Ֆրանսուա Վիյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանսուա Վիյոն
ֆր.՝ François Villon
Francois Villon 1489.jpg
Ծննդյան անուն ֆր.՝ François de Montcorbier
Ծնվել է ապրիլի 1, 1431[1]
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1]
Վախճանվել է 1463[2]
Վախճանի վայր Ֆրանսիա
Գրական անուն Vaillant
Մասնագիտություն բանաստեղծ և երգերի հեղինակ
Լեզու միջին ֆրանսերեն[2]
Ազգություն ֆրանսիացիներ
Քաղաքացիություն Royal Standard of the King of France.svg Ֆրանսիայի թագավորություն
Կրթություն Փարիզի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ Ballade des pendus
François Villon Վիքիպահեստում

Ֆրանսուա Վիյոն (Villon), (Մոնկորբիե կամ դը Լոժ, Montcorbier, de Loges (1431 և 1432 թվականների միջև, Փարիզ՝ մահվան թվականն անհտայտ)), ֆրանսիացի բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Սորբոնի համալսարանի արվեստների ֆակուլտետում, 1452 թվականին ստացել է արվեստների մագիստրոսի կոչում։ 1455 թվականին կռվի մեջ սպանել է մի կրոնավորի, փախել Փարիզից։ Ներում է ստացել, վերադառնալուց հետո իր բախտը կապել է գողերի հետ, բազմիցս բանտարկվել է։ 1463 թվականին, կռվելու համար, դատապարտվել է կախաղանի։ Բանտում գրել է «Կախաղան հանվածների բալլադը»։ Բայց մահապատիժը չեղյալ է հայտարարվել, և Վիյոնը վտարվել է Փարիզից։ 1464 թվականից Վիյոնի ճակատագիրն անհայտ է։ 1456 թվականին գրել է «Փոքրիկ կտակ» պոեմը (320 տուն), որը թափառաշրջիկ ուսանողի ծաղրական խոստովանություն է, իրավաբանական փաստաթղթերի ծաղրերգություն, քնարականությամբ, հեգնանքով, կոպիտ հումորով հագեցած ռեալիստ, մեծ ուժի ստեղծագործություն։ Վիլյոնի «Մեծ կտակը» (1462 թվական)՝ ընդմիջարկված բալլադներով («Բալլադ անցած ժամանակների կանանց մասին», «Փարիզի կանայք», «Մեծ Սարգոն» և այլն), բաղկացած է 2023 տնից։ Հատկանշական են փարիզյան հատակի կյանքի ռեալիստական տեսարանները, ցայտուն են խռովարար թափառաշրջիկների, գողերի, պոռնիկների, հարբեցող կրոնավորների և այլոց բնութագրումները։ Վիլյոնին խորթ չեն նաև հայրենասիրական տրամադրությունները («Բալլադ ընդդեմ Ֆրանսիայի թշնամիների»)։ Վիլյոնի բանաստեղծությունները ճկուն են և երաժշտական։ Լեզուն ընդգրկում է քաղաքային քաղքենիների խոսվածքը, գողերի ժարգոնը, ուսյալ Սորբոնի ճարտասանությունը, հնաբանություններ՝ ասպետական անցյալի նկարագրություններում։ Վիլյոնի ժառանգորդները եղան արդեն միջնադարյան բարոյախոսությունից ազատ գրողները ( Գրենգոր, Ռենիե, Սարո, Ռաբլե)։ Նրա ողբերգական, արկածներով լի կյանքը բանաստեղծական ու ռոմանտիկ բազում մեկնաբանությունների թեմա է դարձել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 452 CC-BY-SA-icon-80x15.png