Մասնակից:Marina Melik-Adamyan/Տապաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Marina Melik-Adamyan/Տապաս
Tapas
Tapas -Manteca--Cádiz.JPG
գինու կամ գարեջրի հետ մատուցվող խաորտիկ
Իսպանիա
Ծագում
Տեսակխորտիկ
Առաջացման երկիրՍան Սեբաստիան
Բաղադրամասեր
Հիմնականհաց
Հնարավորսխտոր, սոխ

[1]

Տապաս (նախուտեստ)

Տապաս (իսպաներեն tapas, հոգնակի, tapa -... «կապարիչ»), Իսպանիայում՝ ցանկացած նախուտեստ, որը մատուցվում է բարում գարեջրի կամ գինու հետ: Դա կարող է լինել ընդեղեն, չիպսեր կամ ձիթապտուղ և անկախ ուտեստներ, օրինակ, «pintxos moruno» խորոված խոզի կամ «pintxos donostyarras» Սան Սեբաստիանում՝ մի շարք տարբեր տաք և սառը նախուտեստներ: Հաճախ փոքր «tapas» ներառված են խմիչքի գնի մեջ: Երկրի հարավ-արևելքում՝ Ալմերիայում և Գրանադայում նախուտեստները միշտ ընդգրկված են խմիչքի գնի մեջ:

Պատմականորեն, թեթև նախաճաշ՝ հաց կամ խոզապուխտ, դրվում էր մատուցվող բաժակի կամ գինով կուժի վրա՝ ծածկելով իր պարունակությունը ճանճերից ու փոշուց: Բայց երբ թագավոր Ալֆոնսո X Կաստիլիացին հրամայել էր իր զինվորներին ցանկացած պանդոկում պարտադիր մատուցել գինու հետ նաև անվճար նախուտեստներ, որպեսզի զինվորները չհարբեին, խորամանկ պանդոկատերերը սկսեցին պատրաստել այդ անվճար ուտեստները որքան հնարավոր է փոքր: Այդ ժամանակից ի վեր հայտնվել է նման ճաշատեսակների, նախուտեստների ավանդույթը:

Իսպանացիների համատարած ժամանցն է տեղափոխել բարից բար՝ խմելով յուրաքանչյուրում գինի կամ մի բաժակ գարեջուր և փորձելով բարի ֆիրմային տապաս խորտիկները:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Ծովամթերքով ուտեստներ Կատեգորիա:Նախուտեստներ Կատեգորիա:Իսպանական խոհանոց