Արսեն Հարությունյան (ըմբշամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Արսեն Հարությունյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝Հայ
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 22, 1999(1999-11-22) (24 տարեկան)
Ծննդավայր՝Մասիս, Արարատի մարզ, Հայաստան
Մարզիչ(ներ)՝Արշակ Հայրապետյան
165 սմ
Քաշ՝61 կգ

Արսեն Կարենի Հարությունյան (նոյեմբերի 22, 1999(1999-11-22), Մասիս, Արարատի մարզ, Հայաստան), ազատ ոճի հայ ըմբիշ, 2020 թվականի Աշխարհի գավաթի առաջնության փոխչեմպիոն 57 կգ քաշային կարգում, 2020 թվականի Տոկիոյի Ամառային Օլիմպիական խաղերի մասնակից 57 կգ․ քաշային կարգում[1], 2019, 2022, 2023, 2024 թվականների Եվրոպայի չեմպիոն 61 կգ քաշային կարգում, 2021 և 2022 թվականների Աշխարհի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր 61 կգ քաշային կարգում, 2021 և 2022 թվականների Աշխարհի առաջնության մինչև 23 տարեկանների չեմպիոն 61 կգ քաշային կարգում։ Ներկայացնում է Հայաստանը, բայց նաև հանդես է գալիս գերմանական Բունդեսլիգայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Հարությունյանը ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքում։ Հենց այնտեղ էլ կատարել է ըմբշամարտում իր առաջին քայլերը մարզիչ Արթուր Մարտոյանի գլխավորությամբ։ Ներկայումս մարզվում է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անձնական մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ։

2018 թվականի օգոստոսին Հռոմում ընթացող ազատ ոճի ըմշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Արսեն Հարությունյանը, 57 կգ քաշային կարգում, եզրափակիչում 11։6 հաշվով հաղթանակ տանելով ուկրաինացի Անդրեյ Ջելեպի նկատմամբ, հռչակվեց ազատ ոճի ըմշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, որից հետո նա պայմանագիր կնքեց գերմանական Բունդեսլիգան ներկայացնող Իսպրինգեն ակումբի հետ և շուտով նորամուտը նշեց նաև մեծահասակների առաջնությունում։ Արսենի նորամուտը Բունդեսլիգայում շատ հաջող ստացվեց։ Նա այնտեղ իր անցկացրած առաջին 4 մենամարտերում հաղթանակ է տարել, այդ թվում նաև անվանի մարզիկների նկատմամբ։ Նույն տարվա սեպտեմբերին Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում գերազանցել է Հարավային Կորեան ներկայացնող Հյեոնսու Չոյին։ 2018 թվականի դեկտեմբերին Արսենը առաջին անգամ հաղթել է մեծահասակների Հայաստանի գավաթի խաղարկությունում` Հայաստանի հավաքականում առաջնատարներից մեկը լինելու լուրջ հայտ ներկայացներով։

2019 թվականի ապրիլին Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում վրացի ըմբիշ Բեկա Լոմտաձեի հետ մեկնարկային րոպեներին պարտվելով 8:0 հաշվով՝ Արսենը, կարողանալով բեկել գոտեմարտի ընթացքը և հաղթանակի հասնելով 17:11 հաշվով, հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

2019, 2021 և 2022 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության տարվա լավագույն 10 մարզիկների շարքում։

Արսեն Հարությունյանը ընտանիքի հինգ երեխաներից ավագն է։ Նրա կրտես եղբայրը նույնպես զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով` հանդիսանալով Հայաստանի ընբշամարտի պատանեական հավաքականի անդամ։

Արսենի խոսքերով՝

Սպորտի հանդեպ սերը դեռ շատ փոքր տարիքից է եղել, քանի որ շատ սպորտային ընտանիք ունեմ, ունենք մեր սեփական մարզադահլիճը, որտեղ հայրս մարզում է երեխաներին։ Սկզբում հաճախում էի կառատեի, սակայն խոստովանեմ, որ գնում էի միայն այնտեղ գտնվող լողավազանից օգտվելու համար։ Բայց երբ առաջին անգամ հայրս ինձ տարավ ըմբշամարտի մարզումների, հասկացա` հենց սա է իմը։ Կրտսեր եղբայրներս նույնպես ընտրել են այս մարզաձևը, որի համար շատ ուրախ եմ։ Նրանք բավականին բարձր ցուցանիշներ են գրանցում, և ես համոզված եմ, որ մի օր կգերազանցեն ինձ։ Ես հպարտանում եմ նրանցով[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018-2021 թվականներին սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետը կարմիր դիպլոմով։ 2021-2023 թվականին սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային մարմնամարզության բաժինը կարմիր դիպլոմով և ստացել մագիստրոսի աստիճան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հոկտեմբերին Արսեն Հարությունյանը ամուսնացել է Դիանա Ադիբեկյանի հետ[3]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թվականի Հայաստանի պատանիների առաջնության չեմպիոն 46 կգ․ քաշային կարգում
  • 2015 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն 46 կգ․ քաշային կարգում[4]
  • 2016 թվականի Հայաստանի պատանիների առաջնության չեմպիոն 54 կգ․ քաշային կարգում
  • 2016 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության փոխչեմպիոն 54 կգ․ քաշային կարգում[5]
  • 2017 թվականի Հայաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն 55 կգ․ քաշային կարգում
  • 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր 55 կգ․ քաշային կարգում[6]
  • 2017 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր 55 կգ․ քաշային կարգում[7]
  • 2018 թվականի Հայաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն 57 կգ․ քաշային կարգում
  • 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն 57 կգ․ քաշային կարգում[8]
  • 2018 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր 57 կգ․ քաշային կարգում[9]
  • 2018 թվականի Հայաստանի մեծահասակների չեմպիոն 61 կգ․ քաշային կարգում[10]
  • 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն 61 կգ․ քաշային կարգում
  • 2020 թվականի Հայաստանի մեծահասակների չեմպիոն 57 կգ․ քաշային կարգում
  • 2020 թվականի Աշխարհի գավաթի առաջնության փոխչեմպիոն 57 կգ․ քաշային կարգում
  • 2021 թվականի Աշխարհի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր 61 կգ․ քաշային կարգում
  • 2021 թվականի Մեծահասակների Օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող 57 կգ․ քաշային կարգում
  • 2021 թվականի Աշխարհի առաջնության մինչև 23 տարեկանների չեմպիոն 61 կգ․ քաշային կարգում[11]
  • 2022 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնության չեմպիոն 61 կգ․ քաշային կարգում[12][13][14][15][16][17][18][19]
  • 2022 թվականի Աշխարհի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր քաշային կարգում
  • 2022 թվականի Աշխարհի առաջնության մինչև 23 տարեկանների չեմպիոն 61 կգ․ քաշային կարգում

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թվականից Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ
  • 2019 թվականից Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arsen Harutyunyan Tokyo 2020
  2. «Ցանկանում եմ առաջ շարժվել, գրավելով բոլոր բարձունքները.Արսեն Հարությունյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  3. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն ամուսնացել է
  4. Ըմբշամարտ. Արսեն Հարությունյանն եւ Վազգեն Թեւանյանը՝ Եվրոպայի չեմպիոն
  5. Եվրոպայի պատանիների առաջնությունում Անդրեասյանը դարձավ չեմպիոն,Պապիկյանն ու Հարությունյանը` արծաթե մեդալակիրներ
  6. Եվրոպայի երիտասարդական առաջնության մեդալակիրները
  7. «Երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանի բոլոր գոտեմարտերը (VIDEO)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  8. «Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  9. «Արսեն Հարությունյանը` աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  10. «Ազատ ոճի ըմբշամարտի 61 կգ քաշային կարգում Հայաստանի 2018 թվականի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  11. Արսեն Հարությունյանը աշխարհի չեմպիոն է
  12. Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն
  13. Արսեն Հարությունյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրքին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
  14. Արսեն Հարությունյանը հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի չեմպիոն
  15. Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք մրցակցին և դարձավ ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն
  16. Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
  17. Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՝ եզրափակիչում հաղթելով թուրք մարզիկին
  18. Arsen Harutyunyan (ARM) won his second European gold medal
  19. Ըմբիշ Արսեն Հարությունյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Հարությունյան (ըմբշամարտիկ)» հոդվածին։