Ազատ Վշտունի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ազատ Վշտունի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1894 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | մարտի 26, 1958[1] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | գրող, հասարակական գործիչ և բանաստեղծ |
Լեզու | հայերեն |
Կրթություն | Կեդրոնական վարժարան (1911) և Փարիզի համալսարան (1914) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ազատ Վշտունի Վիքիդարանում |
Ազատ Վշտունի, ծննդյան անունը՝ Կարապետ Թաշճյան[2] (Կարապետ Սեթի Մամիկոնյան), (հուլիսի 17, 1894, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մարտի 26, 1958[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծի գրական անունը՝ Ազատ Վշտունի, 1910-ական թվականների հայ մտավորականության տրամադրությունների արտահայտությունն է։ Հայ ժողովրդի կյանքում հակասական էին ազատության իղձն ու վիշտը, որից էլ ծնվում է Ազատ Վշտունի գրական անունը։ Ի դեպ՝ Ազատ Վշտունի անունն է կրել գրական փորձեր կատարող թիֆլիսցի մի երիտասարդ, որի անվան դեմ Կարապետ Մամիկոնյանը բողոքի մի նամակ է տպագրել տալիս «Մշակ» օրաթերթի 1916 թվականի մարտի 4-ի համարում։ Բացի այդ, բանաստեղծը ստորագրել է նաև Կարապ, Ազատ, Կարապետ Թաշճյան, Սեիդ էլ Նուր անուններով։
1921 թվականին Ազատ Վշտունին մեկնում է Իրան և Իրաք։ Վերադառնալուց հետո «Խորհրդային Հայաստան» թերթում նա հրատարակում է մի քանի բանաստեղծություններ, որոնք իբր թարգմանել է արաբ բանաստեղծ Սեիդ Էլ Նուրից։ Սակայն շուտով Ազատ Վշտունին հայտնում է, որ աշխարհում Սեիդ էլ Նուր անունով ոչ մի բանաստեղծ էլ չկա, որ դա հենց ինքն է՝ Ազատ Վշտունին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ Վշտունին ծնվել է 1894 թվականի հուլիսի 17-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Երեմյան դպրոցում։ 1908-1911 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում։ 1911 թվականին մեկնել է Փարիզ և դարձել Սորբոնի համալսարանի գրական-փիլիսոփայական ֆակուլտետի ազատ ունկնդիր։ 1914 թվականին մեկնել է Թիֆլիս։ 1918-1919 թվականներին աշխատել է Թիֆլիսի Հին Ներսիսյան որբանոցում, որտեղ հիմնադրել է Փարոս տպագիր հանդեսը։ 1919-1920 թվականներին եղել է Ղրիմում։ Հայրենադարձության գործով 1921- թվականին մեկնել է Իրան և Իրաք։ Խմբագրել է «Մուրճ» ամսագիրը (1922), «Դիրքերում» երկշաբաթաթերթը (Թիֆլիս, 1924), «Մուրճ-մանգաղ» թերթը (Հյուսիսային Կովկա), Դոնի Ռոստով, 1926-1927), «Գեղարվեստի ֆրոնտում», «Խորհրդային Հայաստան»-ի գրական հավելվածը (Երևան, 1930), «Խորհրդային արվեստ» (Երևան, 1932-1934) ամսագիրը։ Եղել է Սովետական Հայաստանի գրական առաջին կազմակերպության՝ Սովետական Հայաստանի գրողների ասոցիացիայի նախագահը, ներկայացուցիչը Մոսկվայում (1925), ՀԽՍՀ լուսժողկոմատի արվեստի սեկտորի վարիչ (1929)։ Գրական «Երեքի խմբակ»-ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամներից է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ադրբեջաներեն, քրդերեն, ֆրանսերեն, չինարեն և այլ լեզուներով։ Մահացել է 1958 թվականի մարտի 26-ին Երևանում[3]։
Վշտունու հեղինակությամբ հրատարակված գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սրտիս լարերէն, Բաքու, 1915, 30 էջ
- Կամաւորի յուշատետրից, Բաքու, 1915, 28 էջ
- Բանաստեղծութիւններ, Թիֆլիս, 1918, 76 էջ
- Հուզանք ու զանգ, Ալեք-պոլ, 1923, 47 էջ
- Neo orientalia (զարթնող Արևելքի երգեր), Երևան, Պետհրատ, 1923, 48 էջ
- Սալամնամե, Թիֆլիս, 1924, 39 էջ
- Արևելքը հուր է հիմա, Երևան, Պետհրատ, 1927, 116 էջ
- Բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1929, 172 էջ
- Խոսում է ռադիո-Ալժիրը, Երևան, Պետհրատ, 1931, 38 էջ
- Երկեր, Երևան, Պետհրատ, 1935, 265 էջ
- Ռամ Ռոյ, Երևան, Պետհրատ, 1936, 19 էջ
- Լուսադեմին, Երևան, Պետհրատ, 1939, 58 էջ
- Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1941, 280 էջ
- Նոր սերունդը, Երևան, Հայպետհրատ, 1941, 29 էջ
- Վիլլի Վոլֆ, Երևան, Հայպետհրատ, 1941, 28 էջ
- Երբ կայծակը փայլատակում է, Երևան, Հայպետհրատ, 1942, 31 էջ
- Մանկական ռազմախաղ, Երևան, Հայպետհրատ, 1942, 4 էջ
- Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1944, 51 էջ
- Մանկիկն ու կատվիկը, Երևան, Հայպետհրատ, 1944, 8 էջ
- Սեր և ատելություն, Երևան, Հայպետհրատ, 1946, 63 էջ
- Երկերի ժողովածու, Երևան, Հայպետհրատ, 1947, 464 էջ
- Մանկության օրեր, Երևան, Հայպետհրատ, 1953, 16 էջ
- Բանաստեղծություններ և պոեմներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 224 էջ
- Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1956, 367 էջ
- Երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, Հայպետհրատ, 1960, 264 էջ
- Երկեր երկու հատորով, հատոր 2, Երևան, Հայպետհրատ, 1961, 286 էջ
- Ընտիր երկեր, Երևան, «Հայաստան», 1971, 250 էջ
- Գիրք մանուկների համար, Երևան, «Հայաստան», 1972, 47 էջ
- Երբ կայծակը փայլատակում է (վիպերգ), Հալեպ, տպարան «Անի»( գրքում տպագրման թվականը նշված չէ), 30 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Вштуни Азат // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Բ․ Մ․ Հովակիմյան. «Հայոց ծածկանունների բառարան։ Առաջաբան» (PDF). http://publishing.ysu.am/hy/1465372149. Երևան: ԵՊՀ. էջ 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 541-542.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ Վշտունի» հոդվածին։ |
- Հուլիսի 17 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Վան քաղաքում ծնվածներ
- Մարտի 26 մահեր
- 1958 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Հայ հասարակական գործիչներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Մամիկոնյաններ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- 20-րդ դարի հայ գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Հայ գրողներ
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով