Մասնակցի քննարկում:Marina Melik-Adamyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

10 articles.ru.png Wiki expansion barnstar.png


Թարգմանչի անկյուն[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, հարգելի Մարինա։ Շնորհակալություն Թարգմանչի անկյուն նախագծին միանալու համար։ Ճիշտն ասած, վերջին շրջանում, անգլերենի աշխատասեղանին ուշ-ուշ ենք հետևում։ Եթե կարողանայիք այդ բացը լրացնել և ստուգել հավաքված թարգմանությունները, անչափ շնորհակալ կլինեմ :) Հարցերի դեպքում դիմեք այստեղ կամ իմ քննարկման էջում։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 20:45, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)

Բարև ձեզ, Լիլիթ: Հույս ունեմ ներգրավել նաև իմ ուսանողներին այս գործի մեջ:)) Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար:)) Marina Melik-Adamyan
Վայ, ի՜նչ լավ կլինի։ Շնորհակալություն :) --Լիլիթ (քննարկում) 20:56, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)
Ձեզ իմ խորին հարգանքները:Marina Melik-Adamyan

Մարինա ջան, թարգմանված հատվածը, ըստ կանոնների, տեղափոխում է բուն հոդված թարգմանողը, երբ տեսնում է, որ վերստուգողը դրել է {{արված է}} կաղապարը։ --Լիլիթ (քննարկում) 21:08, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ներող կլինեք, Լիլիթ ջան, որ անուշադիր էի կանոններին: Marina Melik-Adamyan
Խնդիր չկա, Մարինա ջան :) Դուք ստուգեք, ես էլ ընթացքում Ձեր ստուգածները կվիքիֆիկացնեմ ու աղբյուրները կավելացնեմ, ինչպես որ արեցի Գյուղատնտեսություն հոդվածի բաժնում։ Իսկ ստորագրելու համար, ուղղակի սեղմեք խմբագրական պատուհանի վերևի մասում առկա մատիտի վրա, կհայտնվի 4 հատ ~~~~։ Հիշել սեղմելուց հետո, կհայտնվի Ձեր մասնակցային անունը։ --Լիլիթ (քննարկում) 21:19, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)

սխալ ստորագրություն[խմբագրել կոդը]

Ողջույն Հարգելի՛ Marina Melik-Adamyan, խնդրում եմ ուղղես ստորագրությունդ, քանի որ նրա մեջ չկա հղում քո մասնակցային էջին, եթե հարցեր ունես գրի, շնորհակալություն Ձեր ներդրումների համար։ --ERJANIK քննարկում: 06:29, 22 Մարտի 2015 (UTC)

Բայց Ձեր ստորագրությունը մնացել է նույնը։ --ERJANIK քննարկում: 07:02, 22 Մարտի 2015 (UTC)
Հարգելի Մարինա, ինչու՞ չէք արձագանքում։ --ERJANIK քննարկում: 02:11, 23 Մարտի 2015 (UTC)
ERJANIK ջան, ես պատասխանել եմ Ձեզ Ձեր քքնարկման էջին: Հիմա հասկանում եմ, որ պետք է պատախանեի այստեղ:

Կներեք մեծահոգաբար: Ես ավելացրեցի Մասնակցի քննարկում:Marina Melik-Adamyan, բայց դա անում եմ copy-paste եղանակով: Կա՞ ուրիշ տարբերակ: --Marina Melik-Adamyan 19:30, 23 Մարտի 2015 (UTC) Մասնակցի քննարկում:Marina Melik-Adamyan

Ահա այստեղ գրված է վիքի ստորագրության մասին Վիքիպեդիա:Ստորագրություն։ --BekoՔննարկում 19:42, 23 Մարտի 2015 (UTC)
Հարգելի Beko, այդ էջում միայն գրված է ստորագրության մասին /տիլդաներ, մատիտը/, բայց չի նշված, թե ինչպես ավելացնել հղում մասնակցի էջին: "...ցանկալի է մասնակցի ստորագրությունում քննարկման էջին ակնհայտ հղում լինի:" Կօգնե՞ք: --Marina Melik-Adamyan 20:13, 23 Մարտի 2015 (UTC)
Մարինա ջան, վերևի հատվածից մտիր նախընտրություններ ու ստորագրություն բաժնում եթե ինչ-որ բան կա գրված, հանիր, հետո սեղմիր հիշել ու փորձիր՝ տեսնենք։--Լիլիթ (քննարկում) 20:17, 23 Մարտի 2015 (UTC)
Հարգելի՛ Marina Melik-Adamyan, դա գրված է նրանց համար, ով իր ստորագրությունը փոխում է ստանդարտ ձևից։ Դուք պետք է միայն դնեք այդ թիլդաները կամ ավելի հեշտ սեղմեք այս խմբագրման պատուհանի վերևի մասում ձախից մատիտի տեսքով, հերթականությամբ երրորդ կոճակին։ --BekoՔննարկում 20:22, 23 Մարտի 2015 (UTC)
Beko ջան, Լիլիթը լուծեց այդ խնդիրն ինձ համար: Ստացվեց: Հարգանքներս Ձեզ երկուսիդ եռանդի և օգնելու ցանկության համար: --Marina Melik-Adamyan (քննարկում) 20:28, 23 Մարտի 2015 (UTC)

Խնդրանք[խմբագրել կոդը]

Բարև, Մարինա ջան: Փորձում եմ ՄՊՀ մասնաճյուղ (Երևան) էջը կապել նույն թեմայով Ձեր գրած ռուսերեն էջի հետ, բայց անարդյունք: Նաև խնդիր ունեմ վերնագրի հետ: Կուզենայի խոսել Ձեր հետ, բայց համարը ցհեմ կարողանում գտնել: Կգրե՞ք ինձ arpinetoneyan@gmail.com հասցեով: Arpiton 08:11, 1 Հուլիսի 2015 (UTC)

Պատրաստ է, Արփի ջան։ --Marina Melik-Adamyan (քննարկում) 11:46, 2 Օգոստոսի 2015 (UTC)

Պատկերների խնդիր Ռազմավարություն հոդվածում[խմբագրել կոդը]

Human-emblem-important.svg

Հարգելի՛ Marina Melik-Adamyan։ Համաձայն ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգի՝ մեկ հոդվածում կարելի է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր, իսկ Ռազմավարություն հոդվածի համար կանոնակարգի՝ այդ կետը խախտվել է, կատարեք համապատասխան ուղղումներ։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։--ERJANIK (քննարկում) 06:47, 1 Օգոստոսի 2015 (UTC)

Ուղղված է: Շնորհակալություն, ERJANIK: --Marina Melik-Adamyan (քննարկում) 07:00, 1 Օգոստոսի 2015 (UTC)

Շքանշան[խմբագրել կոդը]

10 articles.ru.png 10 հոդված ամսում
Հարգելի՛ Marina Melik-Adamyan, այս շքանշանը ձեզ 1 ամսվա ընթացքում 10 հոդված ստեղծելու համար. շնորհակալություն ձեր ներդրումների համար: Հարգանքներով` ----Seskfabrega քննարկում: 17:10, 2 Օգոստոսի 2015 (UTC)
Անչափ շնորհակալ եմ, Seskfabrega ջան։ Սա իմ առաջին պարգևն է Վիքիյում։ Կլինեք իմ կնքահայրը։ՃՃ --Marina Melik-Adamyan (քննարկում) 22:21, 2 Օգոստոսի 2015 (UTC)

Որմնանկար-գրաֆիտի[խմբագրել կոդը]

[[File:Mural in Yerevan, Armenia 2.jpg|100px|left]] Հարգելի՛ Մարինա, կապված եզրույթի հետ. եթե հաշվի առնենք, որ նկարված է որմի (պատի) վրա, ապա որմնանկար է, իսկ եթե հաշվի առնենք արվեստի ուղղությունը՝ գրաֆիտի: Այս նկարի պարագայում գրաֆիտի է: Որմնանկարներ են Մինասի աշխատանքները:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 22:56, 2 Օգոստոսի 2015 (UTC)

Շնորհալութուն Ձեր կարծիքը կիսելու համար, հարգելի Արամ Սողոմոնյան --Marina Melik-Adamyan (քննարկում) 05:43, 3 Օգոստոսի 2015 (UTC)
Հարգելի՛ Marina Melik-Adamyan, եկեք մեկընդմիշտ փակե՛ք այս թեման։ Տեսնում եմ որ բոլորի քննարկման էջերում գրում եք սրա մասին, դադարե՛ք նման գործողությունները։--Գարիկ Խաչատրյան (քննարկում) 16:06, 3 Օգոստոսի 2015 (UTC)
Խնդրեմ Marina Melik-Adamyan: Հիմա ասեմ, որ գրաֆիտի բառը միջազգային է և օգտագործվում է որպես գրաֆիտի: Որպես հոդվածի վերնագիր մենք օգտագործում ենք հենց գրաֆիտի իսկ հոդվածի մեջ կարող ենք կիրառել որմնանկար բառը: Եվ եթե գրաֆիտին ունի օրինակ` Հիսուս Քրիստոսի տեսքը, ապա դա կրոնական է և հենց քրիստոնեական: Շնորհակալություն ուշադրության համար: Հարգանքներով`--Շեյդի (քննարկում) 16:33, 3 Օգոստոսի 2015 (UTC)
Շնորհակալ եմ, Շեյդի: Այդ հարցի պատասխանը փնտրում եմ, որպեսզի սկսեմ Երևանի գրաֆիտի–որմնանկարների մասին հոդվածը։--Marina Melik-Adamyan (քննարկում) 19:45, 3 Օգոստոսի 2015 (UTC)
Այո Marina Melik-Adamyan ջան, եթե ուզում ես ստեղծես, կարող ես ստեղծել «Երևանի գրաֆիտիներ» վերնագրով: Գրաֆիտին որմնանկարի մի տեսակն է: --Շեյդի (քննարկում) 19:46, 3 Օգոստոսի 2015 (UTC)
Այդպես էլ կանեմ՝ լուսանկարչական նյութը հավաքելուց հետո, Շեյդի ջան։ --Marina Melik-Adamyan (քննարկում) 19:51, 3 Օգոստոսի 2015 (UTC)

Մանկագիրներ կատեգորիա[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի՛ Marina Melik-Adamyan: Խնդրում եմ գրողների հոդվածներում չավելացնել մանկագիր կատեգորիան: Ժամանակին որ Ժյուլ Վեռնը իր գրքերը գրում էր, այն նախատեսված էր աելի բարձր տարիքի անձանց համար: Ինչպես նաև Արթուր Կոնան Դոյլը, Ջեկ Լոնդոնը և այլոք մանկագիրներ չեն: Մանկագիրները հիմնականում հեքիաթներ են գրում կամ էլ զուտ արկածային ժանրի ստեղծագործություններ մինչև 14 տարեկան երեխաների համար: Վախթանգ Անանյանը, Ղազարոս Աղայանն օրինակ մանկագիր է, բայց Արթուր Կոնան Դոյլը կտրականապես ոչ, քանի որ ոչ Շերլոկ Հոլմսը և ոչ էլ Կորուսյալ աշխարհը նախատեսված չեն եղել դպրոցական տարիքի երեխաների համար: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:29, 16 Օգոստոսի 2015 (UTC)

Հարգարժան Արման Մուսիկյան ջան:))
Լիովին քեզ հետ համամիտ եմ, որ Ջեկ Լոնդոնը կամ Ջոնաթան Սվիֆթը բոլորովին չէին նախատեսել իրենց ստեղծագործությունները երեխաների համար: Եվ այդ իրավիճակը տևեց բավականին երկար՝ մինչև 20-րդ դարի սկիզբը, երբ ձևավորվեց "մանկական գրականություն" եզրույթը: Այն ընդգրկեց բազմաթիվ ստեղծագործություններ, որ նախկինում համարվում էին "գրականություն մեծահասակների համար": Վկայակոչում եմ http://www.wikiwand.com/en/Children%27s_literature, որտեղ մենք կարող ենք գտնել նաև Շերլոկ Հոլմսին:
Հարցի երկրորդ կողմն է տարիքային սահմանումը: Նույն http://www.wikiwand.com/en/Children%27s_literature էջին այդ հարցը պարզաբանում են, ընդունելով, որ կան տարիքային խմբեր, որոնք կազմում են մանկական գրականության ընթերցողների բանակը: Նրանք մինչև 18 տարեկան են:
Այս հարցի վերաբերյալ կոնսեսուսի գալու համար ես կարող եմ առաջարկել ևս մի զուգահեռ կատեգորիա "Մանկա-պատանեկան գրողներ": Դրա սահմանումը աշխատատար է. թե ով է մանկագիր, իսկ ով մանկա-պատանեկան գրող: Օրինակ, Ռոուլինգը: Նրա "Հարի Փոթերի" առաջին երկու գիրքը, իմ կարծիքով, նախատեսված են 8-11 տարեկան երեխաների համար, մինչդեռ վեցերրորդն ու յութերրորդը՝ ավելի "դաժան" են: Կամ կարելի է "մանկագիր" կատեգորիան վերածել "Մանկա-պատանեկան գրողներ" կատեգորիայի: Ո՞րն է քեզ ավելի խելամիտ թվում:
Ամենայն հարգանքներով քո և քո ստեղծագործությունների հանդեպ՝ --Marina Melik-Adamyan (քննարկում) 05:38, 17 Օգոստոսի 2015 (UTC)

Ռոուլինգը մանկագիր է: Համենայն դեպս իր առաջին վեպերը նա հենց մանուկների համար է գրել: Բայց Ժյուլ Վեռնը ֆանտաստ գրող է, որքան էլ որ նրա գրած ֆանտաստիկան արդեն իրականություն էլ դարձած լինի: Ճիշտ է, նրա գրքերը հիմա պատանիներն են կարդում: Կարծում եմ սխալ է Ջոնաթան Սվիֆտին, Ժյուլ Վեռնին, Կոնան Դոյլին և այլ նմանատիպ հեղինակներին մտցնել մանկագիր կատեգորիայի տակ: Մանկագրությունը գրականության մեջ ամենադժվար ժանրն է: Եվ մանկագիրների կողմից գրված ստեղծագործությունները պետք է լինեն հնարավորինս պարզ և հասարակ, որպեսզի այն հասկանա անգամ նախադպրոցական երեխան, երբ մայրը կարդում է, կամ էլ գոնե մինչև 10 տարեկանի շեմը: Կարելի է կատեգորիացնել հեղինակներին ըստ ժանրերի: Օրինակ արկածային ժանրի գրողներ, դետեկտիվ ժանրի գրողներ, ֆանտաստիկ ժանրի գրողներ: Բայց այս հեղինակներին ոչ մանկագիր կարելի է անվանել, ոչ էլ պատանեկան ժանրի գրողներ: Իրենց ստեղծագործությունները գրված են եղել հասարակության լայն շրջանի համար և հեքիաթային բովանդակություն էլ չեն պարունակում: --Արման Մուսիկյան (քննարկում) 05:49, 17 Օգոստոսի 2015 (UTC)

Հայ մանկագիրների փայլուն օրինակներից մեկն օրինակ Խնկո-Ապերն է: --Արման Մուսիկյան (քննարկում) 05:54, 17 Օգոստոսի 2015 (UTC)

Արման Մուսիկյան ջան, դու կարող ես չպատասխանել իմ բերված հղմանը և օգտագործել քեզ տրված ադմինիստրատորի իրավունքը, սակայն ես, համալսարանում անցնելով "Մանկական գրականություն" առարկան և քաջատեղյակ լինելով մանկական գրականության ցանկին, մնում եմ այն խորը համոզմունքին, որ այն շատ ավելի բարդ է /ինչպես դու էլ ես նշում/, քան հեքիաթները: Մի հարց միայն. ո՞ր տարիքում են կարդում Ջոնաթան Սվիֆտի, Ժյուլ Վեռնի, Հարփեր Լիի գրքերը, ըստ քեզ:--Marina Melik-Adamyan (քննարկում) 08:57, 17 Օգոստոսի 2015 (UTC)

Նրանք մանկագիր չեն, հարգելի Marina Melik-Adamyan: Ադմին լինելս ընդհանրապես կապ չունի իմ կարծիքի հետ: Չգիտեմ, թե ինչ գրքերով եք դա անցնում, բայց եթե անգամ նայեք Жюль Верн հոդվածը ռուսերենով, նրան մանկագիր չես տեսնի: Ժյուլ Վեռնը արկածային և ֆատնաստ գրող է, Դեֆոն արկածային գրող է, Ջոնաթան Սվիֆտը արկածային գրող է: Ի դեպ Ջոնաթան Սվիֆտի Գուլիվերի արկածները մեր մոտ թերի է թարգմանած: Եթե լրիվ աշխատությունը կարդաք, ապա կտեսնեք, որ նրա գիրքը ոչ միայն մանկական չէ, այլև 16-ից բարձր տարիքի համար է: Իսկ եթե կասկածում եք կամ չեք խստահում ինձ, կարող եք քննարկում բացել Վիքիպեդիա:Խորհրդարանում և ուրիշ կարծիքներ էլ լսել: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:58, 17 Օգոստոսի 2015 (UTC)

Արման ջան, դու կրկին շփոթում ես ժանրի և տարիքի կատեգորիաները: Լավ, համաձայն եմ չհամաձայնվել, բայց զիչել ոչ մասնագետին: --Marina Melik-Adamyan (քննարկում) 07:49, 18 Օգոստոսի 2015 (UTC)

Գրիր խորհրդարանում, տես ինչ կասեն մյուս ակտիվ մասնակիցները: Ձեր ասած գրողների էջերում ոչ Անգլերեն և ոչ էլ Ռուսերեն Վիքիպեդիաներում մանկագիրների կատեգորիներ կան դրված: Բացի այդ Վիքիպեդիայում ամեն ինչ թարմացվում է ըստ լուրջ աղբյուրների: Խնդրում եմ ինձ նմանատիպ կայք կամ գիրք ասա, որտեղ ես կարող եմ ստուգել ու համոզվել, որ քո ասած հեղինկաները մանկագիրներ են: Աղբյուրը պետք է լինի լուրջ հրատարակություն կամ էլ լուրջ վերահսկվող կայք: Բլոգն ու ֆեյսբուքյան էջերը աղբյուր չեն կարող համարվել: Բացի այդ ես ինքս էլ եմ գրական գործունեությամբ զբաղվում և քաջատեղյակ եմ գրականության հետ կապված հարցերում: Այնպես որ ձեր ասած ոչ մասնագետը տեղին չէր: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:00, 18 Օգոստոսի 2015 (UTC)

Բանն այն է, Արման ջան, որ դու միևնույն է չես համաձայնվի, որքան էլ ուրջ հրատարակություններ լինեն, և կշարունակես վիճել: Ե՛կ չփորձենք, լա՞վ, ու վերջացնենք: --Marina Melik-Adamyan (քննարկում) 08:28, 18 Օգոստոսի 2015 (UTC)

Պատկերների ջնջում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Marina Melik-Adamyan, եթե ուզում եք որևէ բան Հայերեն Վիքիպեդիայում ջնջման ներկայացնել, ապա պիտակում եք {{ջնջել|}} կամ {{արագ|}} կաղապարներով, և ադմինները հեռացնում են դա: Իսկ ջնջման կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ Լ.Ս. (քննարկում) 20:57, 29 Օգոստոսի 2015 (UTC)

Արամ Լ.Ս. ջան, շնորհակալություն: Դա իմ ներբեռնված նիշքն էր, որը, պարզվեց, որ պետք չի: Կարծում էի, ինքս կարող եմ ջնջել:--Marina Melik-Adamyan (քննարկում) 16:30, 30 Օգոստոսի 2015 (UTC)

Շքանշաններ, 2015 սեպտեմբեր[խմբագրել կոդը]

Wiki expansion barnstar.png Վիքիընդլայնում
Հարգելի՛ Marina Melik-Adamyan, այս շքանշանը ձեզ, Գյումրու Վիքիմարաթոն նախագծին միանալու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 07:17, 10 Սեպտեմբերի 2015 (UTC)
Շնորհակալ եմ, Արման ջան: Հարգանքներով՝ --Marina Melik-Adamyan (քննարկում) 12:46, 13 Սեպտեմբերի 2015 (UTC)
Խնդրեմ: --Արման Մուսիկյան (քննարկում) 14:49, 13 Սեպտեմբերի 2015 (UTC)

Թագմանչի անկյուն[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Մարինա։ Շնորհակալություն Թարգմանչի անկյան անգլերեն հոդվածները ստուգելու համար։ Խնդրում եմ ստուգել Naira Mam-ի կողմից թարգմանած Հենրիխ Մխիթարյան հոդվածի բաժինը։ Շնորհակալություն։ --Jeo 12:07, 18 Սեպտեմբերի 2015 (UTC)

Պատրաստ է տեղափոխման, հարգելի Jeo:--Marina Melik-Adamyan (քննարկում) 08:18, 20 Սեպտեմբերի 2015 (UTC)
Շնորհակալ եմ, հարգելի Մարինա։ --Jeo 09:59, 22 Սեպտեմբերի 2015 (UTC)
Շնորհակալություն Ձեզ Ձեր նվիրյալ աշխատանքի համար, Jeo ջան: --Marina Melik-Adamyan (քննարկում) 10:39, 22 Սեպտեմբերի 2015 (UTC)

Հեղինակային իրավունքների խախտում Այլ կերպ (խաղ) հոդվածում[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի՛ Marina Melik-Adamyan։ Շնորհակալություն Այլ կերպ (խաղ) հոդվածում ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակիցներ մտահոգություն են հայտնել, որ ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://www.aylkerp.am/#second կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա դա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել ձեր ներդրումը Այլ կերպ (խաղ) հոդվածից։

Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՓ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:

Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում, կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:

Խնդրում ենք, հաշվի առեք, որ հեղինակային իրավունքները շարունակաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- Արամ (քննարկում) 23:00, 11 Հոկտեմբերի 2015 (UTC)

Հարգելի Արամ, հոդվածը խմբագրել եմ՝ կարճ ամփոփ նկարագրությունով: Հղումները առկա էին նախորդ տարբերակում:--Marina Melik-Adamyan (քննարկում) 20:23, 12 Հոկտեմբերի 2015 (UTC)
Կարելի՞ է այս աղբյուրները Այլ կերպ (խաղ)ում այժմ համարել վստահելի, հարգելի Արամ:--Marina Melik-Adamyan (քննարկում) 21:48, 12 Հոկտեմբերի 2015 (UTC)
OptiYes check.svg Արված է, այսպես ավելի ճիշտ է, հարգելի Մարինա: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ (քննարկում) 05:23, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)
Շնորհակալություն, Արամ ջան:--Marina Melik-Adamyan (քննարկում) 05:39, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ[խմբագրել կոդը]

Newyeargreeting 2016.gif
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Marina Melik-Adamyan, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։

‎Ուինֆրեդ Ուոթսոն[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի՛ մասնակից։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել հոդվածում կատարված հետևյալ փոփոխություններին։--Արեն Ձավարյան (քննարկում) 18:55, 18 Օգոստոսի 2019 (UTC)

Community Insights Survey[խմբագրել կոդը]

RMaung (WMF) 00:47, 7 Սեպտեմբերի 2019 (UTC)

Անաղբյուր հոդված. «Հունաստանի_նոմոսներ»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Marina Melik-Adamyan, Ձեր ստեղծած «Հունաստանի_նոմոսներ» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 13:17, 19 Հուլիսի 2020 (UTC)

 Հարգելի Valen1988, շնորհակալություն Ձեր աշխատանքի համար: Ավելացրեցի մի քանի հղում, բայց իհարկե պետք է ևս մի քանի ավելացնել: Հարգանքներով --Marina Melik-Adamyan (քննարկում) 14:32, 19 Հուլիսի 2020 (UTC)
Marina Melik-Adamyan, շնորհակալություն Ձեզ էլ: Սիրով՝ --Valen1988 (քննարկում) 16:10, 19 Հուլիսի 2020 (UTC)

Անաղբյուր հոդված. «Տապաս»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Marina Melik-Adamyan, Ձեր ստեղծած «Տապաս» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 15:19, 20 Հուլիսի 2020 (UTC)

Հարգելի Valen1988 (քննարկում), չէ՞իք օգնի ինձ մի հարցում: Երբ ես ժամանակ գտա, որ աշխատեմ այս հոդվածի վրա, այն արդեն ջնջված էր: Ինչպե՞ս կարելի է այն վերականգնել, որպեսզի ավելացնեմ աղբյուրները: Կանխավ շնոհակալություն --Marina Melik-Adamyan (քննարկում) 22:49, 28 Հուլիսի 2020 (UTC)
Հարգելի Marina Melik-Adamyan, հոդվածի տեքստը վերականգնել եմ այստեղ։ Աղբյուրներ ավելացնելուց հետո կարող եք տեղադրել հիմնական տարածքում։ Շնորհակալություն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:56, 28 Հուլիսի 2020 (UTC)
Հարգելի Valen1988 և ԱշոտՏՆՂ, շնորհակալ եմ ձեր տարած աշխատանքի համար: Հոդվածը պատրաստ է: --Marina Melik-Adamyan (քննարկում) 00:01, 29 Հուլիսի 2020 (UTC)
Marina Melik-Adamyan ջան, դուք էլ ապրեք: Դիմեք ինձ, երբ ցանկանաք: --Valen1988 (քննարկում) 06:34, 29 Հուլիսի 2020 (UTC)
Հարգելի Valen1988, շնորհակալություն Ձեր բազմաթիվ ուղղումների համար :)) Եվս մի խնդրանք. հոդվածի քննարկաման էջում պետք է նշել, որ ես օգտվել եմ ոչ թե ռուսերեն, այլ անգլերեն աղբյուրից՝ https://en.wikipedia.org/wiki/Tapas: Կանխավ շնորհակալ եմ: ))) --Marina Melik-Adamyan (քննարկում) 07:37, 29 Հուլիսի 2020 (UTC)
Symbol keep vote.svg Ուղղված է։ --ջեօ (✡) 07:46, 29 Հուլիսի 2020 (UTC)
Շնորհակալություն, ջեօ և Valen1988, կայծակնային արձագանքի համար:)) --Marina Melik-Adamyan (քննարկում) 07:52, 29 Հուլիսի 2020 (UTC)