Վիքիպեդիա:Հարցեր/Արխիվ/2019

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեխնիկական հարց

Ողջույն!!

Ուրեմն, այդպիսի մի տեխնիկական հարց․ Հայերեն Վիքիպեդիայում մի քանի օր առաջ ես ահա այս հոդվածը ստեղծեցի՝ Արսեն Հարությունյան (ըմբշամարտիկ), այսօր էլ ստեղծեցի այդ նույն ըմբիշի մասին հոդված Ռուսերեն Վիքիպեդիայում, որից հետո երբ հոդվածները իրար հետ էի կապում (նկատի ունեմ "Այլ լեզուներով" ցուցակը), որպեսզի Ռուսերեն Վիքիպեդիայում երևա որ Հայերեն Վիքիպեդիայում կա հոդված այդ ըմբիշի մասին ու հակառակը, Հայերեն Վիքիպեդիայի այդ հոդվածի "Այլ լեզուներով" ցուցակում, "русский" բառի կողքը, ինչ-որ անհասկանալի սիմվոլ առաջացավ, որի վրա սլաքը երբ որ տանում ես գրվում է՝ "թարգմանված է այդ լեզվից" արտահայտությունը:

Հիմա ուզում եմ հասկանալ, թե այդ սիմվոլը ինչու է այնտեղ առաջացել (եթե վերցնենք, ես ավելի շուտ հայերեն հոդվածից եմ թարգմանել, ռուսերենով հոդվածը գրելու ժամանակ, այլ ոչ թե հակառակը:) ) ու ինչպես այն կարելի է այնտեղից ջնջել? --Hayk S (քննարկում) 19:56, 5 Հունվարի 2019 (UTC)

Հայկ ջան, այդ կոճակը միայն գրանցված մասնակիցների մոտ է երևում։ Այն ինչ-որ բան ցույց չի տալիս, բայց դրա օգնությամբ կարող ես հոդվածի քննարկման էջում տեղադրել {{ԹՀ}} կաղապարը, եթե այն թարգմանել ես Ռուսերեն Վիքիպեդիայից։ Այն կարող ես օգտագործել այն դեպքերում, երբ հոդվածը թարգմանել ես ինչ-որ լեզվից, մնացած դեպքերում ուղղակի ուշադրություն մի դարձրու։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:04, 5 Հունվարի 2019 (UTC)
Աշոտ հասկացա, բայց ոչ մինչև վերջ։) Այսինքն, վերը նշված կոճակը ես տեսնում եմ ոչ թե այն պատճառով, որ այդ հոդվածը ես եմ ստեղծել, այն երևում է նաև բոլոր գրանցված մասնակիցների մոտ։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու այլ հոդվածների դեպքում ես նման կոճակներ չեմ տեսնում? Ինչու է այդ կոճակը այնտեղ առաջացել? Հիմա, եթե ես նաև անգլերենով էլ գրեմ հոդված այդ ըմբիշի մասին, ապա "Այլ լեզուներով" ցուցակի մեջ English բառի կողքն էլ է այդպիսի կոճակ առաջանալու, թե ոնց? Օրինակ, ռուսերենով այդ ըմբիշի մասին հոդվածում, որը այսօր եմ ստեղծել, "На других языках" ցուցակում, "Հայերեն" բառի կողքը ոչ մի այդպիսի կոճակ չի երևում։ --Hayk S (քննարկում) 20:48, 5 Հունվարի 2019 (UTC)
Այո, բոլորն էլ կտեսնեն։ Եթե հոդվածը արդեն քննարկման էջ ունի, այդ կոճակի չի երևում, որովհետև արդեն իմաստ չկա։ Այո, եթե անգլերենում էլ ստեղծես, անգլերենի կողն էլ կառաջանա, որովհետև գործիքը չգիտի՝ որ լեզվից ես թարգմանել։ Ռուսերենում այդ կոճակը չկա, որովհետև Ռուսերեն Վիքիպեդիայում այդ գործիքը չկա։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:52, 5 Հունվարի 2019 (UTC)
Ես նոր նայեցի նոր ստեղծված հոդվածները (Նոր էջեր սպասարկող էջում) ու իսկապես, այն հոդվածներում, որոնք չունեն քննարկման էջեր, այդ կոճակը երևում է այդ "Այլ լեզուներով" ցուցակի ցանկացած լեզվի անվանման կողքը։ Օրինակի համար՝ Կատամարկա (պրովինցիա): Փաստորեն, եթե այդ սիմվոլը չես ուզում տեսնել, պետք է քննարկման էջ բացես այդ հոդվածի համար։ Բայց դե ինչը քննարկես:)։ Դե լավ, եթե դա նորմա է, թող տենց էլ մնա։ Ես պարզապես մտածեցի, որ կարող է ինչ-որ մի բան էն չեմ արել։ Շնորհակալություն այսքան արագ արձագանքելու համար!!
Բայց դե, տենց էլ մինչև վերջ չհասկացա, թե այդ {{ԹՀ}} կաղապարի տեղադրումը քննարկման էջում ինչ է տալիս, եթե նույնիսկ ենթադրենք որ ինչ-որ մի հոդված թարգմանվում է վիքիպեդիայի այլ լեզվի հոդվածից, բացի բուն ինֆորմացիայից որ այն թարգմանվել է այլ լեզվի հոդվածից։ --Hayk S (քննարկում) 21:19, 5 Հունվարի 2019 (UTC)
Հարգելի՛ Hayk S, {{ԹՀ}} կաղապարի տեղադրումը քննարկման էջում կանոնակարգային պահանջ է, հետևաբար՝ պարտադիր:--Սիգմա (քննարկում) 21:42, 5 Հունվարի 2019 (UTC)
Շատ շնորհակալություն բացատրության համար: Ինչն է հետաքրքիր․ Ռուսաստանը ևս այդ Բեռնի կոնվենցիայի մասնակից է, սակայն Ռուսերեն Վիքիպեդիայում նման գործիք չկա:) --Hayk S (քննարկում) 21:58, 5 Հունվարի 2019 (UTC)
(!) Մեկնաբանություն՝ Ռուսերեն Վիքիպեդիայում էլ է կաղապարը օգտագործվում, սակայն գործիքը մշակվել է Հայերեն Վիքիպեդիայում Աշոտի կողմից՝ հեշտացնելու խմբագիրների աշխատանքը:--Սիգմա (քննարկում) 23:04, 5 Հունվարի 2019 (UTC)
Հայկ ջան, եթե չես ուզում քո մոտ երևա, կարող ես այստեղից անջատել գադջեթը (գտիր Արագ կարելի է տեղադրել {{ԹՀ}} կաղապարը, նաև տարբերակի տողը: տողը և պասիվացրու), բայց կարծում եմ՝ կարիք չկա, որովհետև ըստ կանոնակարգի դու էլ պետք է քննարկման էջում ավելացնես այդ կաղապարը, եթե ինչ-որ լեզվից ես թարգմանում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:54, 5 Հունվարի 2019 (UTC)
Աշոտ, չէ որևէ խնդիր չկա, թող երևա:) --Hayk S (քննարկում) 08:13, 6 Հունվարի 2019 (UTC)
Հիմա Ռուսերեն Վիքիպեդիայում իմ կողմից ստեղծած վերը նշված հոդվածի քննարկման էջում արժի արդյոք տեղադրել այդ կաղապարը, նշելով որ այդ հոդվածը, ըստ էության, թարգմանված է Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան հոդվածից (կարելի է ասել, որ համարյա լրիվ նույնությամբ թարգմանել եմ), թե դրա կարիքը չկա? Թե չէ, հետագայում, տեսականորեն, կարող է ինչ-որ մեկը տեսնի, որ այդ հոդվածների բովանդակությունը նույն է և մտածի (չնայելով հոդվածների ստեղծման ամսաթվերը), որ դա Հայերեն Վիքիպեդիայում է հոդվածը թարգմանվել ռուսերենից ու այդ հոդվածի հենց հայերեն տարբերակի քննարման էջում տեղադրի այդ կաղապարը, որտեղ նշի, որ այն թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի համապատասխան հոդվածից։ --Hayk S (քննարկում) 08:24, 6 Հունվարի 2019 (UTC)
Այո, կարող եք սա դնել՝ ru:Шаблон:Переведённая статья։--Ավետիսյան91 (քննարկում) 09:09, 6 Հունվարի 2019 (UTC)
Ես արդեն հասկացա, որ կարող եմ տեղադրել, բայց ուզում էի պարզել, թե ինչքանով է դա, այսպես ասած, անհրաժեշտ։ Դե լավ, կտեղադրեմ։ Բայց այնտեղ այդ կաղապարը տեղադրելուց հո չի վերանում հոդվածի հայերեն տարբերակի քննարկման էջում նույնպիսի կաղապարի տեղադրման հնարավորությունը, որի արդյունքում, զուտ տեսականորեն, կարող ենք ունենալ պարադոքսային իրավիճակ, երբ հոդվածի ռուսերեն տարբերակի քննարկման էջում կարող է նշված լինել, որ այս հոդվածը թարգմանվել է Հայերեն Վիքիպեդիայից, իսկ հայերեն տարբերակում հակառակը՝ նշված լինի որ այն թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայից, ու եթե ոչ մեկ այդ պարադոքսը չնկատի, ապա այն շատ երկար կարող է այդպես էլ մնալ:) --Hayk S (քննարկում) 09:24, 6 Հունվարի 2019 (UTC)
Տեսականորեն՝ այո։ Սակայն այստեղ կաղապարը տեղադրող գործիքի խնդիրը չէ։ Նույն տեսականորեն առանց այդ գործիքի ինչ-որ մասնակից կարող է ձեռքով տեղադրել այդ կաղապարը քննարկման էջում։ Հավանաբար առաջարկում եք ստեղծել գործիք, որը կստուգի քննարկման էջերի խմբագրումները, եվ եթե այնտեղ տեղադրվում է ԹՀ կաղապարը և հոդվածն ավելի վաղ է ստեղծվել, քան «բնօրինակը», ապա զգուշացնի խմբագրողին կամ այլ խմբագիրների։ Գործնականում քիչ հավանական սցենար է, իսկ գործիք ստեղծելը՝ ժամանակատար։ --Ավետիսյան91 (քննարկում) 09:37, 6 Հունվարի 2019 (UTC)
Հասկանալի է։ Բայց այդպիսի մի պահ էլ կա․ այդ կաղափարը կանոնակարգային պահանջ է, կապված հեղինակային իրավունքները պահպանելու հետ։ Սակայն այս դեպքում ինչ հեղինակային իրավունքների պահպանման մասին խոսք կարող է գնալ, եթե վերը նշված հոդվածը Ռուսերեն Վիքիպեդիայում (հայերենից ռուսերեն թարգմանելով) ստեղծել է ճիշտ այդ նույն անձը, ով հանդիսանում է նշված հոդվածի հեղինակը նաև Հայերեն Վիքիպեդիայում? --Hayk S (քննարկում) 09:56, 6 Հունվարի 2019 (UTC)
Մեկը մյուսին չի հակասում, խմբագրման պահին կարդա ներգևում տեքստ "Սեղմելով «Հիշել էջը», դուք համաձայնվում եք անվերադարձ հրապարակել ձեր ներդրումը Creative Commons Attribution-ShareAlike License 3.0 և GFDL արտոնագրերի ներքո.."։ Հեղինակ ոչ մի իրավունք տեքստի վրա չունի։ Եվ հեղինակ լեզվով Ա և հեղինակ (թարգմանիչ) լեզվով Բ նույն պահանջներ են տեսնում։ - Kareyac (քննարկում) 10:56, 6 Հունվարի 2019 (UTC)

Հեղինակային իրավունքների պահպանումը Վիքիպահեստում ֆոտոնկարների ներբեռնման ժամանակ

Իմ մոտ այդպիսի մի հարց է առաջացել, կապված ֆոտոնկարների Վիքիպահեստ ներբեռման մեխանիզմի հետ կապված։

Երեկ, ես ստեղծեցի Մալխաս Ամոյան ըմբիշի մասին հոդվածը, որից հետո ուզում էի այնտեղ տեղադրել նաև նրա լուսանկարը։ Համացանցում ման գալով, որոշեցի ահա այս մի լուսանկարը՝ https://armenpress.am/rus/news/948913.html ներբեռնել Վիքիպահեստ և այնուհետ նաև տեղադրել հոդվածում: Բարեհաջող ստացվեց, սակայն որոշ ժամանականց նշված լուսանկարը ջնջեցին Վիքիպահեստից, որպես պատճառաբանություն մատնանշելով հեղինակային իրավունքների խախտումը։ Ես ևս մեկ անգամ որոշեցի փորձել ներբեռնել այդ լուսանկարը վիքիպահեստ, այս անգամ նույնիսկ հղում տալով, թե որ կայքից եմ ես այն վերցրել, նշելով որ "Этот файл не является моим собственным произведением" (առաջին փորձի ժամանակ նշել էի "Этот файл является моим собственным произведением", քանի որ այդ եղանակով, Վիքիպեդիայում խմբագրական գործողություններ կատարելուց, մի քանի ֆոտոնկարներ ես արդեն ներբեռնել եմ Վիքիպահեստ ու բարեհաջող ստացվել էր, իսկ ահա նշելով "Этот файл не является моим собственным произведением", ես հիշում եմ, որ մի լուսանկար ևս ջնջել էին, մատնանշելով հեղինակային իրավունքների խախտումը, սակայն երբ փորձերի մյուս տարբերակով՝ ստացվեց։ Իսկ այս դեպքում՝ ոչ առաջին տարբերակով է ստացվում, ոչ էլ երկրորդով), սակայն որոշ ժամանակ անց տվյալ լուսանկարը նորից ջնջեցին վիքիպահեստից, նույն պատճառաբանությամբ, և գրեցին որ ևս մեկ այդպիսի փորձ անելու դեպքում իմ խմբագրման հնարավորությունները կսահմանափակվեն՝ "при повторении подобных действий Ваш доступ к редактированию может быть технически ограничен" https://commons.wikimedia.org/wiki/User_talk:Hayk_S#File%3AMalkhas_Amoyan.jpg

Հիմա, քանի որ երրորդ անհաջող փորձը կարող է այդպիսի լուրջ հետևանքներ ունենալ։), որոշեցի նախքան այն անելը մի հատ այնուամենայնիվ ճշտել, թե ինչում է խնդիրը։

Ես, իհարկե, կարդացել եմ մանրամասների մասին, Վիքիպահեստ ֆոտոնկարներ ներբեռնելու մեխանիզմի հետ կապված, ահա այս հոդվածներում՝ Վիքիպեդիա:Հեղինակային իրավունքներ, Վիքիպեդիա:Պատկերազարդում (ինչպես նաև նշված հոդվածները Ռուսերեն Վիքիպեդիայում), Мастер загрузки, սակայն իրոք որ մինչև վերջ չեմ կարող հասկանալ, թե կոնկրետ նշված դեպքում որն է խնդիրը։

Այժմ, առաջին հերթին, ուզում եմ հասկանալ, թե արդյոք կոնկրետ նշված լուսանկարը, որը ես փորձում էի ներբեռնել Վիքիպահեստ, չի համապատասխանում Վիքիպեդիայի պահանջներին (և եթե չի համապատասխանում, ապա ինչ պատճառով? Որպեսզի հասկանամ, թե համացանցում գտնվող որ լուսանկարները, տվյալ ըմբիշի, կարելի է ներբեռնել), թե այն Վիքիպահեստից հեռացնում են պարզապես այն պատճառով, որ հենց ես ինչ-որ մի բան սխալ եմ նշում այդ լուսանկարը ներբեռնելիս Վիքիպահեստ? Այ սա է երևի հիմնական հարցը, թե դա կոնկրետ տվյալ լուսանկարը չի համապատասխանում Վիքիպեդիայի պահանջներին, թե ես եմ ինչ-որ սխալ բան անում այն ներբեռնելիս? --Hayk S (քննարկում) 11:29, 10 Հունվարի 2019 (UTC)

Հարգելի Hayk S, Վիքիպահեստ կարող եք բեռնել միայն այն լուսանկարները, որոնց հեղինակը անձամբ Դուք եք։ Համացանցից որևէ պատկեր բեռնելն արգելվում է: Խորհուրդ կտամ երրորդ անգամ չփորձել` տհաճ հետևանքներից խուսափելու համար: Ավելի լավ է հոդվածը մնա առանց պատկերի, քան պատկերազարդվի հեղ. իրավունքով պաշտպանված լուսանկարով: Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 12:00, 10 Հունվարի 2019 (UTC)
Հասկանալի է։ Այսինքն, խնդիրը հենց լուսանկարի մեջ է, այլ ոչ թե իմ սխալ գործողությունների, այն Վիքիպահեստ ներբեռնելիս։
Բայց, փաստորեն, այդ դեպքում բոլոր այն մարդկանց լուսանկարները (և ոչ միայն մարդկանց, այլև ընդհանրապես բոլոր լուսանկարները, որոնք գտնվում են Վիքիպահեստում։ Օրինակ, Մարս մոլորակի լուսանկարը) որոնք առկա են Վիքիպեդիայում, արվել են զուտ Վիքիպեդիայի մասնակիցների կողմից? Մի քիչ աբսուրդ չի? Այդ դեպքում ինչու նույն համացանցից վերցված (եթե լուսանկարը համացանցում ազատ տեղադրված է որևէ մի կայքում, ասենք որևէ ԶԼՄ-ի կողմից է հրապարակված, որը արվել է այդ ԶԼՄ-ի լրագրողի կողմից, ու այն ներմուծելիս Վիքիպահեստ մասնակիցը հղում է տալիս, թե որտեղից է վերցրել այն, ապա դա հեղինակային իրավունքների խախտում է համարվում?) և իմ կողմից վիքիպահեստ ներմուծված մի քանի լուսանկարները չեն հեռացվել? Պարզապես չեն նկատել, թե ոնց?--Hayk S (քննարկում) 12:26, 10 Հունվարի 2019 (UTC)
Իսկ մի գուցե, այլ լուսանկարների դեպքում, պարզապես չեն հասկացել (կամ չեմ կարողացել գտնել նշված լուսանկարները համացանցում) որ տվյալ լուսանկարները վերցված են համացանցից ու դրա պատճառով չեն հեռացել? Ես այլ բացատրություն չունեմ։
Թե չէ, իսկապես, եթե մասնակիցը գրում է որ սա իմ անձնական հեղինակային լուսանկարն է, մինչ դեռ, իրականում, այն վերցված է համացանցի եսիմ որ կայքից, ապա ինչպես հնարավոր պարզել թե այդ լուսանկարը ով է արել, եթե ակնհայտ դա չի երևում?--Hayk S (քննարկում) 12:41, 10 Հունվարի 2019 (UTC)
Հարգելի Hayk S, եթե դուք չունեք ինչ-որ բանի սեփականության իրավունքներ, դուք իրավունք չունեք կատարել որևե գործողություն դրա հետ։ Նշված լուսանկարի իվավունքներ ուրիշիննեն, ձերը չեն։ Պարզել հնարավոր է այլ մասնակիցների օգնությամբ։ Հենց գտնումեմ, առաջարկում եմ ջնջել։
մանրամասնորեն Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում, Վիքիպեդիա:Հեղինակային իրավունքներ, Commons:How to detect copyright violations և Օգնություն:Պատկերների ազատ օգտագործում։ - Kareyac (քննարկում) 15:20, 10 Հունվարի 2019 (UTC)
(!) Մեկնաբանություն՝ Հարգելի Hayk S, «Մարս մոլորակի լուսանկարը) որոնք առկա են Վիքիպեդիայում, արվել են զուտ Վիքիպեդիայի մասնակիցների կողմից? Մի քիչ աբսուրդ չի?» աբսուրդ չէ, քանի որ Մարսի լուսանկարները ստեղծել է ՆԱՍԱ-ն, որի բոլոր մեդիաֆայլերը հանրային սեփականություն են, այստեղ հեղ․ իրավունքի խնդիր չկա։--ջեօ (✡) 17:04, 10 Հունվարի 2019 (UTC)
Երևի մասնակիցը շփոթում է հեղինակությունը և հեղինակային իրավումքներ։ Լուսանկարը ԶԼՄն չի ստեղծել, այլ լուսանկարիչը, բայց իրավումքներ տվելա ԶԼՄին, իսկ Արմենպրեսը մասնակցին չի տվել։ Ուրեմն նվիրել ուրիշի սեփականությունը անօրինական է։ - Kareyac (քննարկում) 17:26, 10 Հունվարի 2019 (UTC)
Շնորհակալություն բոլորին պարզաբանումների համար։ Այսինքն, ստացվում է որ համացանցում (ինչ-որ մի կայքում, պարտադիր չի հենց լրատվական կայք դա լինի) գտնվող ոչ մի լուսանկար Վիքիպեդիայի մասնակիցները իրավունք չունեն ներբեռնելու Վիքիպահեստ։ Ես ճիշտ եմ հասկացել? Բայց այդ դեպքում ինչպես վարվել եթե մասնակիցը ուզում է, որ իր ստեղծած ինչ-որ X-ի մասին հոդվածում (պարտադիր չի որ դա լինի հենց ինչ-որ մարդու մասին հոդված) լինի ինչ-որ լուսանկար, որը ցույց է տալիս այդ X-ի պատկերը, եթե այդ մասնակիցը իր մոտ, իր համակարգչում, չունի նման լուսանկար? Ոչ մի տարբերակ չկա և պետք է սպասել, որ ինչ-որ մի մասնակից, ով ունի իմ մոտ նման լուսանկար, այն ներբեռնի Վիքիպահեստ? --Hayk S (քննարկում) 17:46, 10 Հունվարի 2019 (UTC)
Hayk S, միանգամայն ճիշտ եք։ Այդպես է գործում Վիքիպեդիան։ --ջեօ (✡) 18:03, 10 Հունվարի 2019 (UTC)
Սակայն կան դեպքեր, երբ մասնակիցը կարող է ոչ ազատ պատկեր բեռնել հենց Հայերեն Վիքիպեդիա։ Կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։ --ջեօ (✡) 18:06, 10 Հունվարի 2019 (UTC)
Հասկանալի է։ Շնորհակալություն։ --Hayk S (քննարկում) 21:38, 10 Հունվարի 2019 (UTC)

Հարց

Վիքիպեդիայում էջ ունեմ բացած, ինչպես կարող եմ փոխել կաղապարի նկարը?– Այս անստորագիր գրառման հեղինակն է 91.221.229.14 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի անանուն մասնակից, խնդրում եմ գրել ավելի մանրամասն՝ ի՞նչ էջ է, ի՞նչ կաղապար է։ --23artashes (քննարկում) 09:10, 21 Հունվարի 2019 (UTC)

Էջս ջնջվել է

Էջս ջնջել եք; Ինչպես նկար բեռնեմ, որ չջնջվի?– Այս անստորագիր գրառման հեղինակն է - (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ազատ պատկերները կարող եք բեռնել վիքիպահեստ, իսկ Ոչ ազատ պատկերներն՝ այստեղ։ Թե ինչ է ոչ ազատ պատկերը, կարդացեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 07:08, 25 Փետրվարի 2019 (UTC)

Մասնակցային հաշվի խնդիրներ

Ներեցե՛ք, չեմ կարողանում փոխել մասնակցային հաշվի անվանումը, կարդացել եմ շատ ու շատ պատասխաններ, բայց դրանք չեն բավարարում իմ հարցին։ Շնորհակալություն) – Այս անստորագիր գրառման հեղինակն է 62.89.31.7 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի մասնակից, Ձեր մասնակցային անունն անվանափոխելու համար պետք է հայտ ներկայացնեք, որտեղ լինի անվանափոխման հիմնավորումը։ Հայտի հղումն՝ GlobalRenameRequest։--Ավետիսյան91 (քննարկում) 06:41, 25 Փետրվարի 2019 (UTC)

Վահան Տերյանի նամակներից

https://lili-mardastco.blogspot.com/2012/10/blog-post_5.html?m=1 – Այս անստորագիր գրառման հեղինակն է ? (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարց չէ։--Ավետիսյան91 (քննարկում) 07:04, 25 Փետրվարի 2019 (UTC)

Հոդված այլ լեզուներով

Ստեղծել եմ նոր հոդվածը, որը գրված է հայերեն լեզվով: Անհրոժեշտ է նաև տեղադրել նույն հոդվածի անգլերեն և ռուսերեն տարբերակները: Հարց է առաջանում յուրաքանչյուր լեզվով գրված հոդվա հոդվածի համար պետք է նոր էջ ստեղծվի, թե արդեն իսկ հայերեն լեզվով ստեղծված էջի շրջանակներում կարող եմ լրացնել նաև անգլերեն և ռուսերեն տարբերակները – Այս անստորագիր գրառման հեղինակն է 212.34.248.218 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի մասնակից, Հայերեն Վիքիպեդիայում հոդվածներ գրվում են միայն հայերեն լեզվով։ Այլ լեզուներով խնդրում եմ խմբագրել համապատասխան Վիքիներում։ - Kareyac (քննարկում) 15:15, 28 Փետրվարի 2019 (UTC)

Նոր կատեգորիա

Հարգելի՛ ընկերներ, նոր կատեգորիա եմ ստեղծել՝ «Իրանական գյուտեր», ուղղակի նոր էի սովորել, փորձեցի, ստացվեց: Հիմա մի խնդիր կա, մոռացել եմ լեզվական հղման ձևը, այսինքն չգիտեմ, շա՞տ անհրաժեշտ է «կապել» մյուս լեզուների հետ: Ինձ ո՞վ կօգնի: Շնորհակալություն: --Aleta Harutyunyan (քննարկում) 14:55, 4 Մարտի 2019 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 15:03, 4 Մարտի 2019 (UTC)[reply]

Ալետա ջան, կատեգորիաների միջլեզվայինը ևս կարևոր է։ Նույն ձև ես ավելացնում, ինչ որ հոդվածների դեպքում է։--Լիլիթ (քննարկում) 15:05, 4 Մարտի 2019 (UTC
Եվս մեկ անգամ շնորհալալություն --Aleta Harutyunyan (քննարկում) 16:02, 4 Մարտի 2019 (UTC)[reply]

Նախաճաշ Թիֆանիի մոտ (վեպ)

Բարև ձեզ: ինչպես կարող եմ վերաձևակերպել վերնագիրը? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Մասնակից:Տաթևիկ Նաջարյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Բարև ձեզ, Տաթևիկ, էջի վերևի աջ անկյունում «Ավելին»-ից կա ծիտիկ, դրա տակը կա «Տեղափոխել այս էջը»։ Օգնության էջեր կան անգլերեն Help:How to move a page և ռուսերեն Википедия:Переименование страниц։ Կարող եք նաև դիմել Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ։ - Kareyac (քննարկում) 23:55, 26 Մարտի 2019 (UTC)[reply]

Հայերն Իրանում

Բարև ձեզ: Ես մի կաղապար եմ ստեղծել՝ նմանեցնելով Հայ ազատագրական պայքարը միջնադարում կաղապարին, ու դրել եմ Հայերն Իրանում հոդվածի մեջ: Երբ նայում ենք կաղապարին՝ ամեն ինչ երևում է, բայց երբ հոդվածի մեջ է՝ թաքցված է: Կարո՞ղ եք օգնել ինձ --Լևոն Հարությունյան (քննարկում) 06:25, 15 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Հարգելի Լևոն Հարությունյան,
  • Օգտագործիր {{Կաղապարի անվանում|state=collapsed}} կաղապարը ցույց կտա թաքնված տեսքով:
  • Օգտագործիր {{Կաղապարի անվանում|state=expanded}} կաղապարը ամբողջությամբ կերևա:
  • Օգտագործիր {{Կաղապարի անվանում|state=autocollapse}} Կաղապարը կլինի թաքնված միայն եթե էջում գույություն ունի թաքնված կաղապար:
Նշեմ, որ Ձեր ստեղծած կաղապարը քանի որ շատ մեծ է, ավելի լավ է լինի թաքնված տեսքով:--Սամվելքննարկում 06:57, 15 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, հարգելի Սամվել: Հիմա սա կպահեմ ինձ մոտ: --Լևոն Հարությունյան (քննարկում) 07:09, 15 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Շողակաթ մատուռ

Ողջույն բոլորին: Հոդվածում տեղադրել եմ տեղեկաքարտ՝ Էջմիածնի Շողակաթ եկեղեցու տեղեկաքարտից պատճենելով ու տվյալները փոխելու: Մի քանի տվյալ կա, որ չի երևում՝ խաչաձև կենտրոնագմբեթ, Արևելյան Ադրբեջան մարզ: Կարո՞ղ եք օգնել – Այս անստորագիր գրառման հեղինակն է Լևոն Հարությունյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Շնորհակալ եմ --Լևոն Հարությունյան (քննարկում) 12:08, 15 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Ողջույն բոլորին: Այս եկեղեցու բնակավայրի անունը սխալ է այստեղ գրված: Ինչպե՞ս է կարելի ուղղել: Ճիշտը Մուժումբար է, ոչ թե ա-ով: Նույնն էլ վերաբերում է Մուժամբար գյուղի հոդվածին: Հնարավո՞ր է ուղղել: Նախապես շնորհակալ եմ: --Լևոն Հարությունյան (քննարկում) 07:33, 16 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Հարգելի Լևոն Հարությունյան, տվյալ հոդվածի ծանոթագրությունների բոլոր հղումներում (այդ թվում՝ իրանահայ «Ալիք» թերթի կայքում) Մուժամբար է։ Նույնն է նաև ՀՍՀ-ի հոդվածում, որտեղ Մուժումբար ձևը տրված է որպես երկրորդ, ոչ հիմնական անվանում։ Եթե ունեք Ձեր գրածը հաստատող որևէ վստահելի աղբյուր, խնդրում եմ ներկայացնել։ --23artashes (քննարկում) 08:06, 16 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Շնորհակալություն արձագանքի համար, Արտաշես: Կարող եք պարզապես անունով դիմել ինձ: Ալիք թերթում նշվում է Մուժումբար՝ https://alikonline.ir/news/community/azerbaijan-provinces/itemlist/tag/%D5%84%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%20%D5%A3%D5%AB%D6%82%D5%B2%D5%AB%20%D5%8D%20%D5%80%D5%BC%D5%AB%D6%83%D5%BD%D5%AB%D5%B4%D5%A7%20%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB, նաև Ազդակ թերթում՝ http://www.aztagdaily.com/archives/336406, Ատրպատականի թեմի պաշտոնաթերթ Արտազում՝ http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/ArtazT/2012/6.pdf: Հայկական սովետական հանրագիտարանի մասին չեմ կարող ասել, բայց պարսկերեն և անգլերեն գրվում է موجومبار‎, կարող եք նայել նաև Իրանիկա հանրագիտարանում՝ http://www.iranicaonline.org/articles/armenians-of-modern-iran: --Լևոն Հարությունյան (քննարկում) 08:15, 16 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Նույնը վերաբերում է Թախմասպ I հոդվածին, որտեղ խ-ի փոխարեն հ է: Աղբյուրներ դարձյալ կան --Լևոն Հարությունյան (քննարկում) 08:28, 16 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Լևոն Հարությունյան ջան, առաջնայինը նայում ենք հայալեզու աղբյուրներում, տառադարձում անում ենք, եթե չկան հայալու աղբյուրներ, Վաշինգթոն-Վոշինթըն օրինակով:--Սամվելքննարկում 08:48, 16 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Սամվել ջան, բայց չէ՞ որ ես ներկայացրել եմ հայերեն աղբյուրներ: Եթե այդքան սկզբունքային է, էլ չեմ շարունակի՝ շարքային գյուղի անուն է: Բայց Թահմասպը գոնե չպետք է մնա --Լևոն Հարությունյան (քննարկում) 08:54, 16 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Լևոն ջան, ես ընդամենը ոչ հայերեն աղբյուրների մասին ասեցի, թեմային չեմ տիրապետում դրա համար անվանման վերաբերյալ կլռեմ, իսկ անվափոխման հետ կապված, կխնդրեմ հարցը բարձրացնել դրա համար ստեղծված հատուկ հարթակում:--Սամվելքննարկում 09:04, 16 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Գրեցի, շնորհակալություն: --Լևոն Հարությունյան (քննարկում) 09:58, 16 Ապրիլի 2019 (UTC)[reply]

կապում լեզվի հետ

Ողջույն։ Վերջին թարգմանած երկու հոդվածներիս անգլերեն տարբերակում ցույց չի տալիս, որ դրանք հայերեն թարգմանվել են, կապը լեզվի հետ չի երևում։ Էջն ստեղծելիս ես հաստատ կապել եմ լեզվի հետ։ Կօգնե՞ք հասկանամ խնդիրը։ Շնորհակալություն։ Դոնալդ III`Շոտլանդիայի թագաավոր Էդմունդ Շոտլանդացի


--Avagyanasya (քննարկում) 20:43, 17 Ապրիլի 2019 (UTC)--Avagyanasya (քննարկում) 20:43, 17 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Հարգելի Avagyanasya,

  1. մի գրեք հոդվածների քանակը, գրեք հոդվածների անունը, ավելի լավ լինի դրեք այստեղ հղումներ
  2. հողվածներում մի գրեք կատեգորիաներ անգլերեն լեզվով

վիքիողջույնով - Kareyac (քննարկում) 03:16, 18 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Նոր Ջուղա)

Ողջույն բոլորին: Ես գրել եմ այս հոդվածը, պարսկերեն վիքիպեդիայի հետ կապել, բայց պարսկերենում երևում է, որ հայերեն հոդված կա, մեզ մոտ՝ ոչ: Սա է պարսկերենը՝ https://fa.wikipedia.org/wiki/%DA%A9%D9%84%DB%8C%D8%B3%D8%A7%DB%8C_%DA%AF%D8%B1%DB%8C%DA%AF%D9%88%D8%B1_%D9%84%D9%88%D8%B3%D8%A7%D9%88%D9%88%D8%B1%DB%8C%DA%86_%D9%85%D9%82%D8%AF%D8%B3_(%D8%A7%D8%B5%D9%81%D9%87%D8%A7%D9%86): Մեկ հարց էլ, այստեղ նկար չկար, ես կարո՞ղ եմ ինքս ներբեռնել պատկեր: Նախկինում դնում էի հղում՝ պատկերների վրա, ինչպես անգլերեն վիքիպեդիայում էր: Բայց ինչու՞ էր այդպես: Նախապես շնորհակալ եմ: --Լևոն Հարությունյան (քննարկում) 08:19, 18 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Լևոն ջան, կարող ես ինքդ ներբեռնել պատկեր, սակայն այն պետք է բավարարի որոշակի չափանիշների, իսկ նախկինում հավանաբար պատկերը եղել է ազատ կարգավիճակով Վիքիպահեստում` հղումը տալով երևացել է հոդվածում:--Սամվելքննարկում 09:21, 18 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Շնորհակալություն, Սամվել ջան: Ինձ լրիվ ուրիշ ձև էին բացատրել այս պահը, քան ես կարդացի: --Լևոն Հարությունյան (քննարկում) 10:50, 18 Ապրիլի 2019 (UTC)[reply]

տեղեկաքարտ անապատ

Ողջույն բոլորին: Ես ուզում եմ բարելավել Իրանի Դաշթե Քևիր և Դաշթե Լութ անապատների մասին հոդվածները, բայց այնպիսի տեղեկաքարտ, ինչպիսին կար եկեղեցիների դեպքում, մեզ մոտ չեմ գտնում: Սահարա, Գոբի, Սիրիական անապատների և այլ անապատների պարագայում չեմ տեսնում այդ տեղեկաքարտը: Կօգնե՞ք ստեղծել: Նախապես շնորհակալ եմ --Լևոն Հարությունյան (քննարկում) 06:16, 19 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Բարև ձեզ, մենք ունենք կաղապար {{Տեղեկաքարտ Աշխքարտ}} , դա կարող է օգնել։ - Kareyac (քննարկում) 07:09, 19 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Ունենք նաև {{Տեղեկաքարտ Հովիտ}}, անգլերենում անապատների համար այս կաղապարն է օգտագործվում:--Սամվելքննարկում 07:16, 19 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Տեղեկաքարտ Հովիտ մեզ մոտ հենց հովիտների համար է, անգլովիքին թերի է, Template:Infobox desert վերահղման էջ է, շատ այլ վիքիներում նման կաղապար կա։ - Kareyac (քննարկում) 07:23, 19 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Շնորհակալություն, ես կփորձեմ տեղեկաքարտ հովիտը --Լևոն Հարությունյան (քննարկում) 13:03, 19 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Որն է Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների այս կտրուկ կրճատման պատճառը

Որն է մեր Վիքիպեդիայում հոդվածների թվաքանակի այս կտրուկ (մոտ 7 հազար հոդվածով) կրճատման պատճառը? Մենք արդեն 255 հազարին էինք մոտենում, իսկ հիմա 247 745 հազար հոդված է Հայերեն Վիքիպեդիայում։ Հոդվածների թվաքանակով 33-րդ հորիզոնականից միանգամից իջանք 35-րդ հորիզոնական։

Իսկ մենք դեռ այս տարվա հունվարի 5-ին Վիքիպեդիայի խորհրդարանում նշում էինք 250 000-րդ հոդվածի ստեղծումը, իրար շնորհավորում՝ Հայերեն Վիքիպեդիա: Hayk S (քննարկում) 23:19, 20 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Արևմտահայերեն հոդվածները տեղափոխվեցին առանձին վիքիպեդիա։ -Սահակ (քննարկում) 23:32, 20 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Պարզ է։ Բայց ինչ-որ չեմ գտնում այդ վիքիպեդիան վիքիպեդիաների աղյուսակում։ Ուր է այն? Ես, որքան հիշում եմ Արևմտահայերեն Վիքիպեդիան առաջ գտնվում էր Ինկուբատորում: Երբ է բացվել արևմտահայերեն արդեն լիարժեք այդ վիքիպեդիան? Այդ հարցի վերաբերյալ, նկատի ունեմ արևմտահայերեն հոդվածների տեղափոխման, որևիցե քննարկում եղել է մեր վիքիպեդիայի խորհրդարանում? Ուղղակի զուտ հետաքրքրության համար կուզեի կարդալ հիմնավորումները, եթե նման քննարկում եղել է։ Hayk S (քննարկում) 08:03, 21 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Մարզիկ կաղապարի վերաբերյալ մի տեխնիկական հարց

Ողջույն բոլորին!!! Իմ մոտ Մարզիկ կաղապարի վերաբերյալ այդպիսի մի տեխնիկական հարց է առաջացել։

Բանը նրանում է, որ այդ կաղապարի մեջ "Երկիր" տող չկա, սակայն Արսեն Հարությունյան (ըմբշամարտիկ) հոդվածում, որը ես էի ստեղծել, հիմա նայում եմ, այդ ըմբիշի անձնական տեղեկություններից մեջ այդ վերը նշված տողը նշված է, ի դեմս՝ "Երկիր` Հայաստան Հայաստան"։ Բայց նայում եմ հոդվածի կոդում, այդ կաղապարի մեջ, նշված տողը ոնց չկար, այնպես էլ չկա։ Հիմա հարց. այդ տողը ոնց է այնտեղ առաջացել?

Ուզում եմ այդ հարցը պարզել, որպեսզի նաև Մալխաս Ամոյան հոդվածում, որը նույնպես ես եմ ստեղծել, նշված տողը ավելացնեմ, անձնական տեղեկությունների մեջ։ Ինչպես նաև նոր հոդված եմ հիմա ստեղծում, մեկ այլ ըմբիշի մասին, որտեղ ևս այդ կաղապարն եմ օգտագործելու։

Նախապես շնորհակալեմ։ Hayk S (քննարկում) 20:03, 20 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Ի դեպ, նույն հարցը վերաբերվում է նաև տվյալ կաղապարի "սեռը" տողին։ Կոդում տվյալ կաղապարի նման տող կա, բայց այնտեղ, վերը նշված հոդվածի կոդում, այդ տողի վերաբերյալ ոչինչ գրված չի, իսկ այ հոդվածում, անձնական տեղոկությունների մեջ, նշված է որ սեռը արական է։ Դա ոնց է նշվել, եթե կոդում նման բան գրած չկա? Hayk S (քննարկում) 22:26, 20 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Hayk S ջան, հավանաբար տվյալները բերում է ավտոմատ Վիքիդատայից:--Սամվելքննարկում 09:21, 22 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Հասկանալի է, բայց այդ դեպքում ինչու ավտոմատ, այդ "Երկիր" տողը չի բերվում Մալխաս Ամոյան-ի հոդվածի պարագայում "անձնական տեղեկություններ"-ի մեջ և ինչ պետք է անել (հոդվածի կոդում), որ այդ տողը այնտեղ էլ լինի? Թե չէ այնտեղ ես կոդում գրել եմ՝ "|Երկիր = {{Կաղապար:Հայաստանի դրոշ} } [ [Հայաստան ]]"՝ Խմբագրվում է՝ Մալխաս Ամոյան էջը , բայց ոչինչ հոդվածում չի երևում և այդ տողը չի ավելանում անձնական տեղեկությունների մեջ։ Hayk S (քննարկում 10:08, 22 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Hayk S ջան, երկիրը պետք է փոքրատառ գրեիր, արդեն փոխեցի:--Սամվելքննարկում 10:52, 22 Ապրիլի 2019 (UTC)[reply]
:) Շնորհակալություն Սամվել ջան!!!--Hayk S (քննարկում) 19:44, 22 Ապրիլի 2019 (UTC)[reply]

խնդիր տեղեկաքարտի մեջ

Ողջույն, հարգելի խմբագիրներ: Խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում ինձ օգնել տեղեկաքարտի հարցում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Հակոբ, Սուրբ Հովհաննես, Սուրբ Ներսես Մեծ, Սուրբ Կատարինյան մենաստան եկեղեցիների տեղեկաքարտերում քարտեզ չկա: Սպահանի մյուս եկեղեցիներում երևում է տեղեկաքարտը: Կարո՞ղ է պատճառը անգլերեն վիքիպեդիայի գոյությունն է: Որովհետև մնացած եկեղեցիները, որոնք միայն պարսկերենում ու հայերենում չէ, որ կան, տեղեկաքարտի քարտեզի հետ խնդիր չկար:--Լևոն Հարությունյան (քննարկում) 11:27, 22 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Հարգելի Լևոն Հարությունյան, ցանկացած քարտեզի համար անհրաժեշտ են կոորդինատներ, որոնք այս էջերում չկան։ - Kareyac (քննարկում) 11:50, 22 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Հարգելի Կարեյակ, ես կոորդինատները գրել եմ, դրանք չեն երևում--Լևոն Հարությունյան (քննարկում) 11:55, 22 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Հիմա կզբաղվեմ, հարգելի Լևոն Հարությունյան, Kareyac կարդացվում է Կարեյաց կամ հայկական ոճով Կարեյացի։ - Kareyac (քննարկում) 12:05, 22 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Շատ լավ, Կարեյաց: Պարզապես լավ չհասկացա բառիմաստը՝ թե՛ Կարեյակ, թե՛ Կարեյաց, թե՛ Կարեյացի: Բառը հայերե՞ն է: --Լևոն Հարությունյան (քննարկում) 12:44, 22 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Արված է: Կոորդինատներ այսպես չեն աշխատում, տեղեկաքարտը չի պչարունակում ոչ լայնք ոչ երկայնք տողեր։ Մի հարց ունեմ՝ դուք գրել եք տեղագրություն տողում Սպահանի նահանգ երբ հայտնի է ավելի ճիշտ տեղադրություն Նոր Ջուղա, ի՞նչ պատճառով։
Սա ուղղակի իմ մասնակցային անունն է։ - Kareyac (քննարկում) 13:12, 22 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Ես բոլոր տեղերում այդպես եմ գրել: Կարծել եմ՝ Սպահանի նահանգ, քաղաք Սպահան, Նոր Ջուղա: Նույնը գրել եմ Թավրիզի եկեղեցիներում --Լևոն Հարությունյան (քննարկում) 13:56, 22 Ապրիլի 2019 (UTC)[reply]

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Ողջունում եմ Վիքիպեդիայի բոլոր փորձառու մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր կկարդան ներքոշարադրյալը: Ովքե՞ր են գրել ու խմբագրել հայերեն Վիքիպեդիայում «Մեսրոպ Մաշտոց» էջը կամ որևէ այլ կերպ մասնակցել դրա ստեղծմանը: Թող այդ բոլոր մարդիկ հանձնե՛ն իրենց դիպլոմները, ատեստատները, վկայականները ու մնացած այլ՝ միջնակարգ, բարձրագույն կամ չգիտես էլ ինչ կրթության մասին հավաստող փաստաթղթերը և գնա՛ն տարրական դպրոց՝ առաջին դասարանից սկսելու իրենց տառաճանաչությունը:Եթե չեն կարող այդ քայլին դիմել, ապա թող այլևս հոդվածներ չգրեն հանրային հրապարակման ենթակա որևէ աղբյուրում, որպեսզի չխայտառակեն ո՛չ իրենց, ո՛չ իրենց ուսուցիչներին, ո՛չ էլ ընդհանրապես հայրենակիցներին (եթե, իհարկե, այդ մարդիկ հայ են). ամոթից գետինն ես մտնում, երբ մեծագույն հայի մասին հայերենով կարդում ես, որ նա Հռոմի կաթոլիկ եկեղեցու դավանորդ է և զբաղեցրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնը (էլ չեմ խոսում նրա մահվան վայր Վաղարշապատը Սասանյան Պարսկաստանի կազմի մեջ մտցնելը. Մաշտոցի մասին նույնիսկ ռուսերեն էջում հարգել են հայկական ինքնավար մարզպանության գոյության իրավունքը և Վաղարշապատը չեն դարձրել Պարսկաստանի մաս): Հազա՛ր ամոթ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Խմբագիր (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի մասնակից, ամոթանքը հարց չէ, հարցեր բաժնում պետք է հարցեր տալ։--Emptyfear (քննարկում) 16:43, 22 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Եվս երեք եկեղեցի

Ողջույն, հարգելի խմբագիրներ: Խնդրում եմ օգնել ևս մեկ հարցում՝ կապված եկեղեցիների հետ: Սուրբ Թադևոս, Ծոր Ծոր և Սուրբ Ստեփանոս եկեղեցիների պարագայում դրված է ոչ թե կրոնական կառույցի, այլ ուրիշ տեղեկաքարտ: Արդյունքում իրենց՝ քարտեզի վրա գտնվելը երևում է «զարկերակային» կերպով: Բացի այդ, չի երևում կոնկրետ շրջանը, ինչպես օրինակ Հովվի մատուռ հոդվածում: Կարո՞ղ ենք սա ուղղել --Լևոն Հարությունյան (քննարկում) 07:42, 26 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Փոխարինեցի «Կրոնական կառույց» տեղեկաքարտով։ Տեսեք՝ լա՞վ է։ --23artashes (քննարկում) 07:59, 26 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Շատ շնորհակալ եմ, Արտաշես ջան: Ուղղակի ես մտածեցի՝ պետք է մնար համաշխարհային ժառանգության տեղեկաքարտը, դրա համար ես չէ անում դա: --Լևոն Հարությունյան (քննարկում) 08:44, 26 Ապրիլի 2019 (UTC)[reply]
Մյուսներն էլ կարող եք փոխարինել, Լևոն ջան։ Եթե ինչ-որ տվյալներ չկան կամ սխալ են, կարող եք Վիքիտվյալներում ուղղել։ --23artashes (քննարկում) 09:30, 26 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Քրդերն Իրանում

Ողջույն բոլորին: Խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում օգնել ինձ՝ Քրդերն Իրանում հոդվածի հետ կապված: Կատեգորիաների մեջ հայտնվել են ինչ-որ այլ կատեգորիաներ, որ ես չեմ նշել: Դա ինչի՞ց կարող է լինել և ինչպե՞ս ազատվել դրանից --Լևոն Հարությունյան (քննարկում) 10:38, 10 Մայիսի 2019 (UTC)[reply]

Բարև ձեզ, դրանք ծառայողական կատեգորիաներ են, բարելավման առարկա նշելու համար։ Սովորաբար գալիս են կաղապար ոչ ճշգրիտ լրացնելու դեպքում։ Այս էջում գալիս են տեղեկաքարտի |քանակություն = տողի ծանոթագրությունների կաղապար(ներ)ից։ - Kareyac (քննարկում) 04:31, 11 Մայիսի 2019 (UTC)[reply]
Հարգելի Kareyac, ես հենց նոր վերցրի Հայերն ԱՄՆ-ում հոդվածի տեղեկաքարտը և ամբողջությամբ նորից գրեցի: Մեկ անգամ էլ արեցի՝ հեռացնելով բոլոր հղում-ծանոթագրությունները: Ոչինչ չփոխվեց --Լևոն Հարությունյան (քննարկում) 08:43, 11 Մայիսի 2019 (UTC)[reply]
Հարգելի Լևոն Հարությունյան, հոդվածում քանակություն տողում CIAonline ծանոթագրությունում պետք էր վերացնել {{as of|lc=y|2015|08}} ծառայողական կաղապարը: Հիմա մոտս կարմիր կատեգորիաներ վերացան։ Հայերն ԱՄՆ-ում հոդվածում ինչը չի աշխատում ճիշտնասած չհասկացա։ - Kareyac (քննարկում) 09:04, 11 Մայիսի 2019 (UTC)[reply]
Հարգելի Kareyac, Հայերն ԱՄՆ-ում ոչ մի խնդիր չունի, ասելիքս հենց դրան է վերաբերում: Ես վերցրի ամեն ինչ այդտեղից, որ Քրդերն Իրանում հոդվածը նույնպես խնդիր չունենա: Շնորհակալություն օգնության համար: --Լևոն Հարությունյան (քննարկում) 09:08, 11 Մայիսի 2019 (UTC)[reply]
Խնդրեմ, հարգելի Լևոն Հարությունյան, միշտ պատրաստ եմ օգնել ըստ ուժերիս։ - Kareyac (քննարկում) 09:12, 11 Մայիսի 2019 (UTC)[reply]

Առաջարկ

Ողջույն բոլորին։Ես Դավիթն եմ և պատրաստ եմ օգնել ինձ հասանելի գիտելիքով,խնդրում եմ չանտեսել և տալ ինձ այն թեմաները,որը խմբագրման կարիք ունի– Այս անստորագիր գրառման հեղինակն է Davidlalayan0 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, հարգելի Davidlalayan0։ Շնորհակալ ենք առաջարկի համար։ Հայերեն Վիքիպեդիայի գրեթե բոլոր հոդվածներն ազատ են խմբագրման համար։ Կարող եք ընտրել ցանկացած հոդված և բարելավել այն կամ ստեղծել նորը։ Կառաջարկեի կատարել թարգմանություն այլ լզվով վիքիպեդիաներից։ Հարցերի դեպքում գրեք ինձ կամ այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 08:52, 10 Հունիսի 2019 (UTC)[reply]

Կաղապար-դրոշ-Իրան

Ողջույն բոլորին: Ես դրոշների հետ կապված հարց ունեմ, խնդրում եմ ձեզ՝ ժամանակ ունենալու դեպքում օգնել: Իրանի դրոշի կաղապարի մեջ (https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:%D4%B4%D6%80%D5%B8%D5%B7%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4/%D4%BB%D6%80%D5%A1%D5%B6) կային սխալներ, ես փորձեցի ուղղել: Ստացվեց ավելի վատ: Ի՞նչ պետք է անեմ: --Լևոն Հարությունյան (քննարկում) 11:04, 19 Հունիսի 2019 (UTC)[reply]

Դուք առաջարկել եք կաղապարին բացակայող պատրերներ, օրինակ գրել եք | var3 = 1576 սակայն տող | flag alias-1576 գոյություն չունի։ - Kareyac (քննարկում) 20:01, 19 Հունիսի 2019 (UTC)[reply]
Լավ, իսկ եթե դրոշները սխալ թվականներով են դրված, ինչպե՞ս է պետք ուղղել --Լևոն Հարությունյան (քննարկում) 08:16, 20 Հունիսի 2019 (UTC)[reply]
Օրինակ

| flag alias-2018 = Flag of Kareyac (2018).svg | var1 = 2018

փոխվում է դեպի

| flag alias-2019 = Flag of Kareyac (2018).svg | var1 = 2019

Նիշքի անվանումը չի փոխվում։ Փոխվում է տարեթիվը flag alias-ում և var-ներից մեկը պտի համընկնի։ Այսինքն | var3 = 1576 պետք է համապատասխանի | flag alias-1576, ինչը դուք չեք փոխել։ Եթե կարձում եք որ 1576-ին համապատասխանում է Safavid Flag.svg, ապա փոխեք | flag alias-1535 դեպի | flag alias-1576։ Չեմ համարում ինձ Իրանի պատմական դրոշների մասնագետ, միայն խնդրում եմ հիմնավորել փոփոխություննըրը։ հարգանքով

- Kareyac (քննարկում) 09:33, 20 Հունիսի 2019 (UTC)[reply]

Շատ շնորհակալ եմ մանրամասն բացատրության համար, արեցի փոփոխությունները: --Լևոն Հարությունյան (քննարկում) 07:20, 21 Հունիսի 2019 (UTC)[reply]

Վերանվանում

Շնորհակալ կլինեմ, եթե բացատրեք, թե ինչպես ուղղել հոդվածի վերնագիրը, կամ ուղղեք այս վերնագիրը Մի զայրացրու (խաղ) ավելի ճշգրիտի՝ Մի՛ զայրացիր: Կանխավ շնորհակալ եմ՝ --Marina Melik-Adamyan (քննարկում) 21:41, 26 Հունիսի 2019 (UTC)[reply]

Հարգելի Marina Melik-Adamyan, բոլոր էջերի ամենավերևում կա «Ավելին» կոճակը, որի վրա մկնիկը պահելով բացում է «Տեղափոխել այս էջը»: Սեղմելով այն՝ այնուհետև կարող եք ընտրել ձեր նախընտրած վերնագիրը: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 22:40, 26 Հունիսի 2019 (UTC)[reply]
You are my hero, Գաբրիելյան Աշոտ :)) Անչափ շնորհակալ եմ:) --Marina Melik-Adamyan (քննարկում) 12:50, 27 Հունիսի 2019 (UTC)[reply]

Էջի մուտքի արգելափակում

Բարև Ձեզ, ինձ հետաքրքիր է, հնարավոր է էջը փակել, որ միայն էջի տերը կարողանա այն վերախմբագրել կամ խմբագրել: Շնորհակալություն։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Aylanjian (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հա իհարկե հնարավոր է, քանի որ Վիքիպեդիայի էջերը տեր չունեն ։Ճ։ Իսկ եթե լուրջ, որոշ դեպքերում կայքի ադմինները կարող են հոդվածը պաշտպանել, ինչի արդյունքում այն կկարողանան խմբագրել միայն ադմինները։ Նման որոշման պատճառ կարող է լինել հաճախակի վանդալությունները կամ հաճախելիության բարձր մակարդակը, բայց հոդվածը ստեղծողի ցանկությամբ էջերը չեն պաշտպանվում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:08, 2 Հուլիսի 2019 (UTC)[reply]

Հաճախակի վանդալիզմ

Խոսքը հենց տեքստի հանդեպ հաճախակի վանդալիզմի մասին է, մարդիկ մտնում են դիտավորյալ ապատեղեկատվություն ավելացնում: Ինչպես վարվել նման դեպքերում:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Aylanjian (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Aylanjian, ո՞ր հոդվածի մասին է խոսքը։ --23artashes (քննարկում) 05:31, 3 Հուլիսի 2019 (UTC)[reply]

Քանդովան

Ողջույն բոլորին: Այս հոդվածում ի սկզբանե եղել է ուրիշ տեղեկաքարտ, որում երևում էր մանրամասն քարտեզ, իսկ մյուս տեղեկաքարտում, որը ես տեղադրեցի, չունի: Կարո՞ղ ենք ավելացնել այդ մանրամասն քարտեզը այստեղ ևս: Եվ ինչպե՞ս --Լևոն Հարությունյան (քննարկում) 10:03, 3 Հուլիսի 2019 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Լևոն Հարությունյան։ Այո, կարելի է ավելացնել այդ քարտեզը, այն կունենա այս տեսքը։ Սակայն փոփոխությունը կազդի «Բնակավայր» տեղեկաքարտն ունեցող բոլոր հոդվածներին։ Հարց է՝ որքանո՞վ դա ողջունելի կլինի ողջ համայնքի կողմից։ @ԱշոտՏՆՂ և @Kareyac, ի՞նչ կասեք։ --Ավետիսյան91 (քննարկում) 10:13, 3 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Իսկ եթե Ձեր նշած երկուսն էլ բերենք, կստացվի 3 քարտեզ բնակավայրի մասին։ Նախադիտելով այսպես է։--Ավետիսյան91 (քննարկում) 10:16, 3 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Ավետիսյան ջան, շնորհակալ եմ արագ արձագանքի համար: Ես ցանկանում էի լիներ մեկ քարտեզ երկրից, մեկ այլ էլ շրջանից կամ գավառից: Այդ դեպքում մեջտեղի քարտեզը երևի պետք չի լինի: Դա հնարավո՞ր է, չի՞ հակասում ոչ մի բանի: --Լևոն Հարությունյան (քննարկում) 10:23, 3 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Այո, հնարավոր է, բայց կրկին ազդելու է բոլոր բնակավայրերի վրա։ Սպասենք նշածս մասնակիցների արձագանքին, իրենք տեղեկաքարտերով շատ են զբաղվել, միգուցե լուծում առաջարկեն կամ դնենք համայնքում քննարկման ու բոլորի համար mapframe քարտեզներ կիրառենք։ Անձամբ ինձ համար էլ է դա նախընտրելի։--Ավետիսյան91 (քննարկում) 10:33, 3 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Տեղեկարտի քարտեզավորմման տարբերակները երկուսն են՝
1. Հինը.գուցադրել տեղորոշման քարտեզ(ներ)ի վրա։ Այս դեպքում Իրանի քարտեզի վրա, օսթանի քարտեզ չունենք։ Մենք ունենք համարյա բոլոր երկրների քարտեզներ և շատ քիչ վարչական միավորների և բնականայրերի համար։ Մի քանի հազար պակասում են այսոր, վաղը պակասությունը կաճի։
2. Նորը. մափֆրեյմի օգնությանբ։ Փաստորեն սա մեկ քարտեզ է ամբողջ աշխարհի համար։ Կարելի է ցուցադրել մի քանի անգամ տարվեր հեռավորությունով։ Օրինակ երկու անգամ Աշխքարտ տեղեկաքարտում։
Երկուսն էլ ունեն առավելպություններ և բացատներ՝ հինը տարբերում է երկիրը (վարչական միավոր, բնակավայր) գունավորումով, բայց լալ է, հինը տեղադրում է սահմանամերծ օբյեկտներ մի երկրում, նորը քարտեզի մեջտեղում։ Երկու տեսակի օգտագործումը մի տեղեկաքարտում իմ կարծիքով ծանրաբերելու է տեղեկաքարտը։ Երկուսն էլ հնարավոր է օգտագործել նաև տեղեկաքարտից դուրս։ --Kareyac (քննարկում) 11:50, 3 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Աշոտ, իսկ Դու՞ք ինչ կարծիքի եք --Լևոն Հարությունյան (քննարկում) 06:19, 4 Հուլիսի 2019 (UTC)[reply]

ՍԽԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԷՋՈՒՄ

Բարև Ձեզ: Գտնվել է սխալ տեղեկատվություն էջերից մեկում տեղադրված տեղեկատվության վերաբերյալ: կցանկանաի իմանալ, թե Ինչպես է հնարավոր պաշտոնապես ուղել այդ սխալը: Ճիշտ ինֆորմացիան հաստատելու համար կարող են տրամադրվել համապատասխան ապացույցներ, այն է՝ փաստաթղթեր: Խոսքը վերաբերում է հետևյալ էջին՝ – Այս անստորագիր գրառման հեղինակն է 5.77.254.222 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն։ Դուք չեք նշել որ էջի և որ ինֆորմացիայի մասին է խոսքը, որպեսզի կարողանանք օգնել։ Սակայն եթե ունեք վստահելի երկրորդական աղբյուր, ապա խմբագրումը կարող եք անել նաև ինքներդ։ Պարզապես սեղմեք «Խմբագրել» կամ «Խմբագրել կոդը» և կատարեք անհրաժեշտ փոփոխությունները՝ չմոռանալով տեղադրել նաև հղումները։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 08:32, 11 Հուլիսի 2019 (UTC)[reply]

my account

knereq inchpes karox em anuns popoxel aystex– Այս անստորագիր գրառման հեղինակն է Almast Ozmanyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

my account

knereq es cankanum em ejs argelapakel hnaravor ee– Այս անստորագիր գրառման հեղինակն է Almast Ozmanyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Մասնակցի վերանվանման էջ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%B2:GlobalRenameRequest - Kareyac (քննարկում) 18:54, 13 Հուլիսի 2019 (UTC)[reply]

Էջի ստեղծում

Բարև ձեզ, օգնեք խնդրում եմ հետևյալ հարցում, աշխատանքի բերումով «ձեռքի տակ ունեմ» շաաատ հետաքրքիր և կարևոր տեղեկություններ, որոնք օգտակար կլինեն և միայն կհարստացնեն հայկական վիքիպեդիան, սակայն անընդհատ բախվում եմ խնդիրների՝ նոր էջ ստեղծելիս. 2 օր է չեմ կարողանում ստեղծել դերասան Կարապետ Թիթրյանի էջը, ինչ-որ սխալներ են տեղի ունենում, կամ էջը հեռացվում է, նշեմ նաև, որ օգնության բաժնում շատ են անհասկանալի տերմինները, ինչի պատճառով սկսնակ «խմբագիրը» կրկին բախվում է խնդիրների: շնորհակալություն– Այս անստորագիր գրառման հեղինակն է Իրինա̠Ղազարյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Իրինա̠ Ղազարյան, կարող եք էջը ստեղծել Ձեր սևագրության էջում` այստեղ, ավարտելուց հետո կարող եք դիմել ինձ կամ այլ մասնակիցների և կօգնենք հանրագիտարանային տեսքի բերել:--Սամվելքննարկում 10:11, 24 Հուլիսի 2019 (UTC)[reply]


Շնորհակալ եմ --Սամվել,

Արդյոք անվտանգ է Վիքիպեդիան?

Ինչպես ավելացնել նոր հոդված

Բարև ձեզ կարող եք ասել ինչպես նոր հոդված ավելացնեմ վիքիպեդիայում, ինչպես գրել վերնագիրը, ինչպես ավելացնել կաղապար մարդկանց մասին էջերում կամ ինչպես փոխեմ կաղապարի միջի տեղեկատվությունը արդեն գոյություն ունեցող էջերում: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Hun.gayane (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Մասնակից:Hun.gayane, հուսով եմ ձեզ օգնելու է Օգնություն:Ողջույն, նորեկներ#Ինչպես նոր հոդված գրել, Օգնություն:Առաջին քայլերը և Վիքիպեդիա:Ինչպես խմբագրել էջը։ Իսկ կաղապատի վերավերյալ նայաց ինչ տեսակի կաղապար. 1. տեղեկաքարտի տեղեկատվությունը հանրավոր է փոխել կամ Վիքիտվյալներում կամ հենց հոդվածում 2. այլ կաղապար միայն մեզ մոտ։ Գրեք, որ մի կաղապարի և հոդվածի մասին է խոսքը։ - Kareyac (քննարկում) 08:57, 31 Հուլիսի 2019 (UTC)[reply]

տես նաև

Ողջույն: Եթե հայերեն վիքիպեդիայում տես նաև բաժինը կարմիր հղումներով է, թողնո՞ւմ ենք կարմիր հղումները, թե՞ ջնջում ենք ամբողջ բաժինը: Շնորհակալություն:--TonJ (քննարկում) 17:45, 21 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]

TonJ ջան, ես չեմ հիշում նման թեմայով ինչ-որ որոշում։ Հավանաբար ավելի ճիշտ կլինի այս մասին խորհրդարանում գրել։ Ես կողմ եմ, որ «Տես նաև» բաժնից հեռացվեն բոլոր կարմիր հղումները։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:53, 22 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]

Ավելացնել նկար հոդվածին

Բարև Ձեզ,

ցանկանում եմ ավելացնել http://www.grakantert.am/wp-content/uploads/2014/02/Vladimir-Hairapetyan.jpg նկարը հետևյալ հոդվածին՝ https://hy.m.wikipedia.org/wiki/Վլադիմիր_Հայրապետյան_(գրող-երգիծաբան)

Կարո՞ղ եք օգնել: Շնորհակալություն– Այս անստորագիր գրառման հեղինակն է HaykuhiHayrapetyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

@HaykuhiHayrapetyan, նախ անհրաժեշտ նկարը Ձեր նշած կայքից բեռնել Ձեզ մոտ, այնուհետև վերբեռնել Հայերեն Վիքիպեդիա որպես ոչ ազատ պատկեր (պատկերը ոչ ազատ է, քանի որ կայքը պաշտպանված է հեղինակային իրավունքով. դա երևում է կայքի ամենաներքևում տեղադրված © 2019 Գրական Թերթ - ՀԳՄ Պաշտոնաթերթ. գրառումից) առավելագույնը 600 փիքսել կետայնությամբ՝ լրացնելով ոչ ազատ պատկերի կաղապարը նկարը բեռնելիս՝
{{Ոչ ազատ պատկեր
| Նկարագրություն = Վլադիմիր Հայրապետյան
| Աղբյուր = http://www.grakantert.am/wp-content/uploads/2014/02/Vladimir-Hairapetyan.jpg 
| Հեղինակ = անհայտ
| Ամսաթիվ = անհայտ
| Հոդված = Վլադիմիր_Հայրապետյան_(գրող-երգիծաբան)
| Նպատակ = հոդվածի նկարազարդում
| Փոխարինում = {{FU-մահացած}}
| Այլ տեղեկություն = 
}}
Այնուհետև նկարը կարող եք ավելացնել հոդվածում և միայն այդ հոդվածում, քանի որ ազատ պատկերները կարող եք օգտագործել 1 անգամ և 1 հոդվածում 1-ից ավելի ոչ ազատ պատկերներ լինել չեն կարող: Բացի այդ խնդրում ենք ստորագրել քննարկման էջերում Ձեր գրածից հետո:--Սիգմա (քննարկում) 22:58, 1 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Նույն վերնագրով հոդվածներ

Բարև Ձեզ: Ես ուզում եմ ստեղծել նկարիչ՝ Լևոն Հայկազունու էջը Վիքիպեդիայում, սակայն որոնման դաշտում տեղադրելով անունը, տեսա, որ արդեն կա նույն վերնագրով հոդված, սակայն այլ անձնավորության մասին: Ինչպե՞ս կարող եմ այլ կերպ ստեղծել հոդվածը և արդյո՞ք դա չի խանգարի նախորդին:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Anahit Haykazuni (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛@Anahit Haykazuni, եղած էջը կրկեսային արտիստ Լևոն Հայկազունու մասին է, Դուք կարող եք ստեղծել Լևոն Հայկազունի (նկարիչ) էջը: Բացի այդ, խնդրում ենք քննարկումներում (բայց ոչ հոդվածներում) ստորագրել՝ սեղմելով Շ տառի կողքին գտնվող պատկերին կամ ուղղակի դնելով ~~~~ չորս թիլդաները: Մաղթում ենք հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 20:24, 31 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Ինչպես ստեղծել կաղապար

Ես ունեմ մի քանի հարց

  1. Ինչպես ստեղծել կաղապար, ըստ հրահանգի ինձ մոտ չի ստացվում
  2. Չեմ կարողանում նախորդ նշված լինկը ջնջել ընդհանրապես և փոխարինել նորով, գուգլ որոնողական համակարգում կա և ինդեքսավորված է միայն հին ջնջված լինկը – Այս անստորագիր գրառման հեղինակն է Անի ՎարդԱնի (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարգելի մասնակից, ին՞չ կաղապար ուզում եք ստեղծել ու ո՞ր մի լինքը։ - Kareyac (քննարկում) 14:39, 4 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]

Դառնալ մասնակից

Բարև Ձեզ, Ես կցանկանայի մասնակցել վիքիպեդիայի հայերեն էջերի ստեղծման գործընթացին` մասնավորապես ռուսերեն էջերի հիման վրա հայերեն էջերի ստեղծմանը։ Հարգանքով Իլոնա Գրիգորյան– Այս անստորագիր գրառման հեղինակն է 37.252.95.109 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Իլոնա Գրիգորյան, Վիքիպեդիայում յուրաքանչյուր ոք կարող է ներդրում անել, սիրով կօգնենք Ձեզ սովորել խմբագրել, բայց խորհուրդ կտամ սկզբում գրանցվել: Ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել ինձ իմ քննարկման էջում:--Սամվելքննարկում 05:03, 7 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]

Creating artciles about Iranian-Armenians in Armenian Wikipedia

Hi I need Armenian wikipedians to create Articles about Iranian-Armenians Scientists - Artists - Politicians , ... in Armenian Wikipedia. I can assists in this process. I help to expanded them Modern Sciences (քննարկում) 00:24, 31 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]

Hi @Modern Sciences, it's a good idea. Do you have any listings or wiki categories that we can use? It is advisable that the articles or sources are at least in English.--BekoՔննարկում 06:44, 31 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]

@Beko "Iranian-Armenians Encyclopedia" written by Zhant Lazarian published in Farsi. This book was translated to Armenian few year later under title "Իրանահայոց հանրագիտարան": Կազմող` Ժանետ Տ. Լազարյան: Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012. This book is a valuable source about Iranian-Armenians.

below link is a lot of good articles about Armenia and Armenians in generally (some of them about Iranian-Armenians)

http://www.iranicaonline.org/articles/search/keywords:Armenia/limit:1000 Modern Sciences (քննարկում) 09:26, 31 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]

Օգնություն

Բարև Ձեզ: Շատ ուրախ եմ և հետաքրքրված, որ մասնակցում եմ այս հետաքրքիր ծրագրին, սակայն, չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես պետք է սկսեմ թարգմանել իմ ընտրած հոդվածը: Խոսքը կոնկրետ <<Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված>> նախագծի մասին է: Շատ շնորհակալ կլինեմ օգնության համար:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Մարիաննա04 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, հարգելի՛ Մարիաննա04, նախ կարելի է աշխատել սևագրությունում՝ այստեղ, իսկ ավարտելուց հետո՝ տեղափոխել հոդվածի էջ։ Աշխատանքն սկսելու համար պետք է էջը վերևում սեղմել խմբագրել, թարգմանել անգլերեն տեքստը, այնուհետև վերևի աջ անկյունում սեղմել պահպանել։--Voskanyan (քննարկում) 12:46, 30 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]

Ո՞ր էջում պետք է փնտրեմ խմբագրել կոճակը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Մարիաննա04 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Այս էջի վերին մասում, կա գրված Խմբագրել, խմբագրել կոդը, դրանք երկու տարբերակներ են, որոնցով կարող ես խմբագրել։ Հարցերի դեպքում ազատ դիմիր և մի մոռացիր ստորագրել քննարկման էջորում քո գրածներից հետո (հոդվածի մեջ ստորագրել պետք չէ)։ Դրա համար ուղղակի հարկավոր է այս նշանը դնել 4 անգամ՝ ~։--Nooberella💬 14:02, 30 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]