Տադեուշ Բոյ-Ժելենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տադեուշ Բոյ-Ժելենսկի
լեհ.՝ Tadeusz Boy-Żeleński
Ծննդյան անունլեհ.՝ Tadeusz Kamil Marcjan Żeleński
Ծնվել էդեկտեմբերի 21, 1874(1874-12-21)[1][2][3]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էհուլիսի 4, 1941(1941-07-04) (66 տարեկան) կամ 1941
Վախճանի վայրԼվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, գրող, համալսարանի դասախոս, գրական քննադատ, բժիշկ և մանկաբույժ
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԿրակովի համալսարան և Bartłomiej Nowodworski High School?
ԱնդամակցությունԼեհաստանի գրականության ակադեմիա և Polish PEN Club?
ԱշխատավայրԼվովի համալսարան
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա
ԱմուսինZofia Żeleńska?
Изображение автографа
 Tadeusz Boy-Żeleński Վիքիպահեստում

Տադեուշ Բոյ-Ժելենսկի (այս տարբերակն ի հայտ է եկել ժամանակակից աղբյուրներում, անգլ.՝ Tadeusz Kamil Marcjan Żeleński, Tadeusz Boy-Żeleński, դեկտեմբերի 21, 1874(1874-12-21)[1][2][3], Վարշավա, Ռուսական կայսրություն[4] - հուլիսի 4, 1941(1941-07-04) կամ 1941, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), լեհ թատերական քննադատ, ֆրանսիական գրականության թարգմանիչ, գրականագետ, կրթությամբ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1874 թվականին Վարշավայում։ Հայրը եղել է կոմպոզիտոր Վլադիսլավ Ժելենսկին։ Տադեուշ Ժելենսկին միացել է կրակովյան երիտասարդ հեղինակներին ու նկարիչների և նրանց հետ 1906 թվականին «Յամա Միխալիկա» սրճարանում հիմնել «Կանաչ գնդակ» կաբարեն` դառնալով սատիրական տեքստերի հեղինակ, որոնք հետագայում տպագրվել են «Բառեր» (լեհ.՝ Słówka) վերնագրով։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է երկաթուղային բժիշկ։ 1919 թվականից գրել է թատերական քննադատություն-վերլուծություններ նախ կրակովյան «Ժամ», ապա վարշավյան «Կուրիեր» թերթում։ 1922 թվականին Կրակովից տեղափոխվել է Վարշավա։

Ֆրանսերենից լեհերեն է թարգմանել բազմաթիվ ստեղծագործություններ, որոնց թվում են Մոլիերի, Ռասինի, Մարիվոյի պիեսները, Ֆրանսուա Վիյոնի, Վոլտերի, Բլեզ Պասկալի, Մոնտեսքյոյի, Շոդերլո դը Լակլոյի, Բրանտոմի, Դենի Դիդրոյի, Միշել Մոնտենի, Ժան-Ժակ Ռուսոյի, Օնորե դը Բալզակի, Մարսել Պրուստի ստեղծագործությունները։ Ստեղծել է մոտ հարյուրհատորանոց գրադարան, որոնք բաղկացած են ֆրանսիական դասականների թարգմանություններից։

«Գրական լուրեր» (լեհ.՝ Wiadomości Literackie) շաբաթաթերթում գրել է քաղաքական հոդվածներ։ Գրել է ֆելիետոնների շարքեր` «Մեր զավթիչները», «Կանանց դժոխք» և «Կոնսիստորիայի կույսեր», զբաղվել է կաթոլիկ եկեղեցու`լեհական հասարակության վրա ունեցած մեծ ազդեցության վերլուծությամբ։ Լեհաստանի գրականության ակադեմիայի անդամ է եղել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո` 1939 թվականի սեպտեմբերին, Վարշավայից տեղափոխվել է Լվով և խորհրդային իշխանությունների ներկայացմամբ նույն թվականի հոկտեմբերին նշանակվել է Լվովի համալսարանի ֆրանսիական գրականության պատմության ամբիոնի վարիչ։ «Nowe Widnokręgi» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է եղել, հոդվածներ է հրատարակել «Czerwony Sztandar» թերթում։ 1939 թվականի նոյեմբերի 19-ին ստորագրել է լեհ գրողների դիմումը, որը ողջունում էր Արևմտյան Ուկրաինայի միավորումը Ուկրաինայի խորհրդային սոցիալիստական հանրապետությանը։ 1940 թվականի հունվարին 15 այլ հեղինակների հետ սկսել է աշխատել լեհական գրականության եռահատոր դասագրքի շուրջ։

Երբ քաղաքը գրավել են հիտլերյան զորքերը, 1941 թվականի հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տադեուշ Բոյ-Ժելենսկին թերապևտ Յան Գրեկի և նրա կնոջ հետ Կառլ Շյոնգարտի ղեկավարությամբ ձերբակալվել է Լվովի լեհ մտավորականությանը վերացնելու ծրագրի շրջանակներում և հենց նույն գիշերն էլ գնդակահարվել։ Գերեզմանատեղին հայտնի չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Józef Hen, Błazen — wielki mąż. Opowieść o Tadeuszu Boyu-Żeleńskim, wyd. Iskry.
  • Boy we Lwowie, red. Barbara Winklowa, Warszawa: Oficyna Wydawnicza RYTM, 1992.
  • Henryk Markiewicz, Boy-Żeleński, wyd. Wydawnictwo Dolnośląskie, 2001, seria A to Polska właśnie.
  • Wojciech Natanson, Boy-Żeleński , Warszawa: Ludowa Spółdzielnia Wydawnicza, 1983.