջկենտրոն (Մալոյազ)՝ 63 կմ,
- Գյուղական խորհրդի կենտրոն (Տայմեևո)՝ 17 կմ,
- Մոտակա երկաթուղային կայարան (Կրոպաչևո)՝ 92 կմ։
Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պամիր Կամալետդինովիչ Յամալեև (մայիսի 26, 1942 - մարտի 27, 1999) - խորհրդային ռուս բիաթլոնիստ, մարզիչ, բիաթլոնի սպորտի վարպետ (1969), Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (1994)[2][3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Закон Республики Башкортостан от 19.11.2008 № 49-з «Об изменениях в административно-территориальном устройстве Республики Башкортостан в связи с объединением отдельных сельсоветов и передачей населённых пунктов»
- ↑ Ямалеев Памир Камалетдинович // Башкирская энциклопедия
- ↑ Всероссийские соревнования по биатлону заслуженного тренера России Памира Ямалеева Archived 2017-01-03 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|