Մի զայրացրու (խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Menschenaergern.svg

«Մի զայրացրու», գերմանական սեղանի խաղ, որը մշակել է Յոզեֆ Ֆրիդրիխ Շմիդտը 1907-1908 թ.։ Խաղը թողարկվել է 1914 թ. և վաճառվել մոտ 70 միլիոն օրինակով։ Այս խաղին նման են հնդկական «Պաչիսին», կոլումբիական «Պարկեսը», անգլիական «Լուդոն»։

Կանոններ[խմբագրել]

Կարող են խաղալ 2-4 հոգի` մեկական խաղացող յուրաքանչյուր կողմից։ Ամեն խաղացող ունի 3 կամ 4 խաղաքար (գոյություն ունի խաղի 2 տարբերակ), որոնք խաղի սկզբում գտնվում են դաշտից դուրս վիճակում՝ պահեստում։ Խաղացողները պետք է տեղափոխեն իրենց խաղաքարերը ամբողջ խաղադաշտով մինչև իրենց տունը։

Շարքերը դասավորված են խաչաձև։ Նրանք շրջապատված են և կապված դաշտերի շրջանի հետ, որի վրայով խաղաքարերը տեղաշարժվում են ժամացույցի սլաքի ուղությամբ։ Խաղադաշտի ամեն կողմում կա պահեստ, սկիզբ և տուն։ Խաղացողը պիտի իր բոլոր խաղաքարերը տանի պահեստից մինչև տուն։ Դրա համար պետք է 1 խաղաքար պահեստից տանել դեպի սկիզբ։ Դրա համար պետք է գցել զառը այնքան, մինչև զառի վրա դուրս գա 6 թիվը։ Խաղաքարը շարժվում է ըստ զառի վրա դուրս եկած թվի։ Եթե այդ թիվը 6 է, ապա խաղացողն ունի 2-րդ քայլի իրավունք։ Եթե որևէ գույնի խաղաքար կանգնի ուրիշ խաղաքարի վրա նույն վանդակում, ապա դրանով այդ խաղաքարն ուղարկում է պահեստ։ Բայց եթե այդ վանդակը կանգնած խաղաքարի սկիզբն է, ապա կանգնող խաղաքարն է գնում պահեստ։ Դրանից խուսափելու համար խաղացողը կարող է քայլը բաց թողնել։ Նույն գույնի խաղաքարերը իրավունք չունեն իրար վրա կանգնել նույն վանդակում։ Խաղն ավարտվում է, երբ որևէ խաղացողի բոլոր խաղաքարերը հասնեն տուն։

Արտաքին հղումներ[խմբագրել]